Jump to content

Մոնոստիքոսներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մոնոստիքոսներ


(Բանաստեղծներ)

I Մեր ռապսոդներն էին հին նախ՝ նրանք, գողթան չքնաղ երգիչները...
II Ո՞ւմ անվանեմ ես ապա, — եթե ոչ — քեզ միակըդ, մեծըդ Նարեկ...
III Ո՛չ. մեծերից մեծագույնը,— օ, դու ինքդ ես, անմահ Շնորհալի...
IV Անձ ես դու մի առանձին,— ժողովո՞ւրդն ես համայն, միևնույնն է՝
V Սերն է երգում քո լեզվով — և լե՛զուն այդ— դելփյան ջինջ լեզուն է...

1937