Մշակ/1873/7/Խառն լուրեր
ԽԱՌՆ ԼՈՒՐԵՐ
Ուրմիից հաղորդում են, անցեալ տարի Պարսկաստանի սովի պատճառաւ Համատանից քաղաքս եկած հարիւրի չափ ընտանիք, որ կերակրվում էին մեծ մասամբ տեղային Ամերիկացի միսսիօնարների ծախսով, ստացան Լօնդրայից 2000 թուման (6000 ռուբլի) օժանդակութիւն, որ հաւաքուել է օրիորդներից։
⁂
Փետրվարի 14-ին չորեքշաբթի օրը Թիֆլիսի քաղաքական թատրօնում հայ-դերասանական խումբը ներկայացրեց Շէկսպիրի «Հրէա» դրաման, իսկ կիրակի փետրվարի 18-ին, նոյն խումբը ցերեկվան ներկայացումն տուեց՝ խաղացին հանգուցեալ Մ. Տէր-Գրիգորեանցի „Խոտորնակին խոտորնակ“ կօմեդիան։
⁂
Նորին Մեծութիւնը Պարսից Շահը հետևեալ խօսքերն է ասում Մազանդարանի նոր կուսակալ Մուիղ-ուլ Մուլքին, նորա իւր պաշտօնակալութեան տեղը գնալու ժամանակ. «Ձեր ուղևորութեան մէջ մի ղռան անգամ չը պիտի ստանաք ժողովրդից ոչ կաշառքի և ո՛չ ընծայի անունով, ոչ դուք և ոչ ձեր ատենադպիրն, և ո՛չ ձեր ծառայքը որպէս զի պահպանուի մեր պատատակների բարօրութիւնը»։
⁂
Պօլսի Մասիս լրագիրը հաղորդում է, թէ Իզմիր քաղաքին մօտ ծովին եզերքը կան զանազան սրջատներ, որոց շատերը ջրին վերա շինուած են։ Դոցանից մինը, որ կոչվում էր Քիվօթօ, որ իւր հիմքը ամրացուցած էր ծովին մէջը հաստատուած ցցերի վերա միայն, փթած ցցերի խորտակվելուց, ամբողջ սրջատունը կործանվում է և ծովին յատակն է խորասուզվում, 200-էն աւելի մարդիք իւր հետ տանելով։
⁂
Նոյն լրագրից քաղում ենք՝ Սաքսոնիոյ գահաժառանգ Իշխանը Գերմանիոյ հիւպատոսին հետ Երուսաղէմ մտնելով, քանի օրից յետոյ տեղային Հայոց վանքը այցելութիւն են գնում և Սրբ. Պատրիարգին հետ Ժառանգաւորաց վարժարանն են մտնում։
⁂
Նոյն լրագրիրը հաղորդում է. «Իզմիրէն գրուած նամակ մի կը ծանուցանէ թէ 17 տարեկան պատանի մի՝ ծուխ քաշելու արգելք տեսնելով իւր հօրմէն՝ ինք զինք ծովը նետեր, խեղտուեր է։
⁂
Յունվարի 3-ին Վիէննայում բաւական զգալի էին երկրաշարժի չորս ուժեղ հարուածներ։ Այդպիսի երևոյթը Ավստրիայի մայրաքաղաքի մէջ 1768 թուից չէ կրկնվել։
⁂
Մենք ուրախութեամբ ենք տեսնում, որ Կ. Պօլսի լրագիրները անդադար առնում են „Մշակից“ նիւթերը։ Մանաւանդ „Մանզումէի Էֆքեար“ և „Մասիս“ լրագիրները առնում են մեզանից՝ նամակներ, լուրեր, յօդվածներ և վիպասանութիւններ։
⁂
Ռուսաց Сибиръ լրագիրը հաղորդում է, որ արեւելեան Սիբիրի գլխաւոր կառավարիչը (գէնէրալ-գուբէրնատօր) խնդրեց Ս. Պետերբուրգի մինիստրութենից՝ թոյլտվութիւն տալ կանանց թէ Կրասնօեարսկու և թէ Սիբիրի ուրիշ հիվանդանոցների մէջ ֆէլդշէրութեան (բժիշկի օգնականների) արհեստը սովորելու համար։
⁂
Նոյն լրագիրը հաղորդում է որ Սիբիրի Տօմսկ քաղաքի հասարակական գրադարանի մօտ բացվելու է մի գրաւաճառանոց „Սիբիրի գրաւաճառանոց“ անուանված։
⁂
Պ. Էրիցովի Кавказская старина հնագիտական ամսագրի 3-որդ համարը այս օրերս հրատարակվեցաւ։— Դիտաւորութիւն կայ հիմնել Թիֆլիսում Հնագիտութեան սիրողների ընկերութիւնը։