Jump to content

Մուրատի ճամփորդութիւնը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մուրատի ճամփորդութիւնը
Մուրատի ճամփորդութիւնը

ՍԵԲԱՍՏԱՑԻ ՄՈՒՐԱԴ ԿԱՄ

ՄՈՒՐԱԴ ԽՐԻՄՅԱՆ

Անցանք մենք ընդ հուր և ընդ ջուր,
իսկ ես կավելցնեմ նաև ընդ արյուն
և նորեն կերթանք դեպի հուր և
արյուն․․․

․․․Սուրբ Թադեի վանքի պատ,
Մուրադ Սեբաստացի, 1904―օգոստոս

Սեբաստացի Մուրադը (Խրիմյան) հայ ազգային ազատագրական պայքարի պայծառ դեմքերից է։ Նրա անունը խորապես կապված է ինչպես ավագ սերնդի, այնպես էլ 900-ական թվականների առաջին երկու տասնամյակների հայ ֆիդայիների մղած հերոսական մարտերի հետ։

Նրա կենսագիրների վկայությամբ, մանավանդ քրոջ հավաստումներով, սերվում է Հակոբյան (Խրիմյան) նշանավոր գերդաստանից։ Մեծ պապը՝ Սարգիսը, ռազմական գործիչ էր և Սեբաստիայի Կովտուն էր եկել Ղրիմից։ Սարգիսը գործի բերումով շրջագայել է Ռուսաստանի տարբեր քաղաքներում, այնուհետև եղել Դաղստանում, Էրզրումում, Վանում, Մշո դաշտի բնակավայրերում։ Կովտնում Մուրադենք հայտնի են Բոշենց տուն անունով։ Ծնվել է 1874-ին Սեբաստիայի Կովտուն գյուղում, որն ընկած է նահանգի արևելյան կողմում, Ալիս գետի ափին։ Գյուղն ուներ 300 տուն հայ բնակիչ։

Մուրադը գրել-կարդալ է սովորել ծննդավայրի դպրոցում, ուր խորացել է հայրենի լեզվի, գրականության, հայոց պատմության ծրագրային նյութերը յուրացնելու մեջ, բայց ատելությամբ է լցվել տեր-թոդիկյան տիպի վարժապետների դեմ։ Նա զբաղվում էր նաև Սեբաստիայում տարածում գտած գոտեմարտով, որսորդությամբ, հողագործությամբ և խաշնարածությամբ։ Հաճախ էր բարձրանում մոտակա Սախառի լեռները, լինում թավուտ անտառներում, անցնում գահավիժող գետակները, գիշերում ժայռերի ծերպերում և անդնդախոր ձորերում։ Նա գրեթե անգիր գիտեր շրջապատի տեղանքը, քանի՞ վանք ու տաճար կար, քանի՞ կամուրջ, լեռնային կածանները որտե՞ղ են ընդհատվում, ո՞ւր կան աղբյուրներ, քարայրներ, թաքստոցներ։

Մանկության օրերից սկսած՝ Մուրադն ուներ և՛ բարեկամներ, և՛ թշնամիներ։ Պատճառը հավանաբար նաև այն էր, որ նա գոտեմարտում, որը մտել էր կենցաղ և դարձել հանդիսավոր պահերին տարածում գտած խաղ, գետին էր տապալում մրցակիցներին ու տանում հաղթանակ։

Բայց ո՛չ…

Թուրքերը չէին ուզում տեսնել առողջ ու թիկնավետ հայ երիտասարդներին։ Նրանց առկայությունը դիտում էին վտանգավոր և առիթը բաց չէին թողնում ստահոդ լուրերով վարկաբեկել այդ նոր, բարձրացող ուժերին։

Եվ շուտով հենց իրենք՝ թուրքերը, ստեղծում են այդ առիթը։ Մուրադը գյուղից գործով գնում է Սեբաստիա քաղաք։ Թուրքերը կտրում են նրա ճամփան և հարձակվում՝ սպանության սպառնալիքով։ Մուրադն ինքն է գետին տապալում մեկին, թեքվում մյուսների կողմը։ Թուրքերը տեղի են տալիս ու փախչում։ Այս առիթով գյուղում ձերբակալում են հորը՝ Հակոբին։

Այլևս ի՞նչ էր մնում անելու, բացի փախուստից։ Եվ նա հասնում է մոտակա Սախառի լեռները, այնուհետև բռնում Պոլսի ճանապարհը։ 1890 թվականին Մուրադն արդեն 16—17 տարեկան էր և Պոլսում պատահաբար ծանոթանում է Լուսինյան ազգանունով մի հայ պատանու հետ, հաճախում Ղալաթիո Լուսավորչի անունը կրող եկեղեցուն կից դպրոցը։ Այն գիշերային դպրոց էր և հարում էր հնչակյաններին։ Մուրադը մտնում է այդ գաղտնի կազմակերպության մեջ՝ կատարելով մի շարք կարևոր առաջադրանքներ ու հանձնարարություններ։ Մի առիթով նա թուրք ոստիկանի ձեռքից ազատում է մի հայ անմեղ մարդու, որի պատճառով էլ հալածանքի է ենթարկվում։ Ստիպված մի ամիս թաքնվում է հայկական եկեղեցիներից մեկում։

Ոստիկանությունը տեղյակ էր, որ նրան թաքցրել են հայ վանականները, դիմում է ծայրահեղության և կոտրում եկեղեցու դուռը, փորձում բռնությամբ ձերբակալել Մուրադին։ Վերջինս կրակում և վիրավորում է թուրք ոստիկաններից մեկին։ Այնուհետև՝ հաջորդում են նոր հետապնդումներ, սպառնալիքներ, զինաթափման առաջարկություններ։ Դրանք չեն ընդունվում Մուրադի և նրա մարտական ընկերների կողմից։

Ոստիկանները դիմում են խորամանկության՝ փորձելով համոզել, թե սուլթանը ներում է ապստամբներին։ «Սուլթանի խոստումին ոչ մի հավատ չեմ ընծայեր»,— լինում է Մուրադի միակ պատասխանը։

Պատրիարքարանի և անձամբ Իզմիրլյանի հորդորանքով Մուրադն ու նրա ընկերները թողնում են եկեղեցին, հասնում Քարափը և թաքնվում Եգիպտոս մեկնող նավերից մեկում։ Ապա մեկնում է Աթենք, իսկ որոշ ժամանակ անց հայտնվում Թիֆլիսում։ Ստիպված տարբեր վայրերում բանվորական աշխատանք է կատարում։ Ոտքով կտրում է Գուգարաց աշխարհը, բռնում Կարսի ճամփան։ Այստեղ էլ նա հանդիպում է Հայ Հեղափոխական Դաշնակցության տեղական կազմակերպության անդամների հետ, սիրով մտնում դաշնակցական կուսակցության շարքերը։ Մի քանի անգամ փորձում է զինատար խմբերի հետ գնալ Սասուն, սակայն դա նրան չի հաջողվում։ Այդ ընթացքում մի առիթով ձերբակալվում է, ազատվում, գնում Թիֆլիս։ Եվ միայն 1903-ի մարտին Թորգոմի (Թուման Թումանյան) խմբի հետ գնում է Սասուն։ Նրան է հանձնարարվում Շենիկի ինքնապաշտպանությունը։ Մուրադի քաջերը ետ են մղում թշնամու հարձակումները և հաղթանակով վերադառնում Շենիկ։ Ինքնապաշտպանական մարտերը ղեկավարում էին Անդրանիկ Զորավարը, Գևորգ Չաուշը, Հրայր Դժոխքը, Սպաղանցի Մակարը, Մշեցի Սմբատը, Կոտոյան Հաճին, Առասպելական Քեռին և ուրիշներ։ Բոլորի կողմից սիրված և արդեն անձնազոհ ֆիդայու անուն հանած Սեբաստացի Մուրադը ևս մասնակցում է ռազմական խորհրդի նիստին։

Սեբաստացի Մուրադը մեծ հեղինակություն էր, և Աղբյուր Սերոբի ողբերգական մահից հետո նրա թեկնածությունն էլ կար հայդուկապետ ընտրվողների ցանկում։

Մի առիթով նա համոզված ասել է. «Անդրանիկն էր այն առաջնորդը, որին մենք այդպես փնտրում էինք, և եթե նույնիսկ նա մեռած լիներ, նրա դիակը մեր դրոշի հետ պետք է տարվեր առջևեն դեպի կռիվ և ազատություն»։

Այսպիսի սիրով ու նվիրումով էր նա ընդունում Անդրանիկին, գնահատում նրա մեծ համբավն ու ռազմավարական տաղանդը։

Ժողովրդի և մարտիկների մի մասի դաշտ շարժվելու հանձնարարությունը տրված էր Մուրադին։ Պատերազմական այդ բարդ շրջանում, երբ աջուձախ վխտում էին թուրքական զորքերն ու քրդական զինված խմբերը, Մուրադն իր 120 ֆիդայիներով պաշտպանության տակ է առնում 8—10 հազար մարդու և ուղղվում դեպի Մշո դաշտ, որտեղ մարդկանց երթը այնպես է կազմակերպում, որ չլինեն արկածախնդրական բնույթի գործողություններ։ Զգուշությամբ ու լեռնագնացի հնարամտությամբ անցնում է Սասնո գետը, ցերեկը դադար տալիս, երթուղին շարունակում գիշերները։ Քոփի վանքում ստիպված ընդունում է անխուսափելի մարտը։ Շուտով օգնության են հասնում Ծովասարից իջնող Տեր Քերոբի զինված մարտիկները։ Թշնամին ընկնում է երկու կրակի աքցանում և, երեսուն դիակ թողնելով, խուճապահար փախչում, ցիրուցան լինում:

Առաջադրանքը հաջողությամբ կատարելուց հետո անցնում է Վան և Վասպուրականի գյուղերից հայթայթում զենք ու զինամթերք, ապա վերադառնում Սասուն և Բերդակ լեռան վրա հանդիպում մարտական ընկերներին։

Անդրանիկը, Գևորգ Չաուշը, Քեռին, Սեբաստացի Մուրադը 40 ֆիդայիների հետ իջնում են Մշո դաշտ և ապաստան գտնում Կուրավա անունով գյուղում։ Այստեղ կային 300 թուրք զինվորներ։ Դա մի փոքրիկ ռազմակայան էր։ Հայ քաջերն ուղղակի հարձակվում են այդ գյուղի վրա։ Թուրք ասկյարները դրան չէին սպասում և անակնկալի եկած մատնվում են խուճապի։ Ասկյարները հարձակվում են հայերի դիրքերի վրա։ Ֆիդայիները կռվում են համազարկ տալով։ Այդպես կարգադրել էր Անդրանիկը։ Թշնամին, թողնելով տասնյակ դիակներ, դիմում է փախուստի։

Անդրանիկի առաջարկությամբ հայ բնակիչները ժամանակավորապես թողնում են իրենց շեները և ապաստան գտնում մոտակա գյուղերում։

Մի քանի օր անց Վան են հասնում Անդրանիկի, Սեպուհի, Սեբաստացի Մուրադի խմբերը։ Ապա նրանք դադար են առնում Արտազում, ս․ Թադեի վանքում։

1905 թվականի փետրվարի 5-ին Բաքվում ծայր են առնում հայ-թուրքական ազգամիջյան կռիվները։ Թաթարների հարձակումները թվում էին անսանձելի։

Հայ Հեղափոխական Դաշնակցության բյուրոյի հատուկ որոշմամբ այստեղ են շտապում Նիկոլ Դումանը, Վարդանը, Մուրադը, Համազասպը, Սաքոն, Քեռին, Դրոն, Սեպուհը, Կորյունը, Ռաշիդը, Խեչոն, Ավոն, Ստեփան Ստեփանյանը, Մխիթարը, Մելիքը և շատ ուրիշներ։

Մուրադը հասնում է Սյունիք և Արցախ։ Նա ձեռնամուխ է լինում հայկական գյուղերի ինքնապաշտպանության կազմակերպմանը, զինվորագրում է անձնուրաց և քաջ երիտասարդների ու հետ մղում թշնամական ուժերի գրոհները։ Դրությունը գնալով փոխվում է, և հայ մարդը կարողանում է պաշտպանել իր կյանքն ու պատիվը, իր ինչքն ու հարստությունը։

Սեբաստացի Մուրադը հրաման էր արձակել և ամենուրեք հետևում էր դրա կատարմանը՝ ռազմական գործողությունների ժամանակ երբեք զենք չբարձրացնել կանանց, երեխաների, ծերերի և անզեն մարդկանց վրա:

Սա կատարյալ ասպետություն էր` առինքնող ու վեհ, որ զարդարում էր հայդուկներին, դարձնում նրանց խիստ մարդկային և դրանով իսկ իրոք` անխոցելի:

1915 թվականի գարնանը Մուրադը հայրական տանն էր: Մարտի 15-ին երեք ոստիկան բախում են նրա տան դուռը: Տանտերը ներս է հրավիրում անկոչ հյուրերին: Նրան հանձնում են Ալի-բելի գրությունը. «Անմիջապես եկեք` մի քանի կարևոր գործերի շուրջը խորհրդակցելու»:

Սեբաստացին մի անգամ չէ, որ շփվել էր ոստիկանների հետ և անմիջապես կռահում էր, որ թուրքերը ծուղակ են պատրաստում: Առանձնապես չի ոգևորվում այդ անորոշ հրավերով, այլ կարգադրում է Ագապիին` հյուրասիրե ոստիկաններին: «Դուք կրնաք երթալ, կես ժամեն ես կուգամ, չեմ ուզեր գյուղեն ոստիկաններով մեկնիլ»,- հանգստացնում է նրանց:

Մուրադը ընկերների հետ թողնում է հայրենի Կովտունը: Ու այսպես սկսվում է նրա ոդիսականը: Նա ականատես է լինում ողբերգական դեպքերի, անցնում անտառներով ու անանցանելի կիրճերով, թռչում քարերի ու քարափների վրայով, կտրում-անցնում սառցաշունչ գետերը և դուրս գալիս Սև ծովի առաձնյա գոտին, ուր համարձակ գրոհով գրավում թուրքական մի փոքրիկ ձկնորսանավ և ուղղություն վերցնում դեպի Բաթում: Այդ առասպելական ճամփորդությունը, որ լի է բազմաթիվ արկածներով ու հոգեկան տագնապներով, ժամանակին մեծ արձագանք է գտել և ոգևորությամբ ընդունվել: «Հորիզոն» թերթը տպագրում է «Մուրադի ոդիսականը» խորագրով հոդվածներ ու վկայություններ: Հրապարակի վրա եղած նյութերը, մանավանդ Մուրադի քրոջ` Սրբուհու, զինակից ընկերոջ` Վարդան Շահբազի և ուրիշների պատմածերի, գրավոր փաստերի, հավանաբար նաև Մուրադի «Օրագրի» հիման վրա գրող-հրապարակախոս Զապել Եսայանը ստեղծում է «Մուրատի ճամբորդութիւնը» ուղեգրությունը և 1918 թվականին հրապարակում Բաքվում լույս տեսնող «Գործ» հանդեսի 4-8 համարներում: Հետագայում, 1921-ին, առանձին գրքույկով լույս է տեսնում Բոստոնում, իսկ 1981-ին «Նաիրի» ամսագրի էջերում (Հալեպ, Բեյրութ):

Արդ` անդրադառնանք Մուրադի «Օրագրին» (գրած մատիտով), որն առաջին անգամ տպագրվել է 1933-ին, ապա` 1990-ին «Նորք» հանդեսում: Այն իբրև հավաստի սկզբնաղբյուր իր տեսակի մեջ եզակի և կարևոր փաստաթուղթ է: Այստեղ օրագրությունը հատուկ չոր ու ցամաք տեղեկություններ չեն ընդգրկված միայն, այլ նրա հեղինակը երբեմն-երբեմն երևույթներին տրված գնահատականներում հանդես է բերում նուրբ դիտողականություն, վերլուծման հմտություն, իրազեկություն և հեռատեսություն։ Դեպքերի նկարագրությունից զատ կան դատողություններ, մտորոււմներ։

«Օրագիրը» սկսվում է 1915-ի հունվարի 1-ից և ավարտվում նոյեմբերի 29-ի ամսաթվայիև նշումներով, արձանագրված է տվյալ օրվա իրադարձությունը, դեպքը, անցքը։

Այսպես՝ հունվարի 5-ին Սարիղամիշում պարտություն կրած Էնվեր փաշան հասնում է Սեբաստիա, որտեղ և տեղի է ունենում նրա և Մուրադի հանդիպումը։ Ահա Սեբաստացու վկայությունը. «Շատ լավ վերաբերվեցավ, կանչեց քովը, հարցուց ինչպես ըլլալս, պարզ, առանց մեծամտության։ Ավելի լավ տեսնվեցանք կուսակալին քով։ Վերջապես, շատ լավ տպավորություն թողեց վրաս։ Եթե կեղծ չէ…» («Նորք», էջ 53):

Եվ անմիջապես հաջորդում է՝ «Եթե կեղծ չէ…» ենթագիտակցական իրատեսությունը։ Ուրիշ կերպ էլ լինել չէր կարող։ Այդպես կարող էր մտածել միայն բազմաթիվ մարտերում կոփված ռազմիկը, որ նաև մեծ քաղաքագետ է և իմաստուն այր։

Կեղծ էր, այո՛, այն էլ ինչպե՜ս…

Փետրվարի 14-ի գրառումներում ավելի սթափ է մտածում Մուրադը։ Այս անգամ նա խորհրդածում է ինչպես մարդկության, այնպես էլ հայ ժողովրդի ապագայի շուրջ։ Մարդկությանը, որ այդ օրերին քար լռությամբ աչք էր փակում հայերի կոտորածների առջև, կոչում է ոճրագործ, երբ՝ «Վերջապես հայ տառապանքն ևս չափ ու սահմւսն ունեցավ. շեն տուները այրել, անհատները սպանել, բռնի գրավումներ, ավելի հայի վրա բարդել, հացը ձրի զորքին կերցնել, բացի իրեն առածեն։ Փոքր Հայքի հայ ժողովրդյան բացարձակ կորուստ մը կսպառնա»։

Մուրադը հայերի մասնակցությունը առաջին աշխարհամարտին, Անդրանիկ Զորավարի պես, դիտում է անմտություն, որովհետև հայը կորցնելու է ոչ միայն միլիոնավոր մարդկային կյանքեր, այլև ողջ Արևմտահայաստանը։ «Հայերուս ապիկարությունը ալ այս է,— ավելացնում է նա,— որ այս պատերազմին ռուսաց կողմը բռնեցին և մասնակցեցան բացարձակ կերպով։ Սխալ էր։ Թե Թուրքիան և թե մենք չեզոք մնալու էինք, որպեսզի մեր գոյությունը պահպանեինք համաշխարհային պատերազմին մեջ։ Ռուսիան հայի գոյությունը չի ուզեր։ Ազգերը իրենց անկախությունը կը կորսցնեն խելքի պակասութենեն։ Գերի ազգերը կը փչանան նորից խելքի պակասութենեն»։ Սեբաստացու եզրահանգումները թեև տխուր են և դաժան, սակայն այդ տարիների պատերազմական դեպքերն ու իրադարձությունները ցույց տվեցին, որ նրա կանխատեսումներն ու կռահումներն առանց հիմքի չէին ծնվել, և նա մտածում էր այնպես, ինչպես թելադրում էր կյանքը, զարգացող գործողությունները, պատերազմող կողմերի հակասություններն ու շահերը։

Եվ այսպես՝ Մուրադի «Օրագիրը», իբրև փաստական միջուկ մտել է Զապել Եսայանի ստեղծագործության մեջ՝ դառնալով նրա առանցքը։ Հարկ է նշել նաև, որ մեծ ֆիդայու առանձին խորհրդածություններ, խոհեր ու մտորումներ ինչ-ինչ նկատառումներով դուրս են մնացել հարգարժան հեղինակի ուշադրությունից։ Դրանց ճանաչողական արժանիքները մեծ են և այսօր էլ չեն կորցրել իրենց թարմությունը։

Ահա նրանցից մի երկուսը։

«Թուրքերը միջին դարու բարբարոսությունները կը գործադրեն։ Քոչվորներն ամեն տեսակ գույքեր կը խլեն, կը քաշեն տուն։ Մեջի երիտասարդները կը սպանեն սուվարիները։ Պաշտոնյաները թալան կընեն։ Լի՜րբ ազգ, լի՜րբ կառավարություն։ Պատիվ ձեռք չի տվող կիները կը սպանեն»։

«Անե՜ծք, բյո՜ւր անեծք անոր, որ թուրքի վրեժ չի լուծեր յոթ պորտեն անդեն։ Միջին դարերու բարբարոսությունը կը նսեմանա»։

«Ա՜յ, խեղճ ազգս, ինծի կը հայհոյես ու կը նախատես, որ իմ պատճառով է ամբարտավան թուրքը քեզ կը սպանե։ Ժողովո՛ւրդ, եկո՛ւր հետևես, զե՛նք վերցուր, զե՛նք, որ փրկվես, ուրիշ փրկություն չի կա, զե՛նքը կարիք մըն է, անհետաձգելի կարիք մըն է։ Հայ ժողովո՛ւրդ, դուն ինձ կը հալածես ինձ սպանողին հետ միացած, անգիտորեն կը մատնես, կատես, բայց սխալած ես, եկո՛ւր հետևես, այս է փրկության ճամփան, գիտեմ՝ վաղը պիտի զղջաս իմ դեմ գործած չարիքի համար, բայց ուշ պիտի լինի»։

Վերջին խորհրդածությունը, ցավոք, բուն մայր Հայաստանում 70 տարի շարունակ քաշքշվել է, ծամծմվել, հալածանքի ենթարկվել, արժանացել բանավոր և գրավոր մեղադրանքների, թույն ու լուտանք թափվել հենց իրեն՝ Սեբաստացի Մուրադի պայծառ անվան վրա։

«Օրագիրը» հարուստ է նաև փաստական տվյալներով, մասնավորապես տրված են Սեբաստիայից մինչև Սամսոն ծովափնյա քաղաքի միջև ընկած տարածքի տեղագրությունը, հայերի ու հույների բարեկամական կապերը, շահերի միասնությունն ու պայքարը, առանձին տեղեկություններ են տրված իր ծնողների, կնոջ և որդու, մարտական ընկերների կյանքի ու ճակատագրի մասին։ Անչափ կարևոր են մեզ համար դեռևս անծանոթ հայ քաջերի ու քաջորդուհիների մղած հերոսական պայքարը, մարտական առանձին դրվագներ։

Բոլորն էլ իրոք ուշագրավ են ու սրտամոտ։

Ահա նրանցից մեկը, որի անունը անպայման պիտի իր արժանի տեղը գտնի հայ ֆիդայիների հերոսական պատմության մեջ։ Անունը՝ Խանում, դեռահաս հայ օրիորդ, որը դուստրն է Ծարվա գյուղի մեծահարուստ Ավետիս Շահինյանի։ Հայ քաջորդուհին ականատես է լինում իր յոթ եղբայրների վայրագ սպանությանը։ Անմիջապես կտրում է աղջկական երկար հյուսքերը, հանդերձավորվում է տղամարդու պես և վեց ընկերներով փակվում է Դարբուի քարայրում։ Տղաները գնում են ջրի, բայց ընկնում են խաչաձև կրակի տակ։ Խանումը մտնում է առվի ջրի մեջ և ատրճանակի հատուկենտ կրակով պաշտպանում է ընկերներին։ «Երկու ժամ կռվեն վերջը,-գրում է Մուրադը,- կը զարնվի հինգ տեղեն և կընկնի անշնչացած։ Պատիվ ու հարգանք քեզ, հերոսուհի»։

* * *

1917 թվականին Սեբաստացի Մուրադը Թիֆլիսից փափուկ վագոնով մեկնում է Ալեքսանդրապոլ։ Նա մենակ չէր։ Այստեղ էին Ստեփան Մամիկոնյանը (Մոսկվայի հայկական կոմիտեի նախագահ) և Սեպուհը։

Զրույցներից մեկի ժամանակ Ստեփան Մամիկոնյանը մեղադրում է արևմտահայերին անխոհեմության և անհեռատեսության մեջ։ Մուրադը զայրացած պատասխանում է. «Գիտե՞ք, թե ինչպիսի՞ անարգանքներու է ենթարկված մեր ժողովուրդը, չգիտեք, դուք ի՞նչ գաղափար կըրնաք կազմել գործած ոճիրի մեծության մասին, երբ այդ մասին միայն լսած եք ու կարդացած… Եթե դուք ձեր կաշվի վրա ընդունած լինեիք այդ ահռելի խոցը, այն ատեն հավատացած կը լինեի, որ այդ ձևով չէիք խոսեր մեզ հետ»։

Սեբաստացի Մուրադն իր քաջերով հասնում է Երզնկա և քաղաքը պաշտպանում թշնամու հարձակումներից, իսկ Սեպուհը՝ Բաբերդը։

Զորավար Անդրանիկը հասնելով Սարիղամիշ, անմիջապես հեռագրում է Մուրադին, կարգադրելով թողնել Երզնկան ու ամրապնդվել Մամախաթունի՝ Ջևիդ կիրճում։ Մի հեռագիր էլ Սեպուհին՝ Բաբերդը թողնելու առաջարկությամբ։

Երզնկայում Մուրադը և գնդապետ Մորելը հաստատել էին հայկական իշխանություն։ Գնդապետ Մորելը ծագումով ֆրանսիացի էր և ռուսական բանակի բարձրաստիճան սպա: Մուրադին աջակցում էր նաև գիտակ ու գործունյա բժիշկ Արշակ Պողոսյանը։ Սեբտստացի Մուրադը կարևոր հանձնարարությամբ Մեկեում է Վիեննա, ապա վերադառնում Պարսկաստան, իսկ 1908 թվականին Բիթլիսից անցնում է Տիգրանակերտ, ապա՝ Խարբերդ։ 1909 թվականի ամռանը արդեն իր հայրենի Սեբաստիայում էր, որտեղ նրան ընդունում են սիրով ու ոգևորությամբ։ Նա այստեղ ականատես է լինում մարդկանց միամիտ ոգևորությանը, որ աստիճանաբար մեծ տարածում է ստանում երիտթուրքերի նոր սահմանադրության հռչակման և մանավանդ դեմոկրատական կարգախոսների առիթով։ Բայց քիչ անց, Ադանայի կոտորածից դառնացած հայ ազգաբնակչությանը զգուշացնում է, որ երբեք չպետք է հավատ ընծայել երիտթուրքերի խոստումներին։

Ահա նրա դիմումն իր հայրենակիցներին. «Քանիցս արդեն ըսեր եմ, ժողովուրդ մը, որ ինքզինքը պաշտպանելու միջոցներ չունի և ոչ ալ քաջություն դիմադրելու, միշտ ենթակա է ջարդվելու, նույնը պիտի լինի այստեդ, և օր մը, Բեգասս հեծած, դժբախտություն պիտի ունենամ արցունքոտ աչքերով ձեր դիակները դիտելու։ «Կռվելով միայն կրնաք փըրկվել. այս է վերջին խոսքս ու կտակս ձեզ…»։

1910 թվականին Մուրադը ամուսնանում է օրիորդ Ագապիի հետ։ Վերջինս վարժուհի էր և ուսյալ։ Պահպանվել է մի խմբակային լուսանկար (Մուրադը, կինը՝ Ագապին և որդին՝ փոքրիկ Գևորգը):

Սեբաստացի Մուրադը դրության ծանրությունից դուրս գալու համար բանակցություններ է վարում քուրդ աշիրապետերի հետ։

«Բրոնզե, ձուլածո կազմվածք… խորը, անհանգիստ, կրակ աչքեր» (Ավետիս Ահարոնյան): Դա Սեբաստացի Մուրադն է, և ինչպես վկայում են նրա հարազատները ու ընկերները, Սեբաստիայում գտնվելու տարիներին հսկայական աշխատանք է տարել հայ-քրդական հարաբերությունները ամրապնդելու, փոխադարձ օգնություն ցույց տալու ուղղությամբ։ Դա նրան հաջողվում է, թեև այն ունենում է կարճ կյանք։ Նույնիսկ թուրքական կառավարող շրջաններն էլ հաշվի էին նստում նրա հետ։ Այսպես՝ Մուրադի ջանքերով Սեբաստիայի կուսակալը քանիցս չեզոքության կոչ է անում նաև թուրքերին, և առժամանակ ի չիք են դառնում անիմաստ կոտորածները։

Մուրադն ու Սեպուհը գնում են Թիֆլիս նոր ուժեր հավաքագրելու։ Դա նրանց չի հաջողվում։ Բարեկամների խորհրդով մեկնում են Վլադիկավկաս և Արմավիր։ Նրանց թվում էր, որ ռուսական նոր իշխանությունները կընդառաջեն իրենց և զորք կամ զինամթերք կտան։ Բայց արդյունքի չեն հասնում և ուղղություն են վերցնում դեպի Ցարիցին։ Այստեդ ևս նույն հուսախաբությունն էր։ Ստիպված մեկնում են Աստրախան, ապա Բաքու, որտեղ հայ բնակչությունն ընկել էր թուրքական բանակների և թաթարական զինված հրոսակների կրակի տակ, սրվել էին ազգամիջյան հարաբերությունները, ծայր էին առել հայերի զանգվածային կոտորածները, և այս տարածքում դրված էր հայերի լինել-չլինելու ճակատագրական հարցը։

Բաքվում հանդիպում են մարտական հին ընկերներին՝ Ռոստոմին և Համազասպին, վճռում միավորել կռվի պատրաստ բոլոր ուժերը և կազմակերպել հայերի ինքնապաշտպանությունը։ Նրանք մշակում են թշնամու թիկունքն անցնելու, երկու կրակի մեջ նրան պահելու մի համարձակ ծրագիր և ձեռնամուխ լինում դրա իրագործմանը։

Հայ մարտիկները շրջանցում են թշնամուն, գրավում հարմար դիրք և հանկարծակի գրոհում թիկունքից։

Թշնամին դրան չէր սպասում և, խուճապի մատնվելով, թողնում է կարևոր նշանակությունն ունեցող բարձունքը։

Սեբաստացի Մուրադը հայ մարտիկներին տանում է գրոհի և բլուրներից մեկի գրավման ժամանակ ընկնում թշնամու գնդակից։

Ծնվել էր Սեբաստիայում, գործել Պոլսում, Սասունում, Վանում և այլուր, բայց ընկնում է Բաքվի մոտերքում՝ բարձր պահելով Գևորգ Չաուշի, Անդրանիկի, Հրայր Դժոխքի և մյուս զինակից ու մարտական ընկերների հաղթական դրոշը։

* * *

Հայ անվանի գրող-հրապարակախոս Զապել Եսայանը (1878—1944…?), սկսած Սորբոնի համալսարանի ուսումնառության տարիներից, նետվել է հասարակական-քաղաքական պայքարի ասպարեզը, գրել արձակ ու չափածո գործեր, հրապարակել գրականագիտական, սոցիոլոգիական բնույթի հոդվածներ և ուսումնասիրություններ։ Տարբեր առիթներով հանդես է եկել ուշագրավ զեկուցումներով, կարդացել դասախոսություններ, որոնց առանցքում եղել են Թուրքիայում գտնվող ազգերի իրավահավասարության և ինքնորոշման հարցերը, միաժամանակ դատապարտել է թուրքական բռնատիրությունը և նրա կողմից իրացվող հայերի ցեղասպանությունը, ուշ շրջանում համարձակորեն դիմակազերծ է արել ֆաշիզմի հակամարդկային էությունը։

Իր ստեղծագործություններում համարձակորեն քննադատում է ոչ միայն թուրքական ռազմաֆեոդալական վարչակարգը, սուլթան Համիդի բռնատիրությունը, այլև նրան հաջորդած երիտթուրքերի երկդիմի ու երկերեսանի քաղաքականությունը, որին զոհ գնաց արևմտահայությունը։ Հայրենասեր գրողն ու քաղաքացին պատկերել է թուրքական լծի տակ հեծեծող ժողովուրդների կյանքն ու կենցաղը, սոցիալական առողջ բնազդները, ինքնորոշման համար մղած արդարացի պայքարը։

Զապել Եսայանը գրել է վեպեր, սոցիոլոգիական ուսումնասիրություններ։ Մեծարժեք են հատկապես նրա պատմվածքները, ակնարկները, հոգեբանական էտյուդները։ Նրա կերտած հերոսները կրում են ժամանակի շունչն ու ոգին, չափազանց կենսունակ են, ընդվզող։ Եսայանական պատկերներում սերը, թախիծը, խոհը, բնությունն ու մարդը ներկայացված են խիստ ներդաշնված, շարժման ու զարգացման մեջ, կամքով ուժեղ և հաղթանակի հասնելու հավատով։

Զապել Եսայանն արևմտահայ այն ողջամիտ ու սկզբունքային մտածողներից է, ովքեր երբեք չեն խաբվում երիտթուրքերի դեմոկրատական կարգախոսներով և սկզբից ևեթ հանդես գալիս նոր սահմանադրության դեմ, լրջորեն մեղադրում հայ երեսփոխաններին, որոնք անմռունչ լծվել էին նրա կառքին և տառապում էին նոր անուրջներով՝ «Իմ հոգիիս մեջեն՝ ուր տառապագին ցեղի մը ժառանգությունը կը բաբախե, կբողոքեմ ձեզի դեմ, ձեր անմարդկային, ձեր պիղծ, ձեր վիրավորիչ արարքի դեմ»։

1909 թվականի ապրիլին Թուրքիայի նոր կառավարող շրջանները կազմակերպեցին Ադանայի կոտորածը, որին զոհ գնաց ավելի քան 30 հազար հայ։

Մի անգամ ևս ցնցվեց հայ ժողովուրդը։

Զապել Եսայանը հայ մտավորականների հետ լինում է դեպքի վայրերում, լսում մարդկանց, օգնում շատերի, նաև գրում է հոդվածներ, գեղարվեստական ստեղծագործություններ, որոնցից առավել հայտնի են «Ձայներ որբերու թշվառութենեն», «Աղետի զոհերեն», «Անեծքը», «Սաֆիե», «Նոր հարսը» և այլ գործեր։

1915 թվականի Մեծ եղեռնից հրաշքով փրկվում է Զապել Եսայանը և ապաստան գտնում Թիֆլիսում։ Անդրկովկասում, Մոսկվայում և Պետերբուրգում ծավալում է հասարակական եռանդուն գործունեություն, հանդես գալիս զեկուցումներով ու դասխոսություններով, գրում հոդվածներ։ 1916-ին, Թիֆլիսում, կարդում է «Հայկական վերջին հալածանքները» դասախոսությունը, իսկ Գրասերների ընկերության հրավերով Բաքվում ելույթ ունենում արևմտահայ գրողների և գրականության հարցերի շուրջ։

Մի տարի անց լինում է Իրանում, գործով մեկնում Փարիզ, սակայն կրկին վերադառնում է Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ողջ էությամբ նվիրվում գթասրտությանն ու բարեգործությանը։ Այդ նպատակով շուրջ երեք տարի շրջագայում է Ալեքսանդրիսա, Կահիրե, Հալեպ, Բեյրութ, Ադանա, Այնթապ, Ուրֆա, Տարսոն, Մերսին, Հաճըն և այլ քաղաքներում։

Տարբեր ժամանակներում նա համագործակցել է հայ գրողների, մտավորականների, հասարակական-քաղաքական գործիչների հետ, հանդես եկել կարևոր առաջարկություններով ու հայրենանվեր գործերով։ Նրան սիրով են ունկնդրել Անղրանիկ Զորավարը, Պողոս Նուբար փաշան, Ավետիք Իսահակյանը, Արշակ Չոպանյանը և ուրիշներ։

1923—33 թվականներին հաստատվում է Փարիզում, գործում իբրև սփյուռքահայ գրող ու քաղաքական գործիչ։ 1933-ին վերադառնում է հայրենիք և բնակվում Երևանում։ 1937-ին ձերբակալվում է որպես ժողովրդի թշնամի և անհայտ վախճան ունենում։

Ինչպես տեսանք, Զապել Եսայանը բոլորովին էլ պատահականորեն ձեռնամուխ չի լինում Մուրադի ոդիսականի նյութերի հավաքմանը և գեղարվեստական տեսքի բերմանը։ Քիչ է ասել, թե այն սրտամոտ թեմա էր։ Տարիներ շարունակ Եսայանը կանգնած է եղել հայ ազգային ազատագրական պայքարի առաջավոր գծում, հանդես բերել անհրաժեշտ սկզբունքայնություն, պահանջել թոթափվել ստրկամտությունից ու անորոշ կեցվածք ընդունելուց։

Զապել Եսայանի «Մուրատի ճամբորդութիւնը» հերոսական ասք է, հայ քաջարի ֆիդայիների փառավոր ուղու դրվատումը՝ խարսխված իրական փաստերի վրա։

Մուրադի գործունեության շուրջը ստեղծվել են գեղարվեստական երկեր, հորինվել երգեր։

Դրանցից մեկը երբեք չի իջել հայ մարդու շուրթերից և դարձել նրա սիրելի երգերից.

Ուրախ եղի՛ր դու հայ տղա,

Ունի՛ս պաշտպան քաջ Անդրանիկ,
Մուրադի պես հոտոտ ծաղիկ,

Էլ ի՞նչ է ուզում հայրենիք։

Սեբաստացի Մուրադի կյանքի ու մարտական գործունեությունն ամբողջական ընդգրկված է Միքայել Վարանդյանի «Մուրադ» ուսումնասիրության (1931, Բոստոն) մեջ։ Հեղինակն անձամբ գիտեր Մուրադին և նրա ընկերներին։ Գրքի համար նյութեր հավաքելիս լսել է թե Մուրադի հարազատներին, թե դասընկերներին և թե նրա մարտիկներին ու մերձավորներին։ Դանիել Վարուժանը, լսելով Մուրադի՝ գետանցի առասպելական պատմությունը, գրում է «Բեգաս» ծավալուն բանաստեղծությունը՝ կերտելով օդապարիկ նժույգի և նրա հեծյալ ասպետի ձույլ կերպար, որ գալիս է խորհրդանշելու վաղնջական ժամանակներից երազած լույսի և արդարության.

Ո՛ւր որ դոփե սմբակն՝ հոն կր բանա վիհ ծուխերուն,

Ո՛ւր որ բախե լանջը գոռ՝ կը թոթափե փշրված

Կայծ․․․

Ցոլածին նժույգ հեծած ասպետը սլանում է դեպի երկինք, անցնում բարձունքների ու լեռների կատարների վրայով, ձգտում է հասնել արևին։

Հույսի, լույսի և ազատության ձգտող Բեգասն ու նրա հեծյալ ասպետը թռչում֊ճախրում են երկնքում, մարդկանցից ու կյանքից վեր և կգան՝ իրենց հետ բերելով լուսավոր ապագա, խաղաղ կյանք, որին այդքան սպասում էր հայ մարդը։

Քնարական պատկերները վարուժանական շնչով ծիածանվում ու ծավալվում են, առջևում հառնում է Մուրադը իբրև փառքի հուշակոթող, որը պիտի ունենա հետևյալ մակագրությունը.

Վե՜ր, վե՜ր, Բեգա՛ս…

Բայց, հեռուն, ի՞նչ սպիտակ տարածություն լուսափառ
Ճառագայթեց աչքերուդ մեջ ամեհի․․․

Օ՜, Բեգա՜ս, Բեգա՜ս․․․

Սեբաստացի Մուրադը հայ ժողովրդի ոգեղեն ճիչն է…

ՍՈԻՐԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու

ՄՈՒՐԱՏԻ ՃԱՄԲՈՐԴՈԻԹԻՒՆԸ[1]

Սվազէն Պաթում

1915 թ. մարտի 15-ին, ժամը երեկոյեան 7֊ին (ը.թ.) երեք ձիաւոր ոստիկաններ եկան զարկին մեր դուռը[2]. ես տանը չէի և լուր ստացայ․ եկայ և հրաւիրեցի զիրենք, որ տուն մըտնան։ Անմիջապէս որ տեղաւորուեցան, ինձի ներկայացուցին թուղթ մը, որ ստորագրուած էր թէ՛ վալիին և թէ՛ Ալայ պէյին կողմէն և հետևեալ բովանդակութիւնը ունէր. «Նամակնիս ստանալնուդ պէս եկէք, քանի մը կարևոր գործերու մասին խորհրդակցելու համար»։ Անմիջապէս զգացի դաւադրութիւնը, բայց հանդարտ երեւոյթս պահելով, սկսայ զբաղեցնել ոստիկանները։ Հրամայեցի, որ ճաշի պատրաստութիւն տեսնեն, բայց ոստիկանները կը շտապէին. իմ դիտաւորութիւնս էր մինչև ուշ գիշեր յետաձգել և կը ջանայի զիրենք զբաղեցնել հետերնին խօսելով և միևնոյն ատեն սպասցնելով ճաշի։ Ոստիկաններէն մէկը, որ Ալայ պէյին եավէրն (թիկնապահ) էր, հսկայ հասակով, մեծ պեխերով և խիստ դէմքով մարդ մըն էր. երկրորդը՝ ոճրագործի դէմքով, բարձրահասակ, չոր, թուխ. իսկ երրորդը խորհրդաւոր և մռայլ դէմքով մարդ մըն էր, մազերը կիսով ճերմկած և որ ոչ մէկ կերպով չէր կարելի զբաղեցնել։

Այդ միջոցին տնեցինք տունը կը դատարկէին. բոլորը սուգի մէջ էին և կը զգային, թէ ծանր դէպքերու սկզբնաւորութիւն էր ասիկա։ Այդ պահուն հասաւ նաև 16 տարեկան հայ տղայ մը, որ վազնի վազ կուգար քաղաքէն (Սեբաստիա) և բովանդակութիւնը կը բերէր այն նամակին, որ հասած էր կետրոնէն։ Հրահանգը հետևեալն էր․ «Դրութիւնը սոսկալի է, զգաստ և զգոյշ եղէք…»

Առանց մեր տանը եղող ոստիկաններուն կասկածը հրաւիրելու, յաջողեցայ երկու ձիաւոր տղաք ճամբայ հանել դէպի Սեբաստիա՝ իմ դրութիւնը իմացնելու, որոնց յանձնեցի նաև կուսակալին նամակը։ Բայց անոնք հազիւ թէ հասեր էին գիւղին սահմանը, ձերբակալուեր էին, որովհետև գիւղը շրջապատուած էր արդէն։ Երբ այս լուրը լսեցի, հասկցայ, որ այլևս անկարելի էր այդ երեք ոստիկանները պահել, մօտերնին եկայ ու ըսի։

- Դուք այլևս կրնաք երթալ, ես կէս ժամ ետքը կուգամ, չեմ ուզեր գիւղէն ոստիկաններով մեկնիլ։

- Մեզի համար պատիւ է ձեզի հետ քաղաք մտնիլը, պատասխանեցին։

Կեցայ իրենց դէմ ու վճռական կերպով ըսի.

- Գացէ՛ք, ես ձեզ հետ չի պիտի գամ։

Ոստիկանները յուսահատած տեղի տուին և ձիերը նստեցան։ Ես իմ ձիս և հրացանս պատրաստ ունէի արդէն, կը շտապէի մեկնելու, երբ անոնք, որ պահուըտած էին և իմ շարժումներս կը դիտէին, յանկարծ իմ դէմս եկան։

- Ես ձեզի հետ գալու միտք չունիմ, ըսի, ուր որ կուզէք գացէք։

Լռեցին ու հեռացան։

Ես խումբ մը ընկերներով հեռացայ Կովտունէն։ Այդ միջոցին իմ ընկերներս էին՝ եղբայրս, եղբօրս որդին, քաջ որսորդ, և անոնցմէ զատ Եղօն ու Նշանը։

Հասանք Խորսանա գիւղը, որ կը գտնուի Կովտունի հարաւային կողմը, գետին միւս կողմը, մէկ ժամ հեռաւորութեամբ։ Հոն գտանք շատ լաւ ընդունելութիւն. մեզի համար նախապէս պատրաստած էինք զէնք, ձի, թամբ, հեռադիտակ, թիւրք ոստիկան զինուորներու հագուստներ և ամեն անհրաժեշտ բաները, մեծ յարգանքով կը վերաբերուէին և գիտենալով, թէ թշնամիին ձեռքէն կը փախչէինք, կաջակցէին մեծ ուրախութեամբ։ Ամբողջ գիւղը ոտքի ելաւ և գլխաւորապէս մեզ շրջապատեցին Ն. Դանիէլեան 37 տարեկան անձ մը, որուն անցեալը շատ մաքուր չէր, բայց անկեղծ զղջումի եկած էր և ամեն ինչ կընէր մոռցնել տալու համար իր գործերը երեսի վրայ թողած, հանրութեանը գործերովը կըզբաղուէր, Նշան Ճանիկեան, 44 տարեկան, հնչակեան, որ խանդավառ անձնուրացութիւն ցոյց կուտար և Արտաշէս անունով երիտասարդ մը, զուարթ դէմքով և ուրախ տրամադրութիւններով, որ իր Ամերիկայի մէջ դժուարաւ շահած բոլոր դրամը կը տրամադրեր հասարակաց գործին անվերապահօրէն։ Խորհրդակցեցանք, կարգադրութիւններ ըրինք և գլխաւորապէս որոշեցինք զգոյշ մնալ, բայց զէնք չի յանձնել։

Երեք-չորս ժամ Խորսանա մնալէ ետքը մեկնեցանք Սենեքերիմ թագաւորին շինած Հրեշտակապետ վանքը, որ նոյն անուն լեռան վրայ շինուած էր։ Բարձրադիր գեղեցիկ տեսարանը մեզ յուզեց. մտածեցինք, որ թերևս վերջին անգամը մը տեսնէինք այդ վայրերը։ Ալիսը կերկարէր մեր ստորոտը, և մինչև հեռուները կը տարածուէին դաշտերը ու գիւղերը, որոնք կարծես տխրած էին սոսկալի սպառնալիքներու ներքև։

Ծերունի վանահայրը մեզ ընդունեց ուրախութեամբ։ Ազգասէր ու բարի մարդ էր։ Իր 19—20 տարեկան եղած ժամանակը չարչարած էին զինքը. կախած էին գլխիվայր խոստովանութիւններ ընել տալու համար, բայց անիկա ամեն տեսակ չարչարանքներու տոկալով, գաղտնապահ մնացած էր. անցեալին մէջ կառավարութեան պաշտօնեայ եղած ըլլալով, ծանօթ էր թուրքերուն հոգեբանութեան։ Մեզ առաջնորդեց իր համեստ սենեակը, որ կը գտնուէր երկրորդ յարկին վրայ և որուն միակ զարդերն էին աղօթագիրքերը և պատմութեան գիրքերը։

Անմիջապէս մարդ ղրկեցին Տուզասար և կանչեցին Գալուստ աղան և Աբգար Մհեանը, երկու քեհեաները։ Անոնք հասան երկու ժամէն և սկսանք խորհրդակցել մեր բռնելիք դիրքի մասին։ Որոշեցինք, նկատի ունենալով մեր աշխարհագրական դիրքը, մեր ուժերը, ձմեռը, չի մեծցնել խումբը, ցրուել տղաքը մօտակայ գիւղերը և լուռ ու մունջ մնալ։

Աչքի կիյնար Գալուստ աղան, որ նախկին յեղափոխական մըն էր և մեծ եռանդով յոյս կը ներշնչէր մեզի։

- Ամեն ինչ նախատեսուած է, կըսէր, պէտք չէ յուսահատիլ. բոլորդ կը մնաք մեր գիւղը. ձեզի համար ամեն ինչ պատրաստ է. ե՛ս պատասխան կուտամ կառավարութեան, եթէ բան մը հարցնեն. մինչև որ ես չի մեռնիմ, ձեզի համար մահ չի կայ։

Խորսանայի մէջ նոր ընկերներ միացան մեզի և մեր խումբը եղաւ ընդամենը 10 հոգի։

Մեզ տարին Տուզասար. գիւղը ձորի մը մէջ է և կռուի համար շատ յարմար, որովհետև հիւսիսէն և հարաւէն միայն ճանապարհ ունի։ Ժողովուրդը տգէտ է, բայց ուսումնասէր և ազգասէր։ Նոր կառուցեր էին դպրոցը 800 ոսկիով և երկու ջաղացք յատկացուցեր էին դպրոցին ի նպաստ։ 1895-ի կոտորածին գիւղը ունեցած էր 400 սպանուած և 200 վիրաւոր. այնպէս որ հազիւ թէ քանի մը տարիքաւոր մարդիկ կային այդ սերունդէն, ես այդ գիւղը կը կոչէի «Մարտիրոս» գիւղ։ Նոր սերունդը քաջ էր, լաւ զինուած և հաստատակամ։ Ամեն օր մեզ համար մէկ երկու ոչխար կը մորթէին և կը մերժէին ոևէ փոխարինութիւն։

- Այս ունեցածնիս ալ մեզի չի պիտի մնայ, կերածնիդ ալ հէլալ է, խմածնիդ ալ, կըսէին։ Ինչքան ալ որ յարգանքով և սիրով կը վարուէին մեզ հետ, մենք մտածեցինք, թէ վտանգաւոր է մէկ գիւղի մեջ մնալ, որովհետև դիմադրութեան պարագային վտանգ կրնար գալ գիւղին գլխուն և բարձրացանք Տոլզասարի արևելեան կողմի լեռը։

Հոն գտանք զինուորական փախստականներ, որոնք հողի ներքև խրճիթներ շինած էին։ Մեզի յատկացուցին բնակութեան տեղեր և երեք֊չորս օր մնացինք հոն. անձրև կը տեղար և ցուրտ էր ու տեղերնիս խոնաւ։ Խումբը բաժնուած էր երկու խրճիթի մէջ, որպէսզի վտանգի պարագային ամբողջ խումբը չվնասուի. դիրքերնիս լաւ էր և տղաքը պահապանութիւն կընէին. դրան բացուածքներէն կը դիտէին շուրջ բոլորը բացի թիկունքէն։

Զատիկը անցուցինք այդտեղ։ Մեր ամենուս տրամադրութիւնը շատ լաւ էր։

Հայ գիւղացիները իբր խաշնարած կուգային մեզ մօտ և հաց կը բերէին, բերին մատաղ և նշխարներ։ Զատիկի ըՆթրիքը սարքեցինք գետինը, շուրջ բոլորը նստեցանք և ես հաղորդեցի նշխարներով բոլոր ընկերները։ Ուրախ էին, որ ես թիւրքերուն ճանկը չինկայ, բայց ես գիտէի, որ ատիկա թեթև չպիտի ըլլայ ժողովրդին համար։

Լսեր էինք, որ կառավարութիւնը խիստ հրամաններ և ոստիկաններ արձակած էր ամեն կողմ, գիւղերը պաշարուած էին և լեռան ճամբաները բռնուած։ Կառավարութիւնը յայտարարած էր, որտեղ որ զիս և իմ խումբս գտնային, գիւղը ոչնչացնելէ ետքը, խոտերը անգամ պիտի հրդեհէին։

Զատիկի երրորդ օրը տեսանք, որ քանի մը ոստիկաններ եկան Տուզասար։ Այդ տեսնելով, նոյն գիւղի դաշտին մԷջ աննշան տեղ մը փոս մը իջանք։

Հոն երդում ըրինք և ուխտեցինք ոևէ պարագայի անձնատուր չլլալ և որոշեցինք, որ մինչև մեր խումբին վերջին անդամը կռուելով մեռնինք և ոևէ պարագայի և ոևէ պատճառով ողջ չանցնինք թշնամիին ձեռքը։

Կէս օրին ժամանակները հեռադիտակով տեսանք, որ կին մը կուգայ. բարձրահասակ էր, նիհար և նման էր քրդուհիի. լրտես կարծեցինք: Մեզ հաց բերող տուզսարցիները, բահերնին ուսերնուն վրայ, բանուորի ձևով մօտեցան անոր և հարցփորձեցին և մեզի լուր բերին, թէ կասկածելի է։ Ընկերները ըսին. «Պէտք է սպանել»։ Ես թոյլ չի տուի. «Գուցէ մէզի պէս ցաւոտ մէկնէ», ըսի։ Կինը գնաց դէպի հիւսիս Ալիս գետին ափն ի վեր։

Իրիկունը կնոջ անցած ճամբով գացինք Ուշգնամ (ուխտատեղի), ուր հնութիւններ կան և հարիւրաւոր քարայրներ։ Ցուրտը անտանելի էր, մանաւանդ երբ անշարժ նստած էինք։ Միայն Եղօն չէր մրսեր. իր հետ ունէր 12 օխանոց թիթեղէ ամանով օղի. անդադար կը խմէր ու կը խօսէր, կըսէր առակներ, կատակներ կընէր և իր ուրախութիւնով կը վարակէր մեզ։

Գիշերուան ժամը 2-ին գետին միւս կողմէն տեսանք որոշուած նշանը. կրակ վառելով մեզ պիտի իմացնէին, թէ երբ կրնանք գիւղ երթալ։Տուզասարցիք, որ հնչակեան էին, լուր տուած էին Կառվայ գիւղի ամբողջ հնչակեաններուն և խմբերով եկած էին մեզ դիմաւորելու։ Մենք մեր կարգին տրուած նշանին վրայ մօտեցանք գետափին. բայց գետը այնքան կատղած ու փրփրած էր, որ անկարելի էր անցնել։ Մէկ ափունքէն միւսը հազիւ իրարու ձայն կը լսէինք։ Հասկցանք, որ իրենց հետ էին տէրտէրը, որ իմ հին ուսուցիչս էր, Տէր Ուստոս քահանան, հին յեղափոխական և սքանչելի մարդ մը, հաճի Սարգիսը, հարուստ և համեստ անձ մը, Նազարը և մեր գիւղացի ուստա Գալուստը։

Իրենց վերջին խօսքը այն եղաւ, որ այլևս այսօր ժամանակը անցած է, թէ հետևեալ օրը գոմէշի սայլերը կը բերեն և մեզի կանցունեն։

Իմացեր էինք, որ գիւղը թշուառ վիճակի մէջ է, շատերը տիֆէ վարակուած են և ամեն տուն հիւանդ կայ ու ամենքը սնանկացած են, բայց իրենց ցաւին ու հոգին մէջ մեծ եռանդով օգնութեան կուգային մեզի և իրենց աջակցութիւնը չէր կարելի մերժել։

Գիւղացին սովորութիւն ունի իր ջուրը գետէն կրելու, այնպէս որ թէև գիւղը լիքն էր ոստիկաններով, անոնք առանց կասկած ներշնչելու երկրորդ օրը բերին սայլերը և անցան մեր ափունքը. գետը վարարած էր և գոմէշներուն հազիւ գլուխները կերևային. այս պայմաններուն մէջ մեզ անցուցին և գացինք գիւղը։ Մեզ այնպիսի ընդունելութիւն ըրին, որպիսին չէինք կարող նոյնիսկ երևակայել. յուզմունքէ և ուրախութենէ կարտասուէին և եղբայրական զգացումը այնքան մեզ սերտօրէն կը կապէր, որ վտանգ ու մահը թեթև կը զգայինք։ - Մեզ համար մեծ երջանկութիւն է ձեզ հիւրընկալել, ձեզ կը պահպանենք ամեն գնով, կըսէին:

Նստեցանք ու խօսեցանք և իմացանք նոր և տխուր լուրեր։

Նոյն օրը կուսակալը յայտներ էր Հաֆըքի հազարապետ Րիզա պէյին, թէ ինձի ոևէ բան չի սպառնար, եթէ երթամ յանձնուիմ. հազարապետը իմ բարեկամս էր, այդ պատճառով կուսակալը յանձնարարեր էր իրեն, որ զիս վստահեցնէ և համոզէ։ Միւս կողմանէ կառաւարութիւնը ղրկած էր Գրիգոր Տէրտէրեանը, որ իմ սանահայրս է, մօրս քով, որպէսզի զայն համոզէ և դրդէ, որ մայրս զիս գտնելով ղրկէ կառավարութեան։ Մայրս փորձուած և քաջ կին էր. մեր փոքր հասակէն իր զգուշաւորութեամբ և անվախութեամբ քանի՜ անգամներ մեզ ազատեր էր վտանգէ։

Մայրս կը պատասխանէ.

