Jump to content

Մինին՝ խոսք մյուսին՝ հարսն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մինին՝ խոսք մյուսին՝ հարսն

ՄԻՆԻՆ՝ ԽՈՍՔ, ՄՅՈԻՍԻՆ՝ ՀԱՐՍՆ


ԳՈՐԾ

ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՑ

ԱՐԳՈ ԳՐԻԳՈՐԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՍԱԼԹԻԿՅԱՆՑ[1]

ՈՐՊԵՍ ՄԻ ԱՌԱՎԵԼ ԸՆՏԻՐ

ԵՎ

ԱԶՆԻՎ ԱՆԴԱՄԻ ՄԵՐ ԱԶԳԻ

ՆՎԵՐ


ՍԻՐԱԿԱՆ ԵՂԲԱՅՐ


Քո եռանդուն ազգասիրությունը, քո միշտ պատրաստականությունը հառաջամատույց գործակից լինելու ամեն մի բանի, որի խորհուրդը և նպատակը էր մեր ազգի բուն և ստույգ օգուտը, վաղուց ահա պարտականություն էր դրել իմ վերա հրապարակավ հայտնել քեզ իմ շնորհակալությունը։

Բայց մի մատենագիր մարդ ի՛նչ բանով առավել կարող է ցույց տալ այս մարդկային ազնիվ զգացողությունը, եթե ո՛չ յուր գործի ճակատը զարդարելով մի այդպիսի պատվական և ազնիվ երիտասարդի անունով, և ահա՛ ես հասած եմ իմ փափագին։

Մնում է ինձ խնդրել քեզանից միմիայն ընդունել այս անկեղծ հոգու զգացմունքը, որի մշտնջենավոր հարատևությանը երաշխավոր է

Քո սրտակից բարեկամ Հեղինակը

խիստ վատացան և նախկին բարեկամական կապերն ու նամակագրությունը ընդհատվեցին (տես՝ Մ, Նալբանդյան, Անտիպ երկեր, խմբագրություն և կոմենտարներ Աշոտ Հովհաննիսյանի, Երևան—Մոսկվա, 1935, էջ 761)։ Արդյո՞ք դա բացատրությունը չէ այն բանի, որ Սալթիկյանն այդքան միտումնավոր ձևով է Եր․ Շահազիզին ներկայացրել Նալբանդյանի վիպակի բովանդակությանը։ Տարօրինակ է և այն, որ Սալթիկյանը Նալբանդյանի կենսագրին չի պատմել վիպակի հրատարակության հետ առնչվող հանգամանքները, որոնք, անշուշտ, նրան հայտնի էին։

Այս և հաջորդ ծանոթագրությունները վերցված են Միքայեյ Նալբանդյան Մինին՝ խոսք, մյուսին՝ հարսն» գրքից, «Հայաստան» հրատ., Երևան, 1971. Առաջարանը և ծանոթագրությունները՝ պրոֆ՝ Ս. Կ. Դարոնյանի։

- Ի՞նչ է մահը։ - Այդպիսխ հարցմունք կլինի՞․ ով չգիտե մահի ինչ լինելը,— պատասխանեց Թյությունճի-Օղլուն Շահումյանցի հարցմունքին․ և այնպես հաստատ ձայնով, որպես թե ամենևին խոսելու բան չկար այդ մասին։

Շահումյանցը յուր սեփական սառնասրտությամբ նայեց ԹյությունՃի-Օղլուի վերա բավական ժամանակ, բայց չկարողացավ ծածկել յուր հեգնական ժպիաը, որ խաղում էր ահա շրթունքի վերա։

Թյությունճի–0ղլուն բանի տեղ չդրեց Շահումյանցի դեմքի փոփոխությունը. պատճառ, նա նորա հարցմունքը ևս համարում էր ոչ այնքան արժանի ուշադրության։ Տիրեց րոպեական լռություն։

Շահումյանց պարոն Գևորգը այն տեսակ մարգերից չէր, որ միմիայն ծիծաղի մարդու վերա, եթե տեսել էր նորանում մի պակասություն, այլ երեխայութենից բռնած, ստացած լինելով մի առողջ և բնական կրթություն և վերջումը ավարտած լինելով յուր ուսումը, որպես բնագետ, Հել

Տառացի թարգմանությամբ՝ «ծխախոտագործի որդի»։ Ակնարկ է նրա ղրիմեցիական ծագման մասին։

նալբանղյանը, ըստ երևույթին, իր հերոսին անվանել է 0․ Ի․ Սենկովսկու (1800–1858) ծածկանունով։ Վերջինս հայտնի արևելագետ, ժուռնալիստ ու բելետրիստ էր, որի ստեղծագործություններով այդ տարիներին հրապուրված էր ՆալբանդյաՆը։ նալբանդյանը թարգմանել է նրա «Սատանայի պաշտոնական մեծ հանդեսը» պամֆլետը (1858– 1859), որ իր կենդանության ժամանակ լույս չտեսավ գրաքննչական նկատառումով։ Նալբանդյանի թարգմանությամբ, «Գ. Յ, Պախալյան» ծածկանունով «Հյուսիսափայլում» (1859,№ 1) լույս է տեսել նաև Սենկովսկու «Անթար» արևելյան վիպակը (տե՜ս Ս․ Դարոնյան, Մ. նալբանդյանի դրական ստեղծագործության մի քանի հարցերի մասին, «էջեր հայ ժողովրդի պատմության և բանասիրության» (ժողովածու), ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1971, էջ 228—253)։ գինգֆորսի համալսարանումը, միշտ աշխատում էր, որ յուր ծիծաղը ուրիշի համար լիներ մի խրատական ու աչք բացող բան։ Այս պատճառով սկսեց.

— Պարոն, դու, որ բանի տեղ չես դնում իմ հարցմունքը, ասել է, թե գիտես մահի ինչ լինելը, ուրեմն ասա՛ ինձ, որ ես ևս իմանամ։

Թյությունճի-Օղլուն համարյա թե վիրավորված էր Շահումյանցի հարցմունքից, պատճառ, թթու երեսով նայեց նորա վերա և երկու ձեռքերով գլխի ետնակողմից հառաջ շփելով յուր կիսով չափ սպիտակ մազերը ճաղատ ճակատի վերա, ասաց.

— Ես տեսանում եմ, որ դու հայտնի ծիծաղում ես իմ վերա, կամ թե այդպես չէ՛, ուրեմն ներիր ինձ եթե ասեմ, թե կան դեռևս բաներ, որոնց մասին դու տեղեկություն չունեիր։

Շահումյանցը դարձյալ ժպտեցավ։

— Մահը այն է,– հավելացրեց շուտով Թյությունճի-Օղլուն,– որ գալիս է և կտրում է կյանքը, մարդը, որ ենթարկվում է մահի ներգործությանը, մեռանում է իսկույն։

— Ուրեմն քո կարծիքով մահը մի էակ է, որ գալիս է, կտրում է, ներգործում է. պատճառ, այդ գործողությունքը կարող է կատարել մի այնպիսի բան, որ զգալ ուներ, որ կամք ուներ, որ գործիք ուներ, և այսպես քո ասելով մահը մի մարդու նման, կամ ով գիտե, սատանայի նման մի բան է, որ կարողանում է այդպիսի գործ հառաջացնել։

— Ես չեմ ասում, թե մարդ է, կամ սատանա է,— պատասխանեց Թյությունճի-Օղլուն մի կերպ հանգստությամբ։

— Բայց,– կտրեց նորա խոսքը Շահումյանցը,- մի այնպիսի բան է, որ կամք ուներ, այնպես չէ՞։

— Թող այդպես լինի,– ասաց Թյությունճի֊Օղլուն,– ես այսքան գիտեմ, թե այն մարդիկը, որ պատահած էին մահին, այնուհետև առավել չեն ապրել, այլ իսկույն մեռել են։

— Չկամի՞ս արդյոք ասել, եթե մահ չլիներ, մարդիկ մեռանելու չէին։

— Անտարակույս,– ասաց Թյոլթյունճի-Օղլուն ուրախացած, որ յուր հակառակորդը լավ զենք տվեց յուր ձեռքը։

— Ուրեմն,– հավելացրեց Շահումյանցը,- եթե մի ճրագ վառեիր և թողվիր նորան հանգիստ, և ամենևին ոչ ոք նորան ձեռք չտար, այսուամենայնիվ նա մարելու չէ՞ր մի ժամանակ։

— Ի՞նչ ասել է,— բացականչեց Թյությունճի-Օղլուն,- ո՞վ է տեսել Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի շվեդական անվանումը։ որ ճրագը հավիտյան վառվի, թեև ձեռք չէիր տալու, այնուամենայնիվ կավարտվեին վերջապես յուղը և պատրույգը։

— Փառք Աստուծո, մի ուղիղ մտածություն լսեցի քեզանից,— ասաց Շահումյանցը, — ուրեմն այս հիման վերա, մարգը ի՞նչ պատճառով ավարտելու չէր յուր կյանքը մի ժամանակ, թեև չկար մի պատճառ, որ տարաժամ խլեր նորա կյանքը։

— Մի՞թե քո աչքումը մարդը և ճրագը հավասար բան են,— գանչեց Թյությունճի-0ղլուն,— ես չգիտեի, որ դու անհավատ ես։

— Ինչից իմ անհավատությունը,— հարցրեց Շահումյանցը։

— Նորանից,— պատասխանեց Թյությունճի-Օղլուն,— որ դու, մարդը, որ հոգի ունի, որ Աստուծո պատկեր է, հավասարեցիր մի ճրագի հետ, որ մարդու ձեռագործն էր։

— Մի՞թե ճրագը մարգն է ստեղծել, ես գիտեմ, որ նա կազմել է յուղից և պատրույգից, որ Աստված ստեղծել է. և եթե այս պատրաստությունքը չլինեին, կարո՞ղ էր մարդը ոչնչից բան գոյացնել, բայց որովհետև գոլ այդ տեսակ մտածություններ ունիս,— հավելացրեց Շահումյանցը,— ես այլ տեսակ կխոսիմ քո հետ, միայն կցանկանայի, որ հասկանայիր իմ ասածները...

— Շատ վեր ես քաշվում,— ասաց Թյությունճի-Օղլուն,— որ կարծում ես թե մարդ չկար, որ հասկանար քո ասելիքը, ասա՞, ես լսում եմ, կհասկանամ և կպատասխանեմ քեզ, և լավ է, որ մեր խոսակցությունը ստանում է այսպիսի շարունակ ընթացք, գո՛նե ժամանակը կանցանե, մինչև կինս և Մանուշակս տուն կդառնան, այժմ քանի՞երորդ ժամն է։

— Դեռևս վեցերորդ,— պատասխանեց Շահումյանցը, նայելով յուր կրկնափակ ոսկյա ժամացույցին։

Ես շատ զարմացած լինելով այս մարդուց խոսակցության սկզբի և բանի վերջավորության վերա, չհամբերեցի, որ ընթերցողներին ծանոթացնեմ այն տան հետ, ուր այս երկու մարդիկը խոսում էին, կամ նույնիսկ մարդերի հետ, վասն որո, սիրելի՞ ընթերցող, ներելով իմ այս անհամբերությանը, դո ւ գոնե ինձանից առավել համբերող գտանվիր, եթե ես, կտրելով խոսակցության թելը, կարճ ծանոթություն տամ քեզ Թյությունճի-Օղլուի, նորա տան և Շահումյանցի մասին։

Տունը, որի մեջ նստած էին այս երկու մարզիկը, ինչպես ասացի, պատկանում էր Թյությունճի-0ղլուին, որ չգիտեմ ինչ պատճառով ոչ ոքի չէր ասում յուր հատուկ անունը և ոչ ոք ևս չգիտեր, պատճառ, նա բնիկ նախիջևանցի չէր․ այլ օտար աշխարհից եկած լինելով, հայտնի էր միայն անունովս Թյությանճի-Օղլու։ Այսպես ահա սորա տունը գտանվում էր մի աննշան փողոցի մեջ, քաղաքի ծայրումը. շինվածքը փայտյա, երեք պատուհանով, որ նայում էին դեպի ցեխոտ փողոցը, որովհետև աշունը շատ առատ էր եղել յուր անձրևներովը։ Սենյակը, որի մեջ նստած էին, զարդարած էր շատ հասարակ և աղքատ կարասիքներով, պատի վերա կախած էին մի քանի շատ հասարակ պատկերներ, պատահմունքով վեված, առանց հասկանալու, թե ո՞վի պատկերներն էին, այլ իրրև սովորական զարդարանք գործ ածելու համար։ Բայց թե լավ թե վատ, երևում էր, որ այս Թյությունճի-Օղլուի հյուրընդունարանն էր. պատճառ, սենյակի մյուս երկու դառները տանում էին մինը դեպի Թյությունճի-Օղլուի, իսկ մյուսը դեպի Մանուշակի ննջարանը։

Ինքը Թյությունճի-Օղլուն, կարճահասակ, բավական հաստ մարդ էր, և ինչպես երևում էր նորա ալեխառն մազերից, ճաղատ ճակատից և խորշոմյալ երեսից, պիտո է լիներ համարյա թե վաթսուն տարեկան. ուրախ բնավորությամբ, բայց զրկված ամենայն կրթութենից, և ինչքան խելք ու բանականություն որ նա ցույց տվեց յուր խոսակցության մեջ, Շահումյանցի հետ, ինչպես վերևումր տեսանք, այդ զանազան ժամանակ, տեսակ-տեսակ մարգերի հետ նստել վեր կենալուցն էր, մանավանդ Նախիջևան գալուց հետո, Խաչատուր աղայի ղահվետնումը...

Շահումյանցը երկարահասակ, չոր-չոր, հասակը կարելի է, որ լիներ մոտ երեսուն տարեկանի։ Ինքը խարտյաշ, գեղեցիկ, կապույտ աչքերով, մազերը կարգով սանրած և յուղած, հագուստը ամենևին հարմար Փարիզի վերջին տարազին, որ ցույց էր տալիս, ոչ թե միայն կարողություն ուներ արծաթի կողմից, այլև ճաշակ ուներ աշխարհի բաների մեջ։ Սա մի օր եկեղեցու մեջ պատահմամբ խոսածի համար հանդիմանություն լսելով Թյությունճի-Օղլուից, որ կանգնած էր նորա քամակում, շատ սիրել էր նորան, այդպես պարզ սրտով մարդ եղածի համար, այնուհետև ծանոթացել էր նորա հետ, միշտ գալիս էր գնում էր Թյությունճի-Օղլուի տունը ժամանակ անցուցանելու համար, որովհետև Նախիջևանի մեջ չկան այնպիսի տեղեր, ուր կարելի լիներ ժամանակը գործածել այնպիսի զվարճությամբ, որ և օգտակար լիներ միևնույն ժամանակ, թեատրոն չկա, Ժողովարան չկա, հասարակաց մատենադարան չկա, այս պատճառով այնտեղի մարդիկը պիտո է անպատճառ հոժարեին ամենայն բանի, որի միայն կարող էր ժամանակը կորուսանել, առանց խտրելու:

1. Այստեղ և հետագա էջերում Նոր Նախիջևանի կենցաղի ու սովորույթների նկարագրությունները համահունչ են, իսկ որոշ տեղեր էլ երբեմն տառացիորեն համընկնում են Նալբանղյանի «Հիշատակարանի» այն էջերի հետ, որտեղ նա նկարագրում է հայրենի քաղաքը: այս բաների հատկությունքը, այսպես ահա Շահումյանցը միշտ գալիս էր Թյությունճի-Օղլուի մոտ, և դուռից ներս մտած չմտած, բարևը ասած չասած առաջարկում էր մի խնդիր, որպեսզի պատճառ տա Թյությունճի-Օղլուին խոսելու, ինչպես և այս երեկո արեց, հարցանելով մահի ինչությունը, դեռ կարելի է, որ այս երեկո և բարև չտված, պատճառ, քանի գնում էին, շատ մոտ ծանոթանում էին, և Շահումյանցը ավելորդ էր համարում չնչին քաղաքավարությունները։ Հայց այս երեկո մի բանը առավել զարմանալի էր, որ Շահումյանցը ներս մտած տեսանելով, որ Մանուշակը չկար, չհարցրեց նորա ուր լինելը, կարելի է այն պատճառով, որ Թյությունճի-Օղլոլն կասկած չտանի...

— Դու ընդունո՞ւմ ես,— խոսքը հառաջ տարավ Շահումյանցը,— թե աշխարհը ենթարկված է մի բնության օրենքի տակ, և այնպիսի օրենքի, որ ոչինչ բան աշխարհի երեսին չէր կարող ընդդիմանալ նորան, և թե աշխարհի ամենայն նյութական փոփոխությունքը կատարվում էին այդ օրենքի ազդեցութենով։

— Ընդունում եմ,— պատասխանեց Թյությունճի-Օղլան։

— Շատ բարի,— ասաց Շահումյանցը,— ընդունո՞ւմ ես, որ բնության համար խտրություն չկա արարածների մեջ, նա միօրինակ դարմանում է հանքը, բուսականը և կենդանին։

— Ընդունում եմ,— կրկնեց Թյությունճի-Օղլուն։

— Եթե այդ ընդունում ես, մեծ շուտով կհասանենք մեր նպատակին,— ասաց Շահումյանցը, հավելացնելով այս հարցմունքը։ –Դու տեսե՞լ ես աշխարհի բոլոր արարածների մեջ մի էակ, որ հավիտյանս հավիտենից պահեր յուր ձևը։

— Ձև՞ը,— հարցրեց Թյությունճի-Օղլուն։

— Այո, ձևը,— պատասխանեց Շահումյանցը։

— Ես գիտեմ,— ասաց Թյությունճի-Օղլուն,— որ աշխարհի երեսին հավիտենական բան չկա, ամենայն ինչ ավերվում է, քանդվում է և լսել եմ խելոք մարդերից, որ ասում էին, թե այն բանը, որ սկիզբ ունի։ Ես տեսել եմ, և այդ բանը ինձ բավական արծաթ է նստել, որ տանս կտրի կղմինդրները անձրևից քայքայվելով բոլորովին ոչնչացան և ինձ ծախքի մեջ ձգեցին, բայց դու, երևի, փոխանակ գոյություն ասելու, սխալմամբ ձև ասացիր, ի՞նչ ասել է ձև. ձևը կերպարանք է, բայց այստեղ խոսքը իրի վերա է և ո՞չ նորա ձևի։

— Ի՞նչ առնես, որ դու իր ասելով ձև ու կերպարանք ես հասկանում, և քո համար ձևի փոփոխությունը համարվում է չքություն, մի՞թե տանդ կտրի կղմինդրները, որ ժամանակից և անձրևից քայքայվել էին, ոչնչացան իսպառ,— ասաց Շահումյանցը։ — Ինչպես չէ,— պատասխանեց Թյությունճի-Օղլուն։

— Տեսանո՛ւմ ես,— ասաց Շահումյանցը,— դու ես, որ ձևը ընդունում ես գոյության տեղ. կղմինդրը թրծած էր հողից, այնպես չէ՞։

— Այո՛,— պատասխանեց Թյությունճի-Օղլուն։

— Շատ լավ,— ասաց Շահումյանցը,— հողը կղմինդր դառնալով, մի՞թե միևնույն հողը չէր, միայն ուրիշ կերպարանքով, ինչպես դու ասում ես։

— Ամենևին այդպես,— ասաց Թյությունճի-Օղլուն։

— Ուրեմն,— բացականչեց Շահումյանցը,— եթե կղմինդրը փոխել էր մյուս անդամ յուր ձևը և ստացել էր յուր աոաջին կերպարանքը, մի՞թե կարելի է ասել, թե նա չքացավ, ես տամ քեզ ի՞նչ բան կամիս և դու չքացար» եթե կտրես։

— Ապա մի փայտ տո՞ւր ինձ, ես կայրեմ և կչքացնեմ նորան,— պատասխանեց Թյությունճի-Օղլուն։

— Մի՞թե մոխիրը, որ կստանայիր փայտից, քո աչքումը ոչինչ էր. ոչինչ չէ՛ տեսանվում և չէ՞ շոշափվում, բայց մոխիրը ընդհակառակն և տեսանվում է, և շոշափվում է...

— Ես ընդդեմ չեմ դորան. բայց փայտը կորուսանում է յուր փայտությունը,— կտրեց խոսքը Թյությունճի-Օղլուն,— մոխիրը այլ է, փայտը այլ. դու ինձ կղմինդրի օրինակովը փոքր մնաց, որ պիտի հավանեցնեիր, բայց երկրորդ օրինակդ հարմար չէ և ես շատ ուրախ եմ, որ շփոթվեցար։

— Ի՞նչ զանազանություն կա առաջին և վերջին օրինակների մեջ,— հարցրեց Շահումյանցը։

— Այն,— պատասխանեց Թյությոլնճի-Օղլուն,— որ առաջին օրինակդ, այսինքն կղմինդրը, հողից շինված լինելով, դաոնում էր դարձյալ դեպի հող, և այդ փոքր հավանելի էր, իսկ փայտը դաոնում է մոխիր, մի՞թե փայտը մոխրից է շինած։

— Փայտը միայն մոխրից չէ շինած,— ասաց Շահումյանցը, որ քաջ տեղյակ էր քիմիայի,— այլ նորա մեջ կան զանազան բաներ, զոր օրինակ, փայտանյութ, կուպր, ջուր, օսլա, սոսինձ և աղեր, և այս բոլորի բաղկացուցիչ տարրական մասունքը երեք են — ջրածին, թթվածին, ածխածին, և այսպես փայտը ենթարկվելով այրողության, այսինքն քիմիական վերլուծության, բաժանվում է յուր բաղկացուցիչ նյութերից և տարերքից, նորանցից ջրածինը, միանալով օդի մեջ գտնված թթվածնի հետ, ջուր է դառնում, և ջերմության միջնորդութենով, որ ստանում էր կրակից, շոգի դարձած ցրվում է օդի մեջ. ածխածինը միանալով օդի թթվածնի հետ, շինում է երկու տեսակ բաղկացություն, մինը ածխաթթու որ ցրվում է օդի մեջ, մյուսը ածխային թթվուտ, որ օդից ծանր լինելով, նստում է դետնի երեսին և իշանում է ինչքան կարելի է խոր տեղեր, կպրի եթերական մասունքը թռչական լինելով, ցրվում են օդի մեջ. իսկ մնացած բաները այրվելուց հետո, թողնում են յուրյանցից մի քանի մոխրային աղեր և այս է պատճառը, որ մոխիրը եթե բերանդ ես դնում, աղի համ է տալիս։ Իսկ կղմինդրը, որովհետև այսչափ բաղադրական մասունք չունի, վասն որո և չէ ձգում յուր վերա այդպիսի զգալի փոփոխության պատկեր։ Առհասարակ հանքերի բաղկացուցիչ տարերքը երկու են, շատ սակավ երեք, թեև կան բաղադրյալ հանքեր, բայց նոքա տարրական չեն, զոր օրինակ, երկու հանք, որ բաղկացած էին առանձին առանձին երկու կամ երեք տարերքից, կարող են միավորվիդ և մի ձև ու հատկություն ստանալ, բայց բանը դորա վերա չէ։

— Այդ բաները, ինչ որ ասում ես դու, «էֆիմերտեիյ>՝, կամ «Ժողովածուիս մեջ կա՞ն գրած, կամ թե ի՞նչ տեղից ուսել ես,— հարցրեց Թյությունճի-Օղլուն, զարմացած Շահումյանցի այս տեղեկությունների վերա, որովհետև ինքը մինչև այս հասակը այսպիսի բան լսած չէր։

— Խաբեբայական և հիմար գրքերի մեջ չկան բնության այսպիսի հայտնությունների սուրբ օրենքները և չէին կարող ևս լինել, պատճառ, այդ գրքերի խորհուրդը մարդ խաբել և հիմարացնել է. իսկ բնությունը ընդհակառակն լուսավորում է մարդը, կրթում է և դաստիարակում է նորան. այս երկոuքը հակառակ են միմյանց, և այս պատճառով ինչ տեղ բնությունը կա, այնտեղ սուտ չկա, ինչ տեղ սուտ և խաբեբայություն կա, բնություն չկա։

Թյությունճի-Օղլուն առավել ևս զարմացավ այս խոսքերի վերա, պատճառ, թեև նա կարդալու մոտ չէր, բայց լսել էր վաղուց ահա «էֆիմերտեիս և «Ժողովածուիս փառքի համբավը, որ Նախիջևանի մեջ հրչակված էր, որին այժմ անարգում էր Շահումյանցը։

— Շատ բարի, ընդունում եմ և փայտի օրինակը և խոստովանում եմ, որ բան չքացնել չէ կարելի աշխարհի երեսին,— վեր առեց ԹյությունՃի-Օղլուն, րոպեաչափ լռոլթենից հետո,— բայց մեր խոսքը մահի վերա էր և դուրս եկանք կղմինդրի և փայտի վերա։

— Այո , մահի վերա էր,— պատասխանեց Շահումյանցը,-բայց

1. (Հունարեն) — «Գուշակությունների գիրք»։ է. Սյուի «Թափառական հրեայի» իր թարգմանության աոաջաբանում Նալբանդյանը հեգնանքով գրում է այդ գրքի մասին, է... չեմ ուրանում, որ «էֆիմերտե» ևս պակաս չէ, այն հրաշալի գիրքը, որ մեր ժողովուրդը սիրում է, որի մեջ գրված են ամենայն տարի աշխարհի երեսին պատահելու գործերը, արեգակի և Լուսնի խավարումը յուրյանց գուշակութեններով, արագիլի գնալը և այլն, և այլն։ Տխուր մատենագրություն»: դու ինձ հարկադրեցիր, որ ապացուցանեմ քեզ, թե, մահ չկա աշխարհի երեսին։

-Ի՞նչպես թե մահ չկա,— կանչեց Թյությունճի-Օղլուն, աչքերը պշուցած Շահումյանցի երեսին։

-Այնպես, որ ոչինչ բան չէ վերջանում, ոչինչ արարած բնության մեջ չէ չքանում. և թե բնության կյանքը հարատև է, անվախճան է և անմահ։ Այդ, ինչ որ քեզ թվում է, թե մի կղմինդր քայքայվում է, թե մի ծառ չորանում է, թե մի կենդանի մեռանում է, դոքա բոլորը մի փոխանցական միջոցներ են մի տեսակ կյանքից դեպի մի այլ տեսակ կյանք. ածխածինը, ջրածինը, թթվածինը ապրում էին մի ժամանակ իբրև ծառ, իբրև բուսական, փոխում են յուրյանց ձևը, շատ անգամ և բաղադրությունը, պակասելով կամ հավելանալով, և սկսում են մի այլ ձևով շարունակել յուրյանց կյանքը։ Ահա այսպես, սիրելի Թյությունճի-Օղլու, այն տեղ, ինչ տեղ մեք տեսանում ենք մեռելություն, բնությունը սկսանում է մի նոր կյանք. և բնության համար միևնույն է, թե մի արարած ապրել է այս կամ այն ձևի տակ, նորա կանոնը միայն այս է, որ կյանքը հավիտյան շարունակվի, և շարունակում է. և բնությունը մեղավոր չէ, եթե մարդիկ նորա արարածների կերպարանափոխությունքը մահ են համարում։

— Շատ բարի,– ասաց Թյությունճի-Օղլուն,— ես ընդունում եմ քո ասածը, բայց մի բան կա, որ փոքր ինչ ուրիշ տեսակ է դուրս դալիս։

— Ի՞նչ բան է այն,— շուտով վերա բերեց Շահումյանցը։

— Այն,— պատասխանեց Թյությունճի-Օղլուն,— որ մարդը մեռանելով, չէ ապրում այլևս յուր համար, թեև նորա մարմինը, ճշմարիտ, հող դառնալով, չէ կորուսանում յուր գոյությունը, այլ կերպարանքը միայն։

— Զարմանք. այդ հասակում և այդքան անձնասեր,— բացականչեց Շահումյանցը,— դու, եթե ունեցած էիր չորս-հինգ որդի, մի՞թե նոցանից յուրաքանչյուրը իրավունք չունեին քո հայրական սերը և խնամարկությունը հավասարաչափ ստանալու. մի՞թե քո աչքումը նոցանից մինը սիրելի կլիներ առավել քան թե մյուսը, չէ՞ որ ծնողքի համար զավակները միևնույն են, չէ՞ որ մի աչքով կնային նոքա յուրյանց զավակների վերա. և մի՞թե քո որդու մինը եթե պահանջելու լիներ քեզանից, որ դու ավելի սիրեիր նորան, քան թե մյուսերը, դու և քո մյուս որդիքը ասելու չէիք նորան, որ նա անձնասեր է։ Այս հիման վրա մի՞թե բնությունը մեղանչում է, եթե այն մասունքը, որ երբեմն բաղկացնում էին մի մարդու մարմին, հետո բաղկացնեն մի այլ մարմին. և ի՞նչ պատճառով մարդը ականատես լինելով բնության փոփոխականության օրենքներին, հասկանալով նոցա նպատակը, պիտի պահանջե, որ յուր մարմինը ազատ մնար այս օրենքներից. եթե նա ազատ մնացած լիներ սկզբումը, կամ մնալու վերջումը, երբեք չէր կերպարանագործվելու, պատճառ, բնության օրենքներն էին, որ բաղկացուցին նորան, այն սկզբնական տարերքն էին, որ զանազան բաղադրություններով, որ ստացվել էին մի այլ մարմնի մնացորդից, կազմեցին նորա ոսկերքը, մորթ ու ջիլ պատեցին նորա վերա։ Մարդկային մարմինը, երբ շիջել էր նորանում անձնապահական զորությունը, ընկնում է բնության շրջապատած ներգործողների ազդեցության տակ. օդը մի կողմից ծանրանում է նորա վերա, երբ սա չուներ յուր մեջ այն ընդդիմադրող ույժը, որով մինչև այժմ պահել էր յուր կազմվածքի կերպարանքը, թացությունը, ջերմությունը, լույսը, օդի թթվածինը և այլն, և այլն, ներգործելով նորա վերա, սկսանում են ահա խմորել մարմինը, լուծանել նորան և լուծանելով նորոգել նորա բաղկացուցիչ տարերքի և նյութերի գործունեությունը, վերստին մի այլ մարմին կազմելու համար։

