Մեր որերը
Արտաքին տեսք
ՄԵՐ ՈՐԵՐԸ
Լույսը բացվեց դողդոջեցին
Ցող–շողեր,
Վազեց քամին դալար դաշտով
Անտարբեր։
Քնհատ ծաղիկն որորվելով
Շնկշնկաց,
Սարի լանջից աղբյուրը ջի՜նջ
Կլկլաց...
Ի՞նչ պատահեց, ո՞ւմ թաղեցին
Լուռ դաշտում,
Այն ի՞նչ թումբ ե, ուր մարդիկ են
Արտասվում...
Հա․․․ այդ նա ե— ըմբոստ հոգին
Քաջարի,
Վոր հանդգնեց էլ չմնալա
Խեղճ, գերի.
Հա՜, այդ նա է, վոր իր մահով
Վաղաժամ
Ազատության դափնին խլեց
Անթառամ...