Մութի մեջ հեշտօրոր ու կամաց
Արտաքին տեսք
* * *
Մութի մեջ հեշտօրոր ու կամաց
Հնչում են խոսքերդ արծաթե.
Ես քո դեմ կրկին թույլ, թովված,
Ու նորից լուսազարդ հեքիաթ է...
Ջրերում երազող ու մարմանդ՝
Լուսինը նիրհում է մեղկանինջ,
Աստղերը ցնորում են անթարթ,
Գիշերը պայծառ է ու թովիչ...
Քնքշանուրբ լույսերում ծածանուտ
Ես ու դու երազ ենք, կարծես թե,
Ո՞վ գիտե, ի՞նչն է ճիշտ, ինչը՝
սուտ,
Ու կարծես թե աշխարհը
հեքիա՜թ է...
1909