Կեանքի դասը
Արտաքին տեսք
ԿԵԱՆՔԻ ԴԱՍԸ.
Հա՜, սողում էինք—թշուառ ու վախկոտ,
Գոյութեան համար, հաճոյքից դրդուած.
Ու մեր վզերը՝ տոկուն ու ջլոտ՝
Միշտ խոնարհ թեքում ուժեղի առաջ:
Կեցցէ տանջանքը, որ համբերութեան
Ակըն անսպառ իսպառ չորացրեց.
Սողալուն սովոր անխորտակ հակման
Ծիլերն անարգ մեր սրտից ջնջեց:
Կեցցե՜ն կառափներ, մտրակ, կախաղան,
Սովալլուկ ամբոխ, և կարիք, և հաց,
Արեան հեղեղներ, ուր կեանքի գարնան
Շողերն յուսոյ մեր դէմ շողշողաց:
Կեցցէ՜ մարդկութեան տանջանքի երկունք,
Նոր գաղափարի ծնունդն արդար.
Էլ չենք խոնարհի մենք վիզ ու թիկունք —
Հա, սողում էինք, բայց էլ չենք սողար...