«Մի՛ խռովիր, Սիրելի՛ս, լրացուր քերթվածդ…
Ներե՛ ինձ, որ եկա ստեղծագործությանդ գերագույն ժամին…
Ես երբեք չբաղձացի խզել ստեղծումիդ լռությունը․․․
Կը թողում քեզ քու ներշնչումի քաղցրության և երաժշտության մեջ առանց ավելորդ զրույցներու․․․
Մնաս բարով, լրացո՛ւր քերթվածը․․․ «Կեցի՛ր,— մրմնջեցի ես, բռնելով իր թևեն,— քու ներկայությամբդ ամեն ինչ կատարյալ է․․․» «Ո՛ չ,— ըսավ անիկա,— ներշնչումը պետք է հասնի իր
հաղթական լրումին»։ Ու անիկա դուրս գնաց լռությամբ, թողելով զիս իր մարմինեն փրփրած բույրի ալյակներուն մեջ…
Ո՜վ գեղեցիկը և ամենակատարյալը բոլոր ստեղծագործության, ինչպե՞ս լրացնել անլրիվ մը լրիվ թողելով․․․