Մթին լույս

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Անանուն կարոտ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Բ (Մթին լույս)

Վարդան Հակոբյան

Հարպի
ՄԹԻՆ ԼՈՒՅՍ


Պայմանական են խոտը, ծաղիկը, քարը։
Պայմանական են մեր բաժանումները
եւ, ինչ խոսք, նաեւ մեր հանդիպումները։
Եվ ամենևամեն ինչ այս արեւի տակ։

Լույսը մութի նախորդն է, անշուշտ,
եւ, անշուշտ, նաեւ՝ իրավահաջորդը։
Մութը լույսի նախորդն է, անշուշտ,
եւ, անշուշտ, նաեւ՝ իրավահաջորդը.
եւ այսպես՝ անվերջ, շարունակաբար։

Դու հյուսեցիր մի զամբյուղ՝ շիվեր հիշեցնող
օձաձագերով սիրուն, խլվլտացող,
նրանում աճեցրիր Հոգեծաղիկն անմահական սիրո
ու մի գեղեցիկ օր, լույսի ու մութի միջով, բերեցիր ինձ նվեր։