- Ես ոևէ տեղեկութիւն չունիմ. կառավարութեան թևը երկար է, կրնայ տղաս ձերբակալել, երբ որ ուզէ։

Գրիգորը վերադարձին հանդիպեցաւ Կառվայ գիւղը և մեր գիւղէն տեղեկութիւններ բերաւ։

Այն իրուկունը, որ ես Կովտունէն փախայ, զիս ձերբակալելու եկող ոստիկանները կը հեռագրեն. «Մենք բռնեցինք Մուրատը, բայց Կովտունի գիւղացիք հարիւրաւոր հոգիներով յարձակուեցան մեր վրայ և ազատեցին զինքը»։ Արդէն Կովտունի մէջ կային 40 ժանդարմաներ, ասոնց կուգայ կը միանայ Բրգնիկ գիւղի թապուրը և ակին գլուխէն, բարձրէն կը սկսեն հրացան արձակել, վախնալով, որ գիւղը պիտի դիմադրէ իրենց։ Յետոյ մեծ բազմութեամբ կուգան կը մտնեն մեր տունը, մայրս կը չարչարեն. եղբայրներուս կիները կը փախին, բայց մեծ եղբօրս կինը կը ձերբակալեն ու կը տանին. տունը կը խուզարկեն, կը գոցեն դռները, կը կնքեն ու կը հեռանան։ Մեր տնեցիները իրենց երեխաներով կը մնան թափառական, ամեն անգամ որ տուն մը իր դռները կը բանայ հիւրընկալելու համար զանոնք, ոստիկանները կը յարձակին, մարդիկը կը ծեծեն և ոչ ոքի թոյլ կուտան որ ոևէ ծառայութիւն ընէ իմ ընտանիքիս անդամներուն։

Այս բաները լսելով, ծանր տխրութեան տակ ճնշուած մէկ կողմ նստած կը խորհէի և չէի կարող խօսիլ, ամենքն ալ լուռ էին և երբեմն կը հառաչէին օ՜ֆ, օ՜ֆ… Ուշ ատեն լուր բերին, թէ Բրգնիկի հայ կաթոլիկ Մկրտիչ Ղարիպեանը, որ մասնակցած էր սուլթանին դէմ սարքուած մահափորձին, եկած է և կուզէ մեզ Տուզասար տանել։

Ուղղուեցանք գետին ափը. սայլը լծեցին. ցուրտը սոսկալի էր և գետը կատաղած. անցանք գետէն մինչև կուրծքերնիս սառած ջուրերու մեջ. միւս ափունքը հասնելէ ետքը ցեխերու մէջ թաթխուելով հասանք Տուզասար գիշերուան ժամը 8-֊ին և իջանք Ղազար աղայի տունը։ Մկրտիչ իրեն հետ բերած էր հինգ ռումբ, քսան ձեռք զգեստ, ուտելիքներ և այլն։ Պատմեց հետևեալը.

Իմ փախած օրիս երկրորդ օրը ձերբակալած են 12 հոգիներ, որոնց իւրաքանչիւրին օրական 120 գաւազանի հարուածներ կուտային։ Այդ սոսկալի դրութենէն գրգռուած տոքթէոռ Հայրանեան կը դիմէ կուսակալին և կըսէ.

— Եթէ Մուրատին և այդ ձերբակալուածներուն յանցանքը դաշնակցական ըլլալն է միայն, ես ինքս ալ դաշնակցական եմ։

Կուսակալը կը պատասխանէ.

— Հապա ինչպէս, Մուրատը լեռը կը հանէք իր եղբայրներուն հետ. բայց իր կինը ո՞ւր պիտի ազատի իմ ձեռքէս։ Ձեզի հետ քաղցր, քաղցր կը խօսէինք և դուք ալ ինքզինքնիդ բան մը կարծեցի՞ք. դուք հիմա կը տեսնէք։

— Իհարկէ կարող էք շատ բան ընել, բայց մարդկային զգացումները… կըսէ տոքթէոռը և կը հեռանայ։

Մկրտիչը կնոջմէս[3] նամակ մը բերած էր։ «Կերևի գիտէիր պատահելիքները, կը գրէր կինս, երբ ինձի խօսեցար տասը օր առաջ և պատուէրներ տուիր։ Իմ մասիս երբէք մի մտածիր, ե՛ս ինքզինքս կը սպաննեմ։ Խնդրեմ գրէ դեղագործին, որ ինձի քիչ մը թոյն տայ»։ Պատուիրեցի Մկրտիչին, որ կնոջս խնդիրքը կատարէ և թոյն տայ իրեն. յետոյ իմացայ, որ դեղագործները մերժեր էին։

Այս կարգադրութիւնները ընելէ ետքը բաժանուեցայ ընկերներէս և Նշանին հետ գացի Վարդան քէհեային, որ 55— 60 տարեկան մարդ մըն էր, բայց միշտ կորովի, միշտ յանդուգն և ազգասէր։ 1893 թուականին թուրքերը զինքը չարչարած էին, շատ տառապանք կրած էր, բայց երբէք չէր յուսահատած։

Լուսաբացին արթնցայ և զգացի, որ հիւանդ եմ. սարսուռներ անվերջ կը ցնցէին զիս, և գլուխս ցանրացած էր։ Տեղս անհանգիստ էի, բայց երկու օր մնացի և ընկերներէս խնդրեցի, որ զիս լեռը փոխադրեն. հիւանդ վիճակս զիս մտահոգ կընէր. կը վախնայի, որ անկարող կըլլամ ոտքի կանգնելու, ինքզինքս պաշտպանելու և անպատուաբեր կերպով մը կը մեռնիմ. բայց ընկերներս, անկարելի համարելով լեռ տանել զիս այդ վիճակին մէջ, փոխադրեցին ինձ Հայկ Պասմաճեանի տունը, ուր մաքուր և առանձին սենեակի մը մէջ պառկեցայ։ Անկէ ետքը ինկա՜յ ինքնակորոյս վիճակի մը մէջ. հինգերորդ օրը սթափեցայ և տեսայ, որ ամենքն ալ շուրջս բոլորած կուլան։ Զիրենք մխիթարեցի։

— Այս ցաւը ինձի չի մեռցներ, ըսի, միայն թէ չի պաշարուենք:

Եղբայրս զիս կը խրախուսէր։

- Մի վախնար, ինչ որ ալ ըլլայ, քեզ կը փրկենք։

Այս վիճակին և այս հոգերուն մէջ կանցնէին երկայն ու ծանր օրերը:

Ութերորդ օրը զգացի, որ աչքերս լաւ չեն տեսներ ու ականջներս լաւ չեն լսեր։ Եղբայրս մարդ ուղարկեց քաղաք բժիշկ մը հասցնելու համար։ Մարդը կէս օրէն ետքը վերադարձաւ բերելով քոնեակ և հականեխական դեղեր և նամակ մը տոքթեոռ Հայրանեանէն, որով բժշկական պատուէրներ կուտար։

Գիշերուան ժամը ութին կայրուէի։ Հայկին մայրը զիս կը խնամէր գուրգուրանքով և սրտի դպչող ձայնով կըսէր։

- Քէօռնամ, օղու՜լ, այդ ալ պիտի տեսնէիր։

Կը հեծեծէի ցաւէս ու ջերմէ և լոգանք խնդրեցի։ Պաղատեցայ Եղօին «ջո՜ւր, պաղ ջո՜ւր», բայց անիկա մերժեց. վերջապէս Նշանը տեղի տուաւ խնդիրքիս։

Հետևեալ օրը լուր եկաւ, թէ Խորսանան պաշարուած է 250—300 հետևակ եւ ձիաւոր զինուորներով։ Պէտք էր մեկնիլ: Ինձ համար պատգարակ պատրաստեցին. մերժեցի. ձիու վրայ դրին զիս և տարին լեռը. հազիւ գլուխս կրնայի բռնել և ամեն րոպէ կը կարծէի, որ պիտի նուաղիմ ու իյնամ։ Վտանգը, թշնամիին ձեռքը իյնալու վախը զիս կանգուն պահեցին և հասայ լեռը, ուր պէտք էր ապաստանէինք ստորերկրեայ ցած այրի մը մէջ։ Դագաղի նման անձուկ տեղ մըն էր և չէր կարելի ոտքի վրայ կենալ. սողալով երկնցայ ու պառկեցայ, մինչև եղբայրս քովս կզկտած՝ զիս կը խնամէր։ Երկու օր մնացինք հոն, երրորդ օրը իմացուցին, թէ զիս պիտի տանեն Կառվայ գիւղը։ Եղօն կը հակառակէր եղբօրս և եղբօրս որդիիս ինձի ընկերանալուն. երկար վիճեցանք, բայց իմ տկարութենէս ընկճուած տեղի տուի և եղբայրներս ղրկեցի Տուզասար։ Նշան Մուրատեան և Վարդանը զիս հեծուցին ձիուս[4] վրայ և տաժանելի կերպով հասանք գետին ափը. ջուրերը բարձրացած էին և ջերմէ չարչարուած մարմինս կը սոսկար պաղ ջուրէն։ Բայց ինքզինքս զսպեցի։ <<Պէ՜քաս, քեզ ղուրպան>> գոչեցի, և Պէքասը թռաւ ջուրերուն վրայէն։

Եղօն մնաց Տուզասար զէնքերուն վրայ հսկելու համար. իմ երկու ընկերներս զիս այնքան լաւ կը խնամէին, որ կարծես արեգակէն և հովէն իսկ կուզէին զիս պաշտպանէլ. իրենց կեանքի գինովը կուզէին զիս փրկել:

Հասանք Կառվայ և իջանք տէրտէրին տունը։ Չորս հոգի տիֆով բռնուած էին և պառկած էին. քահանան մէկ մեր քով կը վազէր, մէկ հիւանդներուն քով։ Մինչև երեկոյ մնացինք հոն, բայց ես ինքս հիւանդ ըլլալով շատ կը նեղուէի միւս հիւանդներէն. երեկոյին երեքնիս երկու ձիով բարձրացանք Սախարի գիւղը. չէի կրնար կենալ ձիու վրայ և ամեն վայրկեան կը կարծէի, որ պիտի իյնամ. կը շտապէինք հասնելու, բայց դժբախտաբար ճամբան կորսնցուցինք և մոլորեցանք մացառներու մէջ։ Մութը տարածուած էր ամեն կողմ, շունչս կը բռնուէր, աչքերս արցունքէ կը կուրնային և այսպէս տևեց մինչև լուսաբացը։ Երբ մութը փարատեցաւ, գտանք մեր ճամբան, բայց այնքան ուժասպառ էի, որ ստիպուեցայ ձիէն իջնել։ Ընկերներս գետինը հարթեցին, եաբունջին փռեցին և, հակառակ որ վերին աստիճանի վտանգաւոր բան էր, մացառներէ կրակ վառեցին։ Ես կը սարսռայի անդադար, տղաքը ոտքերս ծոցերնուն մէջ առած կը ջանային իզուր զիս տաքցնել:

Վարդանը գնաց Կառվայ գիւղի գոմերը կաթ ու հաց բերելու և հովիւ ուղարկեց հարկ եղածը բերել տալու: Գիշերը մնացինք լեռը, ձիւն էր ամեն կողմ, ցուրտ և բուք։ Ձիերը անօթի էին և անդադար կը խրխնջային:

Յաջորդ օրը գնացինք խանձարցոց գոմերը: Հովիւները մեծ ուրախութեամբ ընդունեցին մեզ. ձիերուն կեր տուին և մեզի՝ կաթ։ Քիչ մը կազդուրուելէ ետքը իրենցմէ մէկը գիւղ ղրկեցինք, որպէսզի մեզի ծանօթ մարդիկը գան։ Մեր տեղը ճամբու վրայ էր, թուրքեր կրնային անցնիլ ու մեզ տեսնել, ես հիւանդ պառկած էի և ձայնս այնպէս մը կտրուած էր, որ, երբ ուզէի խօսել, վանկ մը չէր լսուեր:

Եղօն եկաւ Տուզասարէն և իմացուր, թէ այն գիւղը պաշարուած է. անդադար հրացանաձգութիւն կընեն գիւղին վրայ և տուզասարցիները կենթարկեն սոսկալի չարչարանքներու. ով որ կարողացած է, լեռը ապաստանած է իրենց հետ:

Կէս օրը անց մեր ղրկած հովիւներուն տուած տեղեկութեան վրայ Կառվայ գիւղէն եկան Համբարը, Զատիկը և տէրտիրոջ տղան: Ասոնք յայտնեցին, թե որոշած են մեզ պահել, եթէ նոյնիսկ գիւղը զոհ երթայ: Մեզի համար դժուար էր այդ պայմաններու մէջ իրենց հիւրընկալութիւնը ընդունիլ, բայց պահուելու տեղ չունէինք, հիւանդ էի և անկարող գրեթէ շարժուելու. ընդունեցայ իրենց առաջարկը: Ձիերը արձակեցինք և վերջին անգամ ըլլալով համբուրեցի Պէքասին աչքերը: Զիս շատ անգամներ թշնամին հետապդնումէն ազատած էր, ծանր էր հրաժեշտ տալ իրեն, բայց անկարելի էր այլևս ձիերը պահել: Համբուրուեցանք նաև այն ընկերներուն հետ, որոնք գոհ չէին փախստականի կեանքէն և կուզէին գիւղերը վերադառնալ, և այսպիսով բաժնուեցանք իրարմէ:

Երեկոյին էշ մը բերին և վրան նստեցուցին զիս. երկու քովերէս կը քալէին Հայկը և Բաշուկը, որ 18 և 17 տարեկան պատանիներ էին. կէս ժամուայ ճամբան գնացինք հինգ ժամէն և հասանք Չաթալ Ուլախի քարայրը: Ներս մտան նայեցան, որ թաց է. ցրթենիներ վառեցին, որ չորնայ և ամեն ինչ պատրաստելէ ետքը զիս մտցուցին քարայրը և պառկեցուցին. ինչ որ ունէին, ծածկեցին վրաս, կրակ վառեցին, և հանգստացանք. պահակ կեցած էր հիւսիսային կողմը քարին վրայ: Դժուար էր քարայրը մտնել ելնելը. եթէ սայթաքէին, կրնային թաւալ գլոր իյնալ և կոտրտուիլ:

Երկրորդ օրը եկան Մկրտիչը և եղբայրս. քաղաէն բերեր էին իրենց հետ սննդարար ուտելիքներ, դեղեր և դրամ: Մկրտիչին ըսածներուն նայելով` կառավաութիւնը համոզում գոյացուցեր էր, որ մենք մեկնած ենք Սվազի վիլայէթէն և հետապնդումը դադրած էր:

Այս լուրը մեզ բաւական հանգստացուց, սակայն Եղօն կրկին վէճի բռնուեցաւ ինձի հետ և պնդեց, որ եղբայրս հեռացնեմ ինձմէ: Երկպառակութիւն յառաջ չի բերելու համար` եղբայրս և եղբօրս տղան ինքնաբերաբար Մկրտիչին հետ մեկնեցան և գացին Կառվայ: Գիւղը ոստիկաններով պաշարուած էր. եղբայրս և եղբօրորդիս կը փախին կերթան Կովտունի մօտերը: Անօթութիւնը զիրենք կը ստիպէ դուրս ելնել իրենց թագըստոցէն. հաց ուզելու համար մարդ կը ղրկեն գիւղ, կը մատնուին և կը ձերբակալուին:

Հետևեալ օրը տեսանք, որ մազանցի գըզըլպաշ մը եկաւ մեր քարայրն մուտքին առաջ և տեսաւ մեզ. Զատիկը աւազակ ձևանալով գնաց դիմաւորեց և պատուիրեց, որ ոչինչ ըսէ: Գըզըլպաշը խոստացաւ նոյն իսկ հաց բերել ու մեկնեցաւ, բայց մենք` կասկածելով` երեկոյեան իսկ մեկնեցանք մեր թագստոցէն և գացինք Խանձարի գոմերը: Այս տեղափոխութիւնը կատարեցինք դժուարաւ, տաժանելիօրէն:

Խանձարի գոմերուն մէջ ընթրեցինք: Ժողովուրդը սարսափի մէջ էր և մէկ ժամէն միւսը կը սպասէր սոսկալի դէպքերու։ Լուսաբացին որոշեցինք մեկնիլ. ձիւն ու բուքը շնչասպառ կընէին մեզ, բայց չի վտանգելու համար այդ տեղի ժողովուրդը, մեր մեկնումի որոշումը գործադրեցինք:

Մտանք անտառ ու ձորի մը մէջ իջանք, տղաքը ցախերը կտրեցին ու մեզի համար պատսպարան մը շինեցին։ Հոն եկան կառվացի հաջի Սարգիսը իր հրացանով և երեք ընկերներով, որոնք հետապնդուած էին։ Բերած էին նաև մածուն, կաթ և կերակուր. անձրևը սկսաւ տեղալ, բայց կրակ վառեցինք ու գետնին վրայ բոլորուելով ընթրեցինք. երեկոյին անոնք մեկնեցան, իսկ մենք գացինք Չորախին ձորը։

Անձրևին յաջորղեց ձիւն և քանի մը ժամէն չորս մատէն աւելի ձիւնով ծածկուած էր ամեն կողմ. ստիպուած եղանք մեր դիրքերէն դուրս ելնել և ձորը մտնալով կրակ վառել, որպէսի քիչ մը տաքնանք։

Ահա յանկարծ Սեբաստիայէն մեր սուրհանդակները եկան՝ Բաշուկը և Հայկը. բերած էին ուտելիքներ և տեղեկութիւններ։ Հարկ էր դարձեալ տեղափոխուիլ և երեկոյին գացինք մեր գոմերը, Սէօյիւտ Էօզի։

Երբ լույսը բացուեցաւ, տեսանք, որ լեռներուն գագաթները կը վըխտան լրտեսներով։ Այն գըզըլպաշը մեզ մատնած էր։ Այդ քիւրդերը, որ խաղաղ ժամանակ մեզմէ աւելի ճնշուած էին թիւրքերէն, այս նեղ օրերուն դարձեալ հայերու դէմ էին և կրցած չարիքնին կը գործէին։ Մեր դրութիւնը շատ դժուար էր. մեր հագուստները թաց էին, կը մսէինք, բայց կրակ չի վառեցինք։ Չորս կողմերէն մարդիկ կերևային, և չէինք գիտեր, բարեկա՞մ էին թէ թշնամի, որովհետև այդ կողմերը կային փախստական հայեր և թուրքեր։

Նոյն միջոցին արևելեան կողմէն յայտնուեցան խումբ մը թուրքեր, որոնք վաղուց, կացինի կոթ և այլն կը ծախէին և իրենց հետ կը բերէին կապկպուած մարդ մը։ Տղաքը ուզեցին յարձակիլ ու մարդը ազատել առանց գիտնալու, թէ ի՞նչ ազգութեան կը պատկանի, բայց եթէ դուրս գայինք, գիտէի, որ կռիւը պիտի սկսէր և ոչ միայն մենք, այլ նաև գոմերու բնակիչները պիտի վնասուէին։ Հետևեալ օրը իմացանք, որ խօջասարցի հայ մըն էր անիկա։

Երեկոյին մեկնեցանք այդ տեղէն, անցանք Կառվայ գիւղի գոմերու մօտէն, մարդ ղրկեցինք, որպէսզի ուտելիք բերեն և ես մենակս գացի գոմերը, ժամ մը հանգչելու համար։ Կիները զիս ընդունեցին մեծ գուրգուրանքով, ոտքերս լուացին և թէյ պատրաստեցին։ Հազիւ թէ հանգչած էի, երբ 13 տարեկան պատանի մը ճչալով ներս մտաւ և սկսաւ ըսել.

— Ի սէր Աստուծոյ մտիկ ըրե՛ք, գիւղը կը փչացնեն, կիները կը բռնաբարեն, հարս մը ծեծեցին, Աբիկ քէհեային ոտքերը և թևերը ջախջախած են և գիւղացիք կը խնդրեն, որ զէնք մը ճարէք, տաք, որպէսզի զինուորներուն յանձնեն և հանգստանան[5]:

Ես այնքան յոգնած էի, որ շարժուելու ուժ չունէի, բայց գոմերուն տէրը ըսաւ:

— Երեսս չի բռներ, բերանս առաջ չերթար, բայց կը խնդրեմ, որ հոսկէ երթաք։

Ճարահատ ոտքի ելայ և դռնէն դուրս կելլէի, երբ Յարութիւն Մուրատճեանին հանդիպեցայ, որ հրացանը առած և փախած էր. անոր հետ գացինք մօտ տեղ մը և ապաստան խնդրեցինք, բայց գոմի տէրը աւելի աղաչեց մեզի, որ իրենց սահմաններէն դուրս ելլենք։

Այն ատեն, առանց մեր դիտաւորութիւնը յայտնելու, դուրս ելանք և գացինք ապաստանեցանք գոմերու վերև գտնուող ցախերու (տեսակ մը մացառ) անտառակը, ուր մեր ընկերները մեզի կը սպասէին արդէն. գետինը թաց էր և անընդհատ կանձրևէր, բայց ստիպուած մնացինք գիշերը և հետևեալ ցորեկը։

Հոսկէ վերադարձանք դարձեալ Կովտունի գոմերը, ձիւնը ծածկած էր սար ու ձոր, բայց որովհետև անդադար կը ձիւնէր, մեր քայլերուն հետքերը կորսուեցան։ Կէս օրէ ետքը Սարը գիւղացի Համայի աղջիկը Ագըդըզըր (գըզըլպաշ) քանի մը ընկերուհիներով ուղղակի եկան գոմերը, իբր թէ բան մը փնտռելու համար։ Ես եաբունջիիս մէջ ծածկուեցայ և պառկեցայ։ Մեր տղոցմէն երկուքը դիմաւորեցին զանոնք և խօսքի բըռնուեցան. աղջիկը գոգնոցին մէջէն քանի մը հացեր հանեց և տուաւ Նշան Մուրատեանին և միևնոյն ատեն ըսաւ, թէ Մուրատին և իր ընկերներուն խօնախները[6] այրեցին։ Իր նպատակն էր ներս մտնել և տեսնել, բայց տղաքը մուտքը կը ծածկէին, այն ատեն արագութեամբ դարձաւ միւս կողմը և կողքի պատուհանէն նայեցաւ։

Երբ աղջիկները մեկնեցան, մենք որոշեցինք հեռանալ և երեկոյին գացինք Խանձարի գոմերը. ամեն ինչ աւերակ դարձած էր. կարծես չար ձեռք մը ամեն ինչ սրբեր էր և նախկին գոմերէն հետք իսկ չէր մնացած։ Այծ մը մնացեր էր և մեծ պարկ մը ալիւր. այծը ծներ էր ու, ցուրտին չի դիմանալով, ձագը թողեր, ապաստաներ էր աւերակներու մէջ, անկիւն ալիւրը բերինք և քարին վրայ, մոխրին մէջ եփեցինք, այս կերպ պատրաստուած հացը այնքան չոր էր, որ լեզուներնիս կը պատառոտէր։ Անձրև կը կաթկթէր գոմին մէջ, բայց ստիպուած էինք գոնէ գիշերները մնալ, իսկ ցորեկը դուրսը կանցնէինք։

Չորրորդ օրը երեկոյեան տեղերնիս փոխեցինք և գացինք քառորդ ժամ հեռու գտնուող Հայկի գոմերը։ Հրահանգ տուած էի տղոց, որ մեր երթալիք տեղերը նախապէս քննեն, շրջակայքը հետախուզեն և ապա փոխադրուենք։ Տղաքը դժկամեցան քննութիւնը կատարել, ես ալ չպընդեցի և փայտի մը կրթնած եկայ գոմը։ Միշտ կանձրևէր։ Լուսաբացին երկու ժամ առաջ արթնցուցի տղաքը, որպէսզի լեռը բարձրանանք և վտանգէ զերծ ըլլանք, որովհետև բնազդով կը զգայի թէ բան մը կայ։ Ամենքը մէկ մերժեցին. հետզհետէ աւելի յստակ կերպով կը զգայի վտանգը. արթուն մնացի և պահակներ դրի։ Կարծես բնութիւնը անգամ մեր դէմ էր այդ առաւօտ. լոյսը բացուեցաւ, բայց այնքան թանձր մառախուղ մը կար, որ 200 քայլ անդին բան չէր երնէր, բարեբաղդաբար անձրևը մեղմացած էր։ Անհանգիստ ու գրգռուած կըսպասէի և ահա պահակները վազէ վազ եկան իմացուցին, թէ ձիաւորներ մեզ պաշարած են։ Այս դէպքը կը պատահէր մայիս 4-ին առաւօտեան ժամը 12-ին։ Անմիջապէս զինուեցայ և հրամայեցի.

— Վերցուցէ՛ք ինչ որ կայ և պատրաստ գտնուեցէք։

Երբ ես գոմէն ելայ, ձիաւորները զիս դիմաւորեցին և պոռացին.

— Մի՛ շարժիք, անձնատուր եղէք։

Դեռ հիվանդ ու տկար էի, բայց վտանգը զիս ոգևորեց. առանց պատասխան տալու ես սկսայ բարձրանալ սարին վրայ և ահա կրակեցին ինձի։ Նստեցայ բաց տեղը և սկսայ իմ կարգիս կրակել։ Տղաքը ամենքն ալ եկան ու միացան ինձի, բայց անփորձ էին և թշնամիին կրակին ներքև կը դողդղային[7]։ Այդ պահուն զգացի, թէ ես մենակ եմ թշնամիին դէմ և անօրինակ ու յուսահատական զգացումէ մը դրդուած սկսայ կրակել ու կրակել։

Մառախուղը սկսաւ պարզուիլ և նշանառութիւնը աւելի դիւրացաւ։

Ոստիկաններէն երեքը ինկան իրենց ձիերէն և միւսները սկսան փախուստ տալ։ Դաշտերուն մէջ, լեռան լանջերուն վրայ ցրուած հովիւներ և թրքուհիներ հեռուէն կը դիտէին, թէ ինչպես իրենց ոստիկանները լեղապատառ կը փախին։ Այդ պահուն կը քաջալերէի մեր տղաքը, որ թիւն զիս չեն կրնար դրդել. եթէ փրկութիւն մը կայ, ան ալ զէնքին ծայրն է։

— Ինչե՜ր կըսես, Զատիկ. մենք կարով[8] չէինք կրնար ձեզ կապել, ադ մարդը[9] առանց կապի ձեզ կապեր է. քանի ադ մարդը չի կար, երկիրը հանգիստ էր, իսկ հիմա՞… Տե՛ս, ի՞նչ օրի հասանք, գիւղացիները անգամ իրարու մէջ համաձայն չեն, իր պատճառով ամեն տեսակ չարիք թափեցաւ մեր գլխուն։

Մարդը մեկնեցաւ և Զատիկը եկաւ մեզ մոտ։ Պահակները լուր տուին, որ ձիաւորներ պաշարած են կառվայցիներու գոմերը։ Ժողովուրդը արդէն մեկնած էր, գոմերու մէջ մարդ չիկար. յայտնի էր, որ մեզ կը փնտռէին։ Տղաքը դիրքերը բռնեցին և պատրաստ սպասեցին։ Ձիավորները առանց մեզ մօտ գալու անցան գացին, իսկ մենք որոշեցինք հոտկէ մեկնիլ: Երեկոյին ճամբայ ելանք. ընկերներս թևերս մտան և սկսան զիս քաշքշել. ինձի սիրտ կուտային, կը քաջալերէին, բայց հիւանդութեանս հետևանքով ոտքերս կը ծալուէին կարծես. այս կերպով հասանք Ալիս գետի ափը, մեր գեղի ջրաղացը։ Հոդ պատահեցաւ հետևեալ դէպքը։ Մեր երկու ընկերները, որ ոստիկան զինուորներու ձևով հագուած էին, ձերբակալեցին չորս փախստական թիւրքեր[10], ուզեցին սպանել զիրենք, բայց ես արգիլեցի։ «Մեզի պէս թշնամիին ձեռքէն փախստական են, ըսի, ու վիճակակից կը համարուին»։ Տղաքր թէև դըժկամութեամբ, համակերպեցան և նոյն իսկ ցոյց տուին թիւրքերուն գնալու ճամբան։

Լոյսը բացուեցաւ. երկու ժամ ետքը տեսանք, որ հայ կիներ ու աղջիկներ այդ կողմերը կուգան բանջար ժողվելու համար։ Հարգու անունով հարս մը եկաւ ջրաղացը մտաւ. անիկա Մուրատեանին քենին էր. ընկերներուս սոսկումով պատմեց գիւղին վիճակը։ Կառավարութիւնը միջոց մը կարծեր էր, թէ մեկնած եմ վիլայեթէն, բայց յետոյ իմացեր էր, որ հոն եմ և տիֆով բռնուած. ամեն կողմ ոստիկաններ ղրկուած էին զիս ձերբակալելու համար։ Մեծ եղբայրս Օհաննէսը զարկեր էին հրացանով և վիրաւոր վիճակի մէջ տարեր թողեր էին աղբանոց մը և հոն ենթարկեր էին ամեն տեսակ տանջանքի։

Երկրորդ օրը ուզեցինք մեկնիլ ջրաղացէն, բայց անհնարին էր. ալիւրը բերինք և քարին վրայ, մոխրին մէջ եփեցինք. այս կերպ պատրաստուած հացը այնքան չոր էր, որ լեզուներնիս կը պատառոտէր։ Անձրև կը կաթկթէր գոմին մէջ, բայց ստիպուած էինք գոնէ գիշերները մնալ, իսկ ցորեկը դուրսը կանցնէինք։

Չորրորդ օրը երեկոյեան տեղերնիս փոխեցինք և գացինք քառորդ ժամ հեռու գտնուող Հայկի գոմերը։ Հրահանգ տուած էի տղոց, որ մեր երթալիք տեղերը նախապէս քննեն, շրջակայքը հետախուզեն և ապա փոխադրուենք։ Տղաքը դժկամեցան քննութիւնը կատարել, ես ալ չպնդեցի և փայտի մը կրթնած եկայ գոմը։ Միշտ կանձրևէր։ Լուսաբացին երկու ժամ առաջ արթնցուցի տղաքը, որպէսզի լեռը բարձրանանք և վտանգէ զերծ ըլլանք, որովհետև բնազդով կը զգայի, թէ բան մը կայ: Ամենքը մէկ մերժեցին. հետզհետէ աւելի յստակ կերպով կը զգայի վտանգը. արթուն մնացի և պահակներ դրի։ Կարծես բնութիւնը անգամ մեր դէմ էր այդ առաւօտ. լոյսը բացուեցաւ, բայց այնքան թանձր մառախուղ մը կար, որ 200 քայլ անդին բան չէր երևէր. բարեբաղդաբար անձրևը մեղմացած էր։ Անհանգիստ ու գրգռուած կըսպասէի և ահա պահակները վազէ վազ եկան իմացուցին, թէ ձիաւորներ մեզ պաշարած են։ Այս դէպքը կը պատահէր մայիս 4-ին առաւօտեան ժամը 12-ին։

Անմիջապէս զինուեցայ և հրամայեցի.

