Միշկեն
բարկացավ Սարոն։ Մյուս կողմից սկսեցին աղմկել տղի հայրն ու մայրը, թե ինչի աղջկա մի խոսքի համար <․․․>։
Դատավորը բարկացած հրամայեց՝ «молчите», և լռածներին աչքերը չռած[1] միառժամանակ նայելուց հետո՝ հարց ու փորձ անել[2] Շողերին։
– Քու կամքովն եղավ այդ բանը, թե՞ զոռով։
– Ինձ խաբեցին։
– Ո՞վ խաբեց։
– Ուրիշը։
– Սա չէ՞ր,– դատավորը ցույց տվեց Սարոյին։
– Ոչ։
Ջրկիր Մարտիրոսը մի ձի գնեց Թիֆլիսի շուկայում։ Այդ այն պառաված ձիաներիցն էր, որ հեծելազորքի սպաները վաճառում են[4]։
«Ну! Прощай, Мишка». Դե՛հ, մնաս բարև, Միշկա,– զգացված ձայնով ասաց[5] զինվորը[6] յուր տիրոջ ձիուն, և մի անգամ ձիու մեջքին ձեռքով զարկելով բաժանվեց նրանից։
Թեև պառավել էր[7], բայց դեռ եռանդուն էր Միշկեն։ Ջրկիրը շատ գոհ էր յուր առուտուրից[8]։ Ամեհի Միշկեն գլուխը կախ արած[9] մի տաշեղի նման քարշում էր նրա ահագին[10] տակառը[11] Թիֆլիսի փողոցներով[12]։
Մի օր էլ ջրկիրը հանգիստ[13] բայաթի մռմռալով ջուր էր տանում մի նեղ ու ցեխոտ փողոցով– Միշկեն գլուխը կախ խելոք քարշում էր տակառը։ [14]Հանկարծ մոտակա փողոցում թնդաց[15] զինվորական մուզիկայի ձայնը[16]։ Միշկեն իսկույն[17] կանգ առավ, ականջները խլըշացրեց, ապա փռնչաց[18], բաշը թափահարեց և վիզը սիգապանծ կեռացնելով սկսեց ծառս-ծառս լինել ու ոստոստալ։
Նա մեկ առաջ էր թռչում, մեկ էլ տեղը կանգնած պարում․ տակառը թխկթխկալով, գրգռալով այս ու այն կողմ էր ընկնում[19], քիչ էր մնում շուռ գար— փշրվեր[20], կամ ուզում էր պատերին դիպչեր, հազար կտոր լիներ։ Խեղճ ջրկիր Մարտիրոսը վախեցած վրա վազեց, ձիու նոխտեն բռնեց[21]։
Միշկեն փռռացնում էր[22], թռչում, ոստոստում[23]․․․ անցած ռազմական փառավոր օրերի ու խաղերի հիշողությունները զարթնել էին նրա մեջ։ Նա[24] հիշում էր․․․ շատ բաներ։ Հիշում էր, թե ինչպես յուր[25] տիրոջ տա կին թռչում էր Կարսի պարիսպների առաջ բանակների[26] աղմուկի[27] ծուխի ու կրակի մեջ[28]․․․Հանկարծ կողքերում նա զգաց շպորների (կոշկախթանների) զրնգոցն ու խթանը, լսեց[29] սանձարձակ բանակի ձիանց տրոփյունը, ծառս եղավ և ուզում էր թռչել[30] օդի մեջ․․․
Ջրկիր Մարտիրոսը նրա վզից կախ ընկած՝ աշխատում էր զսպել կատաղած երիվարին[31]։ Ձեռքի մտրակով զարկում էր անդադար ու հայհոյում. «Ի՞նչ ես գժվել, ա՛ թարս անտեր, քու ծախողի հերը գյոռբեգյոռ ըլի․․․ թփըռշ— հե՜յ, սատկե՜ս դու, սատկե՜ս․․․ ա՛ թարս անտեր»։
[32]Մուզիկայի[33] ձայնը բարակեց— զորքը հեռացավ։ Միշկեն[34] սկսեց հանդարտվել[35], ոտները[36] բարձր ու ցածր անելով տակտով դոփում էր գետինը[37], գլուխը թափահարում, կրծում էր[38] յուր նոխտեն, և[39] դարձյալ տանում էր ջրկիրի տակառը։
