Jump to content

Մթնում է միգում արևն իմ բորբոք…

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մթնում է միգում արևն իմ բորբոք…

* * *


Մթնում է միգում արևն իմ բորբոք,
Սուզվում եմ անզոր խավարից-խավար,
Բայց քո սուրբ սիրո հրահրումն անմար
Կըփրկե հոգիս մթնում անողոք։
Անծիր բարությամբ, որպես անոխ մայր,
Ներել ես սրտիս անկումներն անօգ,
Սիրել ես, որպես անբախտ ու անհոգ
Քո մանկան — հոգիս օրերում դժվար։
Դու չէի՞ր արդյոք, քո դառնության մեջ,
Երբ սրտիս իջավ ստվերն ահարկու —
Մեղմ փարատեցիր վարանում ու վեճ,
Որպես արեգակ մթնում իմ հոգու,
Ու որպես կնիք անեղծ ու անջինջ —
Դրիր իմ սրտում անունը քո ջինջ։