— Վերցուցէ՛ք ինչ որ կայ և պատրաստ գտնուեցէք։

Երբ ես գոմէն ելայ, ձիաւորները զիս դիմաւորեցին և պոռացին.

- Մի՛ շարժիք, անձնատուր եղէք։

Դեռ հիւանդ ու տկար էի, բայց վտանգը զիս ոգևորեց. առանց պատասխան տալու ես սկսայ բարձրանալ սարին վրայ և ահա կրակեցին ինձի։ Նստեցայ բաց տեղը և սկսայ իմ կարգիս կրակել։ Տղաքը ամենքն ալ եկան ու միացան ինձի, բայց անփորձ էին և թշնամիին կրակին ներքև կը դողդղային[11]։ Այդ պահուն զգացի, թէ ե՛ս մենակ եմ թշնամիին դէմ և անօրինակ ու յուսահատական զգացումէ մը դրդուած սկսայ կրակել ու կրակել։

Մառախուղը սկսաւ պարզուիլ և նշանառութիւնը աւելի դիւրացաւ։ Ոստիկաններէն երեքը ինկան իրենց ձիերէն և միւսները սկսան փախուստ տալ։ Դաշտերուն մէջ, լեռան լանջերուն վրայ ցրուած հովիւներ և թրքուհիներ հեռուէն կը դիտէին, թէ ինչպես իրենց ոստիկանները լեղապատառ կը փախին։ Այդ պահուն կը քաջալերէի մեր տղաքը, որ հետապնդեն փախչողները, բայց անոնք իրենց անփորձութեան պատճառաւ քարացած մնացած էին։ Իրենցմէ ամենէն քաջն էր խորսանացի Մարտիրոսը, որ թնդանօթաձիգ սպայ եղած էր Պալքանեան պատերազմին: Իր գեղեցկութիւնը, համազգեստը, հոգեկան արիութիւնը սիրտ կուտար միւսներուն, բայց անոնք տակաւին չէին սթափած առաջին կրակին առթած սարսափէն։ Մեր թոյլութեան պատճառաւ ոստիկանները կրցան փոխադրել իրենց վիրաւորները, թէև փախուստնին բաւականին խայտառակ էր և աւար թողած էին ձի, համչի և այլն։ Սպանուածներուն մէջ էր յայտնի չերքեզ աւազակ մը, երեք տեղէ զարնուած, որուն Սասնոյ մէջ ալ հանդիպած էի։

Ուրախ էի, որ անսպասելի կերպով յաջող անցաւ մեր կռիւը, բայց միւս կողմանէ կը տխրէի կռիւը շուտ սկսելուն համար, ինչ որ թե՛ մեզ, թէ՛ հայ բնակչութեան համար աննպաստ էր։ Բայց հակառակ մեր կամքին չարիքը կատարուած էր և հիմակ պէտք է նախազգուշութիւններ ձեռք առնել։

Տղոցմէն մէկ քանին նշանակեցի որ երթան լերան ամէնէն բարձր գագաթը, որ կը տիրապետէր անոնց վերադարձի ճամբան։ Բայց տղաքը հազիւ թէ մեկնած էին, ետ դարձան առանց իրենց պաշտօնը կատարելու. այլ սակայն պէտք էր անպատճառ գրաւել այդ դիրքերը, քանիդեռ թշնամին չէր ուժեղացած։ Կռուի ոգևորութենէն ետքը ինքզինքս կրկին հիւանդ ու տկար կը զգայի, բայց գիտնալով թէ զիս երկրորդող մը չի կայ, ոտքի կանգնեցայ և նշան Մուրատեանին և Վարդան Սրապեանին հետ ես ինքս բարձրացայ նշանակած գագաթը. զառիվերը շնչասպառ կընէր զիս ու ականջներս կը բըզզային. գինովի նման էի, բայց յստակ կերպով կզգայի, թէ ի՞նչ պէտք է ընենք և ի՞նչ ուղղութեան պէտք է հետեւենք։ Կարգադրած էինք, որ մնացած տղաքը սպասեն ու երբ մենք հասնինք դիրքերը, սուլենք, ու անմիջապէս ամեն ինչ հաւաքելով գան մեզ միանան։

Երբ լերան գագաթը հասանք, տեսանք, որ ոչ ոք մնացեր էր. թշնամին փախեր էր մինչև Մազան, երեք ժամ հեռու։ Յետոյ տեղեկացանք, որ Մազանէն մարդ գրկեր էին Սէյֆէ, որպէսզի թելեֆոնով շուտափոյթ օգնութիւն ուզեն կուսակալէն և Հաֆիքի գայմագամութենէն: ՔաղաքԷն տրամադրեր էին 40 ժանտարմա ձիաւոր, Հաֆիքէն 40 ձիաւոր և 60 հետևակ։ Սոֆուլտը թիւրք գիւղի քէոհեան, Կոչի Ալին, իմաց տուեր էր Կովտունի 40 ժանտարմաներուն, որ երթան միանան միւս ուժերուն, բայց անանցմէ մէկ մասը հիւանդ ձևացեր, մէկ մասը ճանապարհէն ետ դարձեր էին և մնացեալն ալ մթնալուն սպասեր էին ետ դառնալու համար: գետը շատ բարձրացած էր, միւս կողմէ գիւղին շատ մօտ էինք և գիւղը ոստիկաններով լիքն էր: Որոշեցինք որ Բաշուկը և Հայրիկը կրկին ղրկենք Սեբաստիա նոր տեղեկութիւններ ստանալու համար. տեսակցութեան տեղը և ժամը որոշեցինք և պատրաստուեցանք մեկնելու հակառակ գետին աննպաստ վիճակին։ Արմենակը և Վարդանը զիս ուսերնուն վրայ առին և այսպիսով առանց զիս թրջելու անցուցին գետէն և անմիջապէս սկսանք բարձրանալ Խարվազի լեռն ի վեր։

Երբ գագաթը հասանք, լոյսը բացուեցաւ, մեր գիւղը կը տարածուէր մեր աչքին առաջ։ Օդը սաստիկ ցուրտ էր և հաց չունէինք այդ օրը. «Մենք դուրսը, մեր թշնամին մեր տուներուն մէջ, մենք հաց չունինք, թշնամին մեր հացը կուտէ», կը մտածէինք, կըսէինք և իրարու երես կը նայէինք։

Ժամը 9-ին ատենները անձրևը սաստկացաւ. գացինք Խարվազ գիւղի մօտերը, մարդ ղրկեցինք և խնդրեցինք, որ գոնէ մէկ օր մեզ պատսպարեն։ Այդ օրը նոյն գիւղէն 8 մարդ սպանած և մէկ հոգի վիրաւորած էին. գիւղը սարսափի և սուգի մէջ էր. բայց մենք ալ ճար չունէինք և մեր պնդումին վրայ գզիրը մեզ ընդունեց իր տան մէջ։ Անձրևը հետրզհետէ սաստկացաւ, տանտէրը սարսափի մէջ էր, կը խնդրէր, կը պաղատէր մեզմէ, որ շուտով մեկնինք. հակառակ մեր կամքին ստիպուած էինք, մնալ մինչև որ կարելի ըլլար դուրս ելնել։ Անձրևը նոյն սաստկութեամբ շարունակեց մինչև հետևեալ կէս օրը։

Մինչ տղաքը կը ճաշէին, ես պահակին տեղը կեցած էի և հեռադիտակով կը նայէի. տեսայ որ քանի մը ոստիկաններ հայեր կը տանէին և սարն ի վեր կը բարձրանային. տեսայ հրացանի ծուխ և իրենցմէ մէկը ինկաւ, քիչ յետոյ մէկն ալ ինկաւ։ «Տղերք, գոչեցի, մարդ կը զարնեն». համոզուած էինք որ հայեր էին։ Ժամ մը հազիւ անցած էր, ժանտարմաներ եկան դիակները վերցուցին։ Շտապեցինք քաղաք մարդ ղրկել և իմացնել մերիններուն, թէ սպանութիւն կատարուած է։ Քաղաքին մէջ արդէն իմացեր էին այդ դէպքը և տեղեկութիւն ղրկեցին, որ սպանուածներն են Հրանտ Պապիկեանը, մէհքէմէի աղա, և Գրիգոր Տէրտէրեան, վաճառական։ Մէկ քանի մարդիկ ալ ուրիշ տեղ սպաննած և քաղաքին մէջ ալ շատեր ձերբակալած էին։

Իրիկուան ժամը 1-ին ճանապարհ ելանք և լուսաբացին հասանք Խորսանա։

Լուր ղրկեցինք խորսանացի Խտօին և Արտաշէսին։ Խտօն ճշմարիտ քաջ մըն էր, թէև 60 տարեկանէն աւելի էր, բայց արծիւի կը նմանէր, լուրջ, ազգասէր, արագաշարժ, անհաւատալի արագութեամբ մը կը կտրէր կանցնէր երկար ճամբաներ։ Մեզ ընդունեցին գրկաբաց և մեզ տարին գեղին դպրոցը, որ դատարկ էր. նայեցայ շուրջս և խորապէս տխրեցայ. գրասեղանները, ասդին-անդին, անտէր մնացած դիրքեր մտածել կուտային խեղճ մանուկներուն վրայ. ամեն տարի այս ատեն ուրախ զուարթ կուգային դպրոց, այս սրահը լիքը կըլլար իրենց աղմուկով, եռանդով, ու՞ր էին հիմակ, ամեն մէկը կծկուած իր երդիքին ներքև ու վախէն և սարսափէն դողահա՜ր…

Թէև մեզ կերակուր ղրկեցին, բայց ախորժակ չունէինք, անշարժ և լուռ կեցած էինք և իրարու երես անգամ չէինք նայեր։ Եկեղեցին մեր քովն էր. ժամը 9-ին հարսեր ու աղջիկներ մտան եկեղեցի, երեկոյեան աղօթքները և ժամասացութիւնը իրենք կը կատարէին և ահա սկսան միաձայն ըսել «Տէր ողորմեան»։ Խորապէս ազզուեցանք և գալարուած մնացինք՝ մինչ անոնց ձայնը կը հասնէր մեզի։ «Տուր աշխհարհիս խաղաղութիւն և մեր ազգին ազատութիւն»։ Մեր ամենուս աչքերէն արցունք կը հոսէր և կը տանջուէինք, լսելով կանացի ձայները, որ աղօթքը վերջացնելէ ետքը միաբերան կը գոչէին.

— Տէր Աստուած, Տէր ամենակալ, մեր հոգիները առ, ասոնք ազատէ»։

Հակառակ որ քանի մը օր առաջ գիւղացին ամբողջ հալածանքի ենթարկուած էր, անոնք չէին կորսնցուցած իրենց հաւատքն ու եռանդը և մեծ անձնուիրութեամբ կը վարուէին մեր նկատմամբ։ Կիները կուզէին իրենց ոսկիները և զարդեղէնները տալ, որպեսզի մեր աւերուած տուները կրկին շինենք։

Երկու օր մնացինք այդ գիւղին մէջ և իրիկուն մը մեկնեցանք։ Գյուղացիք մի քանի ձիաններ պատրաստած էին և մեզ անցուցին ճիշտ մեր գիւղի դիմացէն: Գետը հազիւ թէ անցած էինք, սկսեց ձիւնել. մենք թէև կուզէինք այդ սահմաններէն հեռանալ, բայց անկարելի էր, որովհետև իմ հիւանդութիւնս ամեն ինչ կը խանգարէր։ Մէկ ու կէս ժամ ճամբորդելէ ետքը շոսէն անցանք, մեր հետքերը կերևէին ձիւնին մէջ. քիչ մը հեռու, առուի մը մէջ կանգ առինք։ Տեսանք, որ 7—8 ոստիկաններ Խանձարէն կերթային դէպի Հաֆիք. մեր հետքերը կը տեսնէին անշուշտ և մենք կը կարծէինք, որ անոնք կը հետևին մեր հետքերուն, բայց յանկարծ անցան գացին։

Մնացինք մինչև երեկոյ և իրիկնամուտին սկսանք բարձրանալ դէպի Սախարին լեռը, ուր մնացեր էինք քանի մը օր առաջ, և հասանք գոմերը։ Միշտ կանձրևէր. կրակ վառեցինք, մեր նախապէս պահած

31 ալիւրը բերինք և քարին վրա, մոխրին մէջ եփեցինք․ այս կերպ պատրաստուած հացը այնքան չոր էր, որ լեզուներնիս կը պատառոտէր։ Անձրև կը կաթկթէր գոմին մէջ, բայց ստիպուած էինք գոնէ գիշերները մնալ, իսկ ցորեկը դուրսը կանցնէինք։

Չորրորդ օրը երեկոյեան տեղերնիս փոխեցինք և գացինք քառորդ ժամ հեռու գտնուող Հայկի գոմերը։ Հրահանգ տուած էի տղոց, որ մեր երթալիք տեղերը նախապէս քննեն, շրջակայքը հետախուզեն և ապա փոխադրուենք։ Տղաքը դժկամեցան քննութիւնը կատարել, ես ալ չպնդեցի և փայտի մը կրթնած եկայ գոմը։ Միշտ կանձրևէր։ Լուսաբացին երկու ժամ առաջ արթնցուցի տղաքը, որպէսզի լեռը բարձրանանք և վտանգէ զերծ ըլլանք, որովհետև բնազդով կը զգայի, թէ բան մը կայ։ Ամենքը մէկ մերժեցին. հետզհետէ աւելի յստակ կերպով կը զգայի վտանգը․ արթուն մնացի և պահակներ դրի։ Կարծես բնութիւնը անգամ մեր դէմ էր այդ առաւօտ. լոյսը բացուեցաւ, բայց այնքան թանձր մառախուղ մը կար, որ 200 քայլ անդին բան չէր երևէր. բարեբաղդաբար անձրևը մեղմացած էր։ Անհանգիստ ու գրգռուած կըսպասէի և ահա պահակները վազէ վազ եկան իմացուցին, թէ ձիաւորներ մեզ պաշարած են։ Այս դէպքը կը պատահէր մայիս 4-ին առաւօտեան ժամը 12֊ին։ Անմիջապէս զինուեցայ և հրամայեցի.

— Վերցուցէ՛ք ինչ որ կայ և պատրաստ գտնուեցէք։

Երբ ես գոմէն ելայ, ձիաւորները զիս դիմաւորեցին և պոռացին.

— Մի՛ շարժիք, անձնատուր եղէք։

Դեռ հիւանդ ու տկար էի, բայց վտանգը զիս ոգևորեց, առանց պատասխան տալու ես սկսայ բարձրանալ սարին վրայ և ահա կրակեցին ինձի։ Նստեցայ բաց տեղը և սկսայ իմ կարգիս կրակել։ Տղաքը ամենքն ալ եկան ու միացան ինձի, բայց անփորձ էին և թշնամիին կրակին ներքև կը դողդղային[12]։ Այդ պահուն զգացի, թէ ե՛ս մենակ եմ թշնամիին դէմ և անօրինակ ու յուսահատական զգացումէ մը դրդուած սկսայ կրակել ու կրակել։

Մառախուղը սկսաւ պարզուիլ և նշանառութիւնը աւելի դիւրացաւ։

Ոստիկաններէն երեքը ինկան իրենց ձիերէն և միւսները սկսան փախուստ տալ։ Դաշտերուն մէջ, լեռան լանջերուն վրայ ցրուած հովիւներ և թրքուհիներ հեռուէն կը դիտէին, թէ ինչպես իրենց ոստիկանները լեղապատառ կը փախին։ Այդ պահուն կը քաջալերէի մեր տղաքը, որ հետապնդեն փախչողները, բայց անոնք իրենց անփորձութեան պատճառաւ քարացած մնացած էին։ ԻրենցմԷ ամենէն քաջն էր խորսանացի Մարտիրոսը, որ թնդանօթաձիգ սպայ եղած էր Պալքանեան պատերազմին։ Իր գեղեցկութիւնը, համազգեստը, հոգեկան արիութիւնը սիրտ կուտար միւսներուն, բայց անոնք տակաւին չէին սթափած առաջին կրակին առթած սարսափէն։ Մեր թոյլութեան պատճառաւ ոստիկանները կրցան փոխադրել իրենց վիրաւորները, թէև փախուստնին բաւականին խայտառակ էր և աւար թողած էին ձի, եամչի և այլն։ Սպանուածներուն մէջ էր յայտնի չերքեզ աւազակ մը, երեք տեղէ զարնուած, որուն Սասնոյ մէջ ալ հանդիպած էի։

Ուրախ էի, որ անսպասելի կերպով յաջող անցաւ մեր կռիւը, բայց միւս կողմանէ կը տխրէի կռիւը շուտ սկսելուն համար, ինչ որ թէ՛ մեզ, թէ՛ հայ բնակչութեան համար աննպաստ էր։ Բայց հակառակ մեր կամքին չարիքը կատարուած էր և հիմակ պէտք էր նախազգուշութիւններ ձեռք առնել։

Տղոցմէն մէկ քանին նշանակեցի որ երթան լերան ամենէն բարձր գագաթը, որ կը տիրապետէր անոնց վերադարձի ճամբան։ Բայց տղաքը հազիւ թէ մեկնած էին, ետ դարձան առանց իրենց պաշտօնը կատարելու. այլ սակայն պէտք էր անպատճառ գրաւել այդ դիրքերը, քանի դեռ թշնամին չէր ուժեղացած։ Կռուի ոգևորութենէն ետքը ինքզինքս կրկին հիւանդ ու տկար կը զգայի, բայց գիտնալով թէ զիս երկրորդող մը չի կայ, ոտքի կանգնեցայ և Նշան Մուրատեանին և Վարդան Սրապեանին հետ ես ինքս բարձրացայ նշանակած գագաթը. զառիվերը շնչասպառ կընէր զիս ու ականջներս կը բըզզային. գինովի նման էի, բայց յստակ կերպով կզգայի, թէ ի՞նչ պէտք է ընենք և ի՞նչ ուղղութեան պէտք է հետեւենք։ Կարգադրած էինք, որ մնացած տղաքը սպասեն ու երբ մենք հասնինք դիրքերը, սուլենք, ու անմիջապէս ամեն ինչ հաւաքելով գան մեզ միանան։

Երբ լերան գագաթը հասանք, տեսանք, որ ոչ ոք մնացեր էր. թշնամին փախեր էր մինչև Մազան, երեք ժամ հեռու։ Յետոյ տեղեկացանք, որ Մազանէն մարդ դրկեր էին Սէյֆէ, որպէսզի թելեֆոնով շուտափոյթ օգնութիւն ուզեն կուսակալէն և Հաֆիքի գայմագամութենէն։ Քաղաքէն տրամադրեր էին 40 ժանտարմա ձիաւոր, Հաֆիքէն 40 ձիաւոր և 60 հետևակ։ Սոֆուլտը թիւրք գիւղի քէոհեան, Կոչի Ալին, իմաց տուեր էր Կովտունի 40 ժանտարմաներուն, որ երթան միանան միւս ուժերուն, բայց անանցմէ մէկ մասը հիւանդ ձևացեր, մէկ մասը ճանապարհէն ետ դարձեր էին և մնացեալն ալ մթնալուն սպասեր էին ետ դառնալու համար։ Յայտնի էր, որ փախուստի մատնուող ոստիկանները իրենց զարհուրած պատմութիւններով սարսափ ձգած էին շրջակայքը և պարտկելու համար իրենց անյաջողութիւնը չափազանցած էին մեր ուժերը։

Սրտապնդելու համար այն ժանդարմաները, որ զիս և իմ խումբը հետապնդելու նպատակաւ ղրկած էին, կառավարութիւնը լուր տարածեր էր, թէ Մուրատը սպանուած է։ Այդ պատճառով անշուշտ քրոջս լուր տուեր էին, թէ Մուրատը սպանուած է, գլուխը կտրած են և գիւղ կը բերեն ցուցադրելու համար։ Քոյրս լալով կերթայ մօրս մօտ և կիմացնէ իրեն յայտնուած լուրը, բայց մայրս չի հաւատար, ակռաները կը սեղմէ, գլուխը կը շարժէ ու կըսէ.

— Հարամ կընեմ տուած կաթս, եթէ վրէժը չի լուծած թշնամիին ձեռքը անցնի։

Մենք այդ միջոցին դիրքերնիս ամրացուցինք, հրացաններնիս մաքրեցինք։ Խօսեցայ տղոցը և ջանացի իրենց արիութիւն ներշնչել և պարզել կացութիւնը։ Մահու կենաց կռիւ էր ասիկա, և այս անհաւասար պայքարը գլուխ պիտի հանէինք հոգեկան արիութիւնով կամ պիտի իյնայինք մարդու նման։ Առաջին պահերու շփոթութիւնը անցած էր և մեր յաջողութենէն ոգևորուած լաւ տրամադրութեան մէջ էին։ Ձիւնը հալեցուցինք խալկինին (կաթսայ) մէջ և կերակուր եփեցինք, որպէսզի լաւ ուտենք, կշտանանք և երեկոյին կազդուրուած հեռանանք։ Վարէն ոստիկանները ապշած կը դիտէին մեզ, բայց չէին կրակեր, օգնական ուժի սպասելով։ Կերակուրը կերանք հերթով առանց դիրքերը դարտկելու. մեկ ալ հեռադիտակով տեսանք, որ ձիաւոր և հետևակ յառաջ կուգան։

Անձրևը չէր դադրեր, կարծես մեզ կը հալածէր, շարունակ թրջուած ըլլալով ջղագրգռուած էինք, հետզհետէ թշնամին մօտեցաւ և մենք պատրաստ կըսպասէինք։ Իրենց առաջնորդները ցոյց տուին, որ մենք վերը, դիրքերը նստած ենք, բայց հրամանատարը հրամայեց դէպի հիւսիս երթալ մեզ փնտռելու, ես հասկցայ, թէ այս ըրածնին ձևի համար էր. կասկած չի կար, որ թիւրքերը սարսափած էին, կը կարծէին, թէ 60 — 70 հոգինոց խումբ մըն ենք և կըզգուշանային կրակի բռնուել մեզի հետ։ Ձիաւորները և հետևակները փոխանակ դէպի մեզ գալու, պտըտեցան մեր շուրջը և գացին բռնեցին այն ճամբան, որուն մօտէն պիտի անցնէինք։ Տղաքը կը կասկածէին, թէ մեզ շրջապատուած են։ Ես փորձառութեամբ գիտէի, որ թիւրքերը մութը սկսելէ ետքը նոյն իսկ աւելի մեծ ուժերով, ոչխարի նման կը թափուին իրարու վրայ և ճամբայ կուտան․ կարծես ամեն մի հրացանաւոր դև մըն է իրենց համար։ Այդպես ալ եղաւ․ անոնք խմբուած ձորին մէջ, օդին հրացան կարձակէին, կարծես ցոյց տալու իրենց տեղը, որպէսզի հեռուէն անցնինք։

Անմիջապէս՝ որ մութը պատեց երկիրը, հրացանը ձեռքերնիս և կազմ ու պատրաստ ճամբայ ելանք․ առաջապահները դիտելով չորս կողմը մեզ կը զգուշացնէին․ մեր նպատակն էր շուտ քալել և շատ յառաջանալ։

Ես բոլորովին մոռացեր էի իմ հիւանդութիւնս․ ցեխը կը բարձրանար մինչև մեր ծունկերը, որովհետև ինկեր էինք պաշըպէյուքներու ցանած արտերուն մէջ։ Ճամբան հանդիպեցանք պոստանջիներու հովիւներուն, որոնց միջոցով մեր հետքը գըտնալ դիւրին էր։ Ունէինք 4-5 ժամուայ ճանապարհ, բայց մենք հազիւ 12 ժամէն հասանք Ալիս գետի ափը։ Ջուրը մտանք և մինչև մեր վիզերը ծածկուեցանք գետին մէջ․ ձիւն կը տեղար, ցուրտ էր անտանելի կերպով և մենք քրտնած էինք, բայց ուրիշ կերպ ընելու ճար չի կայ։ Երբ միւս ափը ելանք, սկսանք վազել․ կուզէինք հասնել Խորսանայի մօտի ձորը․ ցուրտը այլևս անտանելի էր և մենք ուտելիք հաց չունէինք։ Մարտիրոսը գիւղ ղրկեցինք հաց ուզելու համար։ Խտօն քանի մը ոչխարներ առաջքը ձգած հովիւի ձևին տակ եկաւ մեզ մօտ և բերաւ ձուածեղ, հաց, մածուն։ Խտօյին առաջարկեցինք քաղաք երթալ և տեղեկութիւն բերել մեզի․ նա ուրախութեամբ ընդունեց․ ծածկագիր նամակ մը յանձնեցինք իրեն․ օրը յառաջացած էր, բայց անիկա գնաց և երեկոյին վերադարձաւ։ Այդ օրը և այդ տեղ իմացանք Կ․Պոլսոյ ձերբակալութիւնները և մօտակայ վիլայէթներու և գազաներու մէջ թիւրքերու կատարած բոլոր խժդժութիւնները։

Մեր կռիւը և յաջողութիւնները լսելով, բոլոր քաղաքը ուրախացեր էր. բայց խորհուրդ կուտային մեզ ընդհարումներէ զգուշանալ, որպէսզի կատղած թշնամին աւելի մեծ ոճիրներու չի դիմէ ժողովուրդին հանդէպ։ Ստացայ նաև կնոջմէս նամակ մը. «Շինական[13], ստացայ նամակդ, ուրախութեանս սահման չիկայ կռուի յաջողութեանդ համար։ Ոստիկանները գիշեր ցորեկ կը հսկեն մեր տանը վրայ, բայց անհոգ եղիր, քու զաւակներդ լաւ կը պահեմ։ Համբոյրներով քո Սակաւախօս»[14]։

Խտօն մեզ գիւղ տարաւ, ուր երկու տան մէջ պատրաստութիւն տեսած էին մեզ ամեն կերպով հանգիստ ընել տալու համար։ Գիւղը մնացինք չորս օր. վերջին օրը կրկին դպրոց փոխադրուեցանք, որովհետև գիւղը ոստիկաններով լեցուն էր. քահանան և գիւղի երևելիները բանտն Էին. ժամասացութիւնը, ինչպէս առաջին անգամ, դարձեալ աղջիկները և հարսերը կը կատարէին. երբ կրկին լսեցինք իրենց աղիողորմ աղօթքները, հոգինիս լեցուեցաւ յուզումով. մեզի համար շատ տխուր էր ասիկա, բայց նաև շատ հաճելի։ Երեկոյան մեկնեցանք գիւղէն Մարտիրոսի առաջնորդութեամբ։ Ճամբուն վրայ Խորսանայի և Կովտունի միջև մտանք առուակ մը. կանցնէին ուրիշ ճամբորդներ. ամենքն ալ հայ հովիւներ էին. մինչև իրիկուն մնացինք հոն և յետոյ ճամբայ ելանք. գետը անցնել անհնար էր և կը խորհրդակցէինք մեր ընելիքին վրայ. երբ լսեցինք, որ խօսակցութեան ձայներ կուգան, թագնուեցանք. չորս թիւրքեր էին, որ բարձրաձայն կը խօսէին, մենք սկսանք արագ քալել, բայց ցեխը մեզ արգելք էր, այնպես որ հազիւ լուսաբացին հասանք Տուշտակի դէմի աւերակ գոմերը։ Նոր ամրացուցեր էինք մեր դիրքերը, երբ բաւական հեռուէն լսեցինք հրացանի ձայներ։