Մի փոքր հետո նա բոլորովին խելոքացավ[40] և, ինչպես միշտ[41], քարշում էր տակառը՝ հանդարտ, գլուխը կախ արած[42]։ Իսկ ջրկիրը[43] չէր դադարում, շարունակ հայհոյում էր Միշկին՝ ցույց տված թարսության համար։
Բութկումը սևակնած կանգնած– նա քրտնում էր իր պաշտոնի ահավորությունից։
Չոբան ընկերը գալիս է դուռը կտրում։
– Մաթոս, հեյ։
– Ի՞նչ ա, ադա, դենը քաշվի։
– Ադա, էդ խի՞ չես տուն գալիս։
– Ադա, <2 անընթ.>։
Մին պառկած է[44], հանկարծ երկաթուղին գալիս է անցնում, վրա չի հասնում։ Հանդիմանում են։ Սպառնում են, որ դուրս կանեն։
– Դե չիմացա։
– Մյուս անգամ սարի գլուխն է բարձրանում, որ տեսնի՝ գալիս է, թե չէ։ Տեսնում է երևաց։ Մինչև ներքև է իջնում, տեսնում է անց է կացել։ Մյուս անգամ կարմիր ու
- ↑ [նայում էր լռածներին]
- ↑ [դիմեց]
- ↑ [ԹՇՎԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ]
- ↑ [պառաված համարելով]
- ↑ [ռուս]
- ↑ [որ]
- ↑ պառավ էր
- ↑ [էժան գնով այդպիսի քյահլան գնել։ Նա ավելի ուրախացավ, երբ ձին լծեց]
- ↑ [ձին գլուխը քարշ արած]
- ↑ [ջրի]
- ↑ [վեդրոյով ջրի տակառը] [և գլուխը քարշ]
- ↑ [շատ ջրում կանգնելուց] սկսեցին վերքեր երևալ ձիու մեջքին
- ↑ [մի]
- ↑ [Մոտակա փողոցում]
- ↑ [պատերազ<մական>]
- ↑ [Մոտակա փողոցով զորք էր անցնում։]
- ↑ [հանկարծ]
- ↑ փռնչաց[րեց]
- ↑ [ետ ու առաջ էր ընկնում, մեկ]
- ↑ [մեկ էլ]
- ↑ [բարկացած, դահ, դահ [սատկած] գոռալով [վազեց ձիու սանձը բռնեց, բայց ոչինչ չէր․ մտրակում էր թարսված անասունին։] ոչ մի կերպ չեր կարողանում [զսպել] քշել]
- ↑ [պարում]
- ↑ [նրա մեջ զարթնել էին յուր անցկացրած փառավոր օրերն ու խաղերը]
- ↑ [վերջապես նա]
- ↑ [երիտասարդ]
- ↑ [ու գնդերի]
- ↑ թնդյունի
- ↑ [Հանկարծ նա զգաց յուր]
- ↑ [անթիվ]
- ↑ և ուզեց թռչել
- ↑ [բայց չէր կարողանում]
- ↑ [Այդ երկար տևեց, մինչև հեռացել էր]
- ↑ [հեռացավ] [երկար տևեց]
- ↑ [հետզհետե հանդարտվեց]
- ↑ [այժմ]
- ↑ [տակտով գետին էր դոփում այժմ]
- ↑ [և]
- ↑ [ջրկիր]
- ↑ [բայց այնուամենայնիվ]
- ↑ հանդարտվեց
- ↑ [գլուխը կախ արած]
- ↑ ա․[Իսկ նրա հետևից գնում էր բարկացած ջրկիրը շարունակ երբեմն հայհոյելով ու շարունակ մտածելով այս նոր պակասության վրա, որ ցույց տվեց յուր ձին։ Անպիտա<ան> սալդաթն իրան խաբեց– գոնե չասաց, որ ձին այդպիսի պակասություն ուներ։] բ․[Շարունակ Միշկին հայհոյելով ցույց տված թարսության համար]
- ↑ [դեռ չէր դադար[ել]ում հայհոյելուց]
- ↑ [մինը]