Jump to content

Մի բացատրություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

[ 136 ] 14. ՄԻ ԲԱՑԱՏՐՈԻԹՑՈԻՆ

Հայ մամուլի էջերում մի քանի պարոնն եք այլանդակ մի աղմուկ են հանել ծանոթ ռուս պոետ Վալերի Բրյուսովի դասախոսության առթիվ և Մոսկվայի Հայոց Կոմիտեի ձեռնարկած, բայց դեռ լույս չտեսած ժողովածուի շուրջը։

Այն հանգամանքը, որ մեր բարեկամ ռուս պոետը իր դասախոսության մեջ հարկ չէ համարել հիշելու մի քանի ծանոթ հայ հեղինակների անուններ, հիմք է ծառայել Վերը հիշածս պարոններին ենթադրելու, որ Մոսկվայի ժողովածուի մեջ տեղ չեն գտնել կամ չեն գտնելու այդ դասախոսության մեջ չհիշված հայ գրողները։ Եվ այդ ենթադրությունը, որ միանգամայն անհիմն է ու սխալ եռանդ է ներշնչել այդ պարոններին «քափ ու քրտինք» մտած պատիվ պահանջելու իբր թե ոտնահարված հայ գրողների համար։

Սակայն նախ արձանագրենք իրողությունը։ Ճիշտ չէ, որ Ալի շանը, Սիամանթոն և Վարուժանը չեն մտել Մոսկվայի ժողովածու մեջ։ Տողերիս գրողը դեռ անցյալ դեկտեմբերի սկզբներին ժողովածուի ձեռնարկողների առաջարկով մի շարք բառացի թարգմանություններ է արել ռուս պոետների համար հենց այդ հեղինակներից:

Ուրեմն, աղմկարար պարոնայք, մի կարծեք, որ դուք մի բան շտկում եք. դուք հոնքը շտկելու տեղ աչքն եք հանում միայն։ Սա այդ նրա համար, որ ամենից առաջ դուք անարդար և անվայ կերպով վիրավորում եք հայության բարեկամ ռուս պոետի պնդելով, որ նա մի գործիք է դարձել ինչ-որ չարակամ «հայ թարգմանիչների» ձեռքում։ Սխալ եք, պարոններ. Վալերի Բրյուսվը թեթևամիտ չէ, որ չիմանա, թե ինքն ի՛նչ է անում, և դուք չե որ պիտի սովորեցնեք նրան գրականություն հասկանալը և դեռ մի գրականություն այս կամ այն վերաբերմունք ունենալը։ [ 137 ] սխալ եք, եթե կարծում եք, որ Բրյուսովը կամ մյուս ռուս պոետներր թարգմանիչ մեքենաներ են, որ կթարգմանեն՝ ինչ որ տանք։

Ահա ձեզ մի օրինակ։

Պետրոգրադում հրատարակվելիք հայկական ժողովածուի համար ես ընտրել էի Ռ. Պատկանյանից մի շարք ոտանավորներ և ուղարկել Բրյուսովին, որ թարգմանե կամ խնդրե իր աշխատակից ռուս պոետներին թարգմանելու։ Այդ իմ ուղարկած ոտանավորներից մեկը ոչ մի ռուս պոետ չհամաձայներ թարգմանելու, և ես ստիպված էի հրաժարվել այդ ոտանավորը ժողովածուի մեջ մտցնելուց, թեև համարում էի այն շատ բնորոշ Ռ. Պատկանյանի ստեղծագործության համար։ Ուրեմն չպետք է ենթադրել, որ ինչ էլ որ տանք, ռուս պոետը մեքենայի նման կթարգմանի։

Այդպիսի մի ենթադրություն նույնպես վիրավորական է պոետի համար։ Պոետը մեքենա չէ, և նրա տրամադրությունների և ճաշակի վրա բռնանալը՝ անվայել։ Անվայել է ձեր վերաբերմունքը և «հայ թարգմանիչների» նկատմամբ, որոնց հասցեին դուք թափում եք ամեն տեսակ անհիմն և անարդար դատապարտություն առանց իմանալու նրանց կատարած դերը և առանց ձեզ հաշիվ տալու նրանց արածի համար։ Ամենից շատ, կարելի է ասել ամբողջապես, այդ գործի ծանրությունն ընկել է Պ. Մակինցյանի վրա, որը թարգմանել է այն բոլորը, ինչ իրան հանձնել են ժողովածուի ձեռնարկողները, և աշխատել է այնպես, ինչպես ինքն է ըմբռնում այդ գործը, իբրև մեկը նրանցից, որոնց հրավիրել էր Մոսկվայի կոմիտեն։ Նրա կատարած գործի մասին քանիցս հրապարակով վկայեց ինքը Վալերի Բրյուսովը, և ես միանգամայն համոզված եմ (հուսով եմ և ուրիշ՝ գործին տեղյակ մարդիկ կվկայեն այդ), որ այդ ժողովածուի հաջողությամբ մենք պարտական ենք ոչ միայն Մոսկվայի Հայոց Կոմիտեին, այլ շատ մեծ չափով և Պ. Մակինցյանին, նրա եռանդին և այն սիրուն, որ նա ունի դեպի մեր գրականությունը։ Հարկավ նա ունի իր գրական ճաշակն ու տեսակետը, և ոչ ոք իրավունք չունի պահանջելու, որ նա հրաժարվի դրանցից։ Մի՞թե մեղք է սեփական համոզումներ և ճաշակ ունենալը, և մի՞թե դուք, պարոնայք, եթե նյութեր ընտրողներից մեկը լինեիք, ձեր հասկացողությամբ և ձեր ճաշակով չպիտի ընտրեիք։