Չորս թիւրքերը փախստական էին և չէթա[15] դարձած. մեզ փնտռող ոստիկանները կը հանդիպին անոնց, մեզ կը կարծեն և երկու կողմէն կը կրակեն Խարվազ գիւղի ներքևը։ Երեք ժանտարմ կը սպանուին և չէթաներէն երկուքը, իսկ մնացյալ երկուքը կը ձերբակալուին, չէթաներուն քովէն կը գտնուին 200 ոսկի և հայ կանանց զարդեր։

Երեկոյին ճամբայ ելանք և կէս գիշերին հասանք Հրեշտակապետ, բայց մեր խումբին մէջ անհամաձայնութիւն կար, ոմանք կուզէին իջևանել վանքը և ոմանք հակառակ էին։


Գացինք Սարֆաճի. ասիկա բարեբեր և հարուստ գիւղ մըն է, 15 տուն ունեցող, գիւղացիք յաղթանդամ և քաջառողջ մարդիկ են. ունին գեղեցիկ ծառեր և շատ սքանչելի տեսարան, որովհետև հարաւէն և հիւսիսէն բարձրաբերձ լեռներով շրջապտուած են։ Գիւղացիները աշխատասէր են, սիրահար մեղուաբուծութեան, անասնաբուծութեան և պարտիզպանութեան. այս գիւղին իւղը, մեղրը նշանաւոր է, որուն մեծ մասը թիւրքերը կուտեն։ 95-ական թուականի հալածանքներուն 5000 ոչխար տարած են Սարֆաճիէն։ Գիւղացիք սարսափելի օրեր տեսած են հին ռեժիմին, և հալածանքը շարունակուած է մինչև Սահմանադրութեան հռչակումէն երկու տարի ետքը։ Խարաճի օղլու բռնաւոր սրիկան ոչ պատիւ ձգած է, ոչ կեանք. իր շուն մարդիկը կարձակէր գիւղին մէջ, և ոչ ոք կը համարձակէր անոնց հոշտ[16] ըսելու։ Շնորհիւ ռուսիաբնակ Նշան աղային, որ այդ գիւղացի էր, Խարաճի օղլուն հեռացուցին այդ գիւղէն։

Ահա այդ չարչարուած գիւղին էր, որ մօտեցէր էինք. խումբը կեցուցի և ես մենակս գացի. երեք այր մարդ միայն մնացեր էին. ինձ ծանօթ տան մը դուռը՝ զարկի, որուն տէրը մնացեր էր 18 տարեկան Սարգիս անունով պատանի մը։

— Մեզ կընդունի՞ ք, հարցուցի։

— Տունը ձերն է, ղո՜ւրպան, պատասխանեց, ձեզ չընդունիմ՝ ալ ո՞վ պիտի ընդունիմ։

Անմիջապէս հարսները արթնցուց, որոնք օճախը վառեցին. մեր խումբը ամփոփուեցաւ և հոդ կերակրուեցանք ու քնացանք։ Հետևեալ կէս օրին արթնցանք. ոչխար մը կարմրցուցած և մեզի համար պատրաստած էին 2 — 3 օրուան պաշար։ Ուզեցի վճարել, բայց Սարգիս դրամը մերժեց։

— Ձեզմէ՞ ալ դրամ պիտի վերցնեմ, տունը ձերն է, երբ ուզէք, կրնաք նորէն գալ, միշտ մեր դուռը բաց է ձեզ համար, եթէ չի մեռնիմ…

ՄեկՆեցանք շնորհապարտ սրտով. մեր երթալիք տեղը անորոշ էր. աստղերուն նայելով, կուղղուէինք դէպի արևելք։ Լուսաբացին հասանք Գոտնիի լեռը։ Լեռը շատ բարձրադիր ըլլալուն իր առաջքը կը պարզուէր Սեբաստիոյ արևելեան դաշտը մինչև Զառա, մինչև Հապէշի լեռները, և կը տեսնէինք այդ վայրերուն մէջ կատարուող բոլոր անցուդարձը։ Հոն մնացինք ղըզլպաշներու ուխտատեղին եղող քարայրը, որ շատ բարձրն էր, որովհետև ղզլպաշները ուխտատեղի կընտրեն ամենաբարձր գագաթը։

Կէս օրէ ետքը թիւրք դեռատի հովիւներ եկան այն կողմերը. անոնք մեզի չի նկատեցին, բայց մենք մեր թագստոցէն զիրենք կը լսէինք. կը խոսէին իրենց կրած նեղութիւններուն, չարչարանքներուն վրայ։ Իրենց շունը զգաց մեր ներկայութիւնը և կը հաջէր։ Այդ միջոցին սարսափելի կարկուտ մը սկսաւ տեղալ, գետինը ամբողջապէս ճերմկեցաւ և հովիւները փախան գացին։

Երեկոյին երկու տղաք ղրկեցինք Գոտնի գիւղ, որ թառայի գայմադամութեան կը պատկանի, բայց չի յաջողեցան գիւղը մտնել, որովհետև ոստիկաններով լիքն էր. կառավարութիւնը իր պաշտօնեաներուն թոյլ տուած էր ամեն ինչ փճացնել, և սարսափելի դրութեան մէջ էին խեղճ գիւղացիները։ Երկրորդ օրը ստիպուեցայ ես ինքս անձամբ երթալ, վստահ ըլլալով տեղին քահանային վրայ։ Ամեն կողմ ոստիկաններ կը վխտային. հազիւ գիւղին մէջ քանի մը քայլ առի, երբ տեսայ, որ սայլով դիակներ կը բերէին. ասոնք սպաննուած հայեր էին։ Գացի. զարկի քահանային դուռը. տէրտէրը և երէցկինը զիս գրկաբաց ընդունեցին. յայտնեցի մեր կարիքները և խնդրեցի, որ գոնէ մէկ օր մեզ հիւրընկալեն։ Քահանան յայտնեց, որ նոյն իսկ մեր ապահովութեան համար անկարելի է գիւղին մէջ ապաստանիլ, բայց իր որդին Խաչիկը յորդորեց, զայն խրախուսեց և մղեց անձնուիրութեան, որպէսզի հակառակ ակնյայտնի վտանգին մեզ առաջնորդէ գիւղէն մէկ քիլոմեթր հեռու գտնուող քարայրը, և ինքը խոստացաւ մեզ ղրկել մեր օրական պարէնը։ Քահանան և երէցկինը այնքան ծեծեր էին, որ երէցկինին մէջքը կոտրած էր, և քահանան ուշակորոյս մնացեր էր երկար ատեն։ Գիւղը մնացած էին չորս այր մարդ միայն՝ քահանան, իր տղան, պանդուխտ մը և գզիրը: Մնացեալ այրերը ամենքն ալ տարեր էին, չէին գիտեր՝ ո՞ւր, մեռելային մթնոլորտ մը կը տիրէր ամեն կողմ, ամեն ինչ անտէր մնացած էր, ծիծաղը և ուրախութիւնը անհետացեր էր դէմքերու վրայէ, և կիները՝ դժգոյն, լալագին և լռին՝ ուրուականներու ձև ունէին։

Խաչիկը մեզ առաջնորդեց արևմտեան ճակատը գտնուող յիշեալ քարայրը, որ փոքրիկ, աննկատելի անցք մը ունէր. ներս մտնելով, տեսանք երկար սրահ մը և մէկ սենեակ՝ մէկ կողմը ու երկու սենեակ՝ միւս կողմը. հին ժամանակներ հայ ժողովուրդը շինած էր այդ քարայրը չար օրերու մէջ հոն ապաստանելու համար։ Հազիւ թէ տեղաւորուած էինք, տեսանք մարդ մը, որ կը թափառէր. լրտես կարծեցինք և ուզեցինք բռնել, բայց անիկա փախաւ. երկու տղաք ետևէն հասան, ձերբակալեցին ու տեսանք, որ խելագարուած հայ մըն է:

Երեկոյան իջանք մատուռը, ուր գտանք երեք հայ փախստական զինուորներ։ Ասոնք պատմեցին, թէ ինչպես կը սպաննեն ճամբաներու վրայ աշխատող հայ զինուորները։ Գիշեր էր արդէն և մատուռին մէջ կ՚ աղօթէինք, երբ մէկալ երեք կիներ ներս մտան։ Քահանան ղրկեր էր մեզի խորոված գառ մը, ոչխար մը, ինչպէս նաև մածուն, հաց, բաղարջ, գաթայ և այլն։

Երկրորդ օրը տեղերնիս փոխեցինք և գացինք ակերու վերև բլուր մը, ուր նոյնպէս քարայրներ կային։ Մտանք անոնց մէկուն մէջ, ուր մատուռ մը կար և մոմեր կային վառուած. հասկցանք, որ յաճախուած տեղ մըն է ատիկա, բայց ուրիշ բան չէինք կրնար ընել։ Երեկոյին տղաքը գիւղ գացին հաց բերելու, թէև կը լսեն, որ ոստիկաններ կան հոն, բայց շարունակ տեղացող անձրևներէն զզուած՝ հակառակ վտանգին կը մտնեն գիւղ ու կը նշմարուին. մութէն օգտուելով՝ հազիւ յաջողեր էին փախչիլ և եկան միացան մեզի։

Այդ օրը առաջարկեցի մեր ընկերներուն երթալ Գարահիսար, ուրկէ նամակ ստացած էինք և որով ստիպողաբար Եղօն կուզէին։ Եղօն և տղաքը չի համաձայնեցան։ Հակառակ իրենց դժկամութեան՝ ես կը խորհէի, որ պարտական էինք երթալ դէպի Գարահիսար, և ինքնիրենս կը մտածէի զանոնք մղել այդ ուղղութեամբ։ Առանց իրենց յայտնելու իմ դիտաւորութիւնս ստիպեցի, որ ճամբայ ելլենք. որոշած էի և կէրթայինք դեպի Գարահիսար։ Հասանք Սանճախտար գետակը, որը այնքան կատաղած էր, որ հոսանքէն չի քշուելու համար զիրար ամուր բռնած անցանք ջուրէն. իսկ անկէ անդին կար Ալիսը, որ յորդեր և նոյնպէս կատաղեր էր: Ալիսը անցնել անկարելի էր, և այլևս անհնար եղաւ Գարահիսար երթալը։

Մայիս 21-ին հասանք Խայպուքի լեռը։ Երկրորդ օրն էր, որ հաց չունէինք և մենք ալ խիստ յոգնած էինք. համոզուած էինք, որ այլևս դժուար է հաց գտնել մեր գիւղերէն, որովհետև Մուամերի[17] աւազակները երրորդ անգամ ըլլալով՝ կողոպտած և դուրս եկած էին հայ գիւղերէն։

Նստեցանք Խորսանայի մօտիկ նահատակ ըսուած տեղը և Խորսանա մարդ ղրկեցինք հաց և ապաստան խնդրելու։ Գացին Մարտիրոսը և Նշանը, որ նոյն գիւղացի էին, և բերին հաց ու ապուխտ և միանգամայն պատմեցին տեղի ունեցած սոսկալի դէպքերը։ Այդ ժամուն տակաւին գիւղը լեցուն էր ոստիկաններով, որով մեզ համար անկարելի էր հոն ապաստանիլ, ու մենք գացինք դէպի արևելք կէս ժամ հեռաւորութեամբ Ճին տէրէսի կոչուած քարայրը։

Այդ քարայրին բերանը կը բացուի արևմտեան կողմի վրայ. խորքը այնքան երկար է, որ քսան վայրկեանէն կարելի է հասնիլ. մութ, խոնաւ, գետինը ջուր, անիկա դժոխք մըն է, բայց միակ առաւելութիւն մը ունի. այն է՝ որ մէկ հրացանաւոր կրնայ պաշտպանել մուտքը։ Երեկոյին դուրս ելանք քարայրէն և կրկին մօտեցանք Խորսանայի գերեզմանատան։ Հոն մեզ դիմաւորեց ծերունի Խտօն։ Մեր խումբին մէկ մասը գնաց Խտօին տունը և միւս մասը Նշանին տունը։ Խտօն աչքի ինկած մարդ էր և անյարմար էր իր տունը մնալը. մեզ տուաւ գառ մը, նարկիլէ, օղի, և հանգստանալէ ետքը՝ Մարտիրոսը մեզ տարաւ իր աներոջ տունը։ Բայց ծերունին հազիւ թէ զիս ճանչցաւ, գոչեց. — Տնա՜ւեր, քու տունդ քանդուեցաւ, կուզես, որ մեր տո՞ւնն ալ քանդուի։

Իր խօսքը ինձ վատ չազդեց, բնական գտայ. մնաս բարով ըսինք և դուրս ելանք, բայց իր կինը պատասխան չի տուաւ մեր բարևին։ Մարտիրոսը չափազանց վրդովուած էր աներոջը վարմունքէն. ես զինքը հանդարտեցուցի և գացինք Կարապետի տունը։ Կինը, Եղիսաբեթ, մեզ ընդունեց ուրախութէամբ. իր դէմքին ուրախ ժպիտը կարծես մեզի նոր կեանք պարգևեց. համբուրեց ճակատս, ես համբուրեցի ձեռքը և յուզմունքէս կը դողայի։ Նստեցանք և սկսան խօսիլ։ Խտօն և տանտիրուհին մեր քով նստած կը պատմէին։ Թիւրքերը հրդեհեր էին քանի մը տուներ։ Սոսկալի կերպով չարչարեր էին Գէշ Յարութիւնը, որպէսզի մեր պահուած տեղը յայտնէ։ Աքցանով միսերը քաշեր ու պայտ գամեր էին ոտքերուն։

Տանտիրուհին յարեց.

— Հարևան տանը մէջ կատարեցին այդ բոլորը, ականջներս կը գոցէի, որպէսզի չի լսեմ. վերջ ի վերջոյ Յարութիւնը սկսաւ հայհոյել իրենց, իրենց կրօնին, որպէսզի սպաննեն զինքը ու խալըսի։ Չսպաննեցին ու շարունակեցին չարչարել։ Ջեռքերնէն փախաւ ան, այն ատեն ետևէն հրացան արձակեցին։ Մեր տունը քսան հատ ձիաւորներ կային. հրացանի ձայնը լսելնուն պէս կարծեցին, որ դուն էիր, և սկսան դողալ. այնքան շուարեցան, որ ոչ հրացաննին կրնային առնել, ոչ կօշիկներնին

կը գտնային, «Վա՜յ, այդ կեավուրը մեր տունը քանդեց» կը հառաչէին։ Կէս Ժամէն հազիւ պատրաստուեցան, բայց փոխանակ դուրս ելլալու՝ մտան մարագ։

Եղիսաբեթ թռաւ տեղէն և անգամ մըն ալ ճակատս համբուրեց։

Շարունակեցին պատմել գիւղին գլխուն եկած պատուհասները։

Գիւղի տանուտէր Նիկոլ քեևեային ատամները քաշեր և թեւերը կոտրտեր էին։ 46 մարդ տարեր էին, 20֊ը՝ դէպի Հաֆըգ և 26֊ը՝ դէպի Սեբաստիա։ Նիկոլը ոտքերէն կախեր էին Պողազի կամուրջէն, իսկ մնացած 25 հոգին անզէն ու կապուած տանելէ ետքը Մաթէբէի մօտիկ սպաններ էին չաթալ չէքիճով։ Տղուն մէկը կապերէն ազատելով, յարձակել էր ոստիկաններուն վրայ և խածեր էր մէկուն կոկորդը. այդ տղուն մատները, ձեռքերը, ոտները մաս֊մաս կտրելով, սպաններ էին: Խուժանը կազմուած էր 140 հոգիէ, որոնք մասամբ կուսակալին ձիաւորներն էին և որոնց 60֊ը՝ առնաւուտներ։ Սպաններ էին Խառվազէն 25, Տուղասարէն՝ 32 հոգի, որոնց մէջ էր մեր սիրելի Սարգիսը, Կովտունէն 42 հոգի և այդպէս բոլոր հայ գիւղերը։ Խտօէն անմիջապէս խնդրեցի, որ նամակ մը տանի քաղաք. գրեցի հետևեալը.

«Այլևս անկարելի է մեզի տանիլ այս բոլորը։ Ուղարկեցէք ձեր տրամադրութեան տակ եղած զէնքերը և անմիջապէս գործի սկսենք»։ Մատնանշած էի նաև տեղի ունեցած դէպքերը, բայց անոնք արդէն իսկ տեղեկութիւն ունէին։

Գիշերը կրկին ձին տէրէսի գացինք. ինչպէս ըսի, դժոխքի պէս դժուար էր հոն մնալը, բայց մենք ուրիշ ապաստան չունէինք։ Երկրորդ օրը Խտօն վերադարձաւ և իմ նամակիս հետևեալ պատասխանը բերաւ.

«Առ այժմ խստութիւններու պատճառաւ չի պիտի կրնանք զէնք և մարդ ուղարկել։ Կը խնդրենք, որ քանի մը օր ևս անհետանաք, մինչև որ յարմար առիթը ներկայանայ, այն ժամանակ թերևս մենք մեռած կըլլանք, կտակնիս այս է՝ «Չի խնայէ՛ք ոչ ոքի»։

Կնոջմէս ալ նամակ մը ստացայ, գրած էր այսպէս.

«Սիրելի Շինական, եղբայրներուդ և Սարգիսին[18] մասին բնաւ մի մտածիր. անոնք բոլորովին առողջացած են. ամեն օր հաց կը ղրկեմ անոնց ուրիշներու ձեռքով[19]։ Թէև սոսկալի չարչարանքներ տուեր են, բայց հիմա լաւ են։ Մեր մասին բոլորովին մի՛ մտածեր. ձագերդ լաւ են: Համբոյրներով քո Սակալախօս»։

Թուղթը տեղ տեղ արցունքի հետքեր ունէր։

Մեր դրութիւնը այլևս անտանելի էր. ոչ կռուելու ասպարէզ կար, ոչ ալ պատսպարուելու տեղ։ Ի՞նչ երեսով ժողովուրդէն օգնութիւն պիտի ուզէինք, երբ այդ վիճակին մատնուած էին, և մենք ալ անկարող դարձեր էինք զիրենք պաշտպանէ լու։

Երեկոյին ուշ ատեն Տուզասարցի Գասպարը եկաւ, զիս կանչեց քարայրին բերանը և յայտնեց, որ իր պահուած տեղին մօտ հինգ փախստականներ կան, որուն մէկը հայ էր և երկուքը չէրքէզ: Ասոնք փախած էին Երզնկայէն և հոդ իրենց թագստոցին մէջ խեղդեր էին իրենց փախստական ընկեր հայը։ Անիկա կիսատ ճիչ մը լսեր էր և թիւրքերուն հայհոյութիւնները և ամեն ինչ հասկցեր էր։ Անմիջապէս ղրկեցի մեր տղոցմէն երկուքը, որոնք թիւրք ոստիկանի զգեստներ ունէին։ Գտեր էին ոճրագործ թիւրքերը և չորսն ալ սպաններ էին։

Երեկոյին մեկնեցանք Ճին տէրէսիէն։ Խորսանացի 16 տարեկան պատանի մը մեզ կառաջնորդէր. ուսումնասիրած էր բոլոր ճամբաները և այծեամի մը պէս կը թռչէր մեր առաջքէն, կը հիանայինք իր ճարպիկութեան վրայ։

Մեր ճամբան երկար էր, բոլորս ալ յոգնեցանք և միայն լուսաբացին հասանք Աքքայա։ Մեր առաջնորդը հոդ քոյր ունէր, մտանք անոր մարագը։ Ես երեսս փաթթեցի ու ծածկեցի, որպէսզի չի ճանչցուիմ։ Կէսօրին ոստիկաններ եկան գիւղը. տանտէրը կուզէր, որ անմիջապէս մեկնինք. բացատրեցինք, թէ ատիկա որքան անպատեհ էր թե՛ մեզ և թէ՛ իրեն համար ու մնացինք։

Ոստիկանները եկան, նստեցան մեր ապաստանած տան դրան առաջք։ Կացութիւնը ծանր էր, բայց երիտասարդ հարս մը իր ճարպիկութեամբ փրկեց մեզ։ Եկաւ և իբր թէ նեղացաւ գիւղացիներուն, յանդիմանեց և ըսաւ.

— Ինչու՞ այս մարդիկը փողոցը ձգեր էք, ինչո՞ւ հոս նստեցուցեր էք։

Եւ դառնալով ոստիկաններուն, զանոնք իր տունը հրաւիրեց ու տարաւ։ Անմիջապէս դարձաւ եկաւ մեզ մօտ և սիրտ տուաւ մեզի։

— Հանգիստ մնացէք և հոգ մի՛ ընէք. եթէ հարիւրներով թափին այդ յիմարները, կերպով մը կը խաբեմ և ճամբու կը դնեմ։

Գնաց տուն և ոստիկաններուն ճաշ պատրաստեց, ուրկէ բաժին ղրկեց նաև մեզի։

Այդ կինը, գիւղին յայտնի Մինաս քէհեայի հարսը, Տիգրանի կինն էր։ Անիկա իր ճարպիկութեամբը և խելքովը շատ փորձանքէ ազատած էր գիւղը։

Երեկոյին, իբր առաջնորդ ունենալով Բաթրին գիւղացի Աւօն և իր երկու հէմշէրիները, ճամբայ ելանք դէպ իրենց գիւղը: Աւօն թխադէմ, միջահասակ, ամչկոտ, մօտ 35 տարեկան մարդ մըն էր. շատ քիչ կը խօսէր, անիկա երեք չորս տարի առաջ հովիւ էր չէրքէզներու քով. աւազակներ ուզած էին հօտը տանիլ. Աւօն երեք ժամ կռուելէ ետքը յարձակողներուն հետ՝ սպաննած էր երկուքը և միւսները փախած էին։ Դատավարութիւնը կատարուած էր և դատապարտուած ցկեանս բանտարկութեան։ Երեք տարիէ իվեր փախստական էր։ Թէ՛ կառավարութիւնը, թէ սպաննուած աւազակներուն ազգականները և թէ՛ նոյն իսկ չէրքէզ տէրը զինքը կը հալածէին, կուզէին կամ ձերբակալել, կամ սպաննել։ Թիւրքերուն համար անհանդուրժելի է, որ հայ մը քաջ ըլլայ և ինքզինքը պաշտպանած։ Լսած էի իր մասին, բայց մինչև այն ատեն զինքը չէի տեսած։

Լուսաբացին մօտ հասանք իրենց տունը. մեզ ընդունեցին գրկաբաց և մեծ ուրախութեամբ։ Պատրաստեր էին ճոխ ընթրիք. իրենց տան մէջ լոգանք առինք և իր չորս սիրուն հարսերը մեր զգեստները տարին լուանալու համար։ Այդ տան մէջ մնացինք երկու օր։ Լսեցինք, որ Աւօին ցեղը որդոց որդի քաջ եղած է։ Անկէ ետքը որ գիւղը որ հանդիպեցանք, Աւօի ընտանիքի մասին քաջութեան արարքներ կը պատմէին։ Մենք մտադիր էինք Աւօն հետերնիս տանիլ, բայց անիկա մերժեց, չեմ գիտեր՝ ինչու։

Երեկոյին այդ հիւրընկալ տունէն մեկնեցանք և գնացինք խենթ Մկօին տունը։ Շուաքը կեցած էինք, երբ Մկօն մեզ տեսաւ, պատին վրայէն խոշոր քար մը վերցուց և ըսաւ.

— Ով որ էք, ըսէ՛ք, ապա թէ ոչ՝ կը խփեմ։

— Եկուր առաջ որ տեսնես, ըսի։

Յառաջացաւ, յանկարծ տեսաւ ու ճանչցաւ և փաթթուեցաւ ինձ, բայց շուարած մնաց. տեղ չունէր մեզ պատսպարելու։ Նախապէս շատ հարուստ եղած էր խեղճը, բայց հիմակ աղքատացած էր։ Եր տուները կը քանդէր և անոնց փայտերը ծախելով՝ կապրէր։

Սյդ գիւղը բոյն դրած էր Մէհրալի անունով յայտնի աւազակապետը, որ նախորդ ռուսաթիւրք պատերազմի ժամանակ աւերելէ ետքը Բաբերդը, Դերճանը, Երզնկայի և Անդրէասի դաշտերը՝ եկեր, տեղաւորուեր էր այդ գիւղին հողերը և կառավարութեան համաձայնութեամբ գրաւած էր շրջանի գիւղերու հողերը և կը ծառայեցներ բնակիչները։ Խեղճ ժողովուրդին արիւնը կը ծծէր, և ամբողջ շրջանը կը տքար այս մարդուն բռնապետութեան ներքև։ Իր եղբայրը՝ Ալի պէկը նոյնպէս աւազակ Էր և չի նայած որ կառավարութեան փոստան զարկած ու կողոպտած էր, նոյն այդ կառավարութիւնը համիդիէ զօրագունդի փաշա ըրած էր զինքը։ Անիկա ամեն տեղ աւազակային խումբեր ունէր Պարսկաստանի, ռուսական սահմանի և Թիւրքիոյ մէջ։ Իր տունը զարդարուած էր թանկարժէք գորգերով և ծանրագին առարկաներով։ Թւրքերը գոհ էին, որ այդ տեսակ խանէտէր[20] մը կար այդ շրջանին մէջ։ Թիւրք մտաւորականները կը քաջալերէին զինքը և իր տունը կը յաճախէին թէ տեղացի պաշտօնական բարձրաստիճան անձերը և թէ անցորդ թիւրք երևելիները։

Մըկըրը մեզ տեղաւորցուց իր եղբօրը տանը. նախ չափազանց վախցած էր, բայց հետզհետէ ոգևորուեցաւ և վերադարձաւ երգելով. «Երբ քաջ խանը մտաւ Բասեն»։

Ուրախ էր, որովհետև կառավարութիւնը հայերը խաբելու համար ընդհանուր ներում յայտարարած էր։ Նոր լսեր էր այդ լուրը և իր գոհունակութենէն մեզ լաւագոյն սենեակ մը տարաւ։ Եղբօրը կինը կիւրենցի էր և շատ կիրթ ռւ քաղաքավար անձ մըն էր. ամուսինը սպաննուած էր, մեզ հիւրասիրեց շատ յարգանքով և ուրախութեամբ։ Մինչև երեկոյ այդտեղ մնալէ ետքը Մկրին առաջնորդ ընտրեցինք երթալու համար Ս. Տաճար (Թէճէր) լեռը։ Օրն էր 31 մայիս։

Մկըրին քոյրը կալուածներ ունէր այդ լերան ստորոտը, և հոն քանի մը խաներ կային. յոյս ունէինք, որ մեզ հաց կը հայթայթեն։ Երբ լեռը բարձրացանք, լոյսը բացուեցաւ։ Մկըրը ուզեց վար իջնել մեզ հաց բերելու. ես մերժեցի, որովհետև տեղին անծանօթ էի և շրջակայքը չի քննած՝ չէի ուզեր մարդ հեռացնել մեր խումբէն։

Մեր գտնուած տեղը շատ բարձր էր և ամեն կողմը կը տեսնէինք. մեր ընկերներն էին արծիւները, որոնք այդ գագաթին վրայ բոյն դրած էին և որոնց թևաբախումները կը լսէինք երբեմն։ Տեսարանը գեղեցիկ էր. նախանձով կը նայէինք ազատ արծիւներուն վրայ, որոնք թև կը բանային, կը սաւառնէին և կը հեռանային։ Մենք անօթի էինք և գլխաւորապէս կը տանջուէինք ծարաւէն։

