Jump to content

Մոր երգը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՄՈՐ ԵՐԳԸ[1]



(ժողովրդական)



Ետիդ խըփեմ՝ հաստանաս,
Մեկ ծառի չափ բարձրանաս,
Սարերին տոտիկ կանես,
Ծառերին մտիկ կանես։

  1. Մայրը ծծկեր երեխային վեր ու վեր բարձրացնելով և ամեն անգամ ետնին խփելով` ասում է: Եդիի տեղ ժողովուրդը մի ուրիշ խոսք է գործածում, որ տպի համար անհարմար է։
 Ճիվ-ճիվ▲ Վեր ▲Կռունկներ