Մեր հին, հնամյա...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Արիս Արսենի Մեր հին, հնամյա...

Արիս Արսենի

Արիս Արսենի


Մեր հին, հնամյա...


Մեր հի՜ն, հնամյա՜, մեր երկի՜ր հայոց,
Չես դառնա երբեք այլևս վայոց։

Չե՜ս անթեղվի էլ մոխիրների տակ,
Չե՜ս եղեռնվի էլ՝ կարմիր թե ճերմակ։

Էլ զոհ չե՜ս գնա նախճիրին վայրի,
Էլ կուլ չե՜ս գնա երախում գայլի։

Ոսոխն էլ հազի՛վ կգա քեզ վրա,-
Ջարդեցի՜նք մարտում մռութը նրա։

...Մեր հի՜ն, հնամյա՜, երկի՜ր մեր հայոց,
Էլ չե՜ս կորչի դու ոտքի տակ այլոց։

13.05.09, Երևան