Մի քանի խոսք իմ կնոջ մասին
Արտաքին տեսք
ՄԻ ՔԱՆԻ ԽՈՍՔ ԻՄ ԿՆՈՋ ՄԱՍԻՆ
Անհայտ ծովերի հեռավոր ափով
անցնում է լուսինը՝
իմ կինը։
Իմ շիկահեր սիրուհին։
Իր կառքի հետևի թափով
ձգվում է համաստեղությունների երփներանգ ամբոխը։
Պսակվում է ավտոգարաժի հետ,
համբուրում է հերթի կիոսկները,
իսկ շլեյֆի կաթնածիրը, որպես նաժիշտ,
զարդարված է փայլուն զարդերով։
իսկ ե՞ս։
Իմ ծարաված սրտին քո հենքների կետով
քո աչքերի հորից բերում էիր դույլեր։
Կախվում էիր լչե մետաքսներում,
սաթե ջութակների պես երգում էին կոնքերդ։
Այնտեղ, ուր իշխում են դժնի տանիքները,
չես նետի ցոլը քո դու։
Բուլվարներում խեղդվում եմ՝ դեմքիս թախիծ փռած։
Ախր դա դուստրն է քո՝
իմ երգը,
աժուր չուլքիներով՝
կաֆեների առաջ։