— Այն նյութը, ինչ որ տվել էր քեզ բնությունը մինչև քո զգայուն կյանքի վերջը, նա պիտո է ետ ստանա քեզանից, նա արդար է, և առանց տոկոսիքի է ստանում այն գումարը, ինչ որ գործ էիր դրել դու քո վերա, և այս պատճառով շատ ճիշտ է տվածը պահանջելու ժամանակ. նորա գանձարանը երբեք չէ վնասվում. կպահանջե այնքան, որքան տվել էր քեզ, և կստանա այնքան, որքան պահանջելիքն էր. նա չունի մուրհակի կարոտություն. պատճառ, ամենայն արարածը, որ նա սնուցանում է, հավատարիմ գրավականներ էին նոր գոգումը. և գիտե նա, որ ետ և հառաջ պիտո է յուր տվածը ստանա. և դու եթե կամենայիր, չէիր կարող վատնել նորա նյութը, պատճառ, շրջապատած էիր նույնպես բնության օրենքներով։

— Քո մարմինը հողանալով բուսուցանում է և զարգացնում է շատ սերմեր, որ քամին բերել էր քո հողի մեջ, իսկ սերմերը կարող էին կերակրել զանազան կենդանիք, այո՛, և՛ մարդը ևս, և՛ թռչունը ևս, որ նույնպես կերակուր դաոնալով մարդուն, մտանում էր նորա կազմվածքի մեջ և նյութ էր դառնում նորա կերպարանագործությանը։ Բնությունը մի այնպիսի զուգակշիռ է պահում արարածների մեջ, մի այնպիսի տնտեսություն է գործ դնում, այո՛, արժան էր, որ մեք ևս ուսանեինք նորանից, օրինակ աոնվինք նորանից և հետևեինք նորան: Բայց ափսոս, մեր կամքը, մեր զգացողությունը, որ դուրս էր բնության նյութական բաների օրենքից, շատ անգամ բռնացնում են մեզ ո՛չ թե միմյանց վերա, այլև նույնիսկ բնության վերա, եթե միայն կարելի էր այս... Թյությունճի-Օղլուն, որ ձեռքերը սրտին խաչած լսում էր Շահումյանցին բոլորովին զարմացած, ասաց նորան։

— Ես անչափ շնորհակալ եմ այգ գեղեցիկ խուսակցությանդ վերա. ճշմարի՛տ, ես շատ խելոք մարդիկ տեսել էի Խաչատուր աղայի ղահվետնումը, բայց այդպիսի խոսքեր լսած չէի։ Ասածներդ բոլորը ճշմարիտ են, բայց չգիտեմ, ի՞նչ բան է, որ ներսիցս ասում է,— թե լավ կշիներ, որ չընդունեի այդ ասածներդ... Բայց, ինչպես տեսանում եմ, զուր է իմ ընդունելը կամ չընդունելը. պատճառ, երկու դիպվածում ևս մեռանելու էի, և բնությունը կատարելու էր իմ վերա ևս յուր պարտականությունը և օրենքը։

— Այդ զգացմունքը, որ դրդում է քեզ երկբայել բնության օրենքի վերա, միմիայն անձնասիրություն է։ Ես ասացի, թե մեր կամքը և այլ աննյութ կարողությունքը աշխատում են բռնանալ և նույնիսկ բնության վերա, աշխատում են, եթե կարելի է խլել նորա իրավունքը մեր մարմնի վերայից. մեր անձնասիրությունը չէ թույլ տալիս, որ հավատայինք, թե մեր փափուկ, պարարտ մարմինը երբեմն կարող էր աղյուս պատրաստել բաղանիքի հնոց շինելու համար, կամ ճեղքվիլ, տրորվիլ երկրագործի արորի տակ և մի սերմ կանաչացնել, մի ճնճղուկ կամ մի մուկ կերակրելու համար, այո՛, և՛ օձի, և՜ զանազան ժժմունքների բույն ևս դառնալու համար։ Բայց բնության հարազատ որդին պիտո է սառն աչքով նայի այս բանի վերա և պիտի օրհնե նորա Արարիչը, որի ձեռագործքը անմահ են, որ ամենայն բան ստեղծելով մահ չէ ստեղծել։

— Հավատա՛, պարո՛ն,— բացականչեց Թյությունճի-Օղլուն,— թե իմ ձեռքիցս գար ես կաշխատեի ամենայն օր խոսել քո հետ այսպիսի գեղեցիկ բաների վերա, բայց ի՞նչ առնես, աշխարհի սուտ և անիրավ կարգը մեր երկուքի մեջ այնպիսի մեծ փոս է փորել, որ ես շատ հեռի եմ քեզանից և չեմ կարող համարձակվիլ անցնել այդ փոսը, որ միշտ քեղ հետ լինեի, և այսչափիցը ևս շնորհակալ եմ, որ դու արժան ես համարում քեզ մտանել իմ խաղաղ և հեզ բնակարանը։

— Դու եթե հավատաս բնության հրաշքներին, կտեսանես, որ այդ քո շատ մեծ կարծած փոսը նա մի րոպեում կլցնե, և քեզ դժվար չէ լինելու այսուհետև ազատ ընթացք ունենալ դեպի ինձ...

— Այսուհետև հավատում եմ ամենայն բանի, ինչ որ կքարոզեն ինձ բնության անունով,— գոռաց Թյությունճի-Օղլուն զմայլած այս խոստմունքի վերա, որ ամենևին չէր հասկանում։

Տան դուռը բացվեց և ներս մտան տիկին Թյությունճի-Օղլուն և նորանց մի հատիկ Մանուշակը։

II

Յոթը շաբաթը1 սկսվել էր։ Ցեխը կրկնապատկված էր անձրևի շարունակ գալուց, այդ փողոցի փայտաշեն և կեղտոտ տների տեսքը, առավել ևս տխուր դեմք էին ցույց տալիս, թրջվելով սևանալուց և օդի միգախառն անթափանցութենից։ Լուսավորչի զանգակատնից լսվեցավ երեկոյան զանգակահարության առաջին հարվածը, ուրեմն երեք ժամն էր ճաշից հետո։ Այս միջոցին, գլուխը կախած, անձրևից թրջված և բնության թթու դեմքից տխրած մի մարդ, միջահասակ, թուխ, սև աչքերով, սև մազերով, փաթաթված յուր կիսամաշ վերարկուի մեջ, գնում էր Թյությունճի-Օղլուի փողոցով։ Երևում էր, որ այս մարդը մի մտածմունք ուներ. պատճառ, շատ անցած, հեռացած լինելով Թյությունճի-Օղլուի փողոցից, երբ աչքը բարձրացնելով չորս կողմը նայեցավ, ետ դարձավ կրկին յուր գնացած ճանապարհից ու կամաց-կամաց մտավ Թյությունճի– Օղլուի բակը։

Թյությունճի-Օղլուն տանը չէր. նա այն օրը ճաշ ևս չէր կերած տանը. երևի թե զանազան պատճառներ ուշացրել էին նորան Խաչատուր աղայի ղահվետնումը, և հետո ճաշի ժամանակը կորուսանելով, լավ էր համարել մտանել Բարբոյի պանդոկը, և մի փոքր կաղամբով միս կերած, դառնալ ղահվետուն, ինչպես շատ անգամ պատահում էր։

Զարմանք բան է, որ Նախիջևանի նման քաղաքի մեջ, ուր եթե գիշերով մի տան վերա մի չղջիկ նստի, բոլոր քաղաքը կիմանա, այսպիսի քաղաքի մեջ, ասում եմ ես, ուր ամբողջ ընկերություններ կան, սորա նորա անցքը իմանալու, խոսելու և շատ անգամ պատգամախոսի պաշտոնը հոժար սրտով վերաները առած, գուշակելու մի մարդու ապագան, չէին իմանում թե ի՞նչ գործով է պարապում Թյությունճի-Օղլուն, կամ ի՞նչ աղբյուրից ստանում է նա արծաթ, յուր ընտանիքը կառավարելու համար։ Ոմանք ասում էին, թե հետը բերած արծաթ ուներ կամ գոհարեղենք, երբ եկել էր Նախիջևան, որպես թե կամաց-կամաց վաճառում է և նորանցից ստացած արծաթովը ապրում է. բայց նորա Նախիջևան գալը արդեն տասն և յոթն տարի էր. պատճառ, Մանուշակը մի տարեկան ծծի երեխա էր, երբ մի քանի հայ առաջին անգամ տեսել էին այս ընտանիքը Տագանրոգի մաքսատան մեջ, նարինջ գնելու գնացած լինելով այնտեղ ապրիլի մեջ։ Իսկ այս միջոցին Մանուշակի 18 տարեկան լինելը,

1. Վարագա Խաչի տոնից մինչև Հիսնակի բարեկենդանը, որովհետև միշտ յոթն շաբաթ ուտիք է, և երբեմն ութ, երբ չկան շաբաթապահք, նախիջևանցիք և զրիմեցիք անվանում են այս միջոցը «յոթը շաբաթ»։ (Ծ. Հ.)։ համարյա թե պաշտոնական լուր էր այն փողոցի պառավների բերանումը, որոնք աշխարհի երեսին երկու բան գիտեն, աղեկատ մանել և ուրիշի աղջիկների հասակի ճիշտ մետրիքական մատյան վարել։ Ինչպե՛ս և իցե մի հաստատ խոսք չկար Նախիջևանումը այս մարդու վերա, այնտեղ, ուր շատ անգամ շատ մարդիկ դրականապես ապացուցանում են կամ հերքում են մի բան առանց ամենևին իմացած լինելու բանի զորությունը, այլ մի միայն յուրյանց եթերային տրամաբանությամբ։ Այսքան միայն հայտնի էր, որ Թյությունճի֊Օղլուի ապրուստը շատ պարզ էր, նորա կեցությունը շատ հասարակ. մարդ և կին տարին երկու ձեռք հագուստի տեղ մի ձեռք էին կարում յուրյանց, երկրորդի գումարը տնտեսելով Մանուշակի պիտույքների համար։ Կինը շատ անգամ ասում էր, եթե Թյությունճի-Օղլուն ոգևորված խոստանում էր մի ավելորդ հալավ կարել յուր կամ կնոջ համար, թե «մա՛րդ, մեք աղջիկ ունինք հարս տալու, պետք է նորա համար պատրաստություն տեսանել»։ Այս խոսքը Թյությունճի-Օղլուի համար մի այնպիսի բացասական էլեկտրականություն էր և այնչափ ազդու, որ իսկույն անգործ էր կացուցանում նորա բորբոքված դրական էլեկտրականությունը։

Բայց թե նոքա ի՞նչպես էին հագցնում յուրյանց մի հատիկ Մանուշակը, արդարև արժան էր, որ ամենայն ծնող օրինակ առնուր նոցանից. նորա հագուստները մաքուր, գեղեցիկ, նոր և արժանավոր պաստառներից։ Թյությունճի-Օղլուի կինը, որին դեռ չենք ծանոթացրել մեր ընթերցողքը, շատ սրտաբաց կին էր. կարճահասակ, հաստամարմին և հիսուն տարեկան հասակը արդեն դրել էր նորա նեղ ճակատի և դուրս ընկած թուխ թշերի վերա յուր կնիքը — խորշումը։ Նորա հագուստը, ինչպես առհասարակ նախիջևանցի կնիկ-մարդերի հագուստը, շատ հավատարիմ էր մնացած թաթարի տարազին, որ 1779-ին բերել էին Ղրիմից1:

Գլուխը կապած մի բարակ բամբակյա ծաղկանկար թաշկինակով, որ այժմ ևս ստանում են Տաճկաստանից և մեծ հարգ ունի այնտեղ. սորա տակից երևում է նորա բաշը (փերչամը) մեջտեղից ճեղքած, որ ծերության նշան էր այնտեղի սովորութենով։ Վերայի կապան, թեև հասարակ պաստառից, բայց կուրծքը բաց կարած. և այս սեգմենտի (թաց տեղի) չորս կողմը շրջակարած ոսկեթել ժապավենով և արծաթի բոժոժներով, որոնց միջի դատարկությանը վկայում էին բոժոժների վերայի փոքրիկ ծակերը։ Բայց կուրծքը բաց կարած ասելով, մի՛ իմանար, պատվելի

1 Հայերի Ղրիմից Դոն գաղթը մանրամասնորեն նկարագրված է Նալբանդյանի «Հիշատակարանում» (Մ. նալբանդյան, ԵԼԺ, հ. էջ 337 և հաջորդ էջեր):

Նախիջևանի հայերը Ղրիմի հայերից ժառանգեցին վերջիններիս լեզվի, մշակույթի ու կենցաղի վրա դարերի ընթացքում թաթարների ունեցած ազդեցության հետևանքները: ընթերցող, թե երևում էր նրա կուրծքը, քա՛վ լիցի, և յուրյանց ձեռքով մանած ու գործել տված բեհեզյա շապիկը ևս տեսանելու չէիր, եթե պատահեիր այնտեղ. պատճառ, կապայի տակից ծածկում են կուրծքերը մի կերպասյա թաշկինակով, և կապան հագնելով վերայից, նորա կուրծքի սեգմենտը ցույց կտա քեզ այն շատ անգամ թուխ գունով թաշկինակը, որ իսկ և իսկ կոկորդի տակումը կոճակվում էր մի հատուկ այս գործի համար շինած կոճակով. այսպես կոճակած էր և Թյությունճի-Օղլուի կինը, որի կոճակի վերա մեջտեղումը երևում էր մի մաշված զմրուխտ չորս կողմը զարդարած մանր հակինթներով (յաղութ)։ Գլխի մազը շատ խնամքով երեք բաժանած և մի գես հյուսած ընկած էր թիկնամիջումը ողնաշարի վերա. մեջքը կապած մի գոտի, որ ժամարար քահանայքը գործ են ածում։

Մեք փոքր ինչ մանրամասն նկարագրեցինք այս կնկա հագուստը և ձևը այն պատճառով, որ շատ անգամ մի տպավորություն, որ այսպիսի պատկեր տեսանելը գործում է մեր վերա, հասկացնում է մեզ այն մարդու բնավորությունը, որ միշտ յուր արտաքին ձևը վարում է յուր որպիսության հետ զուգահեռաբար։

Այս միջոցին, որի մասին խոսում ենք այստեղ, տիկին Թյությունճի–Օղլուն աղախնի հետ միասին իջած էր տան գետնատունը, տնտեսական գործով ապուխտ և երշիկ պատրաստելու համար.— հինանց պաշար.— որ Նախիջևանի սովորութենով մեծ տնտեսություն է, տարեկան կառավարության մեջ։

Ուրեմն տանը ոչ ոք չկար բացի Մանուշակից, որ միայն մնացած նստել էր պատուհանի տակ և կարում էր յուր կարը։

Տան լռությունը ընդհատվում էր գեթ ճպուռի ձայնովը, որ մի անկյունում կատարում էր յուր երգեցողության վերջին հանդեսներից մինը. պատճառ, ձմեռը շուտով փակելու էր ահա նորա բերանը մինչև մարտ ամիսը: Այս տխուր, լուռ ու մունջ բնակարանի մեջ մանավանդ զգալի էր Մանուշակի գեղեցկությունը. նորա գլուխը ծածկած էր գեղեցիկ թավիշյա ֆեսով, որի շրջանակը կարած էր չերքեզի ոսկեթել ժապավենով, և որի վերա ձախ կողմումը տատանում էր գեղեցիկ ոսկեթել փունջը ամեն մի ասեղ կոխելու և հանելու ժամանակ։ Շագանակագույն մազերը ճակատի վերայից բաժանած և ականջի վերայով ետ տարած ու մի գես հյուսած, ինչպես մոր գեսը, մի նկարչական ստվեր էր ձգում նորա թարմ վարգա-շուշանագույն երեսի վերա, նորա խարտյաշ աչքերը թեպետ և ուղղեցած էին դեպի յուր կարը, այսուամենայնիվ փայլում էին խիտ և երկայն թերթերուկների միջից։

Սորա կապան նման չէր Թյությունճի-Օղլու տիկինի կապային, այլ կարած նոր եվրոպական ձևով, իրանը գեղեցիկ քաշած, այնպես, որ մեջքի տրամագիծը հազիվ թե լինում էր տասն բթաչափ, կուրծքի սեգմենտից երևում էին սպիտակ մարմարիոնյա գունդերի վերին կիսաբաժինքը, և լավ ուշ դնողի համար կարելի էր նկատել, որ նորա կուսական սիրտը զարկում էր մի րոպեում ո՛չ առավել, քան թե ութսունհինգ անգամ։

Վիզը կապած էր մի նեղ թավիշյա սև ժապավեն, որի տակից առանձին ոսկի շղթայով կախած փոքրիկ և գեղեցիկ ոսկի խաչը բարձրանում էր և ցածանում էր նորա շնչառության հետ միասին։

Դուռը բացվեց հանկարծ, և շեմքի վերա երևեցավ այն մարդը, որ փողոցից մտել էր սոցա բակը։ Մանուշակը այլայլեցավ, վեր թռավ տեղից և ձեռքից թողնելով կարը, պատրաստ էր ահա փախչել դեպի յուր ննջարանը, մինչ այն մարդը ևս նույնպես ամբոխված, առանց հառաջ խաղալու շեմքի վերայից, հարցրեց նորանից, թե տա՞նն էին արդյոք նորա ծնողքը։

Մանուշակը այս հարցմունքի վերա շփոթված, կարմրեցավ մինչև ականջները և աչքերը դեպի գետին կորացուցած, մի փոքր լուռ կանգնելուց հետո, վազեց յուր ննջարանը և շուտով փակեց քամակից յուր դուռը, ամրացնելով նորան փոքրիկ երկաթի կարթով, որ կախած էր դուռի վերայից։

Անծանոթ մարդը մնաց մյուս տանը կանգնած։

Ես կաշխատեի արդարացնել Մանուշակը իմ ընթերցողների առաջև, եթե դոքա հայեր չլինեին և չիմացող լինեին, թե Մանուշակը ինքը չէր մեղավոր այսպես ընթանալով, այլ այն բարբարոսական սովորությունը հայերի մեջ ինչպես նաև ասիացոց և այլ վայրենիների մեջ, ուր պատշաճից դուրս է համարվում կնիկ մարդերի և մանավանդ աղջիկների երիտասարդ մարդերի հետ խոսելը։ Ո՜հ, ե՛րբ պետք է վերանա այս կեղտը, որ մի թեթև կերպով ցույց է տալիս, թե հայերի կանայքը առհասարակ յուրյանց ամուսինների առաջև համարվում էին եթե ո՛չ բոլորովին, գո՛նե մի բարակ կերպով, ստրուկի պես բան։

Տարակույս չկա, որ Մանուշակը փակելով այն դուռը, որ հյուրնդունարանն էր հանում, բացեց մյուսը, որ խոհարանն էր գնում, կայծակի արագութենով ցած վազեց սանդուղքներից և մորը ուղարկեց խոսելու այցելուի հետ, ինքը մնալով գետնատնումը մորը տեղ։ Այս պատճառով անծանոթը դեռ չէր ուղղված յուր շփոթութենից մինչ Թյությունճի–Օղլու տիկինը հայտնվեցավ տան մեջ. նորա հագուստի վերա շատ զգալի էր փոփոխությունը. պատճառ, մի մեծ ղենջակ սկսած մեջքից ծածկում էր մինչև ոտքերը։

— Ներեցե՛ք խնդրեմ, պարոն փեսա,— ասաց Թյությունճի-Օղլու տիկինը,— որ տեսանում եք իմ հագուստը այդպես անկարգ, ի՛նչ առնես. տան հարկավորությունքը ստիպում են երբեմն դուրս գալ սովորական տարազից։

— Ոչինչ, ոչինչ,— կրկնեց այցելուն,— դուք ներեցե՛ք ինձ, որ ես այսպես անհանգիստ արեցի ձեզ, ես չգիտեի...

— Ի՞նչ անհանգստություն է, պարոն Մկրտիչ, զոքանչի համար և առհասարակ ծնողքի համար, փեսայի նոցա տուն գալը,— ընդհատեց նորա խոսքը Թյությունճի֊Օղլու տիկինը,— ամենայն ժամանակ բաց է մեր դուռը։ Ի՞նչպես է Վարդ-Խաթուն խնամուս առողջությունը։

— Փառք Աստուծո։

Խոսքերը վերջացան և տիրեց մի քանի րոպեական լռություն, երևում էր մի բան կամեր ասել պարոն Մկրտիչը, բայց չէր համարձակվում։

— Երևի,— ընդհատեց լռությունը Թյությունճի-Օղլու տիկինը,— կամենում էիք տեսանել Մանուշակս, այնպես չէ՞, պարոն Մկրտիչ, բայց նա միայն ամաչել էր, ի՞նչ առնես, աղջիկ տղա է, նորան այնպես կվայելե։

— Չէ. ես ձեզ տեսանելու և խնդրելու եկել էի,— ասաց կակազելով պարոն Մկրտիչը,– որ եթե կարելի է այս յոթն շաբաթի մեջ հարսանիք առնեինք. պատճառ, ես հիսնակից հետո գնալու եմ Ղրիմ և կմնամ այնտեղ մինչև զատիկ. զատկից հետո մինչև աոաջին պսակները չէ կարելի այդ. իսկ հունիսի մեջ, ես նույնպես միտք ունիմ...

— Երթալո՞ւ դարձյալ,— հարցրեց Թյությունճի-Օղլու տիկինը,— ո՛ր կողմ... Աստված հաջողե։

— Տիկի՛ն, առակ կա, ասում են, թե «երեխային միրգ խոստացիր, սուրբին մոմ», այսինքն, որ խոստացել ես, պիտի կատարես։

— Դու ուխտի մասին ես խոսում,— շարունակեց Թյությունճի-Օղլու տիկինը։

— Ամենևին այդպես,— պատասխանեց պարոն Մկրտիչը,— ձեզ հայտնի է, որ ես դեռ անցյալ տարի պիտի երթայի, եթե եղբայրս չվախճաներ, բայց այս տարի անպատճառ պետք է գնալ, ուխտ դնել և չկատարելը հաջողության մեծ վնաս է, ավուր կարճություն է. մանավանդ ես ինչ որ խնդրել եմ, ուխտ դնելով, ստացել եմ, փառք Աստուծո։

— Շատ բարի,— պատասխանեց Թյությունճի-Օղլու տիկինը,— Աստված ընդունելի առնե. բայց, որդի՛ս, բանը այս է, որ մեք դեռևս պատրաստություն չունինք։ Նա1 ևս անցյալները, որ խոսում էինք, ասաց

1 Նախիջևանի կանայք, եթե «նա» ասեն, պիտի նորա այրը հասկացած. պատճառ, ամոթ է այրը ասել կամ անունը տալ. փոքր ինչ հասակավոր կանայքը մարդ են առում։ (Ծ.Հ.), թե ամառը Աստուծով Մանուշակի հարսանիքը կկատարենք. բարով փեսաներս կգա սուրբ Կարապետից. բայց եթե դուք անպատճառ կամենում եք, ի՞նչ պիտո է առնել, խոսքը կտրիճինն է...

Պարոն Մկրտիչը չթողեց, որ ավարտեր Թյությունճի-Օղլու տիկինը յուր խոսքը. իսկույն բռնեց նորա մսի ավիշկով և յուղով տոգորված ձեռքը և ջերմ-ջերմ համբուրեց:

— Խորհուրդ մարդկան, կամք Աստուծո,— շարունակեց Թյությունճի-Օղլու տիկինը,– ես նորա հետ ևս կխոսեմ և կհայտնեմ ձեզ մեր վճռական համաձայնությունը կամ անհամաձայնությունը։

— Շատ բարի,— պատասխանեց պարոն Մկրտիչը,— միայն խնդրեմ այնպես առնեիք, որ այո՛ լիներ քան թե ո՛չ. պատճառ, ամենայն մարդ յուր հաշիվը ունի. ինձ այսպես հարմար է, պսակվիլ և հետո ուխտ գնալ։

- Ի՞նչ ասել է. իհարկե հաշիվը մեծ բան է, և այդ հաշիվն է, սի՛րելի որդի, որ մեզ կառում է և կապում է, որ դժվարանում եմ այս րոպեիս ձեզ խոսք տալ։

- Ուրեմն ես մի քանի օրից սպասեմ պատասխանու...

- Անպատճառ, ես կհոգամ և կաշխատեմ նորա ևս խոսք հասկացնել

— Մնաք բարյավ։

- Երթաք բարյա՛վ, ողջունեցե՛ք խնդրեմ Վարդ-Խաթուն տիկինը։

— Հատուկ շնորհակալ եմ։

Դեռևս պարոն Մկրտիչը բակի դուռը չէր բացած, մինչ կարմրած աչքերով նստել էր յուր տեղումը Մանուշակը պատուհանի տակ, երբ որ բակի դուռը բացվեց ու փակվեց, նա աչքերը ձգած պատուհանին մի արհամարհական ձևով նայում էր պարոն Մկրտչի գնացածին, որ առավել քան թե քայլելու, ճոճելու նման էր։ Թյությունճի-Օղլուի տիկինը իջանելով գետնատունը, որովհետև դեռ ճրագ չէին վառած այնտեղ, չկարողացավ նկատել, որ աղջիկը լացել էր, և ինքը ևս ամբոխված լինելով այս անակնկալ հարսանիք պահանջելուց, չկարողացավ ևս լսել, մինչև Մանուշակը առանց և մի խոսք ևս ասելու իսկույն վեր ելավ սանդուղքից, արձակելով սանդուղքի ծայրումը մի հեկեկանք, որ բռնությամբ դուրս թռավ նորա կուսական կուրծքից։

Ի՛նչ լալու բան կար այստեղ, մի՞թե տխուր բան էր 18 տարեկան աղջկա համար մի ոտք հառաջ ամուսնանալ. չէ՛, այդ չէր պատճառը. Մանուշակի սրտին այլ մարդ էր տիրած. նաև տեսանել չկամեր անգամ պարոն Մկրտիչը, որին պիտո է տային նորա ծնողքը։

Պարոն Մկրտիչը շատ հասարակ և անկիրթ մարդ էր, և կին խոսել էր յուր կին առանց հարցանելու նորա կամքը, և Մանուշակի ծնողքը ևս, ի՞նչ մեղքս պահեմ — ուրիշ նախիջևանցի ծնողների նման, հարմարվելով յուրյանց զանազան հաշիվներին, խոստացել էին տալ Մանուշակը այս մարդուն, որ մի փոքր կարողության տեր վաճառական մարդ էր։

Մանուշակը սիրում էր... Նորա հոգու առաջև մի խելքի և հարստության, սերի և մարդավարության իրագործված գաղափար էր Շահումյանց Գեորգը. նա ամենայն օր մտածում էր նորա վերա և շատ անգամ երկու արտասուքի կաթիլներ գիծ քարշելով նորա թավիշյա երեսի վրայից, գլորվում էին նորա կարի վերա. նա երևակայում էր ամուսնության այն թշվառությունները, որ պիտո է հառաջանային միջումը սեր և հոժարություն չլինելուց։ Մկրտիչը սեր ասացյալ ինչ եղածը չգիտեր. պատճառ, դորա համար հարկավոր է քնքուշ սիրտ. նա պսակվում էր Մանուշակի հետ, տեսանելով, որ նա գեղեցիկ է, բայց առանց ամենևին մի հոգեկան ձգտողության, իսկ Մանուշակը ոչ թե միայն չէր սիրում, այլև արհամարհում էր նորան յուր մտքումը և ուխտ էր գրել, թե նորա ծնողը հարկադրելու լինեին, Դոնը ընկնիլ խեղդվիլ, քան թե այսպիսի մարդու կին դառնալ։

Նա շատ անգամ երեկոները յուր ննջարանի մեջ ծունկ չոքած Աստվածածնի պատկերի տակ, աղաչում էր նորան և խնդրում էր նորա պաշտպանությունը. նա ասում էր. «Տիրածի՛ն, ես չեմ կարող ընդդիմանալ ծնողքիս կամքին. այո, և օգուտ ևս չունիմ ընդդիմանալուց. զոհ պիտո է լինիմ այս քաղաքի բարբարոսական սովորությանը, եթե դու չփրկես ինձ»։ Այս էր նորա ամենօրյա աղոթքը, որ հետո մի փոքր լալով հանդարտեցնում էր հոգին, և այնպես տխուր զգացմունքներով գնում էր անկողին։

Ճշմարիտ է, հույս ուներ Շահումյանց Գեորգի — յուր սիրականի վերա, որ քանի անգամ գրել էր նորան անստորագիր նամակով, թե սա հոգս չառնե, թե նա ինքը գտանելու է մի այնպիսի հնար, որ կարող էր միավորել այս երկու սիրահարքը օրհնության պսակի կապով։ Բայց այդ դեեևս չոր հույս էր։

III

Այն, որ չգիտեր Մանուշակը, թե ի՞նչ էր մոր խոսակցությունը Աղվանյանց Մկրտչի հետ, չարչարում էր նորան, բայց մի բնական ազդեցությամբ հասկանալով, որ բանը յուր վերա է առավել և առավել զայրանում էր նորա սրտի ցավը։ Մանուշակը Աղվանյանց Մկրտչի երկչոտութենով ներս մտանելուց հասկացել էր, որ նա մի խնդիր ունի. պատճառ, եթե այդպես չլիներ փեսացուն, փոքր ինչ ազատ կմտաներ յուր հարսի տուն, մանավանդ Աղվանյանց Մկրտչի նման մարդը, որ քիչ շատ վաճառական անունը վերան էր և Ղրիմ գնալ-գալ ուներ։ Այս հիման վերա Մանուշակը եզրակացնում էր, որ յուր փեսայացուն խնդրում էր շուտով ամուսնություն։

Ի՛նչ ատելի և արհամարհելի մտածություն էր այս խեղճ Մանուշակի համար, և ո՞վի համար ատելի չէր լինելու, եթե մեզանից մինին ընդդեմ մեր կամքին և հոժարությանը կապելու լինեին մահով միայն վերջանալու կապով մի այնպիսի մարդու հետ, որի երեսը չկամեինք տեսանել։

Մանուշակը մտածեց վճռական հնարք գործ դնել այս անհավասար ամուսնութենից ազատվելու համար։ Նա, մինչ տանը ոչ ոք չկար, ինչպես ասացինք, ոչ հայրը և ոչ մայրը, հանեց սեղանի արկղից բարակ և կապտագույն թուղթ, առեց գրիչը և գրում էր։ Երկու անգամ հարկադրվեցավ խեղճ Մանուշակը թուղթ փոխել. պատճառ, արտասուքը աչքերից և քթից թափվելով նամակի վերա, ապականեցին նորան։

Վերջապես հաջողեցավ նորան ավարտել յուր նամակը։ Ավարտելուց հետո մի անմեղ ժպիտ փայլեցավ նորա փոքրիկ բերանի վերա, և մաքուր սպիտակ մարգարիտները կիսով չափ երևեցան բերանի միջից. նա համբուրում էր նամակը, փայփայում էր նորան, մի խոսքով, այնպես էր վարվում այն անշունչ նամակի հետ, ինչպես մի մարդ յուր շատ սիրելի բարեկամի հետ։ Նամակը գրելուց հետո վազեց ննջարանը, որ զմուռ և կնիք բերե կնքելու համար։

Բայց մինչդեռ նա չէ կատարել այս գործը, մեք նորանից ծածուկ կարդանք նորա նամակը և տեղեկանանք կուսական գաղտնիքին։

Ազնվասիրտ և մեծահոգի Գ...