Առաջին օրը Մկըրը երեկոյին հաց բերաւ մեր երկու ընկերներուն հետ, բայց երկրորդ օրը իր քոյրը սարսափէն մեկնած էր իր կալուածէն, որովհետև այդ կողմերը հայեր սպաննած էին։ Այդտեղ մնացինք քանի մը օր, բայց գրեթէ անընդհատ պարէնի պակասէ կը նեղուէինք։ Ստիպուած՝ ես անձամբ գացի Մաղարան հայ գիւղը. ասիկա պատմական գիւղ մըն է, կը գտնուի Տէլիք Թաշի բերանը։ Այդ կողմերը ձիւնի փոթորիկները այնքան սաստիկ կըլլան, որ ճամբորդները կը խեղդուին։ Գիւղացիք ազատարարի դերը կը կատարեն. իրենց այս մարդասիրական գործին համար հին ժամանակներէ ի վեր տուրքերէ զերծ էին, բայց 95-ի կոտորածներէն ետքը այդ առանձնաշնորհումները վերացած էին, ինչպէս նաև ամեն կարգի աւազակներ թալլած ու սպաննած էին շարունակ խեղճ գիւղացիները։

Այդ գիւղն էր, որ գացի և դիմումիս մէջ յաջողեցայ. խոստացան մեզ ամեն օր պարէն հասցնել, սիրտ տուին մեզի և քաջալերած ճամբու դրին մեզ։

— Ձեզի տարիներով կը պահենք, կըսէին. Ս. Տաճար լեռնէն ոչ մէկ փախստական ձեռք անցած է մինչև այժմ։

Վերադառնալով մեր ապաստարանը, Մկըրին նամակ մը յանձնեցի, բայց անիկա ետ եկաւ, որովհետև ճամբաները բռնուած և յարաբերութիւները խզուած էին։

Քիչ ետքը սարի գագաթէն տեսայ, որ 500 հոգիէ աւելի մարդոցմէ կազմուած մեծ կարաւան մը կանցնի, կարծեցի, որ ռուսական սահմանագլխէն եկող թիւրք գաղթականներ են։ Ես լուր ղրկեցի տղոց, որպէսզի ամփոփուինք և իմ գտնուած դիրքէս հետևինք անցուդարձին, բայց անոնք իմացուցին ինձ, թէ այդ գաղթողները մեր գիւղացիներն էին, որ տեղահան ըրած էին և կը տանէին։ Վրաս սոսկում եկաւ։ Գացի ընկերներուն մօտ. մութը պատած էր աշխարհը, և սարսափով կը խորհրդածէինք։ Տղաքը պատմեցին, թէ ճանչցեր էին մեր գիւղացիները [21] և նոյնիսկ կենդանիները։ Յանկարծ ընդհանուր և աղիողորմ ճիչ մը արձակուեցաւ կեօզերուն[22] կողմէն։ Անմիջապէս թռանք ու թաւալագոր իջանք սարէն և մինչև 100 քայլ հեռաւորութեամբ հասանք ժողովուրդին. աղաղակը դադրած էր, միայն յուզուած ու հատակտոր կը խօսէին. ուզեցինք հասկնալ։ Մելիքը ուղարկեցինք, բայց անհնարին եղաւ լուր մը առնել, որովհետև ոստիկանները խստօրէն շղթայած էին ժողովուրդը։ Գազաններու պէս կատղած էինք. յարձակի՞նք, թէ ոչ. ես յարձակման կողմն էի, բայց Եղօն և ընկերները հակառակ էին։ Վարդանը և Արմենակը իրենց երեխաները տեսեր էին կարաւանին մէջ և մտահոգ էին ու անդադար կըսէին՝ «Եթէ յարձակինք, ամենքն ալ կը կոտորեն»։

Համակերպեցանք և սպասեցինք այդպէս մինչև առաւօտ։ Մտատանջ էի, որովհետև չէի գիտեր, թէ մեր տնեցիքը այդ ժողովուրդին հետ են, թէ ոչ. ընկերներս տեսեր էին մայրս և եղբօրս տղաքը, բայց այդ օրը ինձ չի յայտնեցին։

Լուսաբացին մենք կրկին բարձրացանք լեռը։ Տեղահան եղած ժողովուրդին կարաւանը հեռացաւ։

Նստանք ու խորհեցանք։ Աշունէն ի վեր կառավարութիւնը կըսէր, որ ժողովուրդը ոտքի կոխան չընելու համար անցնող բանակներուն, մտադրութիւն ունի փոխադրել զայն աւելի խաղաղ տեղեր. կը կարծէինք, թէ այդ նպատակաւ եղած բան մըն էր այս տեղահանութիւնը: Միւս կողմանէ լրտեսներ նշանակած էինք, որ մեզ տեղեկութիւն բերեն. անոնք մինչև Տէլիք Թաշ գացեր էին կարաւանին հետ։ Հետևեալ օրը առաւօտուն իմացայ, որ մայրս այդ կարաւանին հետ էր. սև զեստով, առանձին, հպարտ և անդրդուելի կը քալէր կարաւանին առաջքէն. ամբողջ ժողովուրդը զինքը կանիծէր. «թու տղուդ պատճառով եղաւ այս բոլորը, քար ծնէիր, այդ չար զաւակը չի ծնէիր»։

Կառավարութեան բնութիւնները և ժողովուրդին ատելութիւնը դեպի մեր տունը և դէպի ինձ տարօրինակ հոգեկան վիճակ մը առաջ բերաւ իմ մէջս. բարիին ու չարին զգացումը կորսնցուցի. կը զգայի միայն, որ սիրտս կը գալարուէր պայթելու աստիճան։

Երկրորդ օրը այդ անիծեալ ճամբէն անցաւ գիւղի երկրորդ մասը, երրորդ օրը՝ մնացեալ մասը, որուն մէջ էին նաև այն վատերը, որոնք կարծեր էին, թէ ուրիշին տունը աւերելով, իրենցը պիտի փրկուի։ Երբ ժողովուրդը կանցնէր մաղարացիներու առաջքէն, շատերը անիծեր էին զիս ու ըսեր էին.

— Օճախը մարի, մեր օճախը քանդեց, մէկ մարդու համար քարուքանդ եղաւ այսքան դարաւոր մեր շէն գիւղը։

Այդ խօսքերուն վրայ ընկերներս տպաւորուեցան. վարանումը և կասկածը զիրենք կը տանջէր։

— Մեր պատճառով եղաւ այս բոլորը, կըսէին։

Ես իմ մտքի յստակութիւնը գտած էի և ըմբռնած էի, որ ընդհանուր հայկական հալածանքներու ծրագիր մըն էր, որ կը գործադրէին, և ոչ թէ առանձնապէս իմ պատճառովս մեր գիւղին տրուած պատիժ մը։

— Երանի՜ թէ միայն մեր գիւղը, միայն մեր տունը ըլլար, ըսի. բայց ես կը վախնամ, որ այդ չարիքը ամեն կողմ պիտի տարածուի։

Յունիսի 15֊ին Մաղարան տեղահան ըրին. գիշերով գիւղէն սուրհանդակներ եկան և ըսին.

— Մեզ հրամայուած է առաւօտուն ճամբայ ելնել, ի՞նչ խորհուրդ կուտաք։

— Ի՞նչքան զէնք ունիք, ի՞նչքան մարդ ունիք, կը կամենա՞ք դիմադրելու։

Մարդիկը նախապէս ձերբակալուած, զէնքերը գրաւուած էին. գիւղը մնացեր էին միայն պատանիներ, անոնք ալ փախստական վիճակի մէջ։ Մենք 15 հոգի էինք այդ միջոցին, որոնցմէ 2-ը ղրկած էինք տեղեկութիւններ բերելու մեր գիւղին տեղահանութեան պատճառներուն վրայ։ Անորոշ դրութեան մէջ մնացինք և չի վստահեցանք վճռական գործի մը դիմելու։

Առաւօտուն կանուխ Մաղարայի կարաւանը ճամբայ ելաւ։ Մենք հեռադիտակով կը դիտէինք. ետ կը բերէին խումբ֊խումբ հայեր ոստիկաններով շրջապատուած, և կը տանէին դէպի քաղաք. ետքը իմացանք, որ կառաջնորդէին դէպի ձորերը և հոն կը սպանէին։

Մաղարայի փախստականները երեկոյին եկան մեզ մօտ. իրենց հետ էր Հայրապետը՝ ճարպիկ, աշխոյժ, եռանդուն տղայ մը. քիչ ետքը եկաւ իր եղբայրը և պատմեց, թէ ինչպէս հայրը սպաննած էին այնպիսի մարդիկ, որոնց տասնեակ տարիներէ ի վեր հաց վերցուցած էին։

Գիշերը իջայ դէպի մեծ ճամբան. մարդ մը պառկած էր հոգեվարք վիճակի մԼջ. հազիւ թէ խօսեցաւ.

— Մաղարացի եմ. զինուոր էի, ծանր հիւանդ ըլլալով, արձակուրդ առի, եկայ։ Հինգ ժամ առաջ մեր գիւղացիները տարեր են։

Չէր կրնար հեկեկալ, բայց արցունքը կը հոսէր երեսն ի վար։ Ուզեցի մեզ մօտ տանիլ զինքը։

— Չեմ կրնար գալ, զիս հանգիստ թողուցէք, ըսաւ։

Անունը Առաքել Եարտըմեան էր։ Քիչ մը սպասեցի քովը, կը մտածէի՝ ի՞նչ ընեմ։

— Առաքել, ղո՜ւրպան, քեզ հետերնիս պիտի տանինք: Լեզուն բռնուած էր, չի կրցաւ պատասխանել. վերջի պահուն «տղա՜քս, տղա՜քս», կըմկմաց, աչքերը փակեց և հոգին աւանդեց։ Շուրջը բոլորուեցանք և ամենքս ալ հեկեկալով՝ լաց եղանք։ Սիրտներս ճնշուած էր և ամեն մէկերնիս տէրտով էինք։ Մարդուն մահը առիթ եղաւ, որ մեր սիրտը լեցուած վիշտը փլի, ու լացինք, լացինք հեկեկալով։

Թաղեցինք մեռելը ու հեռացանք լուռ ու մունջ։

Յունիս 20-ին նստած էինք մացառներուն մէջ Թէճէրի հիւսիսային կողմը գտնուող հին ամրոցներու մէջ։ Թնդանօթի թնդիւներ լսեցինք։ Տղաքը ուրախացան, կարծելով, թէ ռուսները մօտեցած են. բայց դիտեցի, որ հարուածներուն պատասխան չի կար։

— Այս կռիւի թնդիւն չէ, ըսի, ես կը վախնամ, որ քաղաքին ժողովուրդը կը կոտորեն։ Յետոյ իմացանք, որ Վարշաւայի գրաւումը կը տօնէին:

Այդ միջոցին կանցնէին քաղաքէն տեղահան եղած ժողովուրդին կարաւանները։ Մարդիկ ղրկեցինք, որ կերպով մը հաղորդակցութեան մէջ մտնան անոնց հետ և մեզ լուր բերեն, գացին ու վերադարձան ու այդ թշուառ և տեղահան եղած ժողովուրդէն մեզ բերին քաջալերական խօսքեր։

— Բնաւ հոգ մի՛ ընէք մեզի համար, ըսեր էինք անոնք, սիրտերնիդ ամուր պահեցէ՛ք։ Ամերիկացիները մեզ համար դիմումներ կընեն, երկու շաբաթէն ետ կը դառնանք։

Չէ կարելի բացատրել, թե ի՜նչպէս կը թալլէին այդ խեղճերը և կը չարչարէին։ 10 տարեկանէ վեր գտնուող տղա մարդիկը բաժանած էին և տարած ուրիշ ուղղութեամբ։ Քարտաշլարի գլուխը սպաննած էին յայտնի վաճառական Պաքալեանը և իր որդին՝ 800 ոսկի իրենցմէ կորզելէ ետքը։ Մենք մեր աչքերովը կը տեսնէինք գրեթէ խմբական սպանութիւներ սպանութիւներ և առանձին սարսափելի ոճիրներ: Ի՞նչպէս նկարագրեմ այդ բոլորը: Կը բերէին հայ ժողովուրդը և կը թափէին անզէն ու անպաշտպան ճամբաներու վրայ։ Դրացի վայրերէ խուժանը կու գար, կը թալլէր զիրենք։ Ժողովրդին ճիչը, աղաղակը, լացը ու հեծեծանքը կը բռնէր արար աշխարհը, և մարդ չէր կարող դիմանալ։ Քանի անգամ ապարդիւն կերպով ուզեցի գիտնալ, թէ կինս ու երեխաներս ո՞ր խումբին մէջ են, որպէսզի զիրենք փախցնեմ։

Մեր հոգեկան տանջանքը անտանելի էր. ինքզինքնիս դաւաճաններ կը համարէինք, որովհետև անկարող էինք ոևէ օգնութեան հասնիլ այդ անտէր ժողովուրդին։ Չի կրնալով դիմանալ մեր տեսածներուն, այդ կողմէն հեռացանք երեկոյին. լուսաբացին հասանք Էշէք Սրըթի ըսուած տեղը. հոնկէց ալ կը տեսնէինք տեղահան եղած ժողովուրդը անծայր, անվերջ, որ կը բռնէր ճամբաները։ Բոլոր շրջակայ գիւղերը դատարկուած էին. այս ճամբաներէն խեղճ ժողովուրդը կը ղրկէին դէպի Ղանլար և անկէ դէպի ներս։

Մենք մարդ ղրկեցինք գիւղ մը հաց գտնելու համար, բայց մեր ուղարկած հացուորները վերադարձին թալանուած էին քիւրդերէ։ Տղաքը փախն ի փախ եկան մեզ մօտ։ Եղօն կատաղեց և հրամայեց, որ երթան անմիջապէս սպաննեն հաց թալնողները։ Մութը վրայ եկած էր, և ես արգելեցի այդպիսի անխոհեմութիւն մը ընել. թողեր էինք, որ ամբողջ ժողովուրդը կոտորեն ու թալլեն, և հիմա անիմաստ կերևար ինձ սպաննել անոնք, որ մեր հացը գողցեր էին։

Առաւօտուն օդը ցուրտ էր և մենք կը դողդղայինք յուզումէ և ցուրտէ. այս միջոցին պահակները մեզ իմաց տուին, որ վեց հոգի կուգան դէպի մեր կողմը։ Հեռադիտակով տեսանք, որ չորսը ոստիկաններ են և երկուքը՝ քիւրդեր։ Տղաքը, որ թիւրք ժանտարմայի համազգեստներ ունէին, գացին զիրենք զգուշութեամբ շրջապատեցին, բռնեցին իբր փախստական զինուորներ և բերին մեզ մօտ։ Այն տղան, որուն ձեռքէն հացը կողոպտեր էին, պահեցի եաբունչիիս ներքև։ Զիրենք հարցաքննեցինք, միշտ պահելով մեր կառավարական ժանտարմայի երևոյթը։

— Դուք տեօվլէթի խայինիրեր[23] էք։

— Երդում կընենք, որ մենք գազակ չենք, պատասխանեցին. մենք եկանք երկու կեավուրները բռնելու, որոնք մեր ձեռքէն փախան:

Հրամայեցի զինաթափ ընել զիրենք և կապելէ ետքը մէրքէզ[24] տանիլ: Հարցուցի նաև։

— Ձեր կողմը տակաւին կեավուրներ մնացի՞ն, թէ բոլորն ալ վտարուեցան։

— Բոլո՜րը, բոլո՜րը… Կեավուրը կատաղած է. Վան, Մուշ և Զէյթուն իսլամ չի թողուցին, մենք ալ պէտք է զիրենք բնաջինջ ընենք։

Անոնք պատմեցին իրենց կատարած սպանութիւնները, խօսեցան փախցուցած հայ կիներու մասին և ուրիշ սարսափելի մանրամասնութիւներ։ Այնքա՜ն վախցած էին, որ չէին հասկնար մեր ով ըլլալը, ինչ ըլլալը։ Քիւրդերուն վրայ տեսայ մեր ընկերներուն դաշոյնը և իրենց կողոպտած իրերը։ Անոնք կը շարունակէին պատմել, թէ հայերը մեծ խումբերով կը տանէին և ծորերու մէջ կըսպաննէին։ Վերջապէս որոշեցինք իրենց գործը վերջացնել։ Երբ ամեն ինչ հասկցանք, մէջտեղ հանեցինք այն տղաքը, որոնց ձեռքէն հացը կողոպտեր էին։

— Ասո՞նք են ձեր փնտռած մարդիկը։

— Այո՛։

— Ձեր փնտռած կեավուրները մե՛նք է՛նք, գոռացի. դուք միայն քաջ էք անզէն կիներու և մարդոց դիմաց, մեզ հետ կռուեցէ՛ք, եթէ կրնաք։

Երբ իմացան, թէ մենք հայեր ենք, սարսափէ գունատուեցան. իրենցմէ մէկը ըսաւ.

- Օլան, պիզի էօլդիւրէճէք լէր[25]։

Տղաքը հեռացուցին զիրենք։ Եղօն շատ վարպետ էր դիակները թաղելու մէջ[26]։ Մենք մեզի հետ ունէինք թի և բետատ։ Ատոնք պէտք էին դիրք շինելու և սպաննուածները թաղելու համար։

Երկրորդ օրը Հայրապետը կրկին ղրկեցինք հաց բերելու համար. մէկ օր ամբողջ խոտ կերած էինք. Հայրապետը վերադարձին իր հետ բերաւ երիտասարդ մը, որ մաուզէրով զինուած էր. անիկա առաջարկեց, որ մեզ մօտ պահենք իր երկու քոյրերը և հօրեղբոր աղջիկը, որովհետև վախ ունէր, որ քիւրդերը կը տանին զիրենք։ Անիկա բարեկիրթ և ուսեալ երիտասարդ մըն էր և կը պատկանէր յայտնի, բարեկեցիկ ընտանիքի մը. հայրը և հօրեղբայրը սպաննուած էին, մէկ հօրեղբայրը ազատեր էր թրքութիւն ընդունելով, բայց իր աղջիկները առևանգեր էին։ Իր առաջարկութիւնը ընդունեցինք։

Հայրապետը յաջողեր էր միայն քիչ մը հաց բերել, յոյսերնիս կտրեցինք. Վարդավառի կիրակի օրը խոտ կերանք։ Մեր գտնուած տեղը շատ գեղեցիկ էր. անհամար և գոյնզգոյն ծաղիկներ բացուած էին ամեն կողմ, բայց մեր սիրտերը սուգի մէջ էին։ Անդադար կը դիտէինք հեռադիտակով ճամբաները, ուրկէ անվերջ կանցնէր տեղահան եղած ժողովուրդը փոշիի ամպի մը մէջ։

Մեր բռնելիք ուղղութիւնը որոշելու համար ժողով մը ըրինք։ Ընկերները կառաջարկէին երթալ Տիվրիկ, անկէ Խարբերդ, Մուշ և անցնիլ սահմանագլուխը։ Ես հակառակ էի, որովհետև թէ՛ հաց չունէինք և թէ՛ առաջնորդ. ամբողջ ժողովուրդը տեղահան եղած ըլլալով՝ լերկ և ամայի լեռները մնացած էին։ Գիտէինք, որ Վարդան Շահպազը իր խումբով լեռը բարձրացած էր, բայց ոչ մէկ միջոց ունէինք զինքը գտնելու. այսու ամենայնիւ փորձեցինք և այդ նպատակաւ քանի մը օր թափառեցանք, բայց անհնարին եղաւ իրենց հետքը գտնել։

Վերջնականապէս որոշեցի խարբերդի ուղղութեամբ չերթալ, գիտնալով, թէ դէպի կորուստ գացած կըլլանք։ Եղօն յամառեցաւ և համոզեց բոլոր տղաքը. չէ կարելի պատմել, թէ այդ անմիտ յամառութիւնը ի՜նչ դժուարութիւններ կը ստեղծէր. բայց ես գիտէի ընելիքս և աւելի զիրենք շոյելու համար խորհուրդ կը հարցնէի. վերջապէս վիճակ ձգեցինք, և իմ կարծիքս շահեցաւ։ Ես կուզէի դէպի՛ ծով երթալ։

Հազիւ թէ ճամբայ ելած էինք, հանդիպեցանք 50 — 60 սայլաւորներու, որոնք կառավարութեան համար ավար[27] տարած էին Զարա և կը վերադառնային։ Տեղերնիս յարմար էր, և եթէ ուզէինք, ամբողջովին կը կոտորէինք, բայց ես արգիլեցի անօգուտ տեղը սպանութիւն գործել, մանաւանդ որ տակաւին կը կարծէինք, թէ կարող ենք այդպիսով մեր ժողովուրդին խնայել։ Միայն երեք տղայ և Ալօն ոստիկաններու հագուստներով գացին և հաց ուզեցին։

— Եթէ հաց ունենանք, մենք կուտենք, կըսէին, բայց միևնոյն ատեն պարկերով պուլղուր[28] կը նետէին մեր կողմը։

Շարունակեցինք մեր ճամբան և առաւօտուն հասանք Թէճէր, նոյն տեղը, նոյն դիրքը։ Կեօչերը միշտ շարան-շարան կանցնէին. ճանապարհին վրայ հրացան մը արձակուեցաւ, երկրորդ մըն ալ. մեր պահակները իմաց տուին եղելութիւնը, և հեռադիտակները առնելով՝ տեսանք, որ երկու դիակներ ինկած են ճամբուն վրայ։ Երեկոյին լրտեսներ ուղարկեցինք և հասկցանք սպանութեան պատճառը. մարդը Պինկեօլ գիւղացի մըն էր, որ ճամբուն վրայ կաշիւատէր իբրև զինուոր. անցնող ժողովուրդին մէջ իր կինը տեսնելով, կերթայ, կը գրկուի, և կուլան իրարու կուրծքի վրայ։ Ժանտարմաները կը զարնեն մարդը և կինը։ Հետևեալ օրը ոստիկանները թաղեցին զիրենք։ Այսպէս կային հազարներ, հարիւր հազարներ աստին, անդին զարնուած և թաղուած։

Այդ միջոցին ճամբուն վրայ կար 5000 հոգիէ բաղկացած ժողովուրդ մը. զատեր էին այրերը և երեխաները և, անոնք իրարու կապելով, շղթայ մը կազմած էին. կեօչուորներուն դիմաց նստեցուցած՝ մէկ-մէկ կը զարնէին, և ով որ հրացանի գնդակէն ողջ կը մնար, կերթային, քարով գլուխը կը ջախջախէին. ամբողջ ժողովուրդը սոսկումի աղաղակ մը բարձրացուց, իսկ իրենց կարգին մահուան սպասող կապկպուած զոհերը աղիողորմ ճիչեր կարձակէին։ Մենք վազեցինք դարվար՝ խելագարներու նման և յանկարծ կանգ առինք. ինքզինքնիս անկարող կը զգայինք ոևէ շարժում ընելու՝ ոչ թէ որովհետև քանի մը հոգի էինք հազարներու դէմ, այլ որովհետև կը վախնայինք, որ մէկ հարուածով պատճառ կըլլանք, որ բնաջինջ ընեն անխնայ կերպով նաև կիները և ծերերը։

Մութը տակաւին չի տարածուած՝ ճամբայ հանեցին մնացեալ սգաւոր ժողովուրդը և մենք գացինք Մազարա՝ ոճրագործներու բնակավայրը։ Երեկոյին թիւրք ոստիկաններու տարազով ձերբակալեցինք ոճրագործներէն երեքը և առաջարկեցինք, որ մեզ բերեն մէկ քանի կեավուր կիներ։

— Անթիւ են, ըսին, և ի՜նչ կիներ… կան, որ կը խօսին ֆրանսերէն, անգլիերէն…

Պատմեցին իրանց գործած ոճիրները. մանրամասն ըսին, թէ ինչպէս հրացաններ արձակեր էին և քարերով ջախջախեր մահամերձներու գլուխները։

Տղաքը չի կրցան համբերել, կուզէին ողջ-ողջ ուտել զիրենք, բայց ես կուզէի գիտնալ ամեն ինչ. Արմենակը չի համբերեց և հայհոյանքներով ըսաւ.

— Տինսիզ թիւրքեր, կեավուրները մենք ենք՝ ահա ձեր դէմը կեցած. մի՞թէ դուք պատիւ, զգացում չունիք, որ այդպէս կարող էք վարուիլ անպաշտպան մարդոց և կիներու դէմ։

Թիւրքերը գունատուեցան, լեզունին բռնուեցաւ։ Ըսի.

— Տղե՛րք, ասոնք վերցուցէ՛ք։

Կտոր կտոր ընելով, սպաններ էին. դիակները թաղեցինք և հեռացանք։

Լուսնկայ գիշեր էր. նորէն բարձրացանք Թէճէր։ Շարունակ, շարունակ տեղահան եղած ժողովուրդին կարաւանը կանցնէր մեր աչքերուն առաջքէն։ Ղրկեցինք կիւրինցի Սարգիսը, որ նոր եկած էր մեզ մօտ և իսկական թիւրքի կը նմանէր և ինքն ալ թրքախօս էր. գնաց և տեղեկութիւն բերաւ ամեն կատարուած բաներու մասին։ Բայց այդ խեղճ ու չարչարուած ժողովուրդը յոյսը կտրած չէր և մեզի քաջալերանքի խօսքեր կը ղրկէր: Հարցուցի մեր տանը մասին. կինս օր մը առաջ անցեր էր՝ սայլին վրայ պառկած։ Ոստիկանները հարցուցեր են ժողովուրդին, թէ ո՞րն է Մուրատի կինը, իսկ ժողովուրդը, պահպանելու համար կինս, ըսեր էր, թէ մեր ետևէն եկողներուն մէջն է։

Այս իմ վերջին տեղեկութիւնս էր կնոջս մասին։

Հեռադիտակով տեսանք, որ մէկը ինկած էր ճամբուն վրայ, կիսամերկ էր և երբեմն գլուխը կը բարձրացնէր։ Երեկոյին ղրկեցինք մաղարացի փախստականներէն երկուքը, որ երթան, տեսնեն և, եթէ հայ է, մեզ մօտ բերեն. բայց անոնք շատ չէին մօտեցեր և լաւ դիտած չըլլալով, վերադարձան ու ըսին, թէ մեռած է։ Միւս օրը առաւօտուն տեսանք, որ նորէն գլուխը կը բարձրացնէ. մեր մօտը կար փոքրիկ տղայ մը. ան ղրկեցինք, իմացանք, որ դեռատի հարս մըն է, որ պատիւը պաշտպանել ուզելուն զարկեր ու թողեր էին ճամբուն վրայ, և երկու օր է, որ մահամերձ վիճակի մէջ անօգնական մնացեր էր։ Օդը սաստիկ տաք էր, ջուր չի կար և սոսկալի կերպով տառապեր էր խեղճը։ Անհնար էր զինքը մեզ մօտ փոխադրել այդ վիճակին մէջ. ճամբուն վրայէն կանցնէին հայ սայլապաններ. տղան ղրկեցինք անոնց մօտ, որպէսզի իմաց տայ և մահամերձ խեղճ կինը վրերցնեն. սայլ մը բերին ու վերցուցին, տարին, երբ սայլապանները ոստիկաններուն իմացուցեր էին կնոջ վիճակը, անոնք պատասխաներ էին.

