Jump to content

Մութն ընկավ. մութն ընկավ. հնչյունները մեռան…

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

* * *


Մութն ընկավ… մութն ընկավ… հնչյունները մեռան,
— Իմ անգին, քեզ որտե՞ղ կըգտնեմ,
Չգտա, չգտա ցանկալի հանգրվան,
— Չգիտեմ, ես ոչինչ չգիտեմ…
Արտի մոտ, դաշտի մեջ… դու քնել ես հավետ,
— Իմ անգին, դաշտի մեջ, արտի մոտ,
Արտի մոտ, դաշտի մեջ… ես հիշում եմ մի գետ…
— Դու չկաս… իմ սիրող, իմ գթոտ։
Ո՜չ մի հույս, ո՜չ մի լույս —իմ ճամփան մենավոր,
— Քո արցունքն ամոքիչ, քո ժպիտը չկա.
Դու մեռար, քաղցր մայր… ամեն օր, ամեն օր
— Իմ հոգին քո շշուկը կզգա…