Սրտիս հրամայող.

Այսօր այն պարոնը մեր տուն գալով, ինչ ժամանակ տանը ոչ ոք չկար, վրդովեց իմ սրտի ուրախությունը. նորա անհամարձակ և ստորաքարշ ներս մտանելը զորացուց իմ ատելությունը և արհամարհանքը դեպի նա. իհարկե հասկանում ես, թե ովի՛ մասին խոսում եմ, չկամիմ և նորա անունը գրել, և երանելի կլինեի, եթե հարկադրված չլինեի նորա մասին ևս գրել. բայց ես շատ թշվառ եմ, ձուկի նման մունջ. ձայն չունիմ, որ ասեմ ծնողքիս, թե ես չեմ կարող կին դառնալ այդպիսի մարդու, որի մտածությունքը, ապրելու կերպը, պարապմունքը և այլ անհամար պարագաները հակառակ էին իմ մտածությանը, ապրելու կերպին և այլ հանգամանքներին, այստեղ իմ հույսը դու ես... Բայց ի՜նչպես անխելք եմ ես... Ի՜նչպես համարձակվում եմ մտածել, որ դու անպատճառ պարտական էիր ինձ ազատել... Թեև դու ազնիվ սիրտ ունենալով բյուր անգամ խոստացել էիր այդ... Չէ՜, ես չեմ սխալված... Աստվա՜ծ իմ, դու կկատարես քո խոստմունքը... Այնպես չէ՞։ Ի՜նչ և իցե, բանը մի կերպ պիտի շուտով ավարտել, որ մի՜ գուցե հանկարծ ծնողքս, մի երկու օրվա մեջ ձեռքս ոտքս կապած, վեր առնուն ու տան... Հույս ունիմ քո վերա, Համբուրում եմ քեզ. մնաս բարյա՜վ.

Քո սիրական Մանուշակը։

Մանուշակը շուտով առեց մկրատը և շինելով մի քնքուշ ծրար, կընքեց նորան և հրեց հասցեն այսպես.

Պարոն Գևորգի Բալդազարյան Շահումյանց.

Նախիջևանի մեջ։

Կմտածեք, սիրելի՜ ընթերցող, թե Մանուշակը ի՞նչ կերպով պիտո է յուր նամակը տեղ հասուցաներ. ծառա չուներ հավատարիմ, որին կարողանար այսպիսի գաղտնիք հավատալ, աղախնի հետ չէր կարող ուղարկել, որովհետև մոր հետ պարապած էր նա. և թե այդպես ևս չլիներ, ո՞վ գիտե, կարելի է, որ մայրը, որոնելով աղախինը նորա բացակայության ժամանակ, հարցաներ նորանից նորա գալուց հետո, և աղախինը սխալմամբ, կամ յուր անձը արդարացնելու համար ասեր, թե նամակ էր տարել պարոն Շահումչանցին. Հայտնի էր, որ Նախիջևանումը չկար քաղաքական սուրհանդակ, ուրեմն ի՞նչ պիտո է առներ։

Այսպիսի դիպվածներում այր մարդերի բոլոր հնարագիտությունը հեզ և խոնարհ կերպով երկրպագություն կտա կին մարգերի հնարագիտությանը, որ շատ և շատ է։ Կին մարդը հարյուր անգամ յուր հնարագիտութենով կարող է խաբել մի այր մարդ, և այն մի օրվա մեջ. կին մարդու սիրտը շատ քնքուշ է և դյուրաշարժ, ճշմարի՜տ է, կանայք երկչոտ են, բայց թե բանը հասավ հուսահատության, ո՞րտեղ կդիմանա նորան այր մարդը։

Նամակը կնքելուց հետո, մեք ոչինչ նշան չտեսանք Մանուշակի մեջ, որ ցույց տար նորա նամակը ուղարկելու պատրաստությունը, նա թեև ամբոխված, այնուամենայնիվ կարում էր յուր կարը, նստած պատուհանի տակ։

— Ողորմությո՜ւն արեք, ողորմաթյո՜լն արեք,— ասաց մի ձայն փողոցից, պատուհանի տակում։ Մանուշակը դուրս նայեց պատուհանից և տեսավ մի աղքատ պառավ կին։

— Ողորմությո՜ւն արա, զավա՜կս, ողորմությո՜ւն,— կրկնեց պառավը,— Աստված բարի դուռ բանա քեզ։

Մանուշակը նշանացի արեց աղքատին, որ կանգնի ու չգնա, իսկ ինքը վազեց խոհարանը, կտրեց մի պատառ հաց և բերեց, բայց անձրևից դիճացած և ուռած պատուհանը չբացվեց ամենևին, Մանուշակի քնքուշ ձեռքերը ցավեցին զարկելով։ Նա իսկույն վազեց բակը և կանչեց աղքատին բակի մեջ, աղքատը քթի տակից օրհնության խոսքեր ասելով, մտավ բակը։

— Ահա՜ քեզ ողորմություն,— ասաց Մանուշակը,— և եթե իմանայի, որ դու հավատարիմ պառավ ես, այսինքն, խաբեբայություն չես առնում, ես քեզ ավելի կտայի, և ոչ միայն ես, այլև ցույց կտայի քեզ մի տուն, ուր միշտ կարող էիր մտանել ողորմություն ստանալու համար։

— Մարիկս,— պատասխանեց աղքատը,— Աստված օրդ երկայն առնե․․. Բայց ես խաբեբա չեմ, և Աստված վկա է, որ խաբեբա չեմ։

— Երդում պետք չէ,— ասաց Մանուշակը,— ա՜ռ այս տասն կոպեկը քեզ վարձ, տեսանո՞ւմ ես այս նամակը,— շարունակեց նա, հանելով գոգնոցի գրպանից,– եղբայրս բերել է սորան Մոսկվայից... ճանաչո՞ւմ ես եղբորս...

— Չէ՜,— ասաց պառավը,— և քեզ ևս չեմ ճանաչում, միայն գիտեմ, որ բարի աղջիկ պիտո է լինիս․ Աստուծո օրհնությունը անպակաս լինի վերայիցդ։

— Այս նամակը տար Աստվածածնի թաղը, գիտե՞ս։

— Գիտեմ,— պատասխանեց պառավը,— ամենայն չորեքշաբաթ օր ես դնում եմ Աստվածածնի դուռը։

— Այն թաղի մեջ հարցրո՜ւ պարոն Շահումյանց Գեորգի տունը, բայց նամակը ցույց մի՜ տուր ոչ ոքի․ պատճառ, ամենայն տղա գիտե պարոն Շահումյանցի առատությունը, այս պատճառով կցանկանա, որ ինքը հասուցանե, դու պառավ կին ես և անզոր, կխլեն նամակը ձեռքիցդ և ինքյանք կտանեն, իսկ դու, քո անզգուշութենովը կզրկվիս ժամուցիցդ որ առատությամբ կտա քեզ պարոն Շահումյանցը։

— Ոչ ոքի չեմ ցույց տալ գիրը,— ասաց պառավը,— ես միայն տունը կհարցնեմ, միամիտ կացի՜ր, մարիկս, մեք եթե մեր վնասօգուտի բան լինի, խելք ունինք, թեև մարդիկ մեզ անխելք են կարծում.

  • «Բարի դուռ բանա» նշանակում է մի լավ մարդու կին դառնաս։ շնորհակալ եմ, որ ինձ բարի կամենալով, զգուշացնում ես ինձ. ճշմարի՜տ է, շատ չար են ժամանակիս տղայքը։

— Ուրեմն առ այս գիրը և հասցրո՜ւ, ինչպես ասացի, պարոն Շահումյանցին․յուրյան ձեռքը, գիտե՞ս․․․ չիցե՜ թե ծառայի կամ մի այլ նորա տանը եղող մարդու տաս, ժամուց չի լինի։

— Շատ բարի, հոգիս, Աստված օրդ երկաչն առնե...

— Նա երկար հասակով երիտասարդ է, փայլուն աչքերով և լավ հագնված։

— Շատ բարի, — պատասխանեց պառավը, — Աստված անփորձ պահե, շատ խնդաս։

Աղքատը հեռացավ։ Մանուշակը մտավ ներս։

Մանուշակի մի ժամ առաջ ունեցած ուրախությունը և սրտի ցավը ուրախություն էր դարձած միայն այս հաջողությամբ, որ նամակը կարողացավ ուղարկել, առանց մի մարդու իմացնելու յուր կարծիքը։

IV

Երեկոյացել էր․ Թյությունճի-Օղլուի հյուրընդունարանի անկյունում պատկերի առաջև վառած կանթեղը սկսել էր արձակել մի նվազ և գունաթափ լույս շրջակա առարկաների վերա։

Մանուշակը վեր կացավ տեղից, ճրագ վառեց և ցած թողեց պատուհանների սպիտակ կտավյա վարագույրները։ Տիկին Թյությունճի–Օղլուն ավարտելով յուր գործը գետնատնումը և հրամայելով աղախնուն դնել թեյի մեքենան, վեր ելավ սանդուղքից լերդագույն երեսով, պատճառ, խոնավ տեղում երկար ժամանակ կորացած նստելուց արյունը թանձրացել էր գլխի մեջ։ Նա բանալով դուռը, հարցրեց Մանուշակից, «հայրդ չէ՞ եկած դեռևս»։

— Ոչ,— պատասխանեց Մանուշակը։

— Զարմանք է,— շարունակեց մայրը,— ի՞նչ պատահեց այս մարդու հետ, որ աչսքան ուշացավ։ Է՜հ, այր մարդիկ չե՞ն, նոցա ի՞նչ փույթ է, բոլոր տան կառավարությունը մեր գլխին է, նոքա միայն գնելը գիտեն, բայց այդ գնած բաները ինչո՞վ գլուխ կգան, ամենևին և մտածել չկամին, պատահած ժամանակը ասում են, թե հոդս ունեին և մտածությունք, բայց մերն է հոգսը, ինչպես մազերս, այնպես և հոգսերս երկայն է։

Բայց սատանայական, այսօր պետք էր որ ուշանար այդքան, մինչ հարկավորություն կար շուտով խոսելու նորա հետ։ Մկրտիչը եկել էր... Մանուշակը դողաց այս անունը լսելով. նա հառաջ կարմրեցավ, հետո գունաթափվեցավ ինչպես մարմարիոն։

— Մկրտիչը եկել էր,— շարունակեց յուր խոսքը մայրը,— որ շուտով հարս առնենք քեզ, զավա՜կս, իհարկե Աստված բարի պսակի արժանի առնե, բայց ես չգիտեմ, այժմ մեք պատրաստություն չունեինք, հայրդ մտածում էր, որ ամառը լինի այդ և ինձ ևս այդպես ասել էր, բայց Մկրտիչը շուտով կամենում է. այս շաբաթներս...

— Բայց եթե պատրաստություն չկա, մայրիկ, ի՞նչ կառնու նա պահանջելով. կարող է սպասել մինչև որ...

— Այդ տեսակ խոսակցություն քեզ չի վայելում, Մանուշակ. վայ գլխիս, ո՞վ էր տեսել, որ աղջիկը մոր հետ յուր հարսանիքի վերա խոսի, մեր տեսածը, եթե ծնողքը խոսում էին այդ մասին, աղջիկը լուռ և տրտում կնստեր, կամ, եթե կամենար առավել ցույց տալ ծնողքին յուր պարկեշտությունը և տխրությունը նորանցից բաժանվելու համար, լաց կլիներ. լավ որ մի օտար մարդ չկա, եթե ոչ, խայտառակ կլինեինք քաղաքի մեջ, թե Թյությունճի-Օղլուի Մանուշակը յուր հարսանիքի վերա դատողություն է առնում մոր հետ: Այդ լավ չէ՜, զավա՜կս, քեզ ի՞նչ փույթ մտածել, մեք ամենայն բան կհոգանք, հայրդ կգա, նորա հետ կխոսենք, տեսանենք ի՞նչ կտա Աստված։

Մանուշակը կարմրեց և սրտիցը ծածուկ բարկացած մտածում էր, և որպես թե առանց ձայնի և խոսքերի պատասխանում էր մորը, եթե առաջվա աղջիկները ոչինչ չէին խոսում, այն էր պատճառը, որ ծնողքը կապում էին նոցա բերանը, ինչպես այս րոպեիս դու, մինչդեռ ոչինչ խոսած չէի. եթե լաց էին լինում, ոչ թե կամենում էին յուրյանց պարկեշտությունը ցույց տալ դորանով, այլ խեղճ ողորմելիքը լաց էին լինում յուրյանց անբախտ գլուխը, ով դիտե, ինչ մարդու հետ էին ամուսնանում, չտեսած, չխոսած, չիմացած նորա բնավորությունը, վարքը, բարքը, մի խոսքով որպիսությունը, անունը միայն լսում էին և պսակված ժամանակները, դեռևս, մինչ Աստվածային տաճարի մեջ, այն ահարկու դատավորի առաջև, խոստանում էին հնազանդվիլ և հետևիլ, խաչը, ավետարանը, սարքերը, քահանայքը և ժողովուրդը վկա բռնելով յուրյանց ուխտին, այսուամենայնիվ չգիտեին, թե ովի՞ն էին տալիս այդ խոստմունքը, այստեղ ևս չէին տեսանում փեսայի երեսը, ոտքից մինչև գլուխ ծածկված լինելով քողով, գիտեին միայն, թե այն մարդուն է, որ քահանան մի փոքր հառաջ բռնել էր աղջկա ձեռքը և Առեալ զձեռն Եւայի ասելով, տվել էր մի մարդու ձեռք։

— Բայց այդ ի՞նչ պսակ է,— շարունակում էր նա յուր մտքիցը,— որ երկու կողմից հավանություն չկա, այդ ի՞նչ երդում է, որ սիրտը չէ տալիս, այլ բերանը միայն, և այն ամաչելուց և այլ հազար տեսակ հարկադրող պատճառներից, ի՞նչ ուխտ է, որ դնում է աղջիկը մի մարդու հետ առանց նորա երեսը անգամ տեսանելու։ Մարդ, մի ասեղ, մի մատնոց գնելու լինի, հարյուր անգամ կնայի, որ չխաբվի, որ դեռևս չնչին արծեքի բան է, որ կարող էր վատ եղած ժամանակը դուրս ձգել բոլորովին, իսկ ամուսնությունը մի՞թե մի ասեղի, մի մատնոցի չափ արժանավորություն չունի, որ առանց նայելու, տեսանելոլ և քննելու պիտո է լինի, և այն այնպիսի ժամանակ, մինչ ո՜չ փոխել կարելի էր, ո՜չ վաճառել և ո՜չ դուրս ձգել։

Մինչդեռ Մանուշակը այս մտածությունների վերա էր, դուռը բացվեցավ Թյությունճի-Օղլուի ձեռքով։

Այս ուրախ և անհոգ մարդը ներս մտանելով կարծես թե հոտով իմացավ, որ յուրյանից հառաջ մի տխուր բան անցել էր այդ տեղ, և այս պատճառով շուտով հարցրեց կնոջից։

— Ի՞նչ կա. ինչի՞ է քիթդ կախած։

— Ամբողջ օրը տուն չես եկել, այժմ եկած չեկած, այդ է քո քաղաքավարական խոսքը,— պատասխանեց կինը։

Թյությունճի֊Օղլոլն ժպտեցավ և ասաց.

— Եթե բանը քաղաքավարության մնա, մեք երկուսս ևս միմյանցից պակաս չենք, ո՞վ է տվել մեզ քաղաքավարություն, ծնողքս մի կին մարդու մոտ տվել էին ինձ կարդալու 9 տարեկան հասակումս, հազիվ թե քերականը ավարտել էի, հեգ սաղմոսը սկսել, վեր առեցին տվեցին վաճառականի մոտ աշակերտ, փոքր ի շատե եթե և անունս գրել գիտեմ, այդ ինքս իմ աշխատութենովս սովորել եմ. իսկ դու այդ ևս չգիտես,— հավելացրեց նա մի տեսակ կատակով։

— Ուրեմն թե այստեղ մի քաղաքավարի մարդ կա, այդ իմ Մանուշակս է, որ ջրի նման կարդում է աշխարհաբար Ավետարանը և ուսանում է միշտ, եթե ուներ պարապ ժամանակ։ Բացի Դորանից մեր քաղաքավարության ժամանակը անցել է, այժմ թող մատաղահասքը նային, նոքա թող աշխատին, որ լինին քաղաքավարի, խելոք, ուսումնական, բարոյական և այլն:

— Քաղաքավարի և պատվական մարդ կամի՞ս,— ասաց ԹյությունՃի-Օզլուն՝ հանելով վերարկուն և տալով Մանուշակին,— ահա պարոն Շահումյանցը։

Այս խոսքի վերա փոքր մնաց, որ Մանուշակը ձեոքիցը ցած ձգեր հոր վերարկուն։

— Ես այսօր,— շարունակեց Թյությունճի-Օղլուն,– ղահվետնից դուրս եկած տուն էի գալիս, հանկարծ պատահեց պարոն Շահումյանցը, բռնեց և բաց չթողեց, «գնանք մեր տուն, գնանք մեր մոտ ճաշի» ասելով, վեր առեց և արդարև տարավ յուր մոտ, տան մեջ ի՞նչ մաքրություն, ի՞նչ կարգ, թեև կին չունի, մայր չունի, ոչինչ չունի, այլ միայն մի չոր գլուխ, ծառայքը կանգնած պատրաստ սպասում են նորա մի նշանացի առնելուն, որ իսկույն կատարեին նորա հրամանը։

Շատ խոսակցությունք արեցինք այնտեղ, ճաշ կերանք, չէր կամենում երկար ժամանակ թողուլ և ճաշից հետո, բայց ես նորան խնդրեցի, որ ինքը այս երեկո մեր մոտ շնորհ բերե թեյի...

Մանուշակի ուրախությունը ոչինչ չափով չէր չափվում։

Դուրս էի գալիս այնտեղից, ահա մի պառավ աղքատ կին մի նամակ ձեռքին մտած պարոն Շահումյանցի տուն, հարցանում է ինձ, թե ե՞ս էի արդյոք պարոն Շահումյանցը. ես ասացի, այո՜, ես եմ, տուր նամակը և կամենում էի առնուլ նամակը ձեռքից և տանել, բայց անպիտան պառավը սկսեց հազար տեսակ ապացույցներ պահանջել, հարցրեց, թե ո՞ր տեղից նամակի եմ սպասում, ո՞վ ունիմ Մոսկվայի մեջ. սիրտս նեղացավ, ասացի ես չեմ, ահա մտի՜ր այս տունը և հարցրու ծառաներից, քեզ ցույց կտան նամակի տերը:

— Գիտեի,— ասաց պառավը,— որ դու չէիր, պարոն, բայց մի՜ բարկանար իմ վերա, Աստված մի օրդ հազար առնե, ես աղքատ կին եմ...

Հետաքրքրությունս ստիպեց հարցնել նորանից, թե ինչի՞ց գիտեր, որ ես չեմ Շահումյանցը։

— Ինձ,— ասաց,— պատմել էին նորա հասակը, աչքերը... Հագուստը։

— Ո՞վ էր պատմել,— հարցրեցի ես։

— Ամենայն բան իմանալը լավ չէ, շուտ կծերանաս, հայրս,— պատասխանեց պառավը, և նշան տվեց, որ կամենում էր գնալ, ես ևս չկամեցա այլևս բռնել նորան, թողեցի, որ տանի ինքը տա նամակը։ Բայց նամակ... Աղքատ պառավի ձեռք... Ո՞րտեղից, ո՞րտեղ։

— Երևի մի բարեհոգի մարգ բերած լինելով նամակը, գիտությամբ հանձնել է այդ աղքատին, որ պատահմամբ գնացել էր նորանց տուն, որ նա տանի և քանի կոպեկ շահվի,— պատասխանեց կինը։

— Եվ ի՞նչպես խորամանկ պառավ էր, այնպիսի հարցմունքներ արեց, որ չկարողացա պատասխան տալ։

Մանուշակը դողում էր վախեցածից, բայց ո՞րքան շնորհակաչ էր պառավից, որ նամակը չէր տվել յուր հորը, որով անտարակույս պիտի իմացվեր բանը։

— Շուտով թեյի պատրաստություն տեսեք,— ասաց Թյությունճի-Օղլուն,— վեցերորդ ժամն է, կարելի է որ շուտով գա պարոն Շահումյանցը:

— Ես վաղուց արդեն հրամայել եմ թեյի մեքենան դնել, — պատասխանեց կինը, — կարծելով, թե ղու տանն էիր, բայց լավ եղավ, որ շուտով եկար։

Թյությունճի-Օղլուն առեց ծխաքարշը, լցրեց թաբակով և սկսեց ծխել. նորա դեմքի վերա երևում էր իսկույն մի տղայական հպարտություն, մի բարակ ժպիտ պատճառված այն բանից, որ պարոն Շահումյանցի նման մարդը ճաշով պատվասիրել էր նորան։ Թեպետ ԹյությունՃի-Օղլուն շատ այն տեսակ մարգերից չէր, որ ամենայն բան զոհում են մի հարուստի ժպիտին կամ կիսաքաղցր, կիսաթթու խոսքին, չեմ ասում, դեռ եթե մի այդպիսի պարոն ճաշի կանչե յուր մոտ, մեծ շնորհ է ռամկական կարծիքով. ճշմարիտ է. Թյաթյունճի-Օղլուն, եթե մի րոպե ուրախանում էր, կամ այս մտածությունը ևս գալիս էր միտքը, որ արժանի է եղել պարոն Շահումյանցի սեղանին, մյուս րոպեումը իսկույն անձնաճանաչությունը հրամայում էր լափ դնել այդ ուրախությանը, զգացուցանելով, թե այդ մի մեծ արժանավորություն չէր մի մարդու համար, եթե նա սեղանակից էր եղած մի հարստականի։

Թյությոլնճի-Օղլուն լավ գիտեր, որ մարդու արժանավորությունը ժանգոտ ոսկու ու արծաթի վերա չէր, այլ մաքուր սրտի և առողջ բանականության վերա, որի առաջնորդը էր խղճմտանքը, բայց ի՞նչ առնես, կան րոպեներ մարդու կյանքի մեջ, որ նման չէին նորա ամբողջ կյանքի բնավորությանը։

— Այսօր մեր փեսա Մկրտիչը եկել էր մեր մոտ,— վեր աոեց կինը,— և գիտե՞ս ինչ պատճառով։

— Գալը ևս չգիտեմ, ոչ թե պատճառը,— պատասխանեց ԹյությունՃի-Օղլուն ժպտելով և միտքը ամենևին չհեռացնելով այն օրվա ճաշկերութենից։

— Նա եկել էր,— շարունակեց կինը,— որ խնդրե քեզանից, որ դու այս յոթն շաբաթի մեջ ամուսնացնես Մանուշակը նորա հետ։

— Ի՞նչ շտապելու բան կա,– հարցրեց Թյությունճի-Օղլոլն, փոքր ինչ անհանգստացած։

— Ասում է, թե Հիսնակին Ղրիմ պիտի երթա և մինչև զատիկ այնտեղ պիտի մնա, իսկ առաջի պսակներին Սուրբ Կարապետ պիտի երթա:

— Լավ հաշիվներ են. այսպես պիտի առնե, այնպես պիտի առնե, բայց հարցրե՞լ է ինձ, խնդրե՞լ է իմ համաձայնությունը։ Ես գալոց ամառից հառաջ, չեմ կարող հարսանիք առնել, ինչպես կամի, թո՛ղ գնա գա երթալու տեղերը, հետո տեսանենք Աստված ի՜նչ կտա,— ասաց Թյությունճի-Օղլուն, համարյա թե բարկացած,— դու ի՞նչ ասացիր,— հավելացրեց նա։

— Ես ասացի, որ առանց քո հետ խոսելու չեմ կարող կտրական բան ասել։

— Շատ լավ ես ասել. եթե մյուս անգամ գա, ասա՜ նորան, որ ամառից հառաջ չենք կարող, և արդարև չենք կարող, արծաթ չկա. ես ստանալիքներ ունիմ, որոց ժամանակը հուլիսին է, դու այս մասին բան մի՜ ասա, միայն թե ժամանակ չունինք այժմ, թո՜ղ փոքր ինչ համրերն, երբևիցե Մանուշակս նորանն է։

Այս խոսքերի վերա Մանուշակի կուրծքիցը դուրս թռավ մի խոր հառաչանք, որ ծնողքը չնկատեցին, խորացած լինելով յուրյանց առարկայի մեջ, որի մասին խոսում էին։

Այս միջոցին աղախինը ներս բերեց թեյի մեքենան. Մանուշակը վեր կացավ տեղից թեյ պատրաստելու համար։

Հազիվ թե անցել էր քառորդ րոպե, պարոն Շահումյանցը ներս մտավ։ Թյությունճի֊Օղլուն տեսածովը իսկույն հառաջ գնաց, «հրամայեցե՜ք, հրամայեցե՜ք, պարոն Շահումյանց»։

Շահումյանցը առանց խոսքի, միայն գլխի շարժելովը շնորհակալ լինելով Թյաթյունճի-Օղլուցը, աչքը մին ձգեց Մանուշակի վերա, որ հանդիպելով նորա հայեացքին իմաց տա, թե ամբողջ ստացած էր նորա նամակը. այնպես ևս պատահեցավ, թեև Մանուշակը տարակույս չուներ նորա ստանալու վերա, պատճառ, հայրը պատմել էր աղքատ պառավի անցքը, բայց Շահումյանցը չգիտեր Մանուշակի գիտենալը և այս համրախոսությունը այնպես շուտով կատարվեց, որ ոչ ոք ոչինչ չհասկացավ, պատճառ, Շահումյանցը համարյա թե ներս մտածովը ողջունեց և տիկին Թյությունճի-Օղլուն և Մանուշակը:

— Ի՞նչպես է ձեր առողջությունը,– հարցրեց Շահումյանցը տիկին Թյությունճի-Օղլոլից։

— Փառք Աստուծո։

— Շատ ուրախ եմ։

— Այդ դատարկ բաներ են,— կտրեց խոսքը Թյությունճի-Օղլուն,— թող նոքա յուրյանը թեյովը պարապին, մեք մեր բաներիցը խոսենք և ժամանակը չկորուսանենք զուր տեղը։

— Թող այդպես լինի,— պատասխանեց Շահումյանցը։

Մանուշակը ժպտեցավ քթի տակից, չգիտեմ հոր քաղաքավարության վերա, թե Շահումյանցի հանձնառության վերա, բայց առավել հավանական է վերջինիս, պատճառ, Մանուշակը մահացու մեղք էր համարում ծիծաղել ծնողքի վերա, թեև որչափ ես պակասությունը ունենային։ Ճշմարի՛տ է, նա երբեմն մեղադրում էր նորանց վատ սովորությունքը, բայց այդ սովորությունքը Թյոլթյունճի-Օղլուի անձնական սովորությունքը չէին, այլ քաղաքի սովորությունքը. այս պատճառով Մանուշակը մեղադրելով յուր ծնողքը, չէր դատապարտում յուր անձը ստահակության մեջ, որովհետև նա մեղադրում էր քաղաքի սովորությունը։

— Ի՞նչ է մարդը,— հարցրեց Շահումյանցը,— այս երեկո ես կամենում եմ խոսել այս հարցմունքի վերա, պատճառ, առավել մոտ է մեզ, և ամենայն բանից հարկավոր է իմանալ, թե ինչ էինք մեք։

— Ի՞նչ կողմից կամենում ես, որ պատասխանեմ քեզ,— ասաց Թյությունճի֊Օղլուն,— այսինքն...

— Ամենայն կողմից,— կտրեց խոսքը Շահումյանցը, տեսանելով, որ կակազում է Թյությունճի-Օղլուն,— պատճառ, մինը առանց մյուսին անկատար էր։

— Չէ,— ասաց Թյոլթյունճի-Օղլուն,— ես կամեցա ասել, թե մարդու արժանավորությա՞ն վերա է հարցմունքդ, թե նորա կազմվածքի։

— Ես հարցանում եմ մարդը, նորա ինչ լինելը, նորա կազմվածքը քեզ պետք չէ և հանդես չունի մեր խոսակցության մեջ. իհարկե, եթե դու ասես մարդու ինչ լինելը, այն ժամանակ պիտո է ասես նորա և արժանավորությունը և պակասությունը։

— Իմ կարծիքով,— սկսեց Թյությունճի-Օղլուն,— մարդը կենդանի է, բայց հոգի ունի, բանականություն ունի և նորա արժանավորությունը այս է գլխավորապես, այլև պատկեր է Աստուծո։

— Փոքր ինչ նման պատասխանեցիր, բայց ոչ կատարյալ. պատճառ, մարդու հոգի ունենալը, բանականություն ունենալը մի հարաբերական արժանավորություն է, եթե համեմատելու լինենք նորան այլ կենդանիների հետ, որ չունեին այդ բաները, բայց ինքն ըստ ինքյան դեռևս չկա դորա մեջ մի ընդհանուր արժանավորություն, պատճառ, դու չես ասում այդ արժանավորոլթյոլնների որակությունքը։

— Որովհետև դու հարցրեցիր ինձանից, թե ի՞նչ է մարդը ընդհանրապես, ես ևս քեզ նույնպես պատասխանեցի։

— Ես սկզբումը ևս ասացի, թե մարդ հարցանելով, կամենում եմ, որ դու պատասխանես ինձ նորա մասին կատարելապես, նորա արժանավորոլթյունքը և պակասությունքը, ոչ թե համեմատելով այլ կենդանիների հետ, որոնք ստոր էին, քան թե մարդը, այլ ընդհանրապես, նորա վախճանը և նպատակը, մի խոսքով մարդը ամենայն կողմից, դարձյալ կըրկնում եմ՝ ոչ ֆիզիկական կողմից, այլ բարոյապես և հոգեբանաբար։

— Ես շատ խորունկները չեմ մտանում,— պատասխանեց Թյությունճի-Օղլուն, — ես միայն գիտեմ վերջապես, որ մարդը պատկեր է Աստուծո։

— Եվ այդ պատկեր լինելը դու ի՞նչ տեսակ ես հասկանում, մարդը նման է Աստուծո՞. այդ անկարելի է, և ապացույց չկա. եթե հոգու կողմից ես ասում, ես մասնավորապես ընդունում եմ, իսկ ընդհանրապես ո՛չ: Մի՞թե քո կարծիքներով ամենայն մարդ որ հոգի ունի, պատկեր է Աստուծո. մի՞թե մի չարագործ, մի ավազակ, մի մարդասպան կարող է համարձակվիլ ասել, թե Աստուծո պատկեր էր։

— Չարագործությունը և հանցանքները այլ բաներ են,— պատասխանեց Թյությունճի-Օղլուն.— նա նորանց փոխանակ պատիժ կստանա, բայց Աստուծո պատկեր լինելը ես միշտ ընդունում եմ։

— Սխալ է,— ասաց Շահումյանցը,— և դորա պատճառը այն է, որ դու չգիտես, թե ի՞նչ է մարդը, նորա արժանավորությունը և պակասությունը. եթե այս գիտենայիր, ապա դու ինքդ կասեիր, թե արժանավոր մարդը միայն պատկեր է Աստուծո, իսկ անարժանը ամենևին ոչ։ Այս միջոցին Մանուշակը, հասարակ սկուտեղի վերա դրած թեյի բաժակները, բերեց Շահումյանցին. սա պատվել կամենալով տանուտերը առաջարկեց, որ հառաջ Թյությունճի-Օղլուն առնու։

— Այդ ի՞նչ բան է,— կանչեց Թյոլթյոլնճի-Օղլուն,— ես տան մարդ եմ. խնդրե՛մ հրամայեցեք, ի՞նչ ասել է փոխանակ տան տերը հյուրին պատիվ տալու, հյո՞ւրը պիտո է պատվե տան տիրոջը։

— Չէ՞,– ասաց Շահումյանցը,— ես պատվում եմ քեզ. ո՛չ թե իբրև տան տեր, աղ իբրև ինձանից առավել հասակավոր, մեք հրաման ունինք Աստծուց ծերը պատվելու։

Թյությունճի-Օղլուն ուրախացավ և մի փոքր փչվեց ևս յուր միջում։ Բայց չկարծեմ, թե Շահումյանցը այս մտքով ասած լիներ, այլ առավել շուտ կարելի էր կարծել, որ եթե Թյությունճի-Օղլուն երրեմն կարծիքների անհամաձայնության վերա հեռանում էր սրտով Շահումյանցից, թեև ակամա, որպեսզի վերջինս այսպիսի քաղաքավարութենով ներկե նորա աչքերը։

— Մեք միշտ պարտական ենք հասակը պատվել, և այս բնական օրենք է, պատճառ, ծերը երիտասարդից կանուխ է, և ծերերն էին երիտասարդների գոյության պատճառը,— շարունակեց Շահումյանցը։

— Հատուկ շնորհակալ եմ, որ այդպես սեր ցույց ես տալիս ինձ,– պատասխանեց Թյությունճի-Օղլուն,— և մանավանդ շնորհակալ եմ, որ հյուրի նման չես վարվում իմ տանս, այլ իբրև քո տանը։

— Եթե թույլ կտաք,— ասաց Շահումյանցը,— ես պատիվ կհամարիմ,— խոսքը եղավ սորա պատասխանը։ Բայց այս խոսակցության մեջ արդեն սկսած լինելով խմել թեյը, խոսակցությունը կտրվելուց հետո, մի երկու վայրկենում ավարտեցին։

Մանուշակը, որ աչքերը տնկած նայում էր հոր և Շահումյանցի բաժակներին, իսկույն վեր առեց, երբ ավարտել էին խմելը։ Երկու րոպե չքաշեց նոր լցրած բաժակներ հայտնվեցան երկուքի առաջևում ևս։

— Ուրեմն, պարոն Շահումյանց,— ասաց Թյությունճի—Օղլուն,— հասկացո՞ւր ինձ մարդու ինչ լինելը։

— Շատ բարի,— պատասխանեց Շահումյանցը, փոքրիկ արծաթի դրգալով թեյը խմելով, նորա քաղցրությունը փորձելու համար. բայց երբ խմեց, խնդրեց Մանուշակից, որ փոքր ինչ ջուր հավելացնե վերան․ պատճառը, շատ քաղցր էր։

— Իմը քաղցր չէ,— ասաց Թյությունճի—Օղլուն,— ուրեմն և քոնը քաղցր չէ։ Մանուշակը երկուքի մեջ ևս հավասար շաքար էր ձգած, այնպես չէ՞, Մանուշակ։

— Հրամերե՛ք, հայրի՛կ,— ասաց նա, բայց կարմրեց սաստիկ, երբ մտածեց, թե արդարև գիտությամբ քաղցր էր շինել Շահումյանցի թեյը։ Բայց Շահումյանցը վերստին խնդրեց, որ փոքր ինչ ջուր հավելացնեն, պատճառելով, թե ատամները ցավում էին, և չէր կարող քաղցր բան գործ ածել։

— Այդ ուրիշ բան է,— ասաց Թյությունճի–Օղլուն,— ա՞ռ Մանուշակ և հավելացուր փոքր ինչ ջուր։

Շահումյանցը քաղաքավարի կերպով շնորհակալ եղավ Մանուշակի աշխատության մասին, և համը նայելով թեյին, ասաց.

— Ահա այժմ լա՛վ է։

Եվ ճշմարիտ, որ կիսով չափ դատարկել էր Մանուշակը բաժակը, և նորա փոխանակ հավելացրել էր ջուր և թեյ, որով հազիվ թե գտել էր յուր կարգը, նշանակում է թե ո՞րքան շաքար պիտո է ձգած լիներ, մի՞ թե մոտի մարդիկը չէին նկատում այս բանը։

Ով կար, որ նկատեր։ Հայրը Շահումյանցի հետ նստած էին սեղանի մի ծայրը սոֆայի վերա, իսկ Մանուշակը յուր մոր հետ մյուս ծայրը աթոռների վերա․ թեյի մեքենան խափանարկու էր Թյությունճի–0ղլուին տեսանել այս շռայլությունը, իսկ Մանհւշակի մայրը վաղուց ահա աչքերը փակում էր, մինչ սկսել էին Շահումյանցը և Թյությունճի֊Օղլուն խոսել յուրյանը սովորութենով։ Թյությունճի Օղլուի կինը, ինչ մեղքս պահեմ, շատ զզված էր այս բանից, բայց ովի՞ն ասե․ եթե մի խոսք ևս ասել էր Թյությունճի–0ղլուին, նա կատաղելու էր, իսկ աղջիկը ընդունելու չէր այս քամահրանքը այն խոսակցության վերա․ այս պատճառով միշտ, երբ սկսում էին այսպիսի խոսակցությունք, նա վրեժը հանում էր նորանով, որ չէր լսում, այլ քանի մի անգամ բերանը բանալուց և փակելուց հետո, վեր էր կենում և գնում յուր ննջարանը քնելու։

— Մարդը մի այնպիսի էակ է,— սկսեց Շահումյանցը,— որ կարողություն ունի ճանաչել և քննել ինքը յուր անձը, ուրիշները և ամբողջ աշխարհը։ Մարդը հոգի ունի, ինչպես ասացիր, բանականություն ունի և գլխավոր սոցա մեջ, սոցա դատավոր և առաջնորդ, խիղճ ունի։ Մարդը ազատ է ճանաչել բարին և չարը, գործել մինը և հեռանալ մյուսից, կամ ընդհակառակը։ Բայց եթե դեպի չարը գործ գրեց յուր ազատությունը, եթե ճանաչելով չարը հետևեցավ նորան, այն ժամանակ մարդ չէ, այլ գազան, պատճառ, գազանները յուրյանը բնական ազդեցությանը հետևելով, գործում են ամենայն ինչ առանց այս և այն կողմը նայելու։ Մարդը կլինի արժանավոր, եթե նա Աստուծուց ստացած քանքարը աճեցնե, եթե նա այն բանական հոգին, որ ստացել էր Աստուծուց, լուսավորե. եթե նա այն մտքի անդաստանը, որ նույնպես Աստուծո տուրքն էր, մշակե և պտղաբեր շինե. եթե նա վերջապես հնազանդ մնա և ականջները սուր պահե խղճմտանքի ձայնի առաջև, և ոչինչ այնպես բան չգործե, որ խղճմտանքը խածատեր և վիրավորեր նորա հոգին։

— Այս բոլոր կանոնները ծնարանում են մի կանոն, որ ողջից մեծն է, սեր, այս է մարդուս արժանավորությունը, մեք գիտենք, որ Աստված սեր է, և ով որ սիրոլ միջում է բնակում, Աստուծո մեջ է բնակվում, ով որ սեր ունի յար սրտում, Աստված ունի յար մեջ։ Մարդը պատկեր է Աստուծո այն պատճառով, որ կարող է սիրել, և այս ոչ այնպիսի սեր է, որ գազանք ևս անեին յուրյանը ձագերի վերա, այն բնական ազդեցություն է, այլ այս մի անսահման բան է, այնպես, որ շատ անգամ հարկավոր կլինի արժանավոր մարդուն կյանքը դնել սիրու համար։ Մեք ի՞նչ, պես կլինեինք Աստուծո պատկեր, եթե նա սեր է, իսկ մեք միանգամայն մարմնացյալ ատելություն, եթե կամենում ենք նմանել Աստուծո, ապա պիտո է և նորա գործերը ևս գործեինք։ Մարդը կհասանե և կճանաչե այս սիրու խորհուրդը այն ժամանակ, երբ լուսավորել էր յուր հոդին և աճեցուցել էր Աստուծուց ստացած քանքարը, առանց լուսավորության սերչկա, և այս բարոյական լուսավորության աղբյուրը Ավետարանն է։ Եթե մի մարդ մի գաղափար կամի ստանալ սիրու, ընկերասիրության, մարդասիրության և միաբանության վերա, թո՛ղ կարդա Ավետարանը․ նա կտեսանե այնտեղ, որ այն Ավետարանի հեղինակը ինքը, այն մարդկության Փրկիչը, այնքան սիրել է մարդկային ազդը, որ նորան ծառայութենից փրկելու համար չէ խնայել յուր արյունը և կյանքը, և մարդկային ազգը ազատ կացուցանելու ազագավ, ինքը մեռել է խաչի վերա ավազակների մեջ։ Նորա քարոզությունը, ավանդած կրոնը հիմնված է սիրու վերա։ Բայց սիրել միայն յուր մերձավորքը, ազգականքը, հայրը, մայրը, կինը, որդին և այլն, այդ չէ միայն քարոզում Քրիստոս, և այդ դեռ կատարյալ սեր չէ. մեք պարտական ենք սիրել մեր ընկերը, պարտական ենք սիրել ամբողջ մարդկությունը, առանց խտրելու, — թե այս ոք հեթանոս էր, մյուսը հրեա, մյուսը մահմեդական և այլն, և այլն, բոլորն ի միասին մի հոր որդիք ենք. բոլորն ի միասին մարդկության անդամ, լավ կամ վատ անդամ և այս լավերի վերա պարտականություն կա այն վատերը ևս լավ շինել։ Ինչո՞վ, ի՞նչ կախարդական գավազանով։ — Կախարդական գավազանո՞վ. գավազան պետք չէ մարդկությանը, նա գազան չէ, այլ սեր. սեր, որ աստվածային հոգի է, որ քարը ևս կհալեցնե, որի ընդդեմ սուրերը բթանում են, կրակները շիջանում։ Յուրաքանչյուր մարդ, եթե նա կամենում էր հարգելի կացուցանել յուր մարդկությունը, պիտի սեր ունենա, պիտի սիրե յուր ընկերը, ազգը և մարդկությունը առհասարակ։ Ապրել միմիայն յուր համար, գազանին է սեփական, արծաթ հավաքել, հարստություն ճարել, այդ և մրջյունն է առնում, նա ամբողջ ամառը սերմեր է հավաքում յուր ամբարի մեջ ձմեռվա համար, և դեռևս այնքան, որքան հարկավոր էր, և ոչ արծաթասեր մարդերի նման, որոնց հավաքելուն մի չափ ու սահման չկա, այնքան կհավաքեն, որքան կարող էին։ Արծաթ հավաքելը մեղք չէ, եթե նա դեպի չարը գործ չդնե այն, եթե նա օգնե յուր ընկերին, եթե նա այն արծաթովը օրհնություն դնե և բարի հիշատակ ժառանգե, եթե նա խնամակալ լինի յուր ավելորդ արծաթը գործ դնել չքավորների անտեր և անտիրական զավակները սնուցանելու և կրթելու, եթե նա աշխատի նվիրաբեր լինել մարդկությունը լուսավորող գանձանակին։

Այս ամենայն բանը մարդ կարող է առնել, եթե կամենա, բայց շատ անգամ մի մարդ չէ կարող մեծ գործ կատարել, դորա ճարը կա՝ սերը, միաբանությունը։ Այն, ինչ որ մինը չէ կարող, տասը կարող են և կա մի այնպիսի բան, որ տասին ևս կարող է մի շինել,— սերը և միաբանությունը, այս է մարդը և նորա արժանավորությունը․ այսպիսի դիպվածում նա Աստուծո պատկեր է, ապա թե ոչ, առանց Աստուծո գործերը գործելու և դեռևս լցվելով ամենայն տեսակ մոլութեններով ասել, թե «Աստուծո պատկեր եմ» սուտ բան է, և այդտեղ պատկերի բան չկա։ Ահա մեր հայացքը մարդու և մարդկության վերա,— վերջացրեց խոսքը Շահումյանցը, տեսանելով, որ տիկին թյությունճի—Օղլուն վաղուց ահա գնացել է քնելու։

Այս խոսակցությունից հետո խմեցին թեյի վերջին բաժակը, և Թյություճի—Օղլուն նույնպես, ինչպես առաջ, ուրախ էր այս խոսքերի բայց Շահումյանցը քիչ մնաց, որ պիտի բարկացներ նորան մի բանով, բայց այդ բանի մեջ արդարև մեղավոր չէր Թյությունճի–Օղլուն, նա այնպես մարդ չէր, և աշխարհը կվկայեր, որ նա կեղտոտ բաներ չէր սիրում։

— Կան մարդիկ,— խոսեց Շահումյանցը,— որ միմյանց բարև տալ–առնուլը, կամ զահվետնումը թուղթ խաղալը միմյանց հետ, սեր են համարում, և կարծում են դեռևս, թե շատ սեր հասկացող մարդիկ լինելով, իրավունք ունեին Աստուծո նմանել։ Այդ ի՞նչ սեր է, որ դուք դնում եք այդտեղ ժամանակը մի կերպ կորուսանելու համար նստում եք թուղթ խաղալու, կամ մյուսները որպես թե չունեին այդ կեղտը և սուրբ ձևանալով նստում են մի անկյունում և, գլխներին հավաքելով մի քանի թերահավատ մարդիկ, ծակ մարգարեություններ են առնում, գուշակում են հազար վերստերով հեռի քաղաքների մեջ պատահելու անցքը... Եվ դրականապես սպասում են այդ անցքին և ուրիշներին ևս համոզում են սպասել, ինչպես աստղաբաշխքը իմանալով մի մոլորակի մի նշանակյալ տեղ գալը, սպասում են րոպե առ րոպե․ սպասում է և ամբողջ քաղաքը նոցա հետ։ Մի՞թե այդպիսի դատարկաբանությունը սեր է, քավ լիքի․ սերը այդպես հիմար բան չէ, նա Աստված է, ուրեմն այդպիսի կեղտոտ ե մրոտ բաների մեջ սեր չէ կարող լինել։

— Դու կարելի է ունիս հիմնավոր պատճառ խոսելու ուրիշ մարգերի վերա, բայց ինձ ինչո՞ւ ես մեջ խառնում, դուք ասելով, որպես թե ես ևս այդ դատարկաբան մարդերից էի։

Ճշմարի՛տ է, այնտեղը, ղահվետունը մի այնպիսի դատաստան է, ուր դատվում են ամենայն մարդիկ, շատ մեծերից բռնած մինչև վերջը։ Ամենայն մարդ յուր կարծիքն է ասում․ իհարկե նոցա աչքով խելոքը նա է, որ մի նոր և դժվարահավատալի բան ասե. բայց հավատա՛ ինձ, պարոն Շահումյանց, ես այն մարդերից չեմ. ես, թե գնում եմ այնտեղ, գնում եմ մի քանի պատվելի ծերունիների հետ տեսություն առնելու, կամ մի անմեղ թղթախաղ խաղալու առանց վճարի, կամ թե շատ շատ մի բաժակ ղահվեով, որի արժողությունը գիտես։ Ես ինքս, շատ ժամանակ, լսելով մի քանի մա բդերի խոսակցությունները, որ յուրյանց շատ վեր մարդ են համարում և այնպես բարակ, որ եթե դորանց հրավիրեին տերութենական գործով մի այլ թագավորություն դեսպան գնալու, հրաժարվելու չէին այդ ծանր պաշտոնից, այդպիսիներին շատ անգամ ասում եմ, որ ձեռք վեր առնուն յուրյանը սուտ փիլիսոփայութենից, և քան թե այդպիսի բաներով, այսինքն սորան նորան բամբասելով, մանավանդ պարապին մտածելով օգուտը յուրյանը ազդի և եկեղեցու, այլև աշխատին, ճանաչելով յուրյանց տգիտությունը, ճանաչել և յուրյանը չափը և չմոռանալ պատշաճը։

Մոտավորությունը, առանց բարոյական և օգտակար խորհրդի, որ լինում է ղահվետան մեջ, սեր կամ ընկերասիրություն չէ։ Նոքա հավաքված են այնտեղ, դատարկարանութենով, բամբասանքով վատնելու այն ժամանակը, որ տվել է Աստված բարի առնելու, Աստված սիրելու, մարդկությունը սիրելու համար, նոցա խորհուրդը այն չէ, որ այգ մտավորութենից մի բարոյական օգուտ ծնաներ. եթե դոցա այղ տեղ ժողովվիլը սեր կամ ընկերասիրություն պիտո է ասվի, ուրեմն սեր և մարդասիրություն է, եթե ես, մի գավաթ արաղ խմելու համար մտանեմ գինետուն և խոսիմ արաղավաճառի հետ... Ուրեմն այգ Աստուծո պատվեր կատարե՞լ է, քա՛վ լիցի։

— Ճշմարիտ է ասածդ,— խոսեց Շահումյանցը,— բայց ես դուք ասացի նորա համար, որ դուք ևս գնում եք ղահվետան, և ոչ նորա համար, որպես թե դուք ևս կցորդ էիք այդ դատարկաբանելու խելագարությանը, որ մի տեսակ տենդի նման տարածված է մի քանի վայրիվերո մարգերի մեջ։ Չասացի դարձյալ ձեր այնտեղ գնալը դատապարտելու մտքով, պատճառ, հասարակության մեջ երևել, դատապարտության արժանի գործ չէ, թեև գտնվեին այդ հասարակության մեջ, որ ժողովում էր ղահվետնում, մի քանի անբարոյական մարդիկ, բայց մի՞թե չկային այնտեղ և լավ մարդիկ, շա՜տ, և ի՞նչ իրավունք է ասել, թե ամենեքյան անարժան էին, թե ամեններից ևս փախչել էր հարկավոր։

Բայց այս երեկո մեր խոսակցությունը փոքր ինչ երկարեց․ արդեն իններորդ ժամն է. ներեցե՛ք, որ գլուխ ցավեցուցի...

— Ի՞նչ եք հրամայում,— կտրեց խոսքը Թյությունճի-Օղլուն,— ես շատ ուրախ եմ, և ցանկանում էի միշտ միասին լինել ձեր հետ, և խոսել այսպիսի բաների վերա․ չգիտեք, թե որքան ուրախացուցիք ինձ ձեր գալովը։

— Հույս Աստված, որ մեր խոսակցությունը և բարեկամությունը լինի հարատև... Բայց այժմ, ներեցեք ինձ, ժամանակն է գնալու։

— Ես չեմ համարձակվում ձեզ արգելք լինել․ ինչպես ձեզ հաճո է։

— Ուրեմն, մնացեք բարյա՛վ։

— Երթաք բարյավ, շատ շնորհակալ եմ։

Այս ասելով, մի ճրագ Թյությունճի-Օղլուն, մյուսը Մանուշակը ձեռքերը առած, ճանապարհ էին ձգում Շահումյանցը. բայց վերջինս, ամենևին չհամաձայնեցավ, որ Թյությունճի-Օղլուն, աշնան խառն եղանակներում դուրս գա, թեև շատ ցանկանում էր։

— Ուրեմն, Մանուշակ, լույս արա այստե՛ղ, սանդուղների վերա։ — Մնացեք բարյա՛վ,— լսվեցավ Շահումյանցի ձայնը վերջին անգամ

— Երթաք բարյա՛վ,— պատասխանեց նորան Թյությունճի-Օղլուն, գուռը փակելով։

Մանուշակը ճանապարհ ձգած Շահումյանցին, ճրագը ձեռքին ետ դարձավ. նամակի պատասխանը գոգնոցի գրպանում էր։

Երբ նա ներս էր մտած, Թյությունճի-Օղլուն պատրաստվում էր արդեն գնալ անկողին․ այս պատճառով և Մանուշակը մյուս ճրագը առած ձեռքը, գնաց յուր ննջարանը, անորոշ զգացմունքով։

Մտանելով յուր ննջարանը, դուռը փակեց իսկույն, և սկսեց կարդալ Շահումյանցի նամակը, այսպես.

Օրիորդ Թյությունճի–Օղլու Մ...

Հոգուս ցանկալի.

Աղքատի ձեռքով ուղարկած նամակդ կարդացի և շատ ցավեցա, որ այդպես վրդովված էր քո հոգու խաղաղությունը։ Ես քեզ խոսք տվել եմ և հաստատ եմ իմ խոսքիս․ եթե դու ևս հաստատ ես քո վերա, ուրեմն էգուց երեկո, տասն և մի ժամին, ես կգամ ձեր պարտեզը և կսպասեմ քեզ, մի վճռական խոսք լսելու համար։

Որովհետև մի քանի բան ունեի քեղ ասելու հառաջ, քան թե ամուսնացած էինք, այս պատճառով անհրաժեշտ հարկավոր է մեր առանձնախոսությունը, որից հետո պիտո էր ինձ առարկա բանալ իսկույն քո հոր հետ այս մասին, և պսակել մեր փափագը։

Քեզ միշտ սիրող ու սրտով պաշտող Գ. Շահումյանց։

Մանուշակը, կարդալը ավարտելով, համարյա թե գունաթափվեցավ. նամակը չէր պարունակում յուր մեջ սիրահայտ խոսքեր և դարձվածներ։ Նա տեսանամ էր այստեղ մի սառնություն, և Շահումյանցի խոսել և լսել կամենալուցը եզրակացնում էր, թե նա պատճառների էր ման եկել յուրյան (Մանուշակը) մի կերպով գլխից ցանելու. պատճառ, Մանուշակը մտածում էր, թե հայտնապես հրաժարվիլ և ստել յուր խոստմունքը, չէ,ր կարող Շահումյանցի նման ազնիվ սիրտ ունեցող մի մարդ։

Մանուշակը կես երկյուղի և կես հույսի մեջ քնեցավ, ամենակալ տիրոջը հանձնելով յուր անձը։

V

Երեկոյան տասն ժամը զարկեց։

Դեռևս արևը մայրը մտանելու ժամանակ, մի թանձր մառախուղ պատել էր բոլորովին թաց քաղաքը, այս պատճառով գիշերվա մթությունը թանձրացել էր այնպես, որ տասն ոտնաչափ տեղից չէր կարելի բան տեսանել։

Թյությունճի-Օղլուն ինը ժամին քնած էր արդեն, նորա տիկինը, նույնպես, զարթուն մնացողը էր միմիայն Մանուշակը, որի սիրտը քանի գնում էր սաստկացնում էր և շատացնում էր յուր զարկը, որովհետև մոտենում էր մի ժամ, երբ առաջին անգամ յուր կյանքում պիտի խոսեր նա մի օտար մարդու հետ, հորից և մորից ծածուկ։

Նա մտածում էր, առաջին անգամ Շահումյանցը տեսածովը մեղադրել սաստիկ, նորա նամակ սառնության մասին, բայց հետո լավ էր համարում, լսել նորա մի քանի ասած խոսքը, և եթե տեղիք կլիներ այդ¬ պիսի մեղադրանքի, ապա հիշել Շահումյանցին նորա նամակի սառ¬ նությունը։ նշանակած ժամանակը մոտենում էր հետզհետե։

Մանուշակը լսելով Շահումյանցից 11 ժամում գալու խոստմունքը, նայում էր անդադար նշանակված ժամի զարկելուն․ նա կարծում էր, որ ուղիղ տասն և մինին, ոչ մի րոպե ավելի, ոչ մի րոպե պակաս, պիտո է տեսանե Շահումյանցին։

Վերջապես սկսեց ժամացույցը զարկել ճակատագրական տասն և մի ժամը։

Մանուշակը չհամբերեց, որ ավարտվի զանգակի զարկը․ նա շուտով դուրս եկավ ննջարանից և անցանելով խոհարանից, ուր խոր քնով քնած էր աղախինը, կամաց բացեց դուռը և դուրս եկավ բակը...