— Թող երթայ սատկի։


Մեր ղրկած նախորդ սուրհանդակները ետ չդարձան. քաղաքին հետ մեր կապերը խզուած էին այլևս. մօտակայ գիւղերէն մէկը, որուն բնակիչները քաջ էին և մեզի հաց կը ղրկէին, մեզ ղրկեց նաև Ալմաս անունով կին մը, որ յայտնի էր իր ճարպիկութեամբ և գեղեցկութեամբ. անիկա յանձն առաւ մեր նամակը տանիլ Ծարուայ գիւղը, ուր դաշնակցական ընկերներ կային. անոնք բոլորը զարմացած մնացեր էին Ալմասին քաջութեան և յանդգնութեան վրայ, որովհետև հազար վտանգի մէջէ անցնելով՝ մեր նամակը անվնաս հասցուցեր էր իր տեղը։

Ծարուայ գիւղի ընկերներուն հետ էր օրիորդ Հանումը՝ 18 տարեկան. անիկա փոքրիկ աղջիկն էր Սեբաստիայի յայտնի վաճառական Աւետիս Շահինեանի։ Նախապէս կը ճանչնայի զինքը, սիրուն և առողջ կազմուածքով օրիորդ մըն էր, լռակեաց և ամչկոտ։ Անիկա քանի անդամներ խնդրեր էր, որ մէր տեղը յայտնեն իրեն, որովհետև կուզէր գալ և մեզ միանալ։ Անոր եօթը եղբայրները տարած էին և սպաննած, և փոքրիկ օրիորդր վրէժով վառուած էր։

Ընկերները կը պատրաստուին մեզ մօտ գալ, գիշերը կը պատահին դէվրիէին[29] և կը բաժնուին երկու մասի։ Օրիորդ Շահինեանը վեց ընկերներով կապատսանին Դարպու Պօղազի քարայրին մէջ. կը ծարաւին և իրենցմէ երկուքը կերթան ջուր բերելու. այդ միջոցին կառավարութեան ժանտարմաները կը տեսնեն զիրենք ու կռիւը կըսկսի այդ երկուքին հետ։ Օրիորդը մաուզէր ատրճանակը կառնէ և տղոցմէն առաջ կը թռի կերթայ կռիւի բռնուած ընկերներուն օգնութեան։ Հանում Շահինեանը, որ մազերը կտրած և տղամարդու հագուստներ հագած էր, դիրք կը բռնէ առուին մէջ և մինչև ծունկերը ջուրին մէջ ընկղմած՝ կըսկսի կրակել։ Կռիւը կը տևէ երկու ժամ, մինչև որ օրիորդը հինգ տեղէ զարնուելով՝ կիյնայ անշնչացած միւս ընկերներուն հետ, որոնցմէ երկուքը Սանասարեանի աշակերտներ էին. երրորդն էր Քրիստոստուր, քաջ և գործունեայ դաշնակցական մը, որ հակառակ թիւրք կառավարութեան սարսափելի ճնշումներուն և յառաջ բերած սոսկումին, իր ընկերոջը՝ Արութջանին հետ չէին յանձնած ոչ մէկ զէնք և ոչ մէկ փամփուշտ։ Այդ խումբէն կազատիւն Խաչատուր Կրտոտեանը՝ Սանասարեանի սան և Սեբաստիոյ Կենտրոնական վարժարանի տեսուչ և ուրիշ՝ Սանասարեանի աշակերտ մը։

Ոստիկանները, որ 40 ձիաւորներու խումբ մըն էին, կռուէն ետքը կու գան և դիակները կը կողոպտեն. կը գտնեն 200 ոսկի, որուն 100-ը կը գտնեն Հանումին քովէն և այդ առթիւ կը հասկնան, որ անիկա աղջիկ էր։ Հանում Շահինեան իր տունէն վերցուցած էր 100 ոսկին, իսկ մնացեալ 100 իրանց յանձնած էր Կէօզիւդեան անունով 17 տարեկան պատանի մը, որպէսզի մեր խումբին հասցնեն իր նուէրը։ Այս դէպքը պատահեցաւ յուլիս 13-ին։

Անջատուած խումբը, Արութջանը և ընկերը հասեր էին Թէճէրի հիւսիս֊արևելեան կողմը գտնուած քիւրդ գիւղ մը։ Հազիւ թէ լոյսը բացուած էր, այդ կողմէն լսեցինք հրացանաձգութիւն. հետաքրքրուեցանք. հոն կային քիւրդ փախստականներ և կարծեցինք, որ անոնց հետ էր կռիւը: Երկու հայերը փախեր և մտեր էին ցախերու թուփերու ներքև, ուրկէ կրակեցին, մինչ ոստիկանները չէին համարձակեր մօտենալ․ եթէ մենք գիտենայինք, որ հայեր էին, կրնայինք օգնութեան հասնիլ, քանի որ շատ մօտ էինք։ Պայքարը տևեց ամբողջ օրը, բայց մութը սկսելուն պէս ոստիկանները փախան․ այդ միջոցին մենք ալ մեր տեղերը փոխեցինք նախզգուշութեան համար։


Արութջանը մեր ապաստանած անկիւնը չէր գիտեր, միայն գիտէր, որ այդ լեռան վրայ էինք․ անիկա կը բարձրանայ և մեզ կը փնտռէ. ընկերը կըսկսի յուսահատիլ, երբ վերջապէս կը հանդպին մեր հաց բերողին. համոզուած ըլլալով, որ այդ բարձունքին վրայ կան միայն հայեր և արծիւներ, հայերէն լեզուով կըսկսիւն խօսիլ։ Արութջանը կուրախանայ և մեզ կը հարցնէ. տղան տեսնելով, որ անոնց զէնքերը նման են մեր զէնքերուն, կը վստահի և զիրենք կառաջնորդէ մեր թաքստոցը, ուր այլևս չի կայինք։ Երկար փնտռելէ ետքը մեզ կը գտնեն։ Լոյսը բացուած էր արդէն, երբ իրարու գիրկ նետուեցանք. մեր ուրախութեան չափ չկար. կարծես թապուր[30] մը զօրք մեզ օգնութեան հասած էր։

Այս բոլոր անցուդարձերու միջոցին անդադար կը տեսնէինք տեղահան եղած ժողովուրդին անվերջ շարքը ճամբաներուն վրայ։ Անցան Սամսոնի, Մարզուանի, Թոգատի, Կեսարիոյ, Կերասոնի հայերը. ոչ գրելով, ոչ խօսքով կարելի է նկարագրել խեղճ ժողովուրդին կրած չարչարանքները։

Յուլիս 19-ին եկան Ղազու Մաղարացի և այլ հայ փախստականներ և մեզ հրաւիրեցին, որ երթանք, իրենց ապաստանած տեղերը աչքէ անցնենք։ Ես անմիջապէս ընդունեցի, բայց Եղօն արգելք եղաւ. երկար խօսելէ ետքը վերջապէս համաձայնեցանք և երեկոյին ճամբայ ելանք։ Լուսին գիշեր էր. Բաթրին գիւղէն դէպի քաղաք գացող ճամբուն վրայ հանդիպեցանք հինգ ձիաւորներու։ Երբ զիրենք նկատեցինք հեռուէն, անմիջապէս նստանք, բայց մեր երեք յառաջապահները չի տեսան և ձիերը քշեցին անոնց վրայ. յանկարծ թշնամին գոռաց.

— Անձնատուր եղէ՛ք։

Բոլորս մէկէն կրակով պատասխանեցինք, երեք հոգի և մէկ ձի սպանուեցան, մէկը վիրաւորուեցաւ, իսկ միւսը կը պոռար.

— Ձեր վրայ չենք գար, մի կրակէք։

Ասոնք Մէհրալիի չէրքէզներն էին, որ հայ որսալու ելած էին. առինք իրենց հրացանները և մեր ճամբան շարունակեցինք։ Երկրորդ օրը հասանք Ղազը Մաղարացի փախստականներու խրճիթները. անոնք մեծ յարգանքով մեզ ընդունեցին. իրենք չէին ուտեր, մեզ կը կերցնէին. խեղճերը այնքա՜ն ուրախ էին, որ կարծես արդէն իսկ ազատուած էին։ Քննութիւնս ընելէ ետքը դիրքերնին անյարմար գտայ և բարձրացանք ամուր դիրքերը, դէպի Դիլուկ֊Խայա։ Այդ փախստականները պատմեցին, թէ ինչպէս ոստիկանները Ղուրթլու ղայայէն տաւուլզուռնայով, հրացանաձգութիւնով տարեր էին իրենց հաւնած հարսներն ու աղջիկները դէպի իրենց միւտիւրլիքը։ Իրենց գործած գազանութիւններուն չափը անցած էր. հազար տեսակ վրէժխնդրական արարաքներ կը մտածէինք — յարձակում գործել իրենց վրայ, գիւղը բնաջինջ ընել և այլն։

Դեռ արեգակը չէր խոնարհած երկնքին վրայ, երբ տեսայ սպիտակ ձիաւոր մը, որ դաշտերուն մէջ կը պտտէր։ Ես հասկցայ, որ մեր հետքերը կը փնտռէր։ Երկու տղաք ղրկեցինք հասկնալու համար իր դիտաւորութիւնը, բայց անոնք մարդը չի գտան, իմացեր էին միայն, որ քիւրդ յայտնի աւազակապետ պէկերէն մէկն էր. ես փորձուած մարդ եմ, հասկցայ ամեն ինչ։

— Վաղը առաւօտ կռիւը կըսկսի, ըսի։

Հետևեալ առտուն, յուլիսի 25, ժամը 10-ին մեր պահակը իմացուց, թէ խումբ մը ձիաւորներ կու գան. ես անմիջապէս հեռադիտակը առի և մեր դիմացը գտնուող ժայռը վազեցի, տեսայ որ իրաւամբ ձիաւորներ կուգան դիմացէն և բացի ասոնցմէ ուրիշներ արդէն իսկ դիրք բռնած են մեր աջ և ձախ կողմերը. աջ կողմէն միայն 100 քայլ հեռու էին և պոռացին հայհոյելով.

— Գարը օղլան[31] կեավորւներ, անձնատուր եղէք։

Եւ միևնոյն ժամանակ բազմաթիւ գնդակներ արձակեցին մեր պահակին վրայ, որ կուչ էր եկած ձորակի մը մէջ. մենք կազմ ու պատրաստ՝ թագնուած էինք Թէճէր[32] լեռէն հինգ՝ վեց ժամ հեռու. Տէլիք ղայա ըսուած տեղն էինք։ Անոնք անդադար կը կրակէին և կը պոռային.

— Անձնատուր եղԷ՛ք։

Որպէսզի աւելի վստահ ըլլան և մօտենան, ես տղոցմէ մէկոն Վարդանին յանձնարարեցի, որ ըսէ.

— Աղա, մենք անձնատուր ենք, ձեր չոլուխին չոճուխին[33] խաթերը մեր կեանքին խնայեցէք: - Հնզըրներ, հրացաններնիդ վար դրէք և մօտեցէք, պատասխանեցին։

Վարդանը կրկնեց.

- Հրացան չունինք. ի սէր Աստուծոյ, մեր կեանքին խնայեցէք։

Թուրքերը կը կարծէին, թէ մենք պարզ փախստականներ ենք և քանի այդպէս ճուայինք ու կաղաղակէինք, այնքան աւելի խրոխտաբար կը խօսէին եւ կրակելով սկսան յառաջանալ։

Այդ միջոցին մենք ձախ կողմէն անոնց ետևը կտրեցինք. թուրքերը տակաւին չէին տեսած մեր խումբը, երբ տեսայ, որ ժանտարմա մը մեզ կը նայի. իսկոյն, կրակեցի և գլտորեցաւ. դեռ ողջ է, երբոր վրան խուժեցինք.

- Ի սէր Աստուծոյ, խնայեցէք ինձ, ըսաւ անիկա, ես ձեզ կեավուր կարծեցի, մինչդեռ չէթա էք եղեր։

Մէկ քանի անգամ հրացանի կոթով զարկին գլխին և երբ վերջացավ, տղաքը անոր հրացանը և փամփուշտները առնելով գացին միւսներուն վրայ։ Թուրքերը կատաղի կերպով կը դիմադրէին. մեր թիկունքն ալ պաշարուած էր, բայց մենք ուզեցինք նախ մաքրել մեր մէջ պաշարուածները և յետոյ դառնալ մեր թիկունքին. բայց տեսնելով, որ զոհ պիտի տանք և մեր թիկունքի թշնամին լաւ դիրք բռնած է, այն պահուն, որ անոնց ամբողջ ուշադրութիւնը մեր խումբին վրայ կետրոնացած էր, այդ բանէն օգուտ քաղելով, ես մենակս շուրջը դարձայ աննկատելի կերպով և իրենց կռնակը անցայ։ Վեց հոգի էին և ձկան նման իրարու կողքին պառկած կը կրակէին։ Մէկիկ, մէկիկ զարնուեցան և նոյնիսկ չի գիտցան, թէ գնդակները ուրկէ կու գան։ Այս բոլորը հազիւ տասը վայրկեան տևեց. մօտեցանք զարնուածներուն, երեքը տակաւին կենդանի էին. մեզ հետ եղող փախստականները ճանչցան զիրենք. ասոնք այն սրիկաներէն էին, որոնք Ղուրտլուղայայէն տաւուլ զուռնայով հայ կիներ տարած էին և անպատմելի չարիքները գործած էին։ Տղաքը վրէժի կսկիծով լեցուած՝ հրացանի կոթերով սկսան վերջացնել զիրենք այնպիսի կատաղութեամբ, որ չորս հրացանի կոթեր կոտրեցին։

Ճանապարհին վրայէն եկող ձիաւորները տեսնելով անցուդարձը, սկսան կրակել. պատասխանեցի, և երկու հոգի իրենցմէ ինկան հեռաւորութեան մէջ. Մելիքը նոյնպէս զարկեր էր երեք հոգի ձախ թևի վրայ գտնուողներէն. մնացեալները այլևս վախնալով՝ չի մօտեցան, բայց հաւարը երթալով՝ շատցաւ, և մօտ 400 հոգի հաւաքուեցան, որոնք լուռ և ապշած մտիկ կընէին և միևնոյն ատեն ինքզինքնին հրացանի սահմանէն հեռու կը պահէին։ Թիւրքերը դադրեցուցին կրակը։ Մեզի հետ եղող փախստականներուն մէջ կար պառաւ կին մը, որ անվախ և համարձակ հաց կեփէր․ կարծես իր տան մէջ ըլլար խաղաղ ժամանակ, տղոցմէն մէկ քանին կով մորթեցին, կերակուր կը պատրաստէին, կերգէին, կը պարէին։ Վրէժխնդրութեան յագեցումը մեզ կուրախացնէր․ նոյնիսկ տարտամ ժպիտ մը տեսանք պառաւ մայրիկին թոռան դէմքին վրայ, որ փոքրիկ տղայ մըն էր և երբէք չէր ժպտեր․ մայրիկը տարած էին և անիկա աստին անդին թափառելով ու մայրիկը փնտռելով, եկած՝ մեզի զտած էր։

Թիւրքերը լուռ էին, և չէինք դիտեր՝ ինչ դիտաւորոլթիւն ունէին, կէս օրը անցաւ, սիրտս չի համբերեց․ քարին գլուխը ելայ և ըսի․

― Գացէ՛ք ձեր տուները, լաչակներ առէք և կնկան պէս նստեցէք, ձեր տեղը հոս չէ։

Իրենցմէ մէկը զիրենք խրախուսեց։

― Մեզի կը վայլէ՞, որ 500 հոգիով բուռ մը մարդոց դէմ չի կարենանք երթալ, առա՜ջ անցէք։

Այս խրախոյսին վրայ քանի մը քայլ առին և իրենց դիրքերէն դուրս ելան, բայց երբ մէկ քանին ինկան, այլևս առանց ետև դառնալու փախան գնացին։ Իրիկնամուտին լեռը դատարկուած էր։ Անոնք իմաց տուեր էին Ուլաշ և Սեբաստիա։ Ուլաշցիք վախերնուն ըսեր էին, թէ կռիւը մեր սահմանէն դուրս է և մենք չենք դար, իսկ Սեբաստիոյ կուսակալը 100-ի չափ սայլ լեցուն զինուորներ, 7 թնդանօթ և միթրայեօզ կը ղրկէ մեզ դէմ կռուելու։ Մեր մասին առասպելական բաներ կը պատմէին և սարսափէ անկարողութեան մատնուած էին․ կը պատմէին, թէ 700 զինուած մարդեր էինք, մինչդեռ 9 զինուած մարդ կար մեր մէջ։

Ճամբայ ելլելէ առաջ մեզ հետ եղող 40-ի չափ փախստականները առաջնորդով մը ղրկել ուզեցի Բաթրին գիւղի թագստոցները։ Ես կուզէի երթալ Գարտաշլար լեռը, ուրկէ՝ գիտէի թէ զինուորներ պիտի անցնին․ դիտաւորութիւնս էր կտրել անոնց ճամբան, քանի մը հոգի ալ անոնցմէ սպանել, որպէսզի սարսափը մեծնալ, բայց ժողովուրդը թախանձեց և չուզեց մեզմէ բաժանուել։

* * *

Երեկոյին ուշ ատեն խումբը կարգի դրինք, ոչնչացուցինք թամբերը ու ձիերը, վերցուցինք սպանուած թիւրքերու զէնքերը, հագուստները և ժանտարմաներու դօքիւմանները և ճամբայ ելանք․ ոչ ոք կար մեզ արգելք եղող և ճամբաները բաց էին։ Առաւօտուն լուսաբացին հասանք Քաթրին գիւղի գետնայարկ թաքստոցները և երեք մասի բաժնուելով, պատսպարուեցանք։ Երկու օր մնացինք այնտեղ, և մեզ հետ եղող փախստական ժողովուրդը ապահովուած զգալով մնաց․ իրենցմէ միայն վեց հոգի վերցնելով, կրկին գացինք Թէճէր։ Մեր հոն հասնելէն երկու ժամ ետքը մեզ պաշարեցին զինուորներով և թնդանօթներով։ Լոյսը նոր բացուած էր․ զինուորները կու գային, մեր մօտէն կանցնէին, մեզ չէին տեսներ, թնդանօթները ուղղած էին մեր դիրքերուն, բայց մենք լաւ ապաստան ունէինք և տեղերնիս ամուր էր․ մտադրեցինք կրակել թընդանօթաձիգերուն վրայ և սարսափ ձգել ու շուարումի մատնել զիրենք, բայց մօտակայ գիւղ մը կար, որ տակաւին տեղահան չէր եղած, և ստիպուած էինք զգոյշ ելլալ։ Չենք գիտեր՝ ինչո՞ւ նախայարձակ չէին ըլլար թիւրքերը. եօթը օր շարունակ առաւօտուն կու գային, կր հետախուզէին և իրիկունը կէրթային։ Ութերորդ օրը տեսանք, որ Սեբաստիոյ ճամբան բռնեցին ու հեռացան։ Մերձակայ հայ գիւղը չի վտանգելու համար մենք ալ որոշեցինք հեռանալ, բայց գիւղացիք խնդրեցին, որ մնանք։ «Մեր բոլոր ունեցածը ձերն է», կըսէին. նոյնիսկ առաջարկեցին մեզ, որ որոշ կարգախօսի վրայ իրենց գիւղը երթանք, հոն գտնուող ձիաւոր ու հետևակ 70 ժանտարմաները միացած ուժերով զինաթափ ընենք, կոտորենք զիրենք և քորտոնները խզելով, արշաւենք դէպի քաղաք։ Գիւղացիները համոզուած էին, որ զիրենք պիտի կոտորեն և նախամեծար կը համարէին կռուել։ Համաձայնեցանք և սպասեցինք որոշուած նշանին․ տեղեկութիւն չի կայ։ Երեկոյին լուր եկաւ, որ կայսերական հրաման ելած է՝ այլ ևս ոչ մէկ հայ չի բանտարկել, ժողովուրդը վերադարձնել իր տեղը, և նոյնիսկ կողոպտուած ապրանքներէն մաս մը վերադարձուցին։ Կառավարական այս սովորական խաբէութեանը հաւատալով, գիւղացիք ետ կեցեր էին իրենց որոշումէն։

Նոյն օրը աղանձ[34] պատրաստեցինք․ գիւղի ջրաղացէն ալիւր բերինք և հաց եփեցինք ու 3—4 օրուան համար պաշար ունենալով, ճամբայ ելանք։ Վերջնական ժողով մը ըրեր էինք Թէճէրի ամենաբարձր գագաթին վրայ․ Եղօին հետ դարձեալ վիճեցանք, իմ դիտաւորութիւնս էր երկրէն հեռանալ ու մեր ցաւերը ու դարդերը յայտնել։ Տղաքը հարցուցին թէ՝ ուր պիտի երթանք, ըսի՝ «Երկու գիծ ունինք․ մէկը՝ Գարահիսար-՞Բաբերդ-Օլթիի գիծը և միւսը՝ Հապէշէն Օրդու և անկէ Պաթում։ Երկրորդ գիծը անգործնական գտան, բայց ես պնդեցի և համոզուած էի, որ կր յաջողինք․ ծովը զիրենք կը խրտչեցնէր, բայց ես Վանի մէջ փորձառութիւն ունէի և մտքովս որոշած էի ծրագրիս բոլոր մանրամասնութիւնները․ իմ պնդումիս վրայ համակերպեցան և օգոստ․ 7-ին ճամբայ ելանք այդ ուղղութեամբ։

Ճամբաներուն անծանօթ էինք և առաջնորդ չունէինք․ առաւօտները բարձր տեղ մը կելլէինք և հեռադիտակով որոշելէ ետքը մեր ճամբան դէպի արևելք՝ իրիկունը կը ճամբորդէինք, որովհետև միայն գիշերները կը քալէինք։ Այս կերպ յառաջանալով, վեց օրէն հասանք Կիւրլէիւք՝ չէրքէզներու գիւղին վերևը։ Հոն քարերու ներքև թագնուած էինք, երբ տեսանք, որ լաւ զինուած երկու ձիաւորներ կուգան․ այդ ճամբաները նոյնիսկ սոորական ժամանակ անապահով են․ հասկցանք, որ կասկածելի մարդիկ են․ կիրճ մը կար, ուրկէ պիտի անցնէինք, գացինք բերանը բռնեցինք և անոնք մեր գիրկը ինկան Զինաթափ ընելէ ետքը իբր ժամտարմա հարցաքննեցինք զիրենք․ ասոնք Ռիւշտի պէյի ձիաւորներէն էին և Օլթիի կռիւներէն փախեր էին․ կը պատմէին Դերճանի և Երզնկայի դաշտերուն մէջ հայերու կոտորածները, որոնց մասնակցած էին․ թալլեր, սպաններ, բռնաբարեր էին․ այդ բոլորը կը պատմէին, կարծելով, թէ իրենց վիճակը պիտի թեթևնայ, քանի որ մեզ թիւրք ժանտարմաներ կը կարծէին։ Տղոցը ըսի, որ տանեն զիրենք ու կարգադրեն հարկ եղածը։ Իրենց խուրջինները բացինք և մենք, որ երեք օրէ ի վեր սոված էինք, լաւ ուտելիք գտանք, վերցուցինք նաև իրենց հրացանները, զէնքերը, ժամացոյցները, դրամը և հագուստները, իսկ ձիերը տարինք, բարձրութենէն վար գլտորեցինք․․․

Երեկոյին (օգոստ․ 15-ին) ճամբայ ելանք և երկու գիշեր քալելով, հասանք Գոտնի գիւղի ակերուն վերևի մաղարաները։ Սնունդի պակասոլթենէն կատարեալ ուժասպառ էինք, իսկ սնունդ առանց կռուի ձեռք ձգել կարելի չէր։ Նշանը, Մելիքը, Յովնանը ուղարկեցինք Կամիս գիւղի կողմերը, որպէսզի երթան, մէկ երկու հատ մսացու բերեն։ Անոնք գացին, իսկ մենք իջանք լեռնէն և սկսեցինք հացահատիկներ հաւաքել։

Կէս գիշերին հրացանի ձայն եկաւ այն կողմ էն, ուրկէ տղաքը գացած էին․ այդ բանը մեզ կասկած ներշնչեց, բայց սպասելէ ուրիշ ճար չունէինք․ այդ միջոցին 3 կոտի չափ ցորենի հացահատիկ պատրաստած էինք, սկսանք աղանձ պատրաստել թիթեղե այ սաճի վրայ։

Տղերքը վերադարձան լուսաբացին մօտ․ հետերնին միայն մէկ գառ բերած էին։ Ահա թէ ինչ պատահած էր։ Կամիսի մօտերը յանկարծ երկու ձիաւոր կը կրակեն տղոց վրայ․ Նշանը առաջին ձիաւորին կը զարնէ, որ կիյնայ, երկրորդը կը հասնի, անոր ալ կը զարնէ և կսպաննէ, թշնամիին հրացանները վերցուցեր էին և մեզ մօտ բերին։ Գառը եփեցինք, կերանք։ Հոս մնացինք երեք օր, պատրաստեցինք աղանձ թէ ուտելու համ ար և թէ իբր պաշար։

Գոտնիի հողերը հայերու կը պատկանէին, խեղճերը տեղահան եղած ելլալով, կառավարութիւնը հարկադրած էր 10 տարեկանէն 70 տարեկան յոյներուն, որ հունձքը ընեն իրենց եզներով, իրենց միջոցներով, մինչ յոյն գիւղացիին հունձքերն ալ երեսի վրայ մնացած էին։

Վերջին օրը, իրիկուան ժամը 11-ին, լեռնէն իջեցուցինք Մելիքը և Նշան Փէսնոսեանը, որպէսզի երթան, ներկայանան իբր յոյն և տեղեկութիւներ առնեն յոյն եզարածներէն, օրը կիրակի էր։ Անոնք պատմեր էին, որ գիւղին ժանտարմաները կառավարութենէն գաղտնի կը ծախէին հայերու ապրանքները։

Մեր բարձր դիրքէն կը տեսնէինք Կովտուն, Խանձար, Կառվայ, Խօճասար, Նամիս, Լրաբերդ, Եարասար գիւղերը․ բոլորն ալ աւերակ դարձեր էին․ սիրտս չի դիմացաւ, նստայ լացի, տղաքը եկան մօտս զիս մխիթարելու, բայց չէին կարող, մեր ծնած, մեծցած տեղերը մեզի փուշ էին դարձեր․ մեր շտեմարանները թշնամին կողոպտեր էր, և մենք սնունդ չունենալնուս ուժասպառ եղած էինք, աչքերնիս շարունակ դաշտերուն վրայ էր, անտէր մալ մը մնայ, բերենք մեզի համար պաշար պատրաստենք։

Երեկոյ եղաւ, ամեն ոք գնաց իր տունը, մարդ, եզ, ոչխար մտան իրենց խրճիթները ու փարախները․ տեսայ, որ անտէր, մենակ մենք էինք։ Տղաքը կը շարունակէին ինձի խօսիլ ու մխիթարել, բայց ես իմ մտածումներէս տարուած՝ կը նայէի մեր աւերակ գիւղերուն և կարտասուէի։

Աղանձի պաշարը շալակած, ուժասպառ վիճակի մէջ շարունակեցինք մեր ճամբան։

Մայիս 29-էն ի վեր առանց աղի հաց և միս ուտելով, վատառողջ դարձեր էինք։ Կռիւներէն աւելի մեր մեծ մտահոգութիւնը հացն էր․ փամփուշտի ալ պէտք չունէինք, քանի որ հետզհետէ սպաննուած թշնամիներէն կը գրաւէինք․ մեր նոր գրաւած հրացաններուն իսկ պէտք չուէինք և անոնք կուտային աստին-անդին մեր հանդիպած հայ փախստականներուն։

Հասանք Օռնաւուտ թիրւք գիպԻն վերևը․ դիրքերնիս շատ անյարմար էր և մենք չէինք շարժուիր զգուշութեան համար և այդ պատճառաւ մինչև իրիկուն ծարաւ մնացինք, իրիկունը ճամբայ ելանք և լուսաբացին հասանք զոլաներու (թիւրք ցեղ մը) վերևի անտառը։ Այնքան սոված էինք, որ ծառերուն վրայ վայրի տանձ և այլն կը փնտռէինք, ան ալ չի կար․ ծառերն ալ ամուլ էին այդ տարին, այնքա՜ն տկարացած էինք, որ կը զգայի՝ բան մը եթէ պատահէր, չպիտի կրնայինք դիմադրել։ Մուրադեանը, Փանոսեանը և Վարդանը գրկեցինք թիւրք հովիւներուն մօտ դրամով ոչխար գնելու համար, դժկամակութեամբ երկու զառ ծախեր էին։ Երկու ժամուայ մէջ զոյգ մը գառը կերանք, երբէք աւելի համով բան չէինք կերած, ամէնէն ուժասպառը ես էի, և տղաքը լալ կտորները ինձ կուտային։

Կերանք, յագեցանք, բայց ջուրի պակասէ կը նեղուէինք, որովհետև նոյնիսկ լուացուելու ջուր դժուարաւ կը գտնէինք։

