Մի հոգեհանգիստ
Արտաքին տեսք
ՄԻ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ.
Ո՛չ խաչ, մահարձան .. անշուք հողակոյտ
Ամայի դաշտում լուռ առանձնացած
Ընկած է անփոյթ:
Անթիւ վէրքերով վիրաւոր կրծքում
Վեհ գաղափարի անյաղթ փոթորիկ
Էլ չի աղմկում:
Յոgնած gլուխը մայր հողի կրծքին՝
Ցաւոտ աշխարհի լացը չի լսում—
Քնա՜ծ է հոգին:
Աստղերը—կանթեղ, ցոլքով են հրավառ
Շիրմին լոյս տալիս. բոյսը բուրմունքով—
Խնկարկող բուրվառ:
Քամին թևերով գգւում է, դողում—
Իր մահասարսուռ ձայնով վշտացած
«Ողորմի» ասում:
Ո՛չ խաչ, մահարձա՛ն... կեանքի խաչը նա
Այնպէս անվեհեր, ամենքի համար
Տարաւ Գողգոթա...