Մութ և մառախուղ։

Փողոցից լսվում էր պահապանի ձայնը, որ քնաթաթախ կանչում էր երբեմն, մինը մյուսին զարկելով ձեռքի փայտերը բոլորովին մեքենաբար։ Մանուշակին շատ ահարկու երևեցավ այս գիշեր... Նորա սիրտը թրթռում էր, ոտքերը ծալվում էին. վերջապես լավ փաթաթվելով յուր կարճ մուշտակի մեջ, մոտեցավ պարտիզի դուռին, բացեց նորան այնպիսի երկյուղով, ինչպես մի գող բանում է օտարի դուռը, մտավ պարտեզը, նայում էր այս և այն կողմը, և ահա՜, ոչ ոք չկար։

Նա բարկացավ ժամացույցի վերա, պատճառ, չէր կարող ամենևին կարծել, թև Շահումյանցը այսպիսի կեղտոտ կատակ հանձն կառնու կատարել։ Հանկարծ, լսում է ծառերի և թուփերի միջից մի խշխշոց... Մի սպիտակ բան, նետի նման անցանում է նորա մոտից և անհայտանում է պարսպի մյուս կողմում, որ դեպի փողոցն էր նայում։ Խեղճ Մանուշակը ուշաթափ ընկավ մի նստարանի վերա, որ թացացել էր անձրևից և խոնավ մառախուղից։

Մանուշակը գիշերի մեջ տեսանելով այս սպիտակ բանը, անտարակույս պետք է, որ նախիջևանցոց սովորութենով կարծած լիներ մի գերբնական բան... Մի ոգի․․․ Մեզիմեն աղեկ..․ [2][3]


Բայց այդ սպիտակ բանը, որ ուշաթափություն պատճառեց Մանուշակին, ոչ ավելի, ոչ պակաս մի սպիտակ կատու էր, որ լսելով պարտիզի դուռի բացվելը և երկյուղ կրելով թշնամուց, թողել էր յուր դարանը և լավ էր համարել պատսպարան գտանել անմարդացած փողոցի մեջ։

Ճշմարի՛տ է, Մանուշակը Շահումյանցի հետ ծանոթանալուց հետո մի քանի լուսավոր գաղափար ստացել էր, որոնց եզրակացությունը թույլ չէր տալիս հավատալ այսպիսի ցնորամիտ մարգերի հնարած մեզիմեն աղեկների, բայց ընթերցողքը այս գործին կարող են համաձայնիլ, որ մի արմատացած նախապաշարմունքից ազատվելու համար հերիք չեն մի քանի լուսավոր գաղափարներ, այստեղ հարկավոր է հիմնավոր դաստիարակություն, որ կարողանա ազատություն պարգևել մտքին, այսպիսի ծառայեցուցիչ գաղափարներից։

Մանուշակը ծնած օրից լսել էր մեզիմեն տղեկների մասին, նանրահավատաթյունը և նախապաշարմունքը կաթի հետ միասին մտել էին նորա մեջ։ Թեև նա փոքր ի շատե հասկացողութենովը կարողացել էր ազատել յուրյան այսպիսի նախապաշարմունքներից, բայց այսպիսի ազատությունը ներգործում է միայն ազատ ժամանակը մինչ հանդարտ էր հոգին․ իսկ թե սա մի փոքր վրդովված էր, իսկույն հին նախապաշարմունքը կվտարե ազատությունը և մարդը դարձյալ կմնա կապերի և կապանքների մեջ։ Այսպես պատահեցավ և Մանուշակին․ բայց ի՞նչպես զարմացավ նա, մինչ ալքը բացած, տեսավ Շահումյանցին յուր առաջևը, որ նորա ձեռքից բռնած աշխատում էր վերա բերել Մանուշակի ուշը։

Արդեն տասն րոպե կլիներ, որ Շահումյանցը պարտեզն իջած ու տեսած Մանուշակը ուշաթափ ընկած նստարանի վերա, վերջին աշխատությունը գործ էր դնում, որ ետ դարձնե նորա զգայությունը։ Վերջապես Մանուշակը մի խոր հառաչանք արձակելով բացեց աչքերը, և տեսան ելով յուր մոտ Շահումյանցը, այնպես զարմացավ, որ ոչինչ չկարողացավ խոսել։ Շահումյանցը յուր կողմից տեսանելով այս անորոշ նայվածքը, քիչ մնաց որ համարե, թե Մանուշակը ընկած էր խելագարության մեջ։

— Ի՞նչ պատահեց քեզ, սիրական,— հարց արեց Շահումյանցը։

— Ես... Ես... ինքս ևս չգիտեմ,— ընդհատված պատասխանեց Մանուշակը, որի սիրտը զարկում էր դեռևս, և որի ձեռների սառնությունը չէր անցանում, չնայելով, որ Շահումյանցը սեղմում էր նորանց յուր ջերմ ձեռների մեջ։

— Քեզ անպատճառ մի բան պատահել է,— շարունակեց Շահումյանցը,— ուշաթափ ընկնիլ... Առանց պատճառի... Անկարելի է։

— Դու ուշացար, Շահումյանց, ես այստեղ սպասում էի քեզ ուղիղ 11 ժամին, հանկարծ մի սպիտակ բան... Չգիտեմ ի՞նչ էր, այնտեղ թուփերի միջից դուրս թռավ և վազեց ուղղակի վերաս... Ավելի ոչինչ չգիտեմ։ Երբ մյուս անգամ աչքս բացի, տեսա, որ դու կանգնած ես մոտումս։

— Ի՞նչպես թույլ ես Մանուշակ, և ի՞նչպես մի փոքր պատճառ դղրդում է քո ջլերը։ Ի՞նչ պիտո է եղած լիներ այն... Անպատճառ կատու կլիներ, որ քեզանից իսկ երկյուղ էր կրել և փախչում էր, թեև նույն ինքը թվել էր քեզ ահարկու կես գիշերվա լռության և խավարի մեջ։ Հանգարտի ր, հոգիս, այժմ ես քո մոտումն եմ. ուրեմն պատճառ չունիս երկյուղ կրելու։ Ճշմարիտ է, ես մի քանի րոպե ուշացա, բայց ես չեմ մեղավորը, փողոցի անիծյալ պահապանը կանգնած էր ձեր պարտիզի պարսպի տակ, այնպես որ նորա ներկայությունը խափանարկու էր ինձ ցած իջանելու այստեղ պարսպի վերայով։ Բավական միջոց սպասեցի, մինչև որ պահապանը գնաց փողոցի մյուս ծայրը, որ ես կարողացա ցած իջանել պարտեզը։

Մանուշակը մի փոքր հանդարտած էր երևում։

— Դու գիտե՞ս, Մանուշակ,— ասաց Շահումյանցը,— որ իմ սերը անչափ է քո վերա․ գիտե՛ս, որ եթե իմ հոգին աշխարհի երեսին ունի մի թանկագին, կամ առավել լավ ասել անգին բան, այդ դու էիր. ուրեմն, ինչպես կարելի է, որ ես ուշանայի և սպասել հարկագրեի քեզ։ Ների՛ր ինձ. այդ, ինչպես ասում եմ, պատահեց պահապանի պարսպին մոտ կանգնած լինելուց:

Մանուշակը այնպես լսում էր այս խոսքերը, այնպիսի ծարավով, ինչպես մի ագահ և արծաթապաշտ ծերունի, դողդոջուն ձեռքով կհավաքեր ոսկիքը, եթե գտաներ նորանց ճանապարհի վերա։ Մանուշակը այնպես էր ուրախացած այս սիրահայտ խոսքերի մասին, որ մոռացավ յուր մեղադրանքը, որ պատրաստվել էր առնել Շահումյանցին նամակի սառն հոգով դրվածի համար։

— Ափսոս, որ հանդարտ չէ հոգիդ,— խոսեց Շահումյանցը,— ես մի քանի բան ունեի քեզ ասելու, որ չեմ կարող այժմ, պատճառ, աղմկված է քո սիրտը և երկյուղ եմ կրում, թե միգուցե այդ խոսքերը առավել ևս վրդովեին քո հոգին։

Այդ խոսքերի վերա Մանուշակը դարձյալ շփոթվեցավ. նա երկյուղ էր կրում, թե լսելու էր Շահումյանցից մի քաղաքավարի բացասություն, բայց ժողովելով յուր վերջին ույժը, հոգու վերջին կարողությունը, ասաց.

— Ես հանգիստ եմ այժմ... Ասա, ի՛նչ որ ունեիր ասելի... Կտանեմ, թեև պատրաստած լինեիր ինձ մի խորտակիչ հարված, հանդարտ հոգով կլռեմ քո խոսքը՝ թեև լիներ այն իմ մահու դատակնիքը...

— Այդպիսի բաներ չեն իմ ասելիքը։ Ես կամեի վճռաբար լսել քեզանից քո հոժարությունը ինձ հետ ամուսնանալու, կամեի լսել քո խոստմունքը, քո կուսական երդումը։ Այո՞, կամեի ստույգ իմանալ, սիրո՞ւմ էիր դու ինձ, թե չկամենալով ամուսնանալ Աղվանյանցի հետ, երկու չարերի փոքրն էիր ընտրում ինձ գալով։

— Մի՞թե քո խիղճը չէ տանջում քեզ,– պատասխանեց Մանուշակը, — այդպիսի սիրտ խոցոտող հարցմունք առնելու ժամանակ, դու գիտե՞ս, որ իմ սիրտը դուրս է թռչում դեպի քեզ. գիտե՞ս, որ իմ հոգին ապրում է քո հոգու կյանքովը, և այս բոլորը ապացուցված է արտասուքի հազարավոր կաթիլներով։ Գիշերներով, ամբողջ գիշերներով, քունը փախել է աչքիցս, և այն կիսաքուն թմրության մեջ քո ուրվականն է եղել ինձ մխիթարողը։

— Դա մի՞ բարկանար իմ վերա, որ այդպես հարցմունք արեցի․ ես ունիմ մի հիմնավոր պատճառ․ այս է, թե ես նայում եմ ամուսնության վերա, ինչպես մի սուրբ և անխախտելի բանի վերա։ Ես տեսանում եմ այնտեղ մի խորհուրդ, որ սրբացած էր ամուսինների փոխադարձ սիրովը։ Դու, երիտասարդ աղջիկ, չկամելով ամուսնանալ Աղվանյանցի հետ, իմանալով իմ հարստությունը, անունը, գուցե թե ամուսնանում էիր իմ հետ այս պատճառներով, ես չկամիմ այդ. պատճառ, ամուսնությունը սուրբ է, և վա՞յ այն ամուսնությանը, եթե ամուսինքը չէին սիրում մինը մյուսին, եթե պատրաստ չէին նոքա կյանքները զոհել միմյանց համար։ Ես իմ կողմից. սիրով ցանկանում եմ ամուսնանալ քո հետ, և եթե դու ևս զգում ես քո մեջ այդ մաքուր և վերին ձգտողությունը, եթե քո իմ հետ ամուսնանալու ցանկությունը շարժված չէ իմ անունով, հարստութենով, ապա խոստովանի՛ր ինձ, որ ես կարողանամ հանգստացնել իմ խիղճը այն բանի մեջ, թե ես, ավերելով մի մարդու առաջացրած ամուսնություն, երջանկացուցել էի մի օրիորդ, որ զոհ էր գնալու յուր քաղաքի վայրենի և բարբարոսական սովորությանը։ Ես նվիրում եմ քեզ իմ սիրտը, բայց դորա փոխանակ պահանջում եմ նույնպես քո սիրտը, ես ուխտ եմ դնում հավատարիմ մնալ քեզ մինչև իմ մահը, և նույն ուխտը պահանջում եմ և քեզանից։ Մի՛ վիրավորվիր դու իմ այս խոսքերից, պատճառ, հարկավոր էր, որ լսեիր դու նորանց հառաջուց, քան թե կատարված էր մեր ամուսնության խորհուրդը քաղաքապես և եկեղեցապես։ Ամուսնությունը խաղալիք չէ, որ կատարվեր առանց մտածելու, առանց խոսելու, առանց մինը մյուսի վճռական կամքը լսելու, միմիայն հետևելով մի անցողական, կամ լավ ասել, րոպեական շարժառիթի ազդեցության...

Մինչդեռ Շահումյանցը խոսում էր այսպես, Մանուշակը պայծառ երեսով նայում էր նորա վերա, պատճառ, մաքուր էր նորա խիղճը, և հոգու հոժարութենով ցանկանում էր ամուսնանալ Շահումյանցի հետ, ոչ այն նպատակով, որ հարստի կին դառնա, այլ որպեսզի գտանե Շահումյանցի մեջ յուր կյանքի ընկերը, մի ազատ և լուսավոր սիրտ, որ կարելի էր սիրել և պաշտել։

Հազիվ թե Շահումյանցը ավարտել էր յուր խոսքը, Մանուշակը վեր առեց.

— Ինչ որ դու ասում ես ամուսնության մասին, բոլորն ճշմարիտ է, և հարկավոր է ամուսինների կողմից այն փոխադարձ ձգտողությունը, միայն ես չեմ կարող արդարացնել քեզ իմ աչքումը այն բանի մեջ, որ դու կասկածում ես իմ սրտիցը և համարելով, թե ամուսնանալ խնդրում էի քո հետ, քո անունի և հարստության պատճառով, կարգում ես ինձ այդ քարոզը։ Ես ինքս գիտեմ, որ ամուսնությունը քաղցր չէ, եթե չէ հաստատված ամուսինների սիրու վերա, այդպիսի ամուսնությունը մի լուծ է, որ ամուսիններից մինը դատապարտված էր մինչև յուր կյանքի վերջը կրել յուր պարանոցին, մի պատիժ է, որ գերեզմանը միայն կարող էր վերացնել։ Տեսնելով քո սիրտը, շոշափելով քո հոգին, և, այս քննութենից հետո, հարմար գտանելով նորան իմ սրտին և հոգուն, ցանկանում էի, որ այս երկու սիրող սրտերը կապվեին օրհնության պսակի կապով։ Ինչպես դու, նույնպես և ես, տալիս եմ քեզ իմ սիրտը, այսուհետև նա իմը չէ, այլ քոնը, ա՛ռ նորան և միացուր քո ազնիվ սրտի հետ, թո՛ղ այս գիշերվա խորհրդական լռությունը վկա լինի իմ անխարդախ կուսական երդմանը։

Այս խոսքերի վերա, լուսինը գողի նման դուրս նայեց մի վայրկյան թանձր և խավար ամպերի տակից. նորա լուսով տեսանելի էր Շահումյանցի և Մանուշակի գրկախառնությունը ծառերի մեջ, թեև ոչ այնքան պարզ․ պատճառ, օդը շատ թանձր լինելով, թույլ չէր տալիս լուսնի ճառագայթներին զարկել սոցա վերա։

— Ընդունում եմ քո երդումը, սիրական, — ասաց Շահումյանցը համբուրելով Մանուշակի ձեռքը,– և այս օրից, դու կարող ես ազատ համարել քեզ Աղվանյանցի հետ ամուսնանալուց. ես շատով կխոսեմ քո հոր հետ և կավարտեմ գործը։

Մանուշակը թրթռում էր նորա գրկի մեջ, նորա թուլացած գլուխը հանգչած էր Շահումյանցի ուսի վրա, իսկ եղանակի թացությունը անխնա տամկացրել էր նորա զգեստը և մազերը։

Շահումյանցը տեսանելով Մանուշակի դրությունը պատճառված օդի ազդեցությունից, մանավանդ որ արդեն բավական ժամանակ էր, քանի նա դուրս էր եկել տանից, ասաց նորան.

— Այժմ տո՛ւն գնա, սիրական Մանուշակ, ժամանակը ուշ է...

Մանուշակը առանց խոսեյոլ համբուրեց Շահումյանցի երեսը։

— Մնաս բարյա՛վ,— ասաց Շահումյանցը։

— Երթաս բարյա՛վ, սիրական,— պատասխանեց Մանուշակը՝ բաժանվելով նորա գրկից։

Մանուշակը հազիվ թե դուրս էր եկել պարտիզից և մոտեցել յուրյանց տան դուռին, մինչ Շահումյանցը նեղ և ցեխոտ փողոցով, փաթաթվածI յուր վերարկուի մեջ, գնում էր կամաց–կամաց։ Շուտով անհետացավ նա թանձր մառախուղի մեջ և պահապանների երբեմն–երբեմն քնաթաթախ ձայնարկությունը ընդհատում էր փողոցի լռությունը։

XI

Մյուս առավոտը այն գիշերին, որի մասին խոսեցանք, Մանուշակը առողջ վեր չկացավ յուր անկողնից:

Նորա չափազանց թուլությունը երևում էր նորա գունաթափ երեսից և աչքերից, որ կորուսել էին յուրյանց սովորական փայլը։ ժամանակ առ Ժամանակ ցավություն էր, զգում նա յուր մարմնի մեջ, որ հետո փոխվում էր դեպի նույն չափով ջերմություն, որով նորա տկարությունը համարյա՛ թե կրում էր յուր ճակատին ջերմախտի կնիք։ Թյությունճի֊Օղլուն, նկատելով Մանուշակի տկարությունը, իսկույն կամեցավ բժիշկ կանչել։ Կինը, որ առհասարակ չէր հավատում րժշկի տված դեղերին, որովհետև նա այն կնիկ մարդերից էր, որ աղոթելով կամ այլ ճարերով հավատում էին ամենայն ցավի բժշկություն, այսուամենայնիվ Մանուշակի համար, զոհ էր բերում յուր արմատացած նախապաշարմունքը։ Բայց ինքը, Մանուշակը ամենևին չէր կամենում բժշկի գալը և աշխատում էր հավատացնել յուր ծնողքը, թե հիվանդ չէր ինքը։

Թյությունճի-Օղլուն այնպես սիրում էր յուր դուստրը, այնպես սուրբ էր նորա համար Մանուշակի խոսքը, որ թեև աչքով տեսանում էր նորա թուլությունը, այնուամենայնիվ մեղք էր համարում հակառակվիլ Մանուշակի խոսքին։ Եվ այս պատճառով ևս բժիշկ կանչելը թողուցին, ուրեմն և Մանուշակը մնաց յուր տկարության մեջ առանց բժշկվելու։

Մի շաբաթ հետո այս անցքից, որ միջոցին ոչինչ արժանի ուշադրության բան չպատահեց այս գերդաստանի մեջ, բացի ամենօրյա միօրինակությունից, վերջապես, Թյությունճի֊Օղլուն վճռական կերպով հայտնեց յուր կնոջը և Մանուշակին, թե նույն օրը ահա բժիշկ էր կանչելու։ Մանուշակը դարձյալ աղաչում էր ետ դնել այս հոգաբարձությունը։ Նա ասում էր, թե հիվանդ չէ ինքը,և թե չէր ընդունելու բժշկի տված դեղերը, երևի Մանուշակը մտածում էր, թե յուր տկարության պատճառը հոգեկան ցնցմունք լինելով, և այս թուլությունը հառաջացած այդ հոգեկան ուժաթափութենից, օգուտ ստանալու չէր բժշկի նյութական դեղերից։

Տիկին Թյությունճի-Օղլուն, հաջող ժամանակ համարելով յուր նանրահավատությունքը հանդես բերելու, համաձայնեցավ Մանուշակի կարծիքին և ասաց յուր ամուսնուն, որ մի երկու օր ևս սպասե, մինչև որ ինքը գործ դնե Մանուշակի վերա յուր առողջացուցիչ հնարքը, և եթե չառողջանա Մանուշակը, այն ժամանակ բժիշկ կանչեն։

Այս վերջին խոսքերը դուրս չէին գալիս տիկին Թյությունճի֊Օզլուի սրտի վկայութենից․ նա հաստատապես հավատում էր, թե դյութական սնոտի արարողությունքը հազար անգամ ստույգ ներգործողք էին, քան թե բժշկի դեղերը, բայց յուր ամուսնու բարկությունը չշարժելու, և նորա թույլտվությունը ստանալու համար, հավելացրեց այն վերջին խոսքերը, որպես թե չէր հերքում բժշկի օգտակարությունը, այլ առավել ստույգ համարելով պահում էր նորան, գործ դնել նեղության մեջ, եթե Աստված մի՛ արասցե, Մանուշակը առողջանալու չլիներ յուր մոր դեղերով։

Մանուշակը թեև լավ գիտեր յուր մոր ճարերի չնչին և հիմարական բաներ լինելը, բայց շուտով հոժարեցավ մոր կարծիքին, որովհետև ոչինչ դեղ և ոչինչ բան մտանելու չէին նորա կազմվածքի մեջ, այլ միմիայն կատարվելու էին մի քանի վհկական արարողությունք, որ օգուտ կամ վնաս չէին կարող պատճաոել ֆիզիկապես. նա հոժարեցավ այս բանին դարձյալ այն պատճառով, որ հանդարտեցնե ծնողաց սիրտը, որ մաքուր մնա նոցա խղճմտանքը այն բանի մեջ, թե անխնամ չէին մնացած դեպի յուրյանց սիրական, մի հատիկ Մանուշակի առողջությունը։

Այսպես ահա տիկին Թյությունճի-Օղլուին հանձնվեցավ Մանուշակի առողջության մասին գլխավոր հոգաբարձությունը։

Թյությունճի֊Օղլու տիկինը, յուր բոլոր ճարերի մեջ, գերադաս էր համարում թեթևը, այս պատճառով սկսեց նա թեթևի պատրաստությունը տեսանել:

Այստեղ պատշաճ ենք համարում ծանոթացնել մեր ընթերցողներին, թե ի՞նչ է թեթևը։

Խոստանալով ծանոթություն տալ թեթևի մասին, մեք հանձնառու չենք մեկնել դրականապես, թե ի՞նչ պատճառով այդ արարողության անունը թեթև է. բայց միևնույն ժամանակ չենք հրաժարվում մեր կարծիքը հրապարակելուց, թե որովհետև տեղացի կարծիքով այդ արարողությունը պարգևում է ցավերին բժշկություն և թեթևություն, վասն որո մտածում ենք, թե այս պատճառով ևս ստացած լինի այդ արարողությունը թեթև անունը։ Ինչևիցե. մեք ծանոթություն կտանք նորա պատրաստության մասին, և թե ի՞նչպես էր կատարվում այդ արարողությունը։

Նախ և հառաջ, առնում են մի ցորյանի մաղ. սորա մեջ դնում են յոթն տեսակ չոր միրգ, զոր օրինակ արմավ, չամիչ, թուզ և այլն, և այլն. դնում են մի ճրագ, մեղր, յուղ, բրինձ, կորեկ, փոքրիկ հայելի. փոքրիկ մկրատ, վրձին, սանր, երկու բարակ մոմեղենը և մի քանի կոտոր արճիճ։ Հետո մի հատ ձու, յոթն ավելի ճյուղերի վերա կապում են հիվանդի հին կամ նոր հանդերի յոթն տեսակ կտորներից մանր-մանր դրոշակներ, և այս բոլոր բաները կարգով շարում են մաղի մեջ, որի տակումը փռած էր հիվանդի հանդերձից մի պաստառ. թեթևի պատրաստությունը լինում է երեկոյան ժամանակ։ Երբ այս բոլորը պատրաստ էր, մաղը հանդերձ յուր միջի բաներովը, դնում են ամբողջ գիշեր հիվանդի գլխի տակ. մյուս օրը երեկոյան ժամանակ, այսինքն ճաշից հետո, կանչում են թեթև թափողը։

Թեթև թափողը գալով հիվանդի տունը, նախ և առաջ առնում է մաղի միջից արճիճը, տանում է նորան խոհարան, և ձգելով յուր կասկարայի մեջ հալեցնում է կրակի վերա։ Բայց որպեսզի շուտով հալվի արճիճը, ճրագու ես ձգում է կասկարայի մեջ, որ բորբոքվելով շուտով հալեցնում է արճիճը, տարածելով մի անդիմանալի գարշահոտություն։Երբ հալված պատրաստ էր արճիճը, բերում է հիվանդի մոտ. հիվանդը պառկում է մեջքի վերա, երեսը ծածկում են մի պաստառով. մի կին, բռնում է մաղը յուր սարքովը հիվանդի գլխի վերա, իսկ մի այլ կին բռնում է մաղի մեջ մի ջրով լիքը պնակ։ Թեթև թափողը լցնում է հալած արճիճը պնակով ջրի մեջ։ Իսկույն երբ ավարտված էր այս, հանում է ջրից սառած արճիճը, և նորա զանազան կերպարանք ստանալուցը մեկնում է հիվանդի ցավերի պատճառը. թե ի՞նչ կերպով կամ ո՞ւր հանդիպել է հիվանդը այդ ցավին: Ավարտելով այս զննողությունը, վերստին հալեցնում է արճիճը և նույն բանը կատարում է հիվանդի կուրծքի վերա, հետո ծնկների վերա, հետո ոտքերի վերա և այլն։ Երբ բոլորը ավարտած էր, տալիս է հիվանդին մաղի միջի փոքրիկ հայելին, որ հիվանդը նայի նորա մեջ. այստեղ մաղի մեջ գտանված սանրով, սանրում են հիվանդի գլուխը և մկրատովը կտրում են մազերից, որ ձգում են մաղի մեջ։ Սորանից հետո հիվանդի հանդերձի կոտորի մեջ լցնում է միրգերը և դրոշակները և քսում է հիվանդի վերա, գլխից բռնած մինչև ոտքը. այստեղ հիվանդին ասում են, որ երեք անդամ թքանե այն կապոցի մեջ։ Մոռացանք վերևումը հիշել, որ այս բոլոր արարողության ժամանակ, մաղի երկու կողմումը վառվում էին այն երկու բարակ մոմեղենքը. և գործողությունը ավարտված, մաղը յուր սարքովը և վառած մոմերովը դնում են տան շեմքի վերա, և առաջարկում են հիվանդին, երեք անգամ անցանել նորա վերայով. սորանից հետո արդեն առնում են նորա մրգերը և առհասարակ այն բաները, որ պիտի ձգվեին: Թեթև թափողը բոլորովին ավարտելով յուր գործը, երեք անգամ պտուտում է հիվանդի գլխին կապոցը, և դնում է ձգել ճարը նշանակված տեղում։ Թեթև թափողի արդյունքն է ճրագը, վրձինը, մկրատը, հայելին մնում են դարձյալ տանը. իսկ մյուս բաները բոլորը փաթաթվում են կապոցի մեջ ձգվելու համար:

Թեթև թափողը, որ տանում է թեթևը ձգելու, ամենևին ետ նայելու չէ թեթևը ձգելուց հետո. առաջին այն պատճառով, որ հիվանդը չէր բժշկվելու, երկրորդը, որ թեթև թափողին մեծ վնաս կհառաջանար։ Թեթև թափողը, թեթևը ձգելուց հետո գալիս է հիվանդի տուն, նորան հարցանում են. «ի՞նչ բերեցիր», նա երեք անգամ ղենջակը թոթափելով հիվանդի վերա, պատասխանում է՝ ա՛ռողջություն. հետո ստանալով յուր վարձը, գնում է յուր բանին[4]։ Շատ տկարությունք, շատ անբժշկելի ցավեր, որոնց վերա բժշկությունը նայում է ինչպես մի վարագույրով ծածկած խորհրդական բանի վերա, և չունի դրական հնարներ այդ ցավերը բժշկելու, թեթևը բժշկում է առանց ամենայն տարակուսության։ Թեթև թափողը, եթե հանդիպի մի այնպիսի մարդու, որ փոքր ի շատե բան հասկանալով ծիծաղում էր այս հիմարական գործողության վերա, և չկամեր մասնակից լինել այդ արարողությանը, իսկույն սկսանում է պատմել այն հրաշքները, որ կատարել էր թեթևի միջնորդութենով. այն բժշկությունքը, որ ստացել էին շատ անառողջանալի հիվանդներ. նորա մեծ վկայության մինը ևս այս է, թե թափել էր և վարդապետի վերա ևս, որ չնայելով, թե շատ կարդացող էր, այսուամենայնիվ կատարել էր տվել յուր վերա այս արարողությունը։

Թե ինչպե՛ս էր լինում, որ այս արարողութենով, որին ամենևին մասնակից չէր նյութապես հիվանդի մարմինը, ցավը վտարվում է հիվանդի կազմվածքից, ընթերցողը կիմանա հետագա գլխումը։ Այժմ մենք դառնանք դեպի մեր պատմությունը։

Տիկին Թյությունճի-Օղլուն պատրաստություն տեսավ թեթևի. մյուս օրը Հոլոյին կնիկը, որ երևելի թեթև թափող է, կանչվեցավ Թյությունճի–Օղլուի տուն: Նա յուր սովորութենով կատարեց այս արարողությունը։ Թյությունճի-Օղլուն չէ կարելի ասել, թե հավատում էր բոլորովին այս վհկական գործողությանը, բայց միևնույն ժամանակ իսպառ հաստատել չէր կարելի, թե հերքում էր դրականապես թեթևի գերբնական զորությունը։ Այս անորոշ վիճակի մեջ, մանավանդ բանը Մանուշակի վերա լինելով, նա առատապես վարձատրեց Հոլոյին կնիկը, որ հարյուր, հազար շնորհակալություններով դուրս գնաց Թյությունճի-Օղլուի տանից, ձեռքին բռնած թեթևի կապոցը և մի ճրագ։ Ինքը Մանուշակը, ոչինչ հավատ չուներ դեպի այս գործողությունը. նա թույլ տվեց կատարել այս արարողությունը յուր վերա, հնազանդվելով մոր կամքին[5] [6] ։ Նորա խելքը, միտքը կապված էր Շահումյանցի հետ. նա մտքից չէր հանում այն խորհրդական տեսավորությունը կես գիշերվա լռության մեջ, որ մեծ ազդեցություն ուներ նորա ապագա վիճակի վերա։

