Jump to content

Մշակ/1873/8/Արտաքին լուրեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Արտաքին լուրեր

ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՐԵՐ


—„Times“ լրագիրը տպել է յետագայ հեռագիրը՝ Իտալիայի Ավստրիայի և եւրօպական պետութիւնների մեծ մասը վճռել են պահպանել Իսպանիայի հետ կիսապաշտօնական յարաբերութիւնները մինչև որ այդ երկրի մէջ հաստատվի կանօնաւոր տէրութիւնը։

—Փարիզում տարածվեցան անհանգստացնող լուրեր Թիէրի հիւանդութեան վրա։ Բայց „Le Temps“ լրագիրը հաւատացնում է, որ այդ հիւանդութիւնը թեթև է և վտանգ չէ ներկայացնում։

—Իսպանական „Imparcial“ լրագիրը հաղորդում է, որ մեծ փոփոխութիւններ են անում իսպանական զօրքի մէջ, իսկ ֆրանսիական „Siecle“ հաւատացնում է, որ նոր տէրութիւնը մտցնելու է ընդհանուր զինուորական պարտաւորութիւնը։

—Անգլիական „Times“ լրագրում կարդում ենք որ Իսպանիայի մի քանի տեղերում սկսվում են խռովութիւնները։ Պօրտուգալիան զինաւորվում է։

—Գերմանական „Kreuz Zeitung“ հերքում է, որ երեք կայսրները պիտի տեսակցութիւն ունենան Ս. Պետերբուրգի մէջ։