Մի՞թե դատապարտելի բան կա այստեղ։ Եվ այն ժամանակ, երբ ռուս պոետը կարիք է զգում հրապարակով շնորհակալ լինելու Մակինցյաանից, [ 138 ] դուք, հայ գրականության պատվի նախանձախնդիրների դերը ստանձնած, հարկ եք Համարում անհիմն ամբաստանություններ բարդելու այդ մարդու վրա:

Բայց դուք թույլ եք տվել ձեզ մի ուրիշ ևս անվայել ու տգեղ բան: Հենվելով այն սուտ կամ Հնարած ելակետի վրա, թե Ալիշանը և այլք ինչ-որ չարակամ հայ թարգմանիչների թելադրանքով չեն մտել ժողովածուի մեջ, դուք անթույլատրելի ոճով ու ձևով աշխատել եք անպատվել այն պոետներին (Իսահակյան, Դեմիրճյան և այլք), որոնց բախտ կամ դժբախտություն է վիճակվել հիշատակվելու Որյուսովի դասախոսության մեջ։ Կարծես նրանք մեղավոր են, որ Մոսկվայի կոմիտեն նրանց ևս ուզում է մտցնել հրատարակվելիք ժողովածուի մեջ:

Ուրեմն դուք Սիամանթոյի պատիվը բարձրացնելու համար կարիք եք զգում Իսահակյանին վիրավորելո՞ւ. կամ Ալիշանին բարձրացնելու համար վարկաբեկել Դեմիրճյանի՞ն։ Դա ինչ տրամաբանություն է վերջապես և հարկ կա՞ արդյոք դրա անունը տալու:

Հավատացեք, պարոններ, որ չարամիտներ չկան ոչ Մոսկվայի և ոչ Պետրոգրադի «հայ թարգմանիչների» շարքում, և որքան ուզում եք խիստ ու վճռական եղեք ձեր քննադատության մեջ, բայց եղեք բարեխիղճ և կոռեկտ, չէ՞ որ դուք Եվրոպայից եք բարբառում շարունակ և առանց մեր կամքը հարցնելու ստանձնել եք հայ ազգի գուվերնյորի ու դաստիարակ չի դերը։

Երկու խոսք էլ Վ. Փափազյանին։ Միջնադարյան պոեզիայից ընտրելիս և թարգմանելիս ժողովածուի ձեռնարկողներին մեծապես աջակցել Հայտնի հայ բանասեր Կ. Կռստանյանը։ Որքան և բարձր կարծիք ունենաք, ընթերցող, Վ. Փափազյանի էրուդիցիայի մասին, կարծում եմ կհամաձայնեք, որ այնտեղ, ուր կա Կ. Կոստանյան, միջնադարյան պոեզիային վերաբերող հարցերում կարիք չի զգացվի Վ. Փափազյանին դիմելու։ Ես ամաչում եմ և ցավում, որ դուք, պարոններ, ինչ-որ համազգային գործի, լինել-չլինելու հարց եք դարձնում մի զուտ գրական խնդիր, որ դուք գործն այնպես եք պատկերացնում, իբր թե Մոսկվայում ինչ֊որ ժյուրի է նստած և պատվանշաններ է բաժանում հայ պոետներին, իբր թե նրա, այդ ժյուրիի որոշումից է կախված հայ պոետների ճակատագիրը։ Եղեք վերջապես քիչ զգաստ և մի այլանդակեք այն [ 139 ] ամենը, ինչ կար գեղեցիկ ու սփոփիչ հայության բարեկամ ռուս պոետի այցելության մեջ։ Վերջապես մի նմանվեք մեր բուրժուաներին և ռուսախոս ինտելիգենտներին, որոնք չամաչեցին, հայտարարելու, որ ռուս պոետը հայտնագործություններ Է արել իրանց համար։ Չէ՞ որ Վալերի Բրյուսովը ինքը շեշտեց դասախուության սկզբում, որ ինքը մի հետազոտություն չէ տալիս, այլ ուզում է արտահայտել լոկ մի ռուս գրականագետի և ընթերցողի՝ հայ պոեզիայից ստացած տպավորությունները: Մենք ուրախ ենք, որ այդ տպավորությունները նպաստավոր են եղել մեզ համար, բայց չտես չլինենք, պարոնայք, հասկանանք մեր արժանիքը և հարգենք մեր ռուս բարեկամին։ Հասկանանք վերջապես, որ այս աղետալի ժամին, երբ հայության լինել-չլինելու հարցն է դրված մեր առաջ, մեզ բոլորիս զբաղեցնելու Է այդ հարցը. հավատանք, որ մեզանից ամեն մեկը ըստ կարյաց չափու աշխատելու է այդ մեծ հարցի համար։ Եվ եթե վիճաբանության առարկա դարձած ժողովածուները հարուցանեն ռուս հասարակության համակրությունը դեպի հայ ժողովուրդը և նպաստեն այդ արյունլվիկ ժողովրդի վշտի թեթևացման, դա լավ գործ է ուրեմն և հարկ չկա այլանդակելու այն՝ անտեղի ու անհիմն ամբաստանություններով ու բամբասանքներով։