Մանուշակին թեթև թափելը պատահեցավ հինգշաբթի երեկո:

VII

Նախիջևան քաղաքի շրջակայքումը, որոնք նույնիսկ քաղաքի բաժիններն են, կան զանազան տեղեր, որոնց անունը մի արհավիրք է բերում այնտեղի բնակիչների վերա։

Այն տեղերումը շատ անգամ պատահել են մարդիկ, որ տեսել են մեղիմեն աղեկների հարսանիք կամ մի այլ հանդես կատարելը։ Շատ անգամ նոքա յուրյանց նվագարանների անուշ ձայնով մոլորեցրել են մոտից անցանողքը և քարշած յուրյանց մեջ, ծռել են որի աչքը, որի ծնոտը, որի ոտք ու ձեռքը։ Այս մարդիկը ինքյանք պատմում են, թե կենդանի մարդը, ինչպես և այլ արարածները, մեղիմեն աղեկների առաջև մոմի նման կակուղ են. և թե մեղիմեն աղեկները ինչ ձև և կամենան կարող են տալ զանազան զգայարանքների։

Առավել լավ հաստատություն։ Մի գիշեր գալիս են և բախում են Մանուշակ դայեկի[7] դուռը. դայեկը վեր է կենում, ճրագ է վառում, տեսանում է, որ երկու լավ հագնված մարդիկ նայում են պատուհանից և նշանացի են առնում, որ դուռը բանա։

Դայեկը բացում է դուռը. մարդիկ առանց ներս մտանելու, կարճ խոսքերով խնդրում են նորանից, որ շուտով պատրաստվի և գա յուրյանց հետ, մի ծննդկանի երեխան ընդունելու։ Խեղճ դայեկը, որ շատ բարեհոգի կին է եղած, որին մինչև այսօր օրհնում են Նախիջևանի ծեր ծնողքը, հագնում է իսկույն հանդերձը, առնում է յուր հետ մետաքս երեվանումը: պորտը կապելու համար[8], և նվիրական արոտը

[9], նստում է սայլը և գնում են... Գնում են, թայը արդեն դուրս են գալիս քաղաքից, դայեկը հարցնում է, թե ու՞ր էին տանում յուրյան կամ որի՞ տուն, պատասխանում են, թե փույթ չէ նորան և թե նա ստանալու էր յուր կրկին վարձը։

Վերջապես հասանում են քաղաքից դուրս, մի ավեր ջաղացի մոտ, ուր երկու մեծ ուռիների տակ տեսանում է դայեկը շատ ճրագներ, բազմություն, սեղանի պատրաստություն, երաժիշտներ, բայց ձայն, աղաղակ, ամենևին։

Տեսանում է մի գեղեցիկ կին, պառկած փափուկ փետրալից անկողնի վերա, ծննդական ցավի մեջ։

Սորան տեսանելով, ծննդականի շրջակա բազմությունը, ճեղքվում Է իսկույն, դայեկին ճանապարհ տալու համար։ Մոտ է գալիս դայեկը և տեսանում է, որ մի քանի վայրկյան ժամանակ կա մինչև երեխայի ծնանելը, խնդրում է մի ջրով լցրած աման, բերում են նորան մի արծաթի ոսկեզօծ աման, ջրով լիքը։ Դայեկը ձգում է նորա մեջ արոտը և նայելով նորան ավետիք է տալիս, թե ծնանելու զավակը արու էր։

Իսկույն մի ուրախացուցիչ էլեկտրականություն անցանում է բոլոր հանդիսականների մեջ, և սկսում են նոքա մինը մյուսի ականջին շշնջել Մանուշակ դայեկի վարժ լինելը յուր գործի մեջ։ ժամանակը գալիս է, երեխայն ծնանում է արդարև արու։

Երեխայի առաջին ձայնի հետ միասին սկսանվում են երաժշտությունքը, բացվում է շնորհավորական հացկերությունը։ Բայց գայեկը վերմակ կամ այլ պաստառներ խնդրելով նորածինը փաթաթելու համար, բերում են նորան թանկագին դիպակից վերմակներ, հոլանդյան կտավից սփռոցներ և այլն, և այլն։ Գայեկը իսկույն ճանաչում է այս բաները, թե ո՞րը նոցանից տեսել է որ ծննդկանի մոտ․..[10] Փաթաթում է երեխան, ավարտում է յուր գործը և կամենալով գնալ, ահա մի պառավ, ինչպես Մանուշակ դայեկը համարել է ծննդականի մայրը է գալիս է նորա մոտ, ասում է, բռնի՛ր գոգնոցդ, և ածում է նորա մեջ սխտորի փեճեկներ շատ, հետո, այն երկու լավ հագնված մարզիկը, որ բերել էին դայեկին այստեղ, գնում են սայլի մեջ և անվնաս հասուցանում են նորան յուր տուն։

Դայեկը հասկացած լինելով, թե ընկած էր մեզիմեն տղեկների մեջ, սայլումը դեռևս նստած, առանց ձայն հանելու, կամաց թափում է գոգնոցից սխտորի փեճեկները... Բայց ինչպես և իցե պատահում է, որ երկարը ամրացած մնամ են գոգնոցի վերա, որ նա չէ նկատում մութ տեղը։ Հասանում է տուն, և մինչ դուռը կամենում է բախել, իսկույն անհայտանամ են և բերողքը և ձին և սայլը, պատճառ, աքաղաղը լուսադեմին սկսած է լինում խոսել...

Խեղճ դայեկը երեսը խաչ հանելով, մտանում է տուն և քնում է։ Առավոտուն հանդերձ հագնելու ժամանակ, տեսանում է, որ գոգնոցի[11] վերա կախված էին երկու հոլանդյան ոսկիք, իսկույն հասկանում է բանի զորությունը... Բայց ի՛նչ առնես, որ մյուսները թափել էր ճանապարհին։ Մեք այսպիսի անցքեր նկարագրելու միտք լունինք այստեղ, այլ այս մի քանիքը այն պատճառով հիշեցինք, որ մեր ընթերցողը մի փոքր ծանոթություն ունենան այսպիսի ոգիաբնակ տեղերի մասին, որոնցով շատ առատ է Նախիջևանը, և որոնց ճիշտ նկարագիրը պատկերացնելու համար, պիտո են էժեն Սյու և Դյումա, ֆրանսիական բանաստեղծների գրիչը և քանքարը[12]։

Այսպիսի տեղերը հայտնի են Նախիջևանի բոլոր բնակիչներին այս անուններով, Խանլը-Դերե, ավեր կամուրջ, ավեր ջաղաց, բաղանիք, աղբյուրներ, խոր ձորեր, որոնց մեջ վազում էին վտակներ, մեծ-մեծ ծառեր, որ բուսած էին մի գնացական ջրի եզերքում։

Նախիջևանի մեջ միայնակ մարդը, եթե մահի երեսից ևս փախչելու լինի, չէ գնում դեպի այս տեղերը գիշերով։

Ուրբաթամուտ։

Մութ գիշեր։

Մրրիկը փչում էր ամենայն կատաղութենով, անձրևը գետի նման թափվում էր երկնքից, ոչինչ տեղից չէր լսվում ձայն, աղաղակ, բացի անձրևի պղպջակների պատառվելու ձայնից։ Առանց որոտմունքի փայլակը երբեմն-երբեմն ներկում է դաշտը դեղնախառն, կարմիր գունով,Խանլը-Դերեն, առհասարակ դատապարտված իբրև ոգիաբանի, զարհուրելի տեղ, այս գիշեր առավել զարհուրելի էր...

Երեք հատ յոթանասուն, ութսուն տարեկան, քրքրված պառավներ ձորի խորքի մի անկյունում շարված վհկական խարուկի չորս կողմում, անընդհատ նայում էին մի պտուկի վերա, որ հեղանյութով լիք գրված էր կրակի մեջ։

Պառավները մինը մյուսից այլանդակ։

Գլխի խառնիխուոն մազերը ասես թե պատերազմ էին կանգնել միմյանց ընդդեմ, երեսները չոր, վատուժ, անհնարին խորշոմած, խոր ներս ընկած մանր աչքերը զրկված թերթերուկից և հոնքից, հազիվ հազ երևում էին դուրսից․ ճակատի ոսկրը, որպես մի հովանոց, ծածկում էր նորանց։ Աչքերի կոպերը, ծածկած սպիտակ-դեղնագույն ճպռով, որ և փոքր ինչ հառաջ վազել էր թշերի և քթի մեջտեղում, պատճառ, խարույկի լուսովը երևում էր փայլուն թաց գիծը, որ այս խեժային և մածուցիկ հյութը թողնում է յուր հետքից։

Բերանները մեծ, համարյա թե մինչև այնքան, ուր ծնոտը կապվում է զանգի հետ։ Շրթունքը բարակ, չոր, քարշված ինչպես թմբուկի կաշի և բոլորովին կապույտ, լերդագույն, երեքի բերանի մեջ ոչ մի ատամ չկար։ Երկայն և չոր քթերը, համարյա թե կցած էր կզակներին, ականջների վերա երևում էին օղեր, օձի զանգերից։ Հագուստները ևս, երկայն, յուղոտ։

Այս պառավներից մինի մեջքը կապած էր հարդից հյուսած գոտի։ Երևում էր, որ սա ամենից մեծն էր. պատճառ, մյուս երկուքի մեջն էր կանգնած և այն երկուքը երբեմն նայում էին պտուկին, որի մեջի հեղանյութը եփվում էր ահա, և երբեմն երրորդ պառավի երեսին, հասկանալ կամելով նորա միտքը նորա շեմքի շարժողութենից։

Նոցա ձեռքի թաթերը, չոր, ինչպես ոսկր, մատննրը և եղունգները երկայն, որոնց տակի կեղտը մի զզվելի կապույտ գույն էր տալիս երկայն ու կորացած եղունգներին, որ առավել նման էին գիշատող թռչունների մագիլների։

Մի մեծ սև կատու, անդադար մռմռալով, քծնում էր պառավների ոտքերին և աչքը չէր հեռացնում նույնպես պտուկից, որ համարյա թե կրակ էր դարձած, և որի միջի հեղանյութի եռալու ժամանակ երևում էին գնդակներ։

Այս գնդակների միջին էր ահա բոլոր վհկական արարողության խորհուրդը։ Գնդակները բաղկացած էին յոթն բլրի հողից և յոթն աղբյուրի ջրից․ թվով երեք հատ էին նոքա. որոնց մեջ ամփոփված էին թալիսմանական հրավիրանք։ Առաջին գնդակի մեջ դրած էր օդում բնակվող մեզիմեն աղեկներին հրավեր, երկրորդում՝ ցամաքում բնակվողներին, իսկ երրորդում՝ որոնք ծովերում էին բնակվում։

Հանկարծ կատուն մլավեց։

Պառավները սկսեցին շուրջանակի պտույտ գալ խարուկի չորս կողմով, կամաց, բայց զզվելի և դողդոջուն ձայնով երգելով.

Հասիք, հասիք, քուրիկներ.
Մեզ աշխարհի չորս կողմից.
Անտառներից, ձորերից,
Խոր ծովերի տակերից։

Դուք, որ օդումն եք լինում,
Կամ յոթն կարգ գետնի տակ,

Երկնքում կամ դժոխքում,
կառած, կապած, թե արձակ։


Երեք անգամ պտույտ գալով խարուկի չորս կողմը, այս երգը ասելու ժամանակ, դադարեցան իսկույն, երբ ավարտվել էր երգը, և յուրաքանչյուրքը կանգնեցան դարձյալ յուրյանց տեղերում ինչպես հառաջ։ Մի փոքր ժամանակ պտուկին նայելուց հետո, գլխավոր պառավը ասաց մի զզվելի ձայնով, — «առաջին գնդակը հալվեցավ», իսկույն այս խոսքի վերա կատուն, որ քծնում էր նոցա ոտքերին, երկրորդ անգամ մլավեց։ Պառավները այս մլավելու վերա, դարձյալ սկսեցին պտույտ գալ խարուկի չորս կողմով և երգել նույնպիսի զզվելի ներդաշնակությամբ։

Հաստատ կացանք մեր ուխտին,
Հավատարիմ պաշտոնին.
Հետևեցեք, քուրիկներ,
Եվ դուք մեր օրինակին։

Հասիք, հասիք, քուրիկներ,
Մեզ աշխարհի չորս կողմից.
Անտառներից, ձորերից,
հոր ծովերի տակերից։

Դուք, որ օդումն եք Լինում,
Կամ յոթն կարգ գետնի տակ,
Երկնքում կամ դժոխքում,
Կառած, կապած, թե արձակ։


Առաջին անգամի նման, պառավները ավարտեցին պտույտ գալը, երգի վերջանալով, և յուրաքանչյուրքը կանգնեցան յուրյանց տեղերում, նայելով պտուկին։

Մի քանի վայրկյան անցանելուց հետո, գլխավոր պառավը ասաց,— »երկրորդ գնդակը հալվեցավ.»։ Այս միջոցին կատուն դարձյալ մլավեց, և պառավները առաջին երկու անգամի պես, սկսեցին պտույտ գալով երգել.

Մեզ մոռանում չէ աշխարհ,
Դարձյալ ունենք մեզ պաշտող.
Վստահ եղեք, քուրիկներ,
Մեր գործը կերթա հաջող։

Հասիք, հասիք, քուրիկներ,
Մեզ աշխարհի չորս կողմից,
Անտառներից, ձորերից։
Խոր ծովերի տակերից։

Դուք, որ օդումն եք լինում,
կամ յոթն կարգ գետնի տակ,
Երկնքում կամ դժոխքում,
Կառած, կապած, թե արձակ։


Պառավները երրորդ անգամ ավարտեցին յուրյանց երդը և պտույտ գալը, և յուրաքանչյուր ոք կանգնեցավ յուր տեղում։ Այս անգամ անթարթ աչքերով նայում էին երեքը միասին պտուկին. գլխավոր պառավի դեմքը առավել զարհուրելի էր նորա գլխի անդադար ցնցվելուց։ Նա մի քանի վայրկյան նայելով պտուկին, ասաց դժոխային ձայնով.— «վերջին գընդակը հալվեցավ»։ Հազիվ թե ասել էր նա այս խոսքը, կատուն մլավեց դարձյալ, և ամենակործան կայծակը դղրդեց Խանլը-Դերեն, որ լցված էր նույն իսկ րոպեին անհամար քուրերով, որոնց հրավիրում էին երեք պառավները.․.

Չկային այնուհետև մեջտեղումը ոչ ձոր, ո՛չ պառավներ, ո՛չ խարուկ, ո՛չ պտուկ և ո՛չ կատու։

Անձրևը կտրած էր բոլորովին, խաղաղ քամին, որ հազիվ թե շարժեցնում էր ծառի ամենաթեթև տերևը, զովացնում էր ամառային տոթը։

Մի մեծ և անծայր սեղան, լուսավորված անհամար մոմերով, որ տնկած էին արծաթի և շափյուղյա մոմակալների վերա, զարդարած ոսկի, արծաթ սպասներով և առատ, յոթը տեսակ մրգերով... Դրած էր մի ծառազարդ այգու մեջ։ Սեղանի ճակատում — աոաջին տեղում, երեք ոսկեզօծ և թավիշով կարած աթոռներ, որոնց վերա երևում էին նստած երեք այնպիսի գեղեցիկ, մատաղահաս, տասնևվեց կամ տասնևյոթն տարեկան աղջիկներ, որ մարդու աչքը կուրանում էր նոցա վերա նայելով․ մանավանդ նորա մեջտեղում նստածը փայլում էր մի առանձին, սքանչելի գեղեցկութենով, որի նմանը դեռևս չէ ստեղծել մարդկային ճարտարությունը։ Երևում էր, որ նա երեքից մեծն էր։ Նոցա մազերը խարտյաշ, երկայն, թափվում էր գանգուրներով ուսերի վերայից մինչև գոտին։ Սպիտակ, թափանցիկ, մարմարիոնյա մարմինները մերկ էին մինչև մեջքերը իսկ մեջքերից ցած, հագած էին մի սպիտակ փրփուրի նման անթափանցիկ պաստառից լայն զգեստ, որ երբեք չէր ծածկում աչքից նոցա մերկությունը...

Աջ ուսերի վերայից դեպի մեջքի ձախ կողմը, ձգած է. ուրարաձև նույնպիսի պաստառից շղարշ, բաց կապույտ գունով, որ հետո մեջքի վերայով դարձյալ աջ կողմը բերած, կապած էր այնպիսի Ճարտարութենով, այնպես քնքուշ, որ պատճառ ունեին օրինակ առնոզ Փարիզի տարազահնարքը, այդ շռայլության հեղինակքը։

Բոլորի գլխին դրած էին սպիտակ և անուշահոտ շուշանի պսակներ՝ կուսության նշան, որ միայն արգելք էին արձակ մազերին, որ նոքա չէին ծածկում հրեշտականման երեսները։ Յուրաքանչյուրք աջ բազուկների վերա ունեին ոսկի ապարանջան հիանալի քանդակած։

Հրավիրված քուրերը, ամեն մինը հրեշտակի գեղեցկությամբ, հագնված էին միակերպ, և մին-մին գալով ողջունելով երեք օրիորդքը, նստում էին յուրյանց տեղերը։ Բայց այնքան շատ էին նոքա, որ և այսպես թափանցիկ մարմիների շարժողության համար ևս, հարկավորեցավ հարուստ ժամանակ, մինչև որ բոլորը, կարգով ողջունած երեք օրիորդքը, նստեցին յուրյանց տեղը։

Երբ բոլորը նստած էին, երեք օրիորդներից մեծը վեր կացավ տեղից և ասաց քաղցր և ներդաշնակ ձայնով.

— Քուրիկնե՛ր, մեք հրավիրեցինք ձեզ խնջույք, որ պատրաստել էր մեզ Հոլոյին կինը, թյությունճի-Օղլուի դստեր անունով. Ուրեմն, վայելեցե՛ք և ուրախացեք։

Այս խոսքից հետո ամենայն ոք, սկսեց ուտել յուր ամանից զանազան մրգեր և այլ կերակուրներ, նոցանիցը յուրաքանչյուրքը խոսում էին միմյանց հետ. ծիծաղում էին, զվարճանում էին, մինչև հացկերույթի ավարտը։

Երբ ամենեքյանքը, վայելած ու լիացած էին, գլխավոր օրիորդը, վեր կանգնեցավ յուր տեղից և չցրեց յուր բաժակը պատվական, մաքուր սառն ջրով, ամենեքյան հետևեցան նորա օրինակին, նա բարձրացրեց բաժակը օդի մեջ և ասաց.

— Խմելով այս բաժակը օրիորդ Թյությունճի-Օղլուի անունով, ես պարգևում եմ նորան առողջություն։

Խմեցին և մյուս բոլոր օրիորդները, կրկնե՛լով այս խոսքե՛րը։

Սորանից հետո սկսեցին նոքա բոլորը միասին քաղցր և զմայլեցուցիչ երգեցողություն։ Լուսաբացը արդեն մոտ էր։ Հազիվ թե ավարտել էին սոքա յուրյանց երգը, աքաղաղը խոսեց...

Երևում էր դարձյալ Խանլը-Դերեն, յուր տխուր և զարհուրելի կերպարանքով. անձրևը գետի նման թափվում էր երկնքից, բայց Խանլը-Դերեի մեջ ոչինչ չկար։

VIII

Քանի օր անցավ այն օրից, երբ Աղվանյանցը եկել էր Թյությունճի-Օղլուի տուն հարսանիք խնդրելու, բայց ոչինչ պատասխան չստացավ հարսնացուի ծնողքի կողմից․ նա անհանգիստ էր այս բանի մասին, մանավանդ որ Ղրիմ գնալու օրերը մոտենում էին։ Վերջապես նա մտածում էր, թե պատասխանի այսքան ուշանալը հայտնի նշան էր բացասության. վասն որո սիրտը դադար չուներ ո՛չ թե այն մասին, որ շուտով կամենում էր ամուսնանալ, այլ մանավանդ նորա համար, որ ամուսնանալով Թյությունճի֊Օղլուից դստեր հետ, պիտո է Թյոլթյունճի-Օղլուից ստանար հինգ հարյուր մանեթ, որ շատ օգտակար կարող էր լինել նորան յուր առուտուրի մեջ Ղրիմ գնալու միջոցին։ Նորա ցավը հարսանիքի ուշանալը չէր, այլ այն, որ արծաթի կարոտություն ուներ, այս միջոցին ԹյությունՃի-Օղլուի նամակը, որ տվեցին Աղվանյանցին, հաստատեց նորա կարծիքը. Թյությունճի-Օղլուն բոլորովին հրաժարվում էր շուտով հարսանիք կատարելուց․ նա ասում էր, որ հառաջ, քան թե ամառը, չէ կարոդ լցուցանել Աղվանյանցի փափագը։

Աղվանյանցը կարդալով այս նամակը բարկացավ, և ճակատը շփելով սկսեց ճեմել տան մեջ։ Ավելորդ եմ համարում նկարագրել նորա փոքրիկ փայտյա տունը, որի մեջ բնակում էր նա յուր հոր և մոր մահից հետո, այրիացած Վարդ-Խաթուն քրոջ հետ, այլ այսքան պիտո է ասել, թե բաղկանում էր երկու սենյակից, որի մինը առանձնապես պատկանում էր նորա քրոջը։

Աղվանյանցի քույրը շիլ աչքերով, թուխ և երկայն երեսով, արծվի քթով քառասուն և հինգ տարեկան կին էր, և, ինչպես կտեսանենք, մեծ ազդեցություն ուներ յուր եղբոր վերա իբրև երեց քույր։ Այն միջոցին երբ Աղվանյանցը բարկացած ճեմում էր, երբեմն-երբեմն բացականչելով, քույրը բացեց յուր սենյակի դուռը և ներս մտավ եղբոր մոտ։ Նա զարմացավ տեսանելով եղբոր դեմքի փոփոխությունը և առավել ևս զարմացավ, լսելով այս փոփոխության պատճառը, ըստ որում անհնարին բան էր համարում, որ Թյությունճի-Օղլուն համարձակվի այսպիսի բացասական պատասխան տալ յուր եղբոր առաջարկությանը, որ նույնպես համաձայն էր յուր մտքին։

Վարդ-Խաթունը այսպես սկսեց խոսել։

— Եթե պարոն Թյությունճի-Օղլուն այժմ չէ կամենում տալ յուր աղջիկը, թող թթու դնե նորան, մեզ հարկավոր չէ. ես քեզ ուրիշ աղջիկ կգտտնեմ, Նախիջևանը մեծ, դո՞ւ կտրիճ տղա, ի՞նչ կա. մի՞թե այժմյան ժամանակումը պիտի կտրիճը խնգրե աղջիկ, աղջի՛կը կտրիճ պիտի խընդրե, մեք կամեցանք բաղդավոր առնել Թյաթյունճի-Օղլուի աղջիկը, իսկ պարոն հայրը նազի՞ նստեց, ես մի քանի օր հառաջ, և առանց այս բանին ևս, կամենում էի ասել քեզ, որ ինքդ հրաժարվեիր այդ ամուսնութենից. պատճառ, լավ բաներ չեն խոսում այդ աղջկա մասին, ասում են, որ շատ բաց [13] աղջիկ է... Ահա մեր դրացի Գասպարի աղջիկը, թեպետ շատ սիրուն չէ, բայց ի՞նչ հարկավոր է գեղեցկությունը, հացով ուտելու չես, գոնե արծաթը շատ է, երկու հազար մանեթ... Ասելը հեշտ է։

—Լավ ես ասում, քուրիկ, միայն Գասպարի աղջկա աչքերը...

—Ի՞նչ է, շի՞լ է փոքր ինչ, իմը ևս այդպես էր, բայց իմ ողորմած հոգի մարդը ամուսնացավ, վա՞տ օր տեսավ. թեև Աստծու կամքն էր, որ վեց ամսից հետո չգիտեմ ինչ տեղից բարակացավ ստանալով ութ ամսից մեռավ. եթե նա կենդանի լիներ, ինքը քեզ կվկայեր, որ ալքի փոքր ինչ շիլ լինելը ոչինչ արգելք չէ ամուսնական սիրուն... թ՝ող սիրտը կատարյալ լինի, աչքը դուրս չլինի... Կնոջ աոաջին արժանավորությունը․ ճշմարիտ է, դրացու աղջիկը գրել, կարդալ չգիտե, բայց առավել լավ. մայրս ասում էր, որ կնիկ մարդերու համար առավել լավ գիր կարդալ չիմանալը, քան թե իմանալը, պատճառ, նորանից լավ բան դուրս չէ գալիս։ Պետք է ասես, թե նորա ցեղը շատ խելոք չեն, եթե այդպես դատելու լինիս, դու և մի աղջիկ ևս չես գտանելու. պատճառ, մեր ցեղից խելոքը չկա, մեր ցեղապետը Ղրիմումը թաթարի իշխանության ժամանակին մեծ անուն է ստացել Գիրեյ-Խանից, նա յուր խելքովը շատ հարըստության տեր է դարձած ճշմարիտ է, մի քանի մարգ կախել տալու պատճառ է եղել, որոնք անմեղ են եղած, բայց ի՞նչ առնես, այդպիսի բռնակալ մարգերի չէ կարելի հաճոյանալ առանց մի քանի զրպարտություն գործելու, առանց մահապարտ լինելու... Այժմ ևս կան մարդիկ, որ հայհոյում են մեր ցեղապետի հիշատակը, բայց այդ բոլորը զուր է, ողորմած հոգին լավ է իմացել աշխարհիս բանը, և մեծ խելք բանեցնելով ճարել է այնքան հարստություն, որ հետո մեր պապը և հայրը ողջ փչացուցել են, ասելս այն է, թե մեր ցեղի նման խելոք ցեղ չկա, և եթե խելքի արժանավորությանը նայելով պիտի քեզ հարս ընտրես, ուրեմն առանց կին կմնաս։

Խելքի մասին հարկավոր չէ քննություն, և ինչի՞դ է հարկավոր կնոջ խելքը, մարդը պետք է որ խելոք լինի, և պետք չէ, որ կինը յուր սեփական խելքը ունենա, նորա խելքը մարդն է, և մարդը պետք է կառավարն յուր կնոջը։

Վարդ-Խաթունի խոսքերը մի անորոշ տպավորություն գործելով Աղվանյանցի վերա, կարծես թե խելքին նստում էին. պատճառ, ինչպես Վարդ-Խաթունը, այնպես, և սա խելքի կողմից մեծ կարոտության մեջ էին. նոքա յուրյանց ցեղով մի օր մի խելոք բան չէին գործել. մանավանդ երկու հազար մանեթը Նախիջևանի հասարակ մարդերի հայացքով այնպիսի զորություն է, այնպիսի ույժ է, որ ոչ եթե շիլ աչքը կարող է ուղղել, այլև կարիճի աչքը անգամ շլացուցանել, որ չկարողանա տեսանել կնոջ աչքը շիլ լինելը...

—Եթե դու այդպես մտածում ես,— խոսքը վեր կալավ Աղվանյանցը,– ես բոլորովին համաձայն եմ քեզ ուրեմն խնամախոսություն բաց դրացու հետ, միայն աշխատիր, որ Թյությունճի-Օղլույանք չիմանան այս բանը, որպեսզի հետո հանկարծ լսելով խորտակվին միանգամայն։

—Շատ բարի, եղբայր, կարող ես հաստատ հույս և հավատ ունենալ իմ վերա, ես իսկույն կերթամ դրացու տուն և կխոսեմ։

— Բացի դորանից այնպես արա՜, որ երկու հազար մանեթի հազարը հաոաջուց տա. իսկ մյուս հազարը ամուսնության օրը, եթե այդպես համաձայնի, պսակը կարող է հետացնել մինչև մի երկու տարի, փույթ չէ. իմ հայրը ևս քառասուն յոթն տարեկան ամուսնացած է, ուրեմն ես եթե երկու տարուց հետո ևս պսակվիմ, դեոևս հորիցս կանուխ ամուսնացած պիտո է լինիմ։ Եթե այդպես հոժարի, ևս նամակ կգրեմ Թյությունճի-Օղլուին և կհրաժարվիմ նորա դստեր ամուսնութենից. ո՜հ, ինչպես լավ կլիներ իմ բանը, եթե այժմ տար ինձ մի հազարը, ա՜խ հազարը... Ի՞նչ կախարդական ույժ ունի այդ անիրավը, ճշմարիտ, իմ առ ու տուրը կարող է լավ կանգնել, եթե երկու հազար մանեթ ձրի արծաթ մտանե իմ գումարի մեջ, ի՜նչ ուրախություն պիտի առնեմ, առաջին գործս քեզ մի թավշյա վերայնոց...