Երկու օր մնացինք այդտեղ, երրորդ օրը ճամբայ ելանք, կէրթայինք, մենք ալ չէինք գիտեր՝ ուր, միայն գիտէինք, որ դէպի արևելք կէրթայինք։ Երբ Չանախչի լերան վերև ամենաբարձր գագաթը հասանք, մնացինք գիշերը, սպասեցինք, որ լուսնայ դիտելու համար, որովհետև յոյս ունէի՝ թէ պիտի ճանչնայի ճամբան, եթէ Հապէշի լեռներուն դիմացը ըլլայինք։ Լոյսը բացուելէն իսկ առաջ շտապով առի հեռադիտակը և կըսպասէի, որ մութը փարատի․ երբ այգուն լոյսը բացուեցաւ, տեսայ, որ սխալ չէինք եկած․ երևաց Կարինի ճամբուն վրայ Քէօչէիւրտ գիւղը, աւերակ դարձած էր և ուրկէ թապուր մը զինուոր կելլէր։ Մէկ ալ տեսանք, որ հոճա մը ձին հեծած՝ մենակ կուգար արևելքէն դէպի արևմուտք. մեր աջ կողքէն պիտի անցնէր։ Մեր ընկերներէն մէկը, Գարաօղլանը, ճիշտ թիւրքի կը նմանէր․ ղրկեցինք զինքը, որ դիմավորէ հոճան։ Գարաօղլանը գնաց, ձիուն սանձը բռնեց և իբր իսլամ հաց ուզեց․ այդ միջոցին Արութջանը հասաւ և գաւազանով զարնելով գլխուն, ձիէն գլտորցուց։ Փոշիին մէջ ինկած հոջան գթութիւն կը հայցէր, բայց մեր սրտերը կարծրացած էին. տղաքը զայն ձորին մէջ տարին, սպաննէցին։ Մենք ալ գացինք հիւսիսային կողմը դէպի անտառը, որ խիտ և ծառերով կազմուած էր։ Երեք օր մնացինք անտառին մէջ․ հաց չունէինք։ Նշան Փանոսեանը և Արմենակը ղրկեցինք Ձ․․․ յոյն գիւղը, ղրկեցինք նաև ուրիշ չորս հոգիներ ցածր երևցող ջրաղացքը դրամով ալիւր կամ հաց առնելու համար։ Ասոնք կերթան ջրաղացքը, կը տեսնեն, որ յոյներ են, իրենք թիւրքախօս յոյն կը ձևանան և լաւ ընդունելութիւն կը գտնեն։ Նոյն միջոցին վեց թիւրք կը մտնեն ներս, թիւրքական ձևով կը բարևեն և կը հարցնեն, թէ ի՞նչ ազգէ են։ Մերիները կը պատասխանեն, թէ թիւրք են․ այն ատեն յոյները կը շուարին, բայց կը ծածկեն քիչ առաջուան խօսակցութիւնը։ Թիւրքերը մեր տղոց կուտան հաց, երկու կոտ ալիւր և կը խօսին ընտանեբար, կը պատմեմ Սամսոնի և Տրապիզոնի ռմբակոծումը, կը գանգատին գերմանացիներէն և կառավարութենէն և կափսոսան շարունակ․ — Թիւրքութիւնը փճացա՜ւ։

Տղաքը ալիւրը բերին և մենք այնքան ծայրայեղ վիճակի հասած էինք, որ առանց վտանգին մտածելու, կրակ վառեցինք և հաց պատրաստեցինք։ Մեր կրակը տեսնելով, թիւրքերը, որ փախստական զինուորներ էին, դէպի մեզ եկան։ Անտառը խիտ ըլլալով, հեռուն տեսնել դժուար էր, բայց մեր պահակը, որ Արութջանն էր և ծառին վերևէն կը դիտէր, իմաց տուաւ, թէ ծառերուն տերևները կը շարժին, պատրաստ եղէք։ Զգուշութեամբ շրջապատեցինք թիւրքերը, որոնք ճանչցան հաց ուզելու գացող մեր ընկերները, ճանչցան և զիս, աղաչեցին, որ իրենց խնայենք, բայց տղաքը զիրենք կապեցին, հեռացուցին և սպաննեցին։

Տեղերնիս փոխեցինք, բայց ստիպուած էինք շատ չհեռանալ Ձ… գիւղ գացող ընկերներուն համար, երկրորդ օրը անոնք եկան, հաց և յոյս բերին հետերնին։ Պատմեցին, թէ ոչ մէկ յոյն տեղահան չէ եղած և յոյները լաւ վերաբերմունք կունենան, կը վախնան մեզի համար, բայց մեր ընկերները կըսեն, թէ մենք բռնուող տեսակէ մարդիկ չենք, ու երբ կիմանան, թէ ո՞վ է իրենց խմբապետը, կը ոգևորուին և կուզեն անպատճառ մեզ հիւրասիրել. կըսեն, թէ այլևս հացի ու պաշարի համար հոգ չընենք, ամեն ինչ կը տրամադրեն, նոյնպէս կիմացնէին, թէ 70 քէօչէիւրտցի փախստականներ կան՝ լաւ զինուած։ Մեր ուրախութիւնը չափ ու սահման չունէր։ Յոյները ուզեր էին, որ ես մենակս երթամ, բայց նախազգուշութեան համար ընկերներով գացի և իրենց նշանակած օրէն երկու օր ետքը։ Այդ միջոցին ինը թուրքերու հանդիպեցանք, զիս ճանչցեր էին, փախան անմիջապէս և գացին լուր տալու մէրքէզը, թէ ես կը գտնուիմ Չանախչիի անտառներուն մէջ։ Մեզ հետապնդելու համար ղրկեցին հետևակ և ձիաաւոր 80 զինուոր և ոստիկան ու 15 հետախուզող շուներ։ Խուզարկութիւնը կատարեցին հապճեպով և անկատար և վախերնուն առանց մեզ մօտենալու՝ ձգեցին, գացին, յայտնի էր, որ չէին ուզեր վտանգի ենթարկել ինքնզինքնին և պարտկելու համար իրենց վարմունքը՝ ինը թուրք լրտեսները ծեծեր ու կապելով առեր, տարեր էին, ամբաստանելով, թէ սուտ տեղեկութիւն տուած են։

Օգոստոսի 26-ին Ձ… գիւղի յոյները տղայ մը ուղարկած էին մեզ հրաւիրելու համար, տղան եկաւ պաշարով, մեզ հետ մնաց այն օրը, երեկոյեան մեզ առաջնորդեց դէպի գիւղ– ընդառաջ եկած էին քանի մը լաւ զինուած երիտասարդներ, առաջուց տուն մը պատրաստեր էին մեզի համար գիւղին եզերքը, հոն կային պառաւ կին մը և երիտասարդ հարս մը. պառաւը ճակատս համբուրեց, ես ալ ձեռքը համբուրեցի։ Մաքուր և հանգիստ անկողիններ փռած էին մեզ համար և ամեն յարմարութիւններ ստեղծեր էին, որպէսզի հանգստանանք։ Քիչ ետքը բաւականին թուով մարդիկ եկան, լեցուեցան մեր շուրջը. չափազանց պատկառանքով կը վերաբերուէին դէպի մեզ և մեզ կը հիւրասիրէին կաթով. պատրաստեր էին նաև հաւեր, գառ, ձուածեղ և այլն։

Չի նայելով որ տեղւոյն միւդիրը գազանաբարոյ առնաւուտ մըն էր, անոնք այդ բոլորը կը կատարէին մեծ պարզութեամբ և կըսէին, թէ քրիստոնէական պարտաւորութիւնը և սէրը զիրենք կը մղէր այդպէս ընել, որը գուլպայ, որը թաշկինակ նուէրներ կը բերէին մեզ։ Իրարու բաւական ծանօթանալէ ետքը անոնք սրտի կսկիծովը պատմեցին հայոց պատահածները։ Սպանութիւնը և թալանը կը կատարուէին գերման սպաներու աչքերուն առաջքը։ Թուրք և գերման սպաներ իրենց համար սայլերով կը փոխադրէին կապերտները և թանկագին առարկաները։ Ուրիշ յոյն գիւղերու բնակիչներ և ուլաշցիները հետզհետէ հաստատեցին Ձ… գիւղի յոյներուն պատմածները։

- Եթէ Աստուած չի պատժէ թուրքերուն գործած ոճիրները, պիտի ըսենք, թէ Աստուած չի կայ, կըսէին անոնք։

Խնդրեցինք, որ մեզի ցոյց տան քէօչէիւրտցիներու պահ տուած տեղն. յոյն գիւղացիները կրկին խօսք տուին, որ միշտ մեզ կը հոգան, և երկու երիտասարդներու առաջնորդութեամբ ճանապարհ ինկանք։ Լուսաբացին անտառին մէջ տնքալու ձայն մը լսեցինք և խօսքերու շշուկ։ Ես և մէկ յոյն գետնին վրայէն սողալով, յառաջացանք։ Որոշեցինք, որ լոյսը աւելի պայծառանալէ ետքը հեռադիտակով նայինք, եթէ հայեր են, օգնութեան կը հասնենք, եթէ չեթաներ՝ կը սպաննենք։ Այդ պարագային խոստացայ հրացաններէն մէկը յոյնին տալ։ Բայց երբ կրցանք որոշել, տեսանք, որ աւելի բազմաթիւ մարդիկ կային, քան թէ կը կարծէինք, կային զինուած այրեր, կիներ ու երեխաներ։ Յոյնը ըսաւ.

- Մեր մարդիկն են (ըսել կուզէր՝ հայեր են)։

Անոնք ծառերը կը կտրէին և տուն կը շինէին իրենց կիներուն և երեխաներուն համար, այդ տեղը, որ ընտրեր էին, ճիշտ իրենց աւերուած գիւղին դիմացն էր։ Ես չի կրցայ ինքզինքս զսպել, սկսայ արտասուել, յոյնը գնաց անոնց քով և իմաց տուաւ, թէ իրենց մօտ եմ. այլևս զգուշութիւնը վերցուցին և սկսան վազէվազ գալ իմ կողմս։ Թէ իմ և թէ անոնց ուրախութեան չափ չի կար, հակառակ իրենց տաժանելի և վտանգաւոր դրութեան, արիութիւնը չէին կորսնցուցած, բայց դժբախտաբար իրենց մէջ տիֆի համաճարակ կար և ոևէ դեղ ու դարման չունէին։

Երեկոյին, ժամը 9-ին ատենները յոյներէն մէկը եկաւ և ըսաւ, որ կառավրութիւնը պատրաստուած է Ղայա–դիպիի ներքև, Ղարաչամ գտնուած հայ փախստականներուն դէմ երթալու համար։ Զառայի, Անդրէասի և Խոյլասարի ձևաւորները հաւաքուած էին այդ նպատակով։ Քէօշէիւրտցիներուն խորհուրդ տուինք, որ իրենց տեղը փոխեն, իսկ մենք մեր խումբերով գացինք այն տեղ, ուր խուզարկութիւն պիտի ըլլար. մեր հասնելիք վայրին քառորդ ժամու ճամբայ մնացեր էր։ Ըսի.

— Տղերք, մենք պէտք է այստեղ մնանք։

Տղերքը զարմացան, թէ ինչո՞ւ։

— Պէտք է հոս սպասենք, որ թշնամին անոնց վրայ յարձակի, այն ատեն մենք ալ թշնամիին ետևէն կը զարնենք, ու համով բան կըլլայ։

Համաձայնեցանք և մնացինք։ Արեգակը բաւական բարձրացած էր, երբ հրացանաձգութիւն լսեցինք․ կարծեցինք, որ թշնամին արդէն իսկ եկած է, վազեցինք դէպի այդ կողմը, անտառէն դուրս ելած էին և բացաստանի մը մէջ էինք․ չէր կարելի այդպէս սպասել, ստիպուած՝ գացինք դէպի փախստականները, բայց երբ հարցուցինք, թէ ի՞նչ հրացանաձգութիւն է, ըսին թէ՝ հարսանիք ունին։ Արսէնը, Օհաննէսը և Յովնանի եղբօր տղան կը պսակուէին։ Իրենց վիճակը նկարագրել աւելորդ է. մացառներով խրճիթներ շինած էին, գրեթէ զուրկ էին ամեն յարմարութենէ, վտանգը կախուած իրենց գլխուն, անոնք կարծես դարձեալ իրենց սովորական վիճակին մէջ էին, այնքան բարձր էր իրենց հոգեկան տրամադրութիւնը։ Մեր սպաննած թիւրք զինուորներուն վրայէն թալանուած զարդեղէններն առած էինք, այդ զարդեղէնները նուիրեցինք նորահարսերուն։ Քահանայ չի կար. տիրացուն, գիւղին վարժապետը և գիւղին հասակաւորները կը կատարէին պսակի արարողութիւնը Մինչև իրիկուն մնացինք իրենց հետ. չորս ոչխար մորթած էին հարսանիքին համար․ միասին կերանք և մաղթանքներ ըրինք։

Մինչ այդ, ոստիկանները գացեր, նեղեր էին Ձ․․․ գիւղի յոյները և հարցուցեր էին, թէ ո՞ւր են փախստականները։ Քահանային կինը կը պատասխանէ.

— Ի՞նչ եկեր, մեզ կը նեղէք, ահա ձեր դիմացը լերան գագաթին են փախստականները, դուք զանոնք կը տեսնէք, մե՞զ կը հարցընէք. անոնք այնքան հանգիստ են իրենց տեղը, որ հարսնիք ունին, հրացանաձգութիւն կընեն և քէյֆի մէջ են։

Իրիկունը պահակները լուր բերին, որ 11 փախստական թիւրք զինուորներ կերթան դարվար։ Զէնք ունեցող թէ չունեցող բոլոր հարսնևորները մերիններուն հետ վազեցին, բերին 11 զինուորները, թևերնին կապեցին և սպաննեցին։ Թէև այդ կերպ վարուելու համաձայն չէի, բայց չէի կրնար արգելել։ Միւս օր առաւօտուն կարգադրեցինք, որ այդ տեսակ որսորդութիւն չընենք այլևս։ Հայ փախստականները՝ առիթէն օդտուելով՝ զինուեր էին, գրաւեր էին սպաննուած թիւրքերուն հագուստները, զէնքերը, մթերքները և այլն։ Որոշեցինք թիւրք ոստիկանի հագուստով մարդիկ պահակ կեցնել, բոնուածները հարցաքննել և ըստ այնմ հարկ եղածը տնօրինել։ Միւս օրը բերին վեց մարդ․ ըստ մեր որոշումին զանոնք առաջնորդեցինք ցախերով շինուած խրճիթ մը և հարցաքննեցինք։

— Ո՞ր տեղացի էք, ո՞ր պէօլիւկէն և այլն։

Կը Հասկնայինք բանակներուն դրութիւնը և այլն ու ամենէն ետքը կը հարցնէինք «կեաւուրներու» մասին։ Անոնք կը գանգաթէին, թէ սոված են, խեղճ են, կը ՀայՀոյէին գերմանացի սպաներուն պատերազմին դէմ․ բայց երբ խօսք կու գար հայերուն, ոգեւորուած շեշտերով կըսէին․

— Ամենքն ալ սրբեցինք, մարդ չի մնաց։

Ասոնց մէջ կային ղազովացի (Թոքատի մօտ) երկու չէրքէզներ, բառին բուն իմաստով գազաններ, որոնք շատ մը սպանութիւններ պատմել է ետքը ըսին, թէ ինչպէս վարուած են հայ կիներու հետ, մերկացնելով, նախատելով, չարչարելով։ Այն ատեն յայտնեցինք մեր ով ըլլալը․

— Կեաւուրներ շատ կոտորեցիք, բայց կեաւուրներու ձեռքը ինկաք, սրիկաներ․․․ Ձեզի հաճելի կու գար ձեր ըրածները, դուք պատիւ, զգացում չունի՞ք, որ այդպէս վարուեցաք խեղճ կիներու հետ․․․

Թևերնին կապել տուինք և ղրկեցինք ուր որ պէտք էր։ Եղօն գնաց հետերնին և մէկ ու կէս ժամէն վերադարձաւ։

— Ի՞նչպէս էր, հարցուցի։

— Հո՜ւ, հրաշալի։

Եղօն շատ լաւ գիտէր թաղել առանց ոևէ Հետք ձգելու։

Այդ տեղ մնացինք 25 օր․ ամեն օր մեր որսը պակաս չէր, օրական 6-7 Հոգի կիյնային մեր ձեռքը, վերջին օրը հետապնդեցինք 9 հոգի, որոնցմէ երկուքը փախեր էին և 7֊ը բերին մեր դատաստանին, ամենքն ալ երիտասարդներ էին․ երեսս պաշլըխով ծածկած՝ ես ալ ներկայ եղայ հարցուփորձին։

Ասոնք սահման չի գացած, փախած զինուորներ էին․ բոլոր հարցումներէն ետքը Հարցուցինք կեաւուրներու մասին։ Տեղահանութեան ժամանակ գտնուեր էին Թոքատ և Հաճոյքով կը պատմէին իրենք րրած գաղտնութիւնները։ Մէկը՝ Մէհմէտ փէհլիվան պատմեց Հայ աղջկան մր մասին, որ Թոքատի վաճառականներէն մէկուն աղջիկն էր։ Անիկա դիմադրեր էր բռնաբարիչներուն, բայց վերջապէս զինքը բռներ ու յանձներ էին թիւրքի մը. գիշերը հայ աղջիկը ածելիով կըսպաննէ թիւրքը և կր փախի։ Եօթը օր շարունակ կը փնտռեն զինքը ու վերջապէս գտնելով, զինքը կըսպաննեն, անվերջ բռնաբարելով։

Թիւրքերէն մէկը միայն լուռ կը մնար, կըսէր, թէ ես ոչ մէկ բան չեմ ըրած, ընկերներէս մէկը ապտակ մը զարկաւ և ըսաւ, թէ դուն ի՞նչպէս իսլամ ես, որ մէկ կեաւուր չես սպաններ։

— Ւ՞նչ ընեմ, չեմ կրցած, պատասխանեց։

Երբ քննութիւնը վերջացաւ, ըսինք.

— Մենք այն կեաւուրներն ենք, որ ձեզի պէս գազաններէն վրէժ պիտի լուծենք, եւ համոզուած եղէք, որ ձեր անիծեալ ցեղը պիտի ոչընչանայ, բայց մենք դարձեալ պիտի մնանք։

Անմեղ թիւրքին խնդիրը մեզ կը մտահոգէր, չէինք կրնար զինքը ազատ արձակել եւ ոչ ալ մեզ մօտ պահել, որոշեցինք ամենէն առաջ զինքը սպաննել, որպէսզի միւսներուն տանջանքները տեսնելով, չի չարչարուի. յետոյ սպաննեցինք միւսները և թաղեցինք։

Մեր յոյն լրտեսը— որ իբրեւ մանրավաճառ կը շրջէր ամեն կողմը— եւ հովիւները եկան, իմացուցին, որ կառավարութիւնը մեծ պատրաստութիւններ կը տեսնէ մեր դէմ, որովհետև այն երկու թիւրքերը, որ փախեր էին, գացեր, ամեն ինչ պատմեր էին իշխանութեան։ Կէս ժամու հեռաւորութեամբ տեղափոխուեցանք ամենքս ալ եւ կերպով մը պատսպարուեցանք։ Առաւօտուն մառախուղը պատած էր լեռը, և հեռուէն հազիւ ձայն մը լսեցինք, փախստական թիւրք մըն էր, որ բռնուեցաւ մեր ընկերներուն կողմէ։ Քիչ մը ետքը պահակները լուր տուին, թէ զինուած մարդիկ կու գան. ամենքն ալ հրացանները խլելով՝ չամերուն ետեւ դիրք բռնեցին և մենք պաշարեցինք եկողները։ Ձայն տուինք, որ անձնատուր ըլլան։ Անոնք կը կրէին բաբախներ և զինուած էին թիւրքական հրացաններով։ Չէրքէզ չեթաներ կարծեցինք և զինուած էին թիւրքական հրա–ըլլան։ Յանկարծ մեզմէ քէօղէիւրտցի մը ճանչցան եւ անունը տուին։ Անիկա անմիջապէս ըսաւ, թէ ասոնք յոյն տղաքներ են. ասոնք ալ մեզ չեթա կարծեր էին։ Երբ հասկցանք, իրարու մօտեցանք եւ համբուրուեցանք։

Անոնք քիչ առաջ երկու քիւրդ սպաններ եւ դէպի մեզ եկեր էին՝ մեզի հետ միանալու մտադրութեամբ։ երբ քէօղէիւրացիները մեր տեղը յայտներ էին իրենց։ Իրարու ծանօթացանք. իրենց անուններն էին Վասիլ, Պետրէ և Թրիանտաֆիլ։ Ասոնք Հապէշի Ա. գեղէն էին. խորոված սլատրաստեցինք և շուրջանակի նստած սկսանք խօսիլ։ տեսած էին. Վասիլը մասնաւորապէս նկարագրեց Անդրէասի դէպքերը. բոլոր հայերը կոտորեր էին. մէկուն խնայեր էին. եօթը օտար լեզու գիտնալուն համար, բայց քիւրդ մը՝ կացինը վերցնելով, գլուխը երկու կտոր ըրեր էր։ Այս բոլորը տեսնելով, յոյները որոշեր են լեռը փախիլ։

— Մենք համոզուած ենք, որ թիւրքերը միայն ձեր թշնամիները չեն, այլև մեր թշնամիները. վաղը, միւս օրը նոյն բաները մեզի ալ պիտի ընեն, կըսէին:

Երդում ըրին, որ այլևս մեզ հետ միասին պիտի ապրին, միասին պիտի մեռնին, քանի Թիւրքիա գոյութիւն ունի։ Ուզեցին մեր տրամադրութիւները իմանալ. մտադրեցինք փոստա մը զարնել, դրամ ձեռք բերել և յետոյ որոշել մեր ծրագիրը։

Առաւօտուն կանուխ հասանք Քեօսէ֊դաղի գոմերը, որոնք շօսէին մօտ կը գտնուէին. օդը, ջուրը շատ լալ ըլլալուն՝ կազդուրուեցանք, մանաւանդ որ լաւ ուտելիք ունէինք։ Քիչ յետոյ մեր պահակները իմացուցին, թէ զինուած մարդեր կու գան։ Հեռադիտակները առինք, դիտեցինք, որ քէօզիւրտցի փախստականերն են. հարց ու փորձ ըրինք և իմացանք, որ թիւրքերուն հետ կռիւի են բռնուեր։ Արսէնը (նոր փեսան) տիֆէ բռնուած ըլլալով, չէր կրցեր հեռանալ և կը շարունակէր կռուել. անիկա քաջ որսորդ էր և 11 ժամէ ի վեր անընդհատ կը յաջողէր թշնամին հեռու պահելու։ Անմիջապէս որոշեցինք իրեն օգնութեան հասնել, երբ ահա տեսանք, որ հարաւային կողմէն ձիաւորներ կու գան. հարցուցի թէ ո՞վ է այդ առաջքէն եկող կապոյտ ձիաւորը։ Ըսին թէ՝ յայտնի աւազակապետ Եուսուֆ պէյն է, որ մէկ ու կէս ամիս առաջ սպաններ էր 170 աւզէն տիվրիկցի հայեր։ Կռիւին նշանը տուինք և անմիջապէս տղաքը դիրքերը բռնեցին. մեր տեղը կիրճ մըն էր, կեցայ ու պոռացի Եուսուֆ պէյին.

— Շիտկուիր դէպի մեր կողմը։

Այնքան շտապով շարժուեր էի, որ փոխանակ իմ հրացանս առնելու` առեր էի Վասիլին հրացանը. անմիջապէս կրակեցի, գնդակը մտաւ սրունքին մէկ կողմէն ու ելաւ միւս կողմէն. երկրորդ գնդակը դպաւ ձիուն գլխուն, որ գետին գլտորեցաւ իրեն հետ. այն ատեն Եուսուֆ պէյ հրացանը գետին նետեց և պոռաց.

— Թեսլիմ եմ (անձնատուր եմ), ձեր գերին եմ։ Վասիլը սպաննեց ետևէն եկող ձիաւորը, որ հայհոյելով, կը յառաջանար. հետզհետէ ձիաւորները մէկիկ, մէկիկ ինկան։ Այդ միջոցին քէօզիւրտցի Աւետիս, որուն հօրեղբայրը սպանած էր այդ հրէշը, հրացանը զարկաւ Եուսուֆի կուրծքին և վերջացուց։ Դժբախտաբար ձիերն ալ սպաննուեցան, այդտեղ ձիու պէտք ունէինք։ Նպատակս էր հեծնել և Արսէնին օգնութեան հասնել։

Հազիւ ասոնց հետ մեր գործը վերջացուցած էինք, երկու հետևակ երևցան այն կողմէն, ուրկէ քիւրդերը կու գային. իրենց վրայ զէնք չէր երևար և թիւրքերու պէս հագուած էին. երբ դիրքերուն մօտեցան, ամենս մէկ հրացան արձակեցինք, մէկը վիրաւորուեցաւ, միւսը փախաւ, գնաց, իմաց տուաւ յոյն գիւղը՝ և յոյները եկան մեր դէմ, որովհետև այդ երկուքը յոյներ էին և մենք սխալմամբ զարկեր էինք։ Բայց այդ միջոցին հնարաւոր չէր բան հասկնալ, որովհետև միւս կողմանէ ալ քիւրդերը զինուած բազմութեամբ, հայհոյելով և կրակելով, կու գային դէպի մեզ։ Այս տեսնելով, վիրաւորուած յոյնը կը հասկնայ, թէ մենք հայեր ենք, ոտքի կելլայ, կը դիմաւորէ մեր դէմ եկող յոյները և ետ կը դարձնէ։ Երբ մեր տղաքը հասկցան սխալմունքը, անմիջապէս յոյնին մօտ գացին, որ գլխէն և գիզէն վիրաւորուած էր. իրարու հետ կը գրկուին և կը համբուրուին։ Յոյնը զիրենք կը հանգստացնէ։

— Եթէ դուք զիս վիրաւորած չըլլայիք, այս քիւրդերը զիս պիտի սպաննէին. տուած հացս զիս փրկեց, դուք իմ կեանքս ազատեցիք, Աստուած ձեր սուրը կտրուկ ընէ։

Տղաքը վէրքը կապեցին և ճամբեցին, որ երթայ, իմացնէ յոյներուն, թէ մենք հայեր ենք, թշնամիներ չենք, և թէ եղածը սխալմունք է։

Այդ միջոցին մեր մէկ մասը զբաղած էր քիւրդերուն հետ. ասոնք հետզհետէ իրենց կրակը տկարացուցին, բայց երբ մօտիկցան, ես պոռացի.

— Կրօ՛, կրօ՛, վէրէ, վէրէ․․․ (մարդ, մարդ, եկէք, եկէք) աստեղ շեթաներ կան։

— Դուք ո՞վ ես, հարցուցին, անունդ ի՞նչ է. ո՞ր գեղէն ես․․․

— Անունս էսէ է։

Ամենքս մէկ կրակելով՝ վերջ տուինք հայհոյանքներուն և խօսակցութեան։ Կռիւը տաքցաւ, բայց մառախուղը մեզ պատեց և մեր փոխադարձ կրակը թուլացավ, թէև մինչև իրիկուն հատուկոտոր հրացանաձգութիւն տեղի կունենար։ Թէև մեր բոլոր մտածումը Արսէնին օգնութեան հասնել էր, բայց այլևս անկարելի էր լոյս աչքով մեր դիրքերէն հեռանալ: Երեկոյին ճամբայ ելանք և մեր խումբին երթալիք տեղը որոշելէ ետքը ես ու Վասիլը բաժնուեցանք, գացինք Արսէնին մօտ. տեսանք, որ սպաննուած և կողոպտուած է։ Եղբայրները իր քով չէին, չկրցանք գիտնալ՝ մեռած էին, թէ ողջ գերի ինկած թշնամիին ձեռքը։ Մեր ընկերներէն Վարդանը տիֆով հիւանդ էր, այնպէս որ չի կրցանք շատ հեռու երթալ և ապաստանեցանք Ինիւի կռնակի անտառին մէջ և հոն մնացինք։ Այդ միջոցին քէօզէիւրտցիներու հետ ժողով ըրինք, որպէսզի որոշենք կամ ցամաքով, կամ ծովով երկրէն դուրս գալա միջոցներու մասին. քէօզէիւրտցիները կը նախընտրէին մնալ երկրին մէջ, յոյներուն օգնութեան ապաւինելով. առաջարկեցինք, որ գոնէ մէկ քանի քէօզէիւրտցիներ ընկերանան մեզի, որովհետև Օրդուի ճամբան շատ լաւ գիտէին և անիկա ամենէն կարճն էր, բայց անոնք մերժեցին, որովհետև չէին ուզեր իրենց ուժերի ցրուել։ Բարեբաղդաբար մեր յոյն ընկերները ամեն կերպով համամիտ էին մեզի և կընդունէին մեր որոշումները. Վասիլը, որ Սամսոնի ճամբաներուն ծանօթ էր, առաջարկեց փոխանակ Օրդուի՝ դէպի Սամսոն երթալ. այդպէս ալ համաձայնեցանք և միւս օրը, մէկ երկու օրուան պաշար առնելով մեզ հետ, ճամբայ ելանք։

Առաջին օրը հասանք Միտասոնի եայլան[35]։ Վարդանը կը տանջուէր իր հիւանդութենէն, իսկ մենք բոլորս ալ իրեն օգնելու ստիպուած ըլլալով, մեր ճամբորդութիւնը կը դժուարանար. բարեբաղդաբար մեր ճամբան անտառուտ էր, բարձրադիր և խիտ ծառերով պատսպարուած։ Երեկոյին դարձեալ ճամբայ ելանք և գիշերը հանդիպեցանք 23 անտէր ոչխարