Jump to content

Միջազգային երգ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
(Վերահղված է Միջազգայի՛ն երգից)

Միջազգային երգ


Ես քեզ չգիտեմ, երբէք չեմ տեսել՝
Գիտեմ, որ դու կաս—ով էլ որ լինիս.
Այն ցաւն ես կրում, տանջանքն անասել—
Որ տոչորում է՝ քեզ, ինձ—ամենիս:

Գիտեմ, որ լքուած կամ սրտատոչոր
Ծծում ես կեանքի թոյնը լիովին,
Անհուն յոյսերով նայում ամեն օր
Մի ուրիշ կեանքի ծագող արևին:

Գիտեմ, որ բանտի մահահոտ գրկում
Ձեռքերիդ շղթայ–ազատ մտքերով
Դէպ ափ դուրս բալու յոյսն ես առկայծում,
Գոռ յորձանքներին դիմում անխռով:

Ես քեզ չեմ տեսել երբէ՛ք, չգիտեմ,
Սակայն ամեն տեղ, գիտեմ, որ դու կաս—
Ու ահեղ ժտքին, կռւում մեծ, վսեմ
Քո, իմ—ամենքի ոյժն է անպակաս...