— Ո՞հ, եղբայր, ճշմարիտ է ասածդ հազարի մասին, և ես շատ ուրախ կլինեմ, ոչ թե վերայնոցի համար. Աստված մի արասցե, իմ հարսնության ատլաս վերայնոցս սառուցի նման ժապավենով դրած է պահարանումը. ևս ուրախ կլինիմ, որ դու կազատվիս Թյությունճի-օղլուի աղջկանից, ինչպես ես լսել եմ, նա ոչ թե իմ հրամանովը պիտո է վարվեր, այլ քեզ, և գլխավորը ինձ ևս պիտո է աշխատեր յուր հրամանովը վարել։ Եթե Աստված հաջողե այս դրացու աղջկա մասին մեր մտաղրաթյոնը, եթե Աստված տա ինձ այն Օրը, որ ես խոլնկ ծխեմ դրացու աղջկանը մեր շեմքի վերա, իբրև քո հարսի[14] ապա այն օրից պիտի փոխեմ նորա վարքը, բարքը, մտածությունը, ապրելու կերպը, և հոդին էս. մի խոսքով, բացի մարմնի կերպարանքից, որ Աստծուց է կախված ես այն աղջկանից այնպիսի կին շինեմ քո համար, որ տեսանողը զարմանա, քաղաքավարի, հնաղանդ։ Աոաջինն ես նորա մի տարի լեզու պահել կտամ[15], բայց դորա փոխանակ խոսելու վարձ մի տարուց հետո կնծայեմ նորան այն մատանին, որ հայրս ընծայել էր իմ ամուսնուն փեսայության ժամանակ։

— Բոլորը լավ է, քուրիկ, բայց այդ մատանին... Ա՜խ... Խնդրում եմ. մի այլ բան ընծայիր, և ոչ մատանին...

— Ի՞նչ պատճառով մատանին ոչ. շատ գեղեցիկ շինված է, քարը թանկագին...

— Գիտեմ,— ընդհատեց խոսքը Աղվանյանցը,— բայց դու չգիտես, թե ինչ ապաբախտում չուն կապած է այդ մատանու հետ։

— Ապաբախտությո՞ւն։

— Այո, ապաբախտություն, այդ մատանու պատմությունը հայտնի չէ քեզ, բայց ես գիտեմ․ հայրս ասել էր ինձ, բայց և հրամայել, որ ոչ ոքի չբանամ այս գաղտնիքը։

— Իմ խելքս բան չէ հասանոլմ, արդյոք քո խելքը վերադ է, թե՛ ջերմախտ ունիս, միթե հայրս իմանալով այդ գաղտնիքը, այն դատապարտությունը, որ կապած էր այդ մատանու վերա, կնծայեր իմ փեսային։

— ճշմարի՛տ է քո ասածը, բայց մեր հանգուցյալ հայրը չգիտեր, թե ո՛ր մատանին էր այն. պատճառ, երկու հատ էին նոքա. ինչպես քեզ ևս հայտնի է, ամենևին միմյանցից անզանազան, որոնցից մինը կրում էր յուր վերա դատապարտություն, անեծք և նորանց պտուղ ապաբախտություն։

— Քո ամուսնու մահը չիմանաս այլ պատճառից, եթե ոչ մատանուց, քո ամուսինը փեսայանալուց հառաջ, ինչպես առողջ, քաջ և ուժեղ տղա էր, մի ոչխարը նորան հազիվ թե նախաճաշիկ կլիներ, բայց հետո ընկավ բարակացավի մեջ. այս բոլորի պատճառը էր մատանին, հայրս տանջվելով խղճմտանքից, որ յուր ձեռքովը պատճառ էր եղած քո ամուսնու մահին, ինքը ևս հիվանդացավ և մեռավ, որով երկու եղան մատանու զոհերը մեր ցեղից, բայց ավանդությունը ասում է, որ դա յոթն մարդ պիտի տանի մյուս աշխարհ այն ցեղից, որի ձեոքումն էր մատանին, այս պատճառով աղաչում եմ, եթե բարով ամուսնանամ, այդ մատանին չտալ իմ կնոջը խոսելու վարձ, մի՛ ցանկանար իմ անբախտությանը։ Վարդ-Խաթուն քույրը նայում էր եղբոր վերա մի անորոշ զգացմունքով, նորա կերպարանքից կարելի էր եզրափակել, թե սառել ու կապվել էր նորա զգայականությունը։ Նա մի փոքր ժամանակ այս անորոշ դրության մեջ մնալուց հետո, ցույց տվեց յուր բերանի վերա մի խորամանկ ժպիտ, որով նորա առհասարակ տգեղ կերպարանքը, առավել ևս այլանդակվեցավ, մանավանդ երբ երևեցան նորա երկայն և կանաչ ժանգով պատած ատամները։ Այս ժպիտը նախընթաց էր այն կատաղությանը, որ երբեմն երևում է կին մարգերի մեջ. նորա մազերը կարծես թե պատերազմի բարձրացան գլխի վերա, մկնակները լարվեցան և երեսի ցնցողական շարժվածքը ցույց էր տալիս նորա հոգու վերին աստիճանի ամբոխմունքը։ Նա մի քանի քայլ առաջ եկավ եղբոր առաջև և ընդհատված խոսքերով ասաց դրականապես։

— Այս րոպեիս պահանջում եմ քեզանից այդ խորհրդական մատանու պատմությունը, եթե չես ասել, իմացած եղիր, որ կյանքդ վտանգի մեջ կձգես, ես այժմ հասկացա, որ այդ մատանին ընծայել էր հայրս իմ ամուսնուն նորա համար, որ նա մեռանի և համարվի այն յոթնի կարգում, որ մեռանելու էին մատանու տիրոջ ցեղից, սոսկալի՜ եղեռնագործություն. և ի՞նչպես կարելի է, որ մի հայր այդպիսի կամեցողություն ունենա դեպի յուր աղջիկը... Ասա՜, ստիպում եմ քեզ, ասա՜ մանրամասն այդ մատանու պատմությունը, ապա թե ո՛չ...

Վերջին խոսքը ասելու ժամանակ Վարդ-Խաթունը հափշատկել էր սեղանի վերայից ջրի շիշը և սպառնալով շարժում էր նորան, երևի թե եղբայրը, եթե բացասական պատասխան տալու լիներ, պիտի ուտեր քրոջ ձեռքից այդ հարվածը, այն պատճառով Աղվանյանցը շտապեց կտրել քրոջ խոսքը, և որքան կարելի է հանդարտեցնել նորա ալեկոծված բանականությունը:

— Հանգի՜ստ կացիր, քուրիկ, կլցնեմ քո ցանկությունը, որքան կարող եմ, կհաղորղեմ քեզ այդ խորհրդական մատանու պատմությունը, որքան ինձ հայտնի էր այն, միևնույն ժամանակ երաշխավոր եմ, որ հայրս անգիտութենով նվիրել էր նորան քո փեսային, չկարողանալով որոշել, թե երկու մատանիներից, որ բոլորովին նման էին միմյանց, ո՞րն էր արդյոք, որ կրում էր յուր վերա այգ սարսափելի դատապարտությանը:

Այս խոսքերի վերա Վարդ-Խաթունը ցած դրեց ձեռքից ջրի շիշը, բայց նորա կատաղությունը չէր նստել բոլորովին։

Վարդ-Խաթունը այն վերին աստիճանի կարճամիտ և անզգամ կին մարգերից մինն էր, որ համարում էին, թե աշխարհը պարտական է շարժվիլ նոցա չնչին և խելացնոր կամքով, և թե նոքա կարող են ամենայն մարդու վերա դատաստան կատարել, իսկ ուրիշները նոցա վերա բացի լավ խոսելուց չեն կարող վատ խոսել, այսինքն ճշմարտապես նկարագրել նորանց․ վերին աստիճանի անզգամ, ասում եմ այն պատճառով, որ եթե աշխարհի երեսին լիներ մի այնպիսի կառավարություն, որ աստիճան տար անզգամությանը, այն ժամանակ Վարդ - Խաթունը ոչ եթե միայն կստանար Անզգամության վարդապետ աստիճանը, այլև անզգամություն ուսուցանելու ամբիոնը։ Փառք Աստուծո, որ այդպիսի բան չկար աշխարհի երեսին և Վարդ-Խաթունը հերիքացած էր Անզգամ պատվանունովը, որ ստացել էր հասարակաց վկայութենով։ Այս անզգամը ամիսը երկու անգամ հիվանդանում էր, բայց ի՞նչ պատճառով. սաստիկ բարկութենից կապվում էր նորա մաղձատար խողովակի ճանապարհը, վասն որո մաղձը մտանելով ստամոքսի և արյունի մեջ, նախ և հառաջ պատճառում էր փսխողություն և լուծողություն. երկրորդ, ներկում էր երեսը կանաչ-դեղին գունով։ Թշվառ Մկրտիչը գերի էր յուր քրոջ ձեռքին, քույրը գիտեր նորա բոլոր առևտրական հաշիվները անգամ և շատ էր պատահում, որ կին միջնորդի ձեռքով ինքը վաճառում էր յուր եղբոր ապրանքը կամեցածի պես։ Այսպիսի անզգամ կնոջ, այնպիսի տխմար եղբայր. բերան կար, լեզու չկար․ նորա սաստիկ բարկանալը երևում էր նորանից, որ անդադար ծխում էր թաբակը, փակված յուր սենյակի մեջ, և դողում էին ոչ թե միայն ձեռք ու ոտքը, այլև բոլոր մարմնի մկնակները և ջլերը. այսպիսի կյանքը էր պատճառը, որ նա, դեռ երիտասարդության մեջ, ստացել էր խորտակված պառավի կերպար։

IX

Թեև Աղվանյանցի հայրը մեռանելու ժամանակ նզովքով պարտավորել էր յուր որդին, ոչ ոքի չբանալ մատանու գաղտնիքը, թեև չնայելով Աղվանյանց Մկրտիչի ցած և ստորաքարշ բնության կամ առավել լավ ասել, անբարոյականության վերա, խեղճ ողորմելի թշվառականը յուր բոլոր կյանքումը կատարելու էր հոր այս պատվերը, բայց հարկը ի՜նչ բաներ չէ ստիպում կատարել մեր սրտի հոժարության ընդդեմ․ ես ասացի միայն հարկը, դեռևս հարկավոր էր ասել, թե մի անզգամ կին ի՜նչ բաներ չէ ստիպում յուր մարդին կատարել, և քանի՜ արդյոք կգտանվին այնպիսի մարդիկ, որ հաստատ բնավորություն ունենալով, կարողանան մերժել այնպիսի անզգամների հրամանը, այո՜, հրամանը․ պատճառ, անզգամ կինը չէ խնդրում յուր ամուսնուց կամ եղբորից և այլն, և այլն, այլ հրամայում է. նա կարծում է, ո՜չ եթե միայն յուր ամուսնուն, որդուն, մերձավորին, այլև աշխարհին կարող է հրամայել... Այսպես ահա Մկրտիչը, հարկադրված քրոջից, սկսեց մատանու պատմությունը։

— Շատ տարիներ են անցել նորանից հետո, երբ մեր ցեղապետը ապրել է աշխարհի երեսին Ղրիմի Թաթարի իշխանի իշխանության ժամանակին. շատ տարիներ եմ ասում և ո՜չ թվականը իսկապես, այն պատճառով, որ չգիտեմ․ միայն այս քան կարող եմ ասել, որ այն տարում Գիրեյ-Խանը միավորված փոքր-ռուսիացոց և լեհացոց հետ, պատրաստվում է եղած հարձակվել Մեծ-Ռուսիայի վերա։

Այս միջոցին Բաղչե-Սարայի մեջ երևում է մի դերվիշ Շեյիխուլիսլամ, որպես թե եկել է Մեքքեից, ուր գնացած է եղած Մեհեմմեդի գերեզմանը համբուրելու․ այս դերվիշը տեսանելով Գիրեյ-Խանի պատերազմական պատրաստությունը, մի օր գնում է նորա փառավոր, ծառերով և շատրվաններով զարդարած պալատը, օրհնելու նորան։ Խանը ընդունում է այս հոգևոր անձը բավական հարգութենով, և հրամայում է թաբակ և ղահվե բերել նորան։

Դերվիշը, սիրտը շարժվելով Խանի այսպիսի բարեհոգութենից, կամենում է վարձատրել նորա այս հյուրասիրությունը մի թանկագին բանով. նա ընծա է տալիս նորան մի մատանի և ասում է, քանի այդ մատանին խանի մատումն է, թշնամիք չեն կարողանալու հաղթել նորան, և եթե այս բանը իմանալով մի մարդ չարագործութենով գողանա այս մատանին, այն ժամանակ գողացողը պիտի մեռանի կայծակից, և ովի ձեռքում որ մնա մատանին, այն ցեղից յոթն մարդ պիտի տարաժամ մեռանին անպատճառ, բայց քանի՞ տարուց հետո, կամ ե՞րբ, այդ մասին ոչինչ չէ ասել դերվիշը։

Խանը, ընդունել է այս հոգևոր պարգևը շատ սիրով, և հրամայել է գանձապետին մեծ արծաթ վճարել բարերար դերվիշին նորա այս նվերի փոխանակ։

Խանը, վահանափակելով յուր անձը այս կես հոգևոր, կես գյութական պարգևովը, հավելացրել է ուր սեփական խստությունը այնպես, որ ասպատակության ժամանակ նորա ճանապարհը լվացվում է եղած արյունով։

Մի օր ցեղապետը Խանի ուրախ ժամանակը ահ ու սարսափով մոտեցած խնդրում է նորանից մի շնորհ, պատճառելով նորա այսքան հաղթությունքը, որ տարել էր թշնամիների վերա։

Խանը պատասխանում է այսպես.

— Ես էգուց պիտի հրամայեմ թշնամիների գլխից աշտարակ շինել, քեզ այն շնորհը կառնեմ, որ քո գլուխը կդնեմ աշտարակի ծայրումը, այնպես, որ քո գլուխը կկազմե նորա սրածայրը։ Մեր ցեղապետը սարսափած այս մահագուշակ պատասխանից, խորհուրդ է կատարում Խանի կերակուր պատրաստողի հետ, սպանել Խանը գիշերով, մինչ նա քնած էր անկողնի մեջ։

Գիշերը կոխում է, ապարանքի մեջ հանգչում են ճրագները, պալատականներից ամեն մարդ գնում է յուր տեղը, ներքինապետը ևս տանելով Խանի սենյակը վրացի Մարիան, գնում է կանանոցը հանգստանալու։

Կես գիշերին մեր ցեղապետը խոհարարի հետ զրահավորված դաշնակներով, մտանում են Խանի սենյակը, այստեղ երկյուղ է տիրում խոհարարին, այնպես, մինչև որ կամենում է թողնել ու փախչել, բայց մեր ցեղապետը քաջալերում է նորան և ասում է, թե մտանելուց հետո դատարկ դուրս գնալը մեծ հիմարություն էր, և թե ստորագրել էր յուրյանց մահու դատակնիքը, այս խոսքերով համոզում է խոհարարը և երկու դաշնակը ցցվում են Խանի կուրծքի մեջ։ Մարիան շփոթված այս սպանության երեսից, կամենում է աղաղակ բառնալ, բայց սրածայր դաշնակը կապում է նորա լեզուն։

Մեր ցեղապետը և խոհարարը կողոպտում են Խանի բոլոր գույքը, որոնց մեջ լինում է և շատ անգին գոհարներ և այս մատանին ևս, իսկ հանի մարմինը գորգերի մեջ փաթաթած տանում են, դնում են այն նեղ վանդակապատ տեղը, որի դուռը հայտնի էր միայն պալատականներին և Խանին, և ուր Խանը նստելով լսում էր յուր դատավորների կատարած դատաստանը փառավոր դահլիճի մեջ. այս դահլիճը և այս գաղտնի դուռը յուր վանդակապատ շենքովը, տեսանվում է մինչև այսօր ևս Բաղչե-Սարայում Խան-Սարայի մեջ։

Մեր ցեղապետը և խոհարարը լավ հասկանալով, որ այս սպանութենից հետո անհնարին պիտի լինի մնալ Ղրիմի մեջ առանց յուրյանց անձը վտանգի տակ ձգելու, իսկույն գրում են մի ճանապարհաթուղթ, և կնքելով նորան Խանի կնիքով, անհայտանում են նույն գիշերը Բաղչե–Սարայից։ Հետևյալ օրը մտանում են նավ, և փախչում են Կոստանդնուպոլիս, մանավանդ այն մտքով, որ թանկագին գոհարները վաճառեն Տաճկի Սուլթանին։

Բայց ագահությունը հղացնում է ճանապարհին մեր ցեղապետը մի նոր մարդասպանութենով. նա միտքը դնում է սպանել խոհարարը, որպեսզի ինքը տեր մնա բոլոր հարստությանը։ Այս խորհրդով, Կոստանդնուպոլսի մեջ, չնչին արծաթ վճարելով մի ենիչերու, սպանել է տալիս խոհարարը փողոցի մեջ անողորմաբար, և ինքը մնում է տեր բոլոր կայքին։ Այստեղ յուր գոհարների միջից մի ամենաթանկագին ադամանդ, շատ հազվագյուտ յուր գնովը, նվիրելով Սուլթանին, ստանում է Բասրայի մոտ շատ գյուղեր, երկիրներ և ստրուկներ, այնպես, որ շուտով դառնում է Տաճկաստանի երևելի մարգերից մինը...

Մի օր մեր ցեղապետի սրտի անդորրությունը վրդովվում է մի դերվիշ, սա գալիս է Կոստանդնոլպոլսում նորա մոտ և ասում է, թե երկինքը բարկացած է նորա վերա, և թե նա պիտի պատժվի չարաչար յուր եղեռնագործության մասին։ Ա՜յստեղ դերվիշը մանրամասն պատմում է մեր ցեղապետի սպանությունքը, այնպես, որպես թե ինքն ևս գործակից եղած լիներ։ Մեր ցեղապետը զարմացած և զարհուրած դերվիշի այս տեղեկութենների վերա, հարցանում է գալուց պատիժների որպիսությունը և պատճառը։ Դերվիշը պատասխանում է, թե քանի այն մատանին գտանվում է մեր ցեղապետի մոտ, յոթն մարդ պիտի մեր ցեղից ժամանակ առ ժամանակ մեռանին տարաժամ, վերջին զոհը պիտի լինի մեր ցեղի մի միայն արու ժառանգը, որով պիտի ջնջվի մեր ցեղի հիշատակը աշխարհի երեսից․ իսկ թե կամենալով փրկվիլ այս պատիժներից մեր ցեղապետը մի կերպով ոչնչացնե այս մատանին, այն ժամանակ իսկույն միանգամից պիտի ջնջվի մեր ցեղը տարաժամ մահով։

Այս պատճառով մեր ցեղապետը պահում է յուր մոտ այս մատանին, որպեսզի գոնե ժամանակ անցանե մինչև մեր ցեղի ջնջվիլը[16]։

Ահա՛, քուրիկ, մատանու ողբալի պատմությունը․ ահա այս պատճառով խնդրում եմ քեզանից, որ չընծայես այն իմ հարսին խունկ ծխելու վարձ, որպեսզի նորան չպատժի այդ մահը իսկույն հարսնացած։

Վարդ– Խաթունը աչքերը բացած լսում էր այս պատմությունը։ Երբ որ ավարտեց եղբայրը յուր խոսքը, քույրը մի գազանական լացով ողբաց յուր ամուսնու մահը, և նզովեց հոր ոսկերքը...

Այս լացախառն նզովքից հետո, կարծես թե, հանդարտեց Վարդ-Խաթունի սիրտը, բայց երեսը ծածկեցավ կանաչ-դեղին վարագուրով, որ, ինչպես ասացինք, պատճառվում էր մաղձից։ Նա խոստացավ խոսակցություն բանալ դրացու հետ աղջկա մասին մյուս օրը. պատճառ, այն օրը անցած գնացածի հիշատակություններով վրդովված լինելով չէր կարող բան հառաջացնել։

Չգիտեմ ի՛նչ էր պատճառը, երևի թե հաջող չգնաց այս խնամախոսությունը, որ Մկրտիչը ճանապարհորդեց շուտով ղեպի Ղրիմ, այնքան արծաթով, որքան ուներ, առանց դուրսից մի բան ստանալու։

X

Առավոտյան ինն ժամը զարկեց։

Մանուշակը, առողջ և մի անսովոր ուրախութենով, նստած էր յուր տեղում պատուհանի տակ և կարում էր յուր կարը։

Թյությունճի-Օղլուն ծխափողը լցրած թաբակով նոր ահա վառում էր, իսկ կինը նստած բազմոցի վերա, մաքրում էր մի ունղեղեն, պահոց կերակուր պատրաստելու համար:

— Բարկացուցինք մեր պարոն փեսային,— ասաց թյությունճի–օղլուն, ընդհատված արտաբերելով խոսքերը, պատճառ, թաբակը վառելու համար կարճ և ստեպ էր շունչ քաշում,— բայց ի՛նչ առնես, այդ ևս մի հիմարություն է, ոչ այս, ոչ այն, հանկարծ հարսանիք պահանջել. ես ստանալիք ունիմ, պատրաստություններ ունիմ տեսանելու, և չկամիմ ինչպես և իցե հարսն առնել մի հատիկ Մանուշակս. ի՛նչ կա, կարող է վեց յոթն ամիս և համբերել. և ինչպես կարծում եմ, գիր չգրածի պատճառն այն է, որ փոքր ինչ վիրավորվեց, թե չէ, մի ամիս եղավ գնացածը, ի՛նչ քաղաքավարություն է մի նամակ չգրել։

— Իհարկե, այդ է պատճառը,— պատասխանեց կինը,— բայց այդտեղ, և՛ նա մեղավոր է, և՛ մեք մեղավոր ենք. եթե նա այնպես շուտ չպահանջեր, մեք ևս այնքան չհեռացնեինք, ո՛չ այս կլիներ և ո՛չ այն, և ամենայն ինչ կանցաներ խաղաղությամբ, բայց այժմ, ո՛վ գիտե, գուցե...

— Ինչ գուցե, ի՞նչ է. ես կամեցա իմ Մանուշակս տալ նորան, իսկ նա դեռևս պիտի կոտրատվի՞. նա չեղավ, ուրիշը կճարեմ։ Մանուշակս չէ բարկանում իմ վերա։

— Ամենևին ոչ, հայրի կ, ես...

— Գիտեմ զավա՛կս, քո հնազանդությունը։ Աստծո օրհնությունը լինի քո վերա։

Այս խոսքի ժամանակ արտասուքը փայլեցավ Մանուշակի աչքերում։

— Ի՞նչ է, Մանուշակս, լաց ես լինում, ի՛նչ պատճառով։

— Ո՛չ, մայրիկ, ասեղով ծակեցի ձեռքս, նորա համար աչքերս լցվեցան,— պատասխանեց Մանուշակը, հարկադրելով ցույց տալ յուրյան ուրախ և անշփոթ։

Այս միջոցին Շահումյանց Գևորգի ծառան ներս մտավ՝ մի նամակ ձեռքին։

— Դո՞ւք եք պարոն Թյությունճի-Օղլուն:

— Ես եմ,- պատասխանեց Թյությունճի-Օղլուն, մոտենալով ծառային։ — Պարոնս ուղարկեց ձեզ այս նամակը,— և նամակը տված անհայտացավ։

Թյությունճի-Օղլուն բացեց նամակը և կարդաց բարձր ձայնով. Մանուշակի ասեղը դադարեց և նորա բոլոր զգայարանքը լսելիք դարձան:

Պատվելի Հյութ յունճի֊Օղլոլ.

Ինքս փոքր ինչ տկար լինելով չեմ կարող դուրս գալ տանից. բայց շատ հարկավոր բան ունենալով ձեզ ասելու, խնդրում եմ, որ դուք անպատճառ շնորհ բերեք իմ մոտ. հույս ունեմ, որ կկատարեք իմ խնդիրս, և կատարելով, չեք զղջալու ձեր ցույց տված ներողամտության վերա դեպի իմ հրավերը։ Ողջ եղիք։

Խ. Ծ. Գեորգ Շաճամյանց։

Մանուշակը շատ ուրախացավ, բայց աշխատեց ծածկել յուր ուրախությունը, որ հայտնի չլինի տրտմութենից դեպի ուրախություն փոխանցումը։ Նա ուրախանում էր այն պատճառով, որ այս նամակը ճշմարտում էր Շահումյանց Գեորգի մյուս նամակը, որ Մանուշակը ստացել էր առավոտը նորանից. որով խոստանում էր սիրականը այսօր իսկ վերջացնել խոսքը, և ստանալ Թյությունճի-Օղլուի ճակատագրական համաձայնությունը։

Տիկին Թյությունճի-Օղլուն ոչինչ բան չառեց այս նամակից. իսկ ինքը Թյությունճի-Օղլուն կարծում էր, թե պարոն Շահումյանցը կամենում է դարձյալ մի նոր խնդրի վերա խոսել, յուրյանց սովորական կերպով։ Բայց ինչևիցե, Թյությունճի-Օղլուն այնչափ հարդում էր և պատվում էր պարոն Շահումյանցին, որ և ամենաչնչին բանի համար ևս պատրաստ էր կատարել նորա խնդիրը։

Նախիջևան քաղաքի նման տեղում, մի հարուստ և անվանի մարդ, ինչպես Շահումյանցը էր, թողումք նորա ուսումը և կրթությունը, ոչ թե այսպիսի քաղաքավարի նամակ գրե և հրավիրե, այլ եթե լոկ ծառայի բերանով հրամայական ձևերով ևս յուր մոտ կանչելու չինի մի հասարակ մարդ, վերջինս մի պատիվ կհամարի յուրյան գնալ նորա տուն և լսել նորա ասելիքը, թեև Թյությունճի-Օղլուի հարաբերությունը այսպես չէր պարոն Շահումյանցի հետ։

Նա իսկույն գլխարկը վեր առեց և գնաց, խոստանալով ուղղակի տուն դաոնալ նորա մոտից։

Մնացին տան մեջ տիկին Թյությունճի-Օղլուն և Մանուշակը։

Տիրեց լռություն։

Պատվարի ժամացույցի ամեն մի գնալ գալը, ամեն մի զարկը շատ երկար էր թվում. յուրաքանչյուր րոպեի մեջ խեղճ Մանուշակը ի՞նչ օդեղեն ամրոցներ էր շինում. երևակայում էր յուրյան հարսնացած Շահումյանցին, երջանիկ և ուրախ. հարստությունը նորա աչքում բան չէր թվում, որովհետև անմեղ էր նորա կուսական սիրտը աշխարհի չնչին և անմարդի կեղտերից, նա երջանկությունը համարում էր գտանել սրտի մեջ, և ոչ մի ժանգոտած ութը փութանոց և երեք չորս փակով կղպած արկղի մեջ, ուր պահվում էին հարուստների արծաթը, ոսկին և ստացվածքը։ Բայց ավա՜ղ, սորա հակառակ գալիս էին նորա աչքի առաջև, որսլես թե հայրը հրաժարվում էր պարոն Շահումյանցի առաջարկութենից, և կամենում էր ճիշտ պահել յուր խոսքը, որ տվել էր ուխտավոր Մկրտչին։

Մանուշակը ոչինչ չուներ, բայց թե նորանն էին եղած աշխարհի բոլոր հարստությունը, նա բոլորը միասին պատրաստ էր ահա բաշխել այն մարդուն, այն միջնորդին, որ այս րոպեիս ասեր նորան յուր հոր համաձայնության լուրը։

Այսպիսի զանազան և միմյանց ներհակ խորհուրդների մեջ ալեկոծվելով,— նորա շնչառությունը շուտացել էր, սիրտը արագ֊արագ զարկում էր, և կարը ակամա խիստ արագությամբ կարում էր բնական ազդեցութենով, որպես թե այս շուտութենովը կարող էր և ժամանակի ընթացքը շուտացնել։


Մայրը, խոսելու ժամանակ Մանուշակի հետ, հազիվ թե երկու խոսքին ստանում էր մի պատասխան, և այն անիմաստ, կցկտուր և, որքան կարելի է, կարճ, ամենայն կերպ փախչելով երկար և կապակից խոսակցութենից, որ յուր մտածողությունը չհեռանա այն առարկայից, որ պիտո է վճռեր նորա կյանքի բոլոր որպիսությունը։

Մի ժամ անցավ, Թյությունճի-Օղլուն չէր երևում։ Մանուշակը համարյա՛ թե կորուսել էր ինքն յուրյան։


Միշտ այսպես է պատահում, եթե մի երկբայելի բանի մասին մարդ մի տեղից լուրի սպասե և այդ լուրը ուշանա, անպատճառ այն մարդը վատ կողմը կսկսի մտածել, և այդ վատ կողմը այնպես մեծ կերևի, որ անկարելի է նկարագրել։ Այսպես և Մանուշակը կարծում էր, որպես թե ինքը զրկված է պարոն Շահումյանցի կին լինելուց։ Նա մտածում էր, որ հայրը չհամաձայնելով պարոն Շահումյանցին, անպատճառ պիտո է կտրվեր նոցա բարեկամությունը և եթե սա ուխտավոր Մկրտչին գնար, Մկրտիչը ճանաչած լինելով պարոն Շահումյանցը յուր հակառակորդ, ամենևին թողելու չէր, որ Մանուշակը գնա հոր տուն, ինչ ժամանակ պարոն Շահումյանցը այնտեղ կպատահեր, եթե հոր բարեկամությունը ևս կտրված չլիներ պարոն Շահումյանցի հետ։ Բացի սորանից, ի՞նչ կլիներ նորա վիճակը, այս մտածելու ժամանակ, որ պարոն Շահումյանցը համոզել կամենալով Թյությունճի-Օղլուին, ասեր նորան, որ ինքը շատ վաղուց ստացած էր Մանուշակի համաձայնությունը, որ յուրյանք սիրում էին միմյանց, կամ, լավ ևս ապացուցանելու համար ասածը, ցույց տար յուր նամակի պատասխանները, որ ստացած էր Մանուշակից, և եթե Թյությունճի-Օղլուն այսուամենայնիվ կամակոր մնալով, ետ դառնար պարոն Շահումյանցից, իմացած լինելով Մանուշակի գաղտնիքը։ Տարակույս չկա, որ մեծ վշտերի և ցավերի պատճառ պիտո է լիներ այս գրագրությունը, և անշուշտ Մկրտիչը ևս իմանալու էր այս բանը։

Մանուշակը մտածում էր, թե ի՛նչ կյանք պիտո է լինի յուր կյանքը այնպիսի կոշտ և սոպռ վաճառականի հետ, որ բացի յուր գործից, ոչինչ գաղափար չուներ, ոչինչ բանի տեղեկություն չուներ աշխարհի երեսին, և սկզբից ահա, մի սիրելու սիրտ չունենալով, ո՞րքան պիտո է ատեր և նախատեր յուր կինը նորա այս հարակցոլթենների մասին մի օտար մարդու հետ, նա մտածում էր, եթե այո ամենը ճշմարտվին, անպատճառ դուրս գնալ գիշերով տանից և անհայտ կորսվիլ Դոնի հոսանքի մեջ։ Նա ասում էր ինքն յուրյան, թո՛ղ իմ մարմինը բռնվի ձկնորսների ուռկանով և թաղվի մի անշուք գերեզմանում. քան թե ընկնեմ այսպիսի անվերջանալի ցավերի մեջ, նա հավատում էր, որ պարոն Շահումյանցի թափելու արտասուքը կարող էին մխիթարել նորա ոսկերքը և այն անշուք և աննըշան գերեզմանի մեջ, և թե ինքն երջանիկ էր լինելու այս դիպվածում առավել, քան թե ամուսնանալով Մկրտչի հետ։

Տղայական մտածությո՜ւնը. ինչպես թույլ է մարդկային ազգը, մանավանդ կանայք, և մանավանդ աղջիկները։ Դեռ մեջտեղումը ոչինչ չկար, բայց Մանուշակը արդեն մտածում էր մահի վերա։ Այս միջոցին ժամացույցի տասն և մինը զարկելու հետ, բացվեց տան դուռը և ներս մտավ Թյությունճի-Օղլոլն։ Մանուշակը գունաթափվեց ինչպես մարմարիոն. պատճառ, հասել էր ահա ճակատագրական րոպեն, կամ պիտո է անչափ ուրախանար կամ ստանար մի խորտակիչ հարված։ Հոր երեսը չէր ցույց տալիս ոչ դրական և ոչ բացասական նշան։ Նա բավական սառն կերպով և համարյա թե յուր սովորական անհոգութենովը հանեց գլխարկը, իսկույն վերարկուն վազեց Մանուշակը որ աոնու, հայրը մի անթարգմանելի կերպով նայելով նորա վերա, ասաց նորան, որ հեռանա յուր սենյակը և միայն թողու յուր հայրը մոր հետ։ Մանուշակը հնազանդվեցավ հոր հրամանին և հեռացավ յուր սենյակը, բայց նորա սիրտը կարո՞ղ էր մի րոպեում հարյուրներով չզարկել, այո՞, և դուրս չգալ կուրծքի վանդակից, եթե չէր լսած հոր խոսակցությունը մոր հետ։

— Գիտե՞ս,— ասաց Թյությունճի-Օղլուն յուր կնոջը,— ինչ պատճառով էր կանչել ինձ պարոն Շահումյանցը։ — Ի՞նչ տեղից պիտի իմանամ,— պատասխանեց կինը, որ արդարև չէր կարող մտքից ևս անցուցանել, որովհետև աղջիկը խոսք արած էր Մկրտչի հետ, ուրեմն և այդ մտածելու բան ևս չէր տիկինի կողմից, մանավանդ սորա կողմից որ աշխարհը տանեին, հոգս չուներ, և այդպիսի անհոգ լինելը, գուցե և այն պատճառից էր, որ գլուխը փոքր-ինչ բարակ չլինելով շատ բան չէր հասկանում, և այս պատճառով և չէր խառնվում ևս բանի մեջ:

— Պարոն Շահումյանցը...— ասաց Թյությունճի-Օղլուն զարմացած,— պարոն Շահումյանցը...

