Մի ծխամոլի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Արիս Արսենի Մի ծխամոլի

Արիս Արսենի

Արիս Արսենի


Մի ծխամոլի


(Էպիգրամ)

Այսպես նայում եմ ես քեզ
Ու մտածում ինքս ինձ՝
Դու և ծուխը իրարից
Անբաժան եք իսկապես:

Տեսնում եմ՝ պարզ է դառնում,
Բարձրանում է ծուխը վեր՝
Անիմաստ ու անտարբեր,
Իսկ խեժն էլ թոքերիդ
Նիկոտին է բաժանում:

...Իմաստը չեմ հասկանում: