Jump to content

Մշակ/1873/7/Արտաքին լուրեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Արտաքին լուրեր

ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՐԵՐ


—Փարիզի մի լրագրում տպվեցաւ Իսպանիայի թագաւորի հրովարտակը որով նա հրաժարվում է գահից։ Միւս անգամ մենք կաշխատենք մեր ընթերցողներին այդ թղթի բովանդակութիւնը առաջարկել։

—Խօսք կայ որ Իսպանիայի հանրապետութեան նախագահ պիտի նշանակվի Մարկիզ Օրէնղէ։

—Այն լուրը իբր թէ իսպանական հանրապետական նուիրակները Պօրտուգալիա ուղարկվեցան, այնտեղ էլ հանրապետական գաղափարը քարոզելու համար,— չէ հաստատվում։

—Моск. Вҍд. լրագրին հաղորդում են Վիէննայից որ այնտեղ պատրաստութիւն են տեսնում Ռուսաց Կայսրին ընդունելու համար։ Կարծում են որ Նորին Մեծութիւնը յունիսի կէսին կը լինի Վիէննայում, իսկ Պրուսիայի Կայսրը փոքր ինչ ուշ կը հասնի Ավստրիայի մայրաքաղաքը։

—„Միջազգային հեռագրական ընկերութիւնը“ հաղորդում է, որ այս օրերս Ֆրանսիայի հանրապետութեան նախագահ պ. Թիէրը պիտի յայտնէ Ազգային-Ժողովին որ Գերմանիայի հետ յարաբերութիւնները ամենաաջող ընթացք ընդունեցին, և որ շուտով կը վճարվի Գերմանիային Ֆրանսիայի վերջին մի միլիարդ պարտքը։ Նմանապէս Թիէրը պիտի յայտնէ, թէ ինչ է Ֆրանսիայի այժմեան նիւթական դրութիւնը և ինչ էր նա Գերմանիայի հետ խաղաղութեան պայմանները կապելուց յետոյ։

—Ինչպէս յայտնի է, երևելի Կաստէլլարը նշանակվեցաւ Իսպանիայի արտաքին գործերի մինիստր։

—Կ. Պօլսի «Մասիսը» հաղորդում է՝ «Մամլոյ վերայ հաստատեալ օրինաց մէջ ինչ ինչ փոփոխութիւններ մտցնելու համար կազմուած յանձնաժողովըէ որ վսեմ. Գ. Օտեան էֆէնտիէն, Մաճիտ պէյէն Բառնիս էֆէնտիէն կը բաղկանայ, հինգշաբթի օրն առաջին նիստ մ՝ ըրաւ վսեմ. Սատուլլահ պէյի նախագահութեամբ։ Պառնասեան Պօղոս էֆենտին ալ քարտուղարի պաշտօն կը կատարէ։

—Ֆրանսիական „La Patrie“ լրագրին հաղորդում են որ Թիէրը թոյլ տուեց Իսպանիայի առաջվայ թագուհու՝ Իզաբէլլայի որդուն, պրինց Ալֆօնսին, Փարիզում կենալ այն պայմանով, որ նա թշնամական մտադրութիւններին ձեռք չը տայ Իսպանիայի այժմեան քաղաքական ձևի դէմ։

—Իտալական „La Nazione“ լրագիրը չէ զարմանում որ Իսպանիայի թագաւոր Ամէդէյը գահից զրկվեցաւ։ Այդ միշտ սպասելի էր, ասում է լրագիրը, մանաւանդ այն րօպէից, երբ թագաւորը շրջապատեց իրան Ցօրիլայի պէս արմատականներով։

—Փետրվարի 4-ին (16) Ավստրիայի Կայսրը ընդունեց Պարսից դեսպանին Միրզա-Մելքօմ-խանին։

—Խօսք կայ, որ Թիէրը յայտնեց Իսպանիայի դեսպանի Օլոսագային, որ ինքն վճռեց ճանաչել Իսպանիայի հանրապետութիւնը։

—„Times“ Անգլիական լրագիրը ասում է, որ Պօրտուգալիան մի շրջաբերական ուղարկեց եւրօպական զանազան պետութիւններին, որտեղ ցոյց է տալիս բոլոր վտանգը, որ սպառնում է նրա խաղաղութեանը հարևան Իսպանիայի հանրապետական ձևի հաստատումն։