Մինա մայրիկը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս ճանապարհը... Մինա մայրիկը

Արիս Արսենի

Հավատարմություն

Մինա մայրիկը


                Մինա մայրիկի և
          Երկրորդ աշխարհամարտում զոհված
                նրա հինգ զավակների`
         Ներսես, Գեդեոն, Լևոն, Սուրեն և Անդրանիկ
             Դանիելյանների պայծառ հիշատակին

Մինա մայրիկի հինգ զավակները
Կռիվ գնացին ու էլ ետ չեկան:
Նրանց փոխարեն գյուղ վերադարձան
Լոկ... «սև» թղթերը:
Դանդաղ խաչվեցին
Մինա մայրիկի անհույս ձեռքերը:
Մինա մայրիկը լռին սև հագավ
Եվ արտասուքից սմքած աչքերով
Սգաց կորուստը իր զավակների:

...Մինա մայրիկն իր խաչված ձեռքերով
Մի խաչ է դրել
Աշխարհի բոլոր պատերազմներին,
Որ էլ աշխարհում արյուն ու ավեր,
Դավեր չլինեն:

09.05.78, Դիլիջան