— Պարոն Շահումյանցը ի՞նչ,— հարցրեց կինը։

— Պարոն Շահումյանցը,— պատասխանեց Թյությունճի-Օղլուն,— խնդրում է մեր Մանուշակի հետ ամուսնություն և մեր ծնողական օրհնությունը:

— Ի՞նչ ես ասում, ո՛վ մա՛րդ։

— ճշմարիտ, և ես ինքս զարմացած եմ, թե ի՞նչ տեղից գլուխն է եկել այս բանը, նորա նման հարուստ, ուսումնական մարդու համար աղջի՞կ է պակաս Նախիջևանի մեջ, որ խնդրում է Մանուշակին։

— Դու ի՞նչ պատասխանեցիր,— հարցրեց կինը։

— Կարոտություն կա՞ հարցնելու...– պատասխանեց Թյությունճի– Օղլուն:

Մանուշակը այնպես կպել էր դուռին, որ ամենայն սրտի զարկելը բացարձակվում էր դուռի վերա, այնպես, որ լավ նկատողը, դուռից կարող էր իմանալ նորա կուրծքի խռովության աստիճանը. նա սպասում էր վերջին րոպեին, որ պիտո է հայտներ նորան կամ ավետիք կամ բոթ։

— Իհարկե հրաժարվեցա՛ր, որովհետև խոսք ենք տված Մկրտչին տալ մեր Մանուշակը։

Քիչ մնաց որ Մանուշակը դուրս վազե ննջարանից և հայտնե հրապարակավ, թե ամենևին Մկրտիչի կին դարձողը չէր. բայց Թյաթյունճի– Օղլուի պատասխանը ցրեց նորա կասկածները և երկյուղը, ինչպես սաստիկ մրրիկները մի րոպեի մեջ հալածում են ամպերի բազմությունը։

— Ամենևին ո՛չ,— պատասխանեց Թյությունճի-Օղլուն,— ես շատ Ուրախութենով հոմարեցա և օրհնեցի այդ լինելու ամուսնությունը, և ահա՛ մատանին, որ ստացա պարոն Շահումյանցից, իբրև գրավական։

Այս ասելով հանեց մատանին և տվեց կնոջը։

Կինը, թեև զարմացավ մատանու բռիլլիանտի վերա, որ, քիչ-քիչ արժում էր երեք հարյուր մանեթ, բայց չգիտեմ ի՛նչ անձնասիրութենով ասաց. ֊ — Ինչպես կարելի է այդպիսի բան. մինին խոսք տալ, մյուսին՝ հարսն:

Մանուշակը կարողություն չուներ այլևս լսելու, նա չգիտեր ինքն յուրյան, և վեր թռած մահճակալի վերա, թե ի՞նչ ջերմեռանդութենով համբուրում էր Աստվածածնի պատկերը, որ կախած էր նորա ննջարանի անկյունում մահճակալի վերա, չէ կարելի նկարագրել. արտասվում էր, փայփայում էր պատկերը և այնքան մոռացել էր ինքն յուրյան, որ չլսելով հոր երկու անգամ ձայն տայը, հարկագրեր յուր հորը ներս մտանել Մանուշակի ննջարանը, երբ դուռը բացվեց, այս ձայնը տպավորություն գործելով նորա ջլերի վերա, ետ բերեց նորա զգայությունը։ Նա տեսավ յուր հորը կանգնած ննջարանի շեմքի վերա։

— Ի՞նչ ես առնում այդտեղ, Մանուշակ։

— Փոշին մաքրում եմ պատկերի վերայից, հայրի՛կ,— պատասխանեց դուստրը։

— Ե՛կ այստեղ,— ասաց հայրը ելանելով ննջարանից։

Երբ Մանուշակը ներս մտավ հյուրընդունարանը, Թյությունճի-Օղլուն հպարտ–հպարտ բերեց մատանին, և հագցրեց Մանուշակի մատը և ասաց.

— Այս մատանին քո նշանածինն է, որի հետ այսօր նշանվեցար. նա տալիս է քեզ այս գրավական, որ դու նորանն էիր, իսկ ես քո կողմից երաշխավոր եմ կացած իմ ազնիվ խոսքովը։

Մանուշակը արտասուքը աչքերում փաթաթվեց հոր վզին, թյուր անգամ համբուրեց նորան, հետո վազեց դեպի մայրը, նորան ևս նույնպես գրկախառնեց և քանի անգամ փոխ առ փոխ կատարեց այս ամբոխված գրկախառնությունը բոլորովին մեքենաբար և առանց գիտակցության։

Այս միջոցին, աղախինը ներս մտավ մի նամակ ձեռքին, Թյությունճի-Օղլուն շտապեց բանալ և կարդաց այսպես.

Գերապատիվ Թյությունճի-Օղլու.

Ես Ղրիմում եմ ահա, իմ գործը սկսել եմ ինչպես արժանն էր, և կմնամ այստեղ մինչև հունիսի վերջը, իսկ հունիսի վերջին ղրիմցի տղայոց հետ կերթամ շոգեշարժ նավով Կոստանգնուպոլիս, այնտեղից նույնպես նավով Տրապիզոնտ, իսկ Տրապիդոնտից իմ ուխտը կատարելու համար — Մշու Սուրբ Կարապետ, որտեղից Կովկասու վերայով կվերադառնամ Աստածով մինչև օգոստոսի 15։

Այսքան ծանոթություն տալուց հետո արժան եմ համարում այս ևս ասել, որ եթե իմ տեղը այլ մարդ լիներ, ձեր արած բանի համար բոլորովին կհրաժարվեր ձեր աղջկա հետ ամուսնանալուց․ բայց ես այնպես վատ սրտով մարդ չեմ․ խոսք տվել եմ, կկատարեմ։ Ուրեմն ողջունեցեք իմ հարսը և զոքանչը և պատրաստ եղիք դալոց տարու վերափոխման տոնից հետո հարսանիքը առնելու։ Ողջ եղիք։

Ձեր խոնարհ ծաոա Մկրտիչ։

18 նոյեմբ․ 18․․․

Սուդաղ։

— Մեք հարսանիքը և առանց քեզ կառնենք,— ասաց Թյությունճի– Օղլուն,— և ո′չ գալոց տարու օգոստոսին, այլ այս տարի։ Տեսանո′ւմ ես,— հավելացրեց նա դառնալով դեպի յուր կինը,— այս պարոնը մտածում է եղած, որ շնորհ է ցուցանում մեզ մեր աղջիկը առնելով․ նորան նայի՛ր, նորա սրտին.․. Այդպիսի նեղսիրտ փեսա մեզ հարկավոր չէ։

Այս խոսքը ավարտած, նետեց նամակը սեղանի վերա։

Մանուշակի ուրախությանը սահման չկար, որովհետև հասած էր յուր նպատակին։

XI

16.․․ օգոստոսը վերջանում էր։

Առավոտյան տասն ժամին երկու ձիավոր մտան Սուրբ Գեորգի եկեղեցու բակը․ նոցա փոշոտված հանդերձներից, երկայնացած մորուքներից և զրահավորված իրաններից երևում էր, որ հեռի տեղից էին գալիս... Սուրբ Կարապետից էին գալիս․ պատճառ, Սուրբ Կարապետից եկողները ուղիղ Սուրբ Գևորգ կերթան, ինչպես նաև գնալու ժամանակ Սուրբ Թորոս։

Նորանցից մինը միջահասակ, թուխ, սև աչքերով, սև մորուքով...

Նոքա մտան եկեղեցին, բայց ժամասացությունը արդեն ավարտված էր։

Քահանան ճանաչեց պարոն Մկրտչին և շնորհավորեց նորա գալուստը։

— Մի՞թե դուք գիտեիք մեր գալը, Տեր հա՛յր,— ասաց Մկրտիչը քահանային, որ այսպես պատրաստ սպասում էիք։

— Ամենևին ո՛չ,— պատասխանեց քահա′նան,— մեք մկրտություն ունինք առնելու, կնքահորն ենք սպասում։

— Ովի՞ երեխայն է մկրտելին։

— Շահումյանց Գեորգի։

— Մի՞թե նա ամուսնացավ։ - Դեռ անցյալ տարի նոյեմբերի վերջին։

Տեսանում ես, մտածում էր պարոն Մկրտիչը, եթե ես ևս հոկտեմբերին ամուսնացած լինեի, ինչպես մտածում էի, այժմ երեխայս մի ամսակա կլիներ։

— Ովի՞ աղջիկը առեց,-հարցրեց սա։

— Թյությունճի-Օղլուի։

— Ի՞նչ Թյությունճի-Օղլու։

— Մի հատ է Նախիջևանում Թյությունճի-Օղլու, շատ չկա. նորա Մանուշակ դստեր հետ ամուսնացավ, և ահա նոցա որդին է մկրտելին։

Պարոն Մկրտիչը գունաթափվեց և առանց հրաժարական ողջունի բաժանվեց քահանայից։ Քահանան չկարողացավ հասկանալ նորա այս շփոթության պատճառը։



  1. Նոր Նախիջևանցի վաճառական, որ մի Ժամանակ նյութապես և բարոյապես օժանդակել է «Հյուսիսափայլի» հրատարակիչներին և մինչև 1859 թ․ բարեկամական նամակագրական կապ է պահպանել Մ․ Նալբանդյանի հետ Է։ Սյուի «Թափառական հրեանա» Նալբանդյանի թարգմանությամբ, լույս է տեսել Գ. Սալթիկյանի միջոցներով։ 1857 թ. հունիսի 1-ի նամակում Մ. Նալրանդյանը գրում էր իր մեկենասին. «Եթե դու չլինեիր մեծահոգությունով հանձնառու դորա տպագրությանը, այդ աշխատությունը պիաի մնար ո՞վ գիտի որքան տարի և իմ այնքան տարվա ջանքս և տառապանքս պիտի զուր անցներ, ուրեմն ընդունիր իմ անկեղծ շնորհակալությունս, որպես գրավական մեր անքակտելի բարեկամությանը» (Մ. Նալբանդյան է ԵԼԺ, հ. 4-րդ, էջ 46)։ Հաջորդ նամակներից երևում է, որ Գ. Սալթիկյանը հետագայում ևս օժանդակել է Նալբանդյանին (գուցեև «Մինին՝ խոսք, մյուսին՝ հարսն» վիպակի տպագրության ծախքե՞րը հոգացել)։ 60-ական թվականների սկզբին, սակայն, Սալթիկյանի և Նալբանդյանի հարաբերությունները
  2. Նախիջևանցոց բարբառով «Մեզիմեն աղեկը», այսինքն մեզանից լավը, նշանակում է հավերժահարսն։ Այնտեղ այսպես հավատում են մեզիմեն աղեկներին, թե նոքա, աներևույթ էակներ էին, բայց երբ կամին, երևելի․ թև բաղկանում է արական և իգական ցեղից․ թե ձնանում են երեխայքը։ Զարմանք է, որ գոցա մեռանելու վերա գաղափար չանին. և ինչպե՛ս է, որ ծնանում են, բայց չեն մեռանում։ Մեզիմեն աղեկները ազդեցություն անին մարզերի վերա, թե կարող են վնասեչ, առողջությունը խլեչ կամ պարգևվել և այլն, և այլն։ (Ծ․ Հ․)։
  3. «Մեղիմեն աղեկների» մասին հետագայում գրել է նաև Ռ․ Պատկանյանը «Պոզաճի Կալուստ) (1875) պատմվածքում։ Հեղինակի ծանոթագրությունների մեջ կարդում ենք․ «Մեզիմեն աղեկ. Փառասեր և նախաձոտ ճիներ, որոը վրա վատ րան պիտի չիխոսվի, վրեժխնդիր են, ձի չարչարել սիրում են գիշերները, շեն սիրում այծի հոտ և սատկած կաչաղակ»։ (Ռ. Պատկանյան, Երկերի ժողովածու, Հ. 4-րդ, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1980, էջ 161)։
  4. Թեթևի ուր ձգվելը կախված է նորա վախեցած տեղի նմանաթյան հետ։ Եթե հիվանդը վախեցել է ջրի մոտ, ապա ջրի մոտ պիտո է ձգել, եթե ձորի, ձորի մեջ։ Եթե վախեցած տեղը հայտնի է հիվանդի տերերին, ապա ուղղակի կձգեն այնտեղ, իսկ եթե չգիտեն, այն ժամանակ թեթևից հառաջ կկանչվի թուղթ նայողը, որի գործն է իմանալ և վճռել այս բանը, սահմանելով, թե ուր արժան էր ձգել թեթևը. և թե ո՛ւր էին բնակվում հիվանդին բռնող փերիները (այնտեղ կարծում են, թե մարդը հիվանդանում է, եթե փերիները բռնեն նորան), (Ծ. Հ.)։
  5. Պատշաճ ենք համարում ծանոթացնել, թե թեթևը երկու աեսակ կլինի. մինը արճիճով, որ առավել ստույգ և ազդու է, իսկ մյուսը մոմով: Այս մոմը առնում են եկեղեցուց և ասվում է «մոմի արտասուք» այն կաթած ու սառած մոմերից, որ վառվելու ժամանակ թափվում է նույն իսկ մոմեղենի վրա։ Մոմի թեթևը մեծ համարման մեջ չէ, և աճճի թեթև թափողը մոմի թեթև թափողների վերա նայում են որպես մի խաբեբայի վերա, այն աչքով, ինչ աչքով խելացի բժշկականությունը (ալլոպատները) նայում են հոմեոպատներ վերա։ Բացի այս թեթևներից, փոքր բաների համար, սոխ են ձգում ճանապարհի վերա, որ խաչաձև ճեղքած, մեջը յոթն կոտոր աղ դրած, մնացել էր մի գիշեր, տկարի գլխի տակում։
  6. Ալլոպատիա — ԲուժմաՆ բոլոր մյուս սիստեմներին հոմեոպատնեըի տված անվանումը: Հոմեոպատիա — հիվանդությունների բուժման միջոց, ըոտ որի, հիվանդը փոքր դոզաներով պետք է ընդուներ այնպիսի դեղեր, որոնք առողջ մարդու օրգանիզմում տվյալ հիվանդությանը հատուկ երևույթներ կառաջացնեին։ Հոմեոպատների դևիզն էր՝ «նմանը նմանով է բուժվում»: Հոմեոպատիայի հիմնադիրն է գերմանացի բժիշկ Ս. Գանեմանը (1775—1843):
  7. Մանկաբարձը, ծնուցիչը Նախիջևանում դայեկ է կոչվում: (Ծ. Հ.):
  8. Ոչ ոք բան չունի ասելու պորտ կապելու ընդդեմ, պատճառ, այլապես բոլոր արյունը դուրս հոսելով պորտի երակից, անտարակույս մահ կպատճառեր մանուկին, բայց մի այլ ավանդություն ստիպեց մեզ ծանոթության դնել այստեղ, Նախիջևանումը երեխայի պորտը կարմիր կամ կանաչ մետաքսով կապելուց հետո, որովհետև մի քանի ժամանակից, այո մարմնից դուրս մնացած երակը չորանում է, վառն որո կտրում են նորան վերքոտին. բայց այդ երակները, որ կապած էին մետաքսով, նախ և հառաջ երեք օր ժամանակով, երեխայի մայրը պահում է յուր գլխի վերա այն խորհրդով, թե ինչպես մայրը պահում էր երեխայի պսրաը յուր գլխի վերա, նույնպես մանուկը յուր դլխի վերա պահելու էր, այսինքն հարդելոլ, յուր ծնողը, և այս մտքով պահում են մինչև երեխայի չափ հասանելը։ Երբ երեխան բավական զարգացած էր, կտան նորան յուր պորտը և կառաջարկեն քակել այն մետաքսյա կապը։ Որպես թե երեխան, որ քակել էր յուր պորտը, եթե աղջիկ է, պիտո էր շատ բազդավոր լիներ, իսկ եթե արու, շատ ճարտարություն էր ստանալու յուր ձեռքերում, և այս կանոնը, մանավանդ ճիշտ է աղջիկների համար, որոնցից շատ է պահանջվում ձեռքի ճարտարություն. Երևի թե այս ժամանակներում Նախիջևանի մեջ, յուրյանց վերին աստիճանի ձեռքի ճարտարութենով հառաջացած մարզիկը, բակել են մի ժամանակ յուրյանը պորտի կապը...
  9. Այս արոտը Նախիջևանի գայեկները ստանում են Երուսաղեմից։ Մի ավանդություն կա նոցա մեջ այս արոտի վերա, որ պատճառ տվեց մեզ նվիրական անուն տալ նորան։ Որպես թե Աստվածածինը, Բեդլեհեմի մոտ ծննդական ցավով շատ տանջվելով ձեռքը ձգել է դեպի արոտները և ցավի սաստկությունից սեղմել է նորանց, և թե այս այն արոտիցն է, որ ընկել էր նորա ձեռքի տակ։ Եվ այս օրից այս արոտը սկսել է բուսանիլ այնպես, որպես թե սեղմված էր ձեռքով։ Դայեկների և առհասարակ նախիջևանցի կին մարդերի հավատալով, այս արոտը գուշակական զորություն ունի իմանալու, արդյոք ծնանելի մանուկը արո՞ւ էր թե էգ։ Հետևյալ կերպով կատարվում է այս գուշակության արարողությունը. մի ամանով ջրի մեջ ձգում են այո արոտը, եթե ծնանելին արու է, նա ևս առավել կկաշկանդվի. իսկ եթե էգ, կրանա թերթերը։ Արոտը ինքը բավական չոր բան է, գույնը անորոշ, գորշի և մուգ կանաչի մեջ։ Երեխա էի, երր տեսած եմ այո արոտը, և շատ տարիներ են անցած նորանից հետս, այո պատճառով չեմ կտրող անվանել արոտը և բացահայտել, թե բուսականների որ կարգին է պատկանում։ (Ծ. Հ.)։
  10. Նախիջևանցիք, մանավանդ կանայք, հալած յուղի տեղ ընդունում են մեզիմեն աղեկների գոյությունը, և մեծ վարկ ևս ունին նոցա վերա։ Եթե պատահի խոսակցության մեջ արտաբերել մեզիմեն տղեկ բառը, իսկույն սորանից հետո կհավելացնեն. «կանաչ ու կարմիր կենա թաթն ետևը, կրունկն առջևը»։ Առաջին նախադասությունը, որպես թե բարեմաղթություն է, իսկ երկրորդը մի թալիսմանական դատապարտություն, այնպես, որ թե կամենար ևս մեզիմեն աղեկը վնասել, չէր կարող, պատճառ, նորան բարի էր մաղթել խոսողը։ Իսկ թե մեզիմեն աղեկը ապերախտ գտանվելով, այնուամենայնիվ, ցանկանար մի վնաս տալ, այն միջոցին, իսկույն, ոտքի թաթը ետ կդառնար և կրունկը հառաջ, որով և կկապվեր նորա ընթացքը։ Այսպիսի հասկացողության մեջ ծնած օրերից տոգորված լինելով, նախիջևանցի կանայքը, շատ անգամ նկատում են յուրյանը արկղների մեջ պահած հանդերձեղենների վերա, կամ նորածին մանուկի հարկավորելու պաստառների վերա դեղին բծեր (լեքե) իսկույն ասում են, երբ տեսանում են այս բիծը, թե այն հանդերձը կամ պաստառը գործ են ածել մեզիմեն աղեկները։ Նոցա հավատալով, մեզիմեն աղեկներր գալիս են գիշերով, հանում են այդ հանդերձքը, գործածում են նորանց, և աքաղաղը չխոսած ետ են բերում դարձյալ։ Ինչպես չհավատան այսպիսի բաների նախիջևանցի կանայք. այն անմեղ և անկիրթ արարածքը, մինչև ծնած օրերից սկսած դաստիարակվում են այսպիսի նախապաշարմունքների և նանրահավատության մեջ յուրյանց պառավների ձեռքով, երբ հարգելի Մանուշակ դայեկի նման շատերը, պատահելով մեզիմեն աղեկների մոտ, և ճանաչելով այս կամ այն տիկինին պատկանած հանդերձը կամ պաստառը,. իսկույն ասում էին նորանց, թե տեսել էին այն բաները մեքիմեն աղեկների մոտ. և տիկինները հանելով արկղից անվանված իրը, արդարև նկատում էինք դեղին բիծը - անտարակույս նշանը... Գոնե այսքան մտածեին, եթե մեզիմեն աղեկները, ինչպես նոցա հավատում են, աներևույթ և անմարմին էակներ են, ի՞նչպես է ապա, որ երեխայք են ծնում, և ծնելու ժամանակ դեռևս կարոտում են մարդկային ձեռքի ճարտարությանը, մինչև ինքյանք,
  11. մեզիմեն աղեկները իշխում էին մարդերին. ինչպես է, որ հանդերձի կարոտություն ունին, և այն ցերեկը մերկանում են, որովհետև աքաղաղը չխոսած, ասում են, թե ետ էին բերում. ինչպե՞ս է, որ մի տիկին ամենայն ժամանակ գիշերով եթե կամեցել է բանալ յուր արկղը, ոչինչ պակասություն նկատած չէ արկղի միջի դրված բաներում։ Թող նոքա չգանգատեն մեզիմեն աղեկներից նկատված դեղին բծերի համար, այլ մանավանդ թող մեղադրեն յուրյանց լվացարարության անկատարությունը և տհասությունը. Սապոնի մեջ շատ անգամ պատահում է մոխիր և այս մոխիրը ստանում են այնտեղ մի առանձին արոտից որ աաստիկ մոխրային սկիզբն ունի յուր մեջ։ Ջուրը շատ անգամ շինում է ջրհորի լեղի ջուր, որ առատ է կրով, երկաթով և երբեմն ծծմբով ևս։ Կտավիքը չորացնում են լավ չքամած, որից առաջանում է ոչ միայն այն դեղին բիծը, այլն առհասարակ կտավիքի օր ըստ օրե գեղնիլը։ նախիջևանցիք այնքան հավատում են այս դեղին բծերի գերբնական բան լինելուն, մինչև որ եթե երևի մարդու մարմնի վերա մաղձից պատճառված դեղին բիծ, ասում են, թե մեզիմեն տղեկները հինա (china) են դրել։ Ցավելով խոստովանում եմ, որ իմ ազդակիցը առավել մատնված են այսպիսի նանրահավատությունների, քան թե այլ երկրացի հայերը։ Նախիջևանցոց մեջ մեծ համարում ունի թուղթ նայողը (գիր նայող, գուշակող — чернокнижняк) և շատ անգամ այդ քաղաքի բնակիչքը, յուրյանց գործը ընթացնում են այսպիսի մի խաբեբա մարդու առաջարկությանը համեմատ։ Այս ողբալի բանի աղբյուրը իհարկե պիտո է որոնել նոցա անկրթության և ասիական տգիտության մեջ։ Աստված տար ինձ, տեսանել մի որ մեր ազգակիցքը ազատված այս նանրահավատության լուծի տակից և քաղաքացած Եվրոպական լուսավորութենով։ Ծ.Հ.)։ «Մեռելահարցուկ» վեպում հանձինս Շաքարյանցի ու Մանթուխյանցի Նալբանդյանը ծաղրում է նաև գրբացներին, ալքիմիկոսներին ու այլևայլ խաբերաների, որոնք թմրեցնում էին ագետ ժողովրդին։
  12. Նալբանդյանը տալիս է է. Այուի և Ա. Դյումայի (հոր) անունները որպես այն ժամանակի ժողովրդականություն վայելող գրողներ։
  13. Այնտեղի բարբառով «բաց աղջիկ» կամ «բաց կին» նշանակում է համարձակ, որ ամենայն մարդու հետ կխոսի, եթե պատահի, մի խոսքով եվրոպացի կանայք համարվում են «բաց»։ (Ծ. Հ.)։
  14. Նախիջևանումը սովորությունը կա, որ Նոր պսակվածները էկեղեցու տուն դառնալու. ժամանակ, փեսացի մայրը, կամ թե մայը չունի, քույրը և եթե քույրը ևս չունի, այն ժամանակ մի այլ ազգական կին խունկ կծխի հարսին, գուռի շեմքի վերա, և սորա համոր մի մատանի կամ մի այլ ոսկեզեն կամ գոհարեզեն ընծա կաա հարսին։ (Ծ. Հ.)։
  15. Նախիջևանի մեջ մի ասիական անտեղի սովորության կա, և նորահարսը երկար ժամանակ չէ խոսում յուր զոքանչի, կամ սկեսրի կամ տան մեջ դաանված մի հասակավոր մարդու, հետ: Վեր ամսից կամ մի տարուց հետո այդ մարզիկը մի բան ընծայելով հարսին, հրաման կտան խոսելու։ (Ծ. Հ.)։
  16. Կախարդական մատանու մասին արված պատմությունը հիշեցնում է մի դրվագ արևելյան «Մունեջիմ-Բաշի» ասակից, որ Մ. Նալբանդյանը հրատարակել է Հյուսիսափայլում» (1859, № 5) Գ. 3. Պախալյանշ» ծածկանունով (տես ծանոթագր. № 3)։