Մշտապես անկյանք

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կյանքի աղմուկից հետո Վիրավոր ժամանակ (Մշտապես անկյանք)

Վարդան Վարդազարյան

Ես հեռանում եմ
***

Մշտապես անկյանք խամաճիկի պես
Գնում եմ առաջ լուռ ու մտացիր,
Մերթ դժնատեսիլ, մերթ բարեհամբույր
Եվ կանգառ չունեմ դեռ ոչ մի վայրկյան:
Օրերի հարցն է` դամոկլյան սուր,
Օրերի մուժում ինչ է դեռ նիրհում.
Սպասվելիքը երկմիտ, ինքնախորժ,
Որ իմ ուխտազանց հետքերի վրա
Անվերջանալի ցատկեր է անում:
Օ՜, միամտություն մարդկային հոգու`
Անվերջանալի խաբկանքով տարված: