Jump to content

Մի՛ հայիր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մի՛ հայիր

Մի՛ հայիր


Մի՛ հայիր, աղուոր, մի՛ հայիր,
Ատ աչքովդ մի՛ հայիր,
Երբ դըռնէն դուրս կ՚երեւաս,
Ատ աչքերովդ մի՛ հայիր,
Ես քար չեմ որ բան չ՚իմնամ[1],
Ատ հայելուդ դիմանամ:

Մի՛ հայիր, մի՛ հայիր,
Աստուած սիրես, մի՛ հայիր,
Թէ հանդիպիս ու հայիս,
Հող ու մախիր կ՚ընես իս,
Հող ու մախիր ոտքիդ տակ,
Իրաւ, պատիւ փառքունակ
Բայց լման աշխարհք վկայ որ
Դեռ հովցուկ[2] եմ պաղորակ:

Ասոնք կ՚ըսեմ որ, աղւո՛ր,
Ալ չի պահես իս տէրտւոր,
Երբոր հանդիպիս, հայիս
Շիտակն ըսես հոգիիս։

1908


Նշումներ
  1. Չ՚իմանամ։
  2. Ժողովրդական ոճ — ըսել է՝ «դեռ շատ կէնճ եմ»։