Մոր սիրտը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Երգեր քիչ կան Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Մոր սիրտը)

Վարդան Հակոբյան

Ես հնարեցի մի սուտ
ՄՈՐ ՍԻՐՏԸ


Մորս սիրտը երկնքից,
երկնքից էլ՝
երկնեղեն։

Մորս սիրտը ծովերից,
ծովերից էլ՝
մաքրեղեն։

Մորս սիրտը սեւ պատած,
խավարից էլ՝
մթնեղեն։

Մորս սիրտը արեւից,
արեւից էլ՝
հրեղեն։

Մորս սիրտը երազից,
երազից էլ՝
լուսեղեն։

Առանց մոր սիրտ, աշխարհը
անձուկ այնպես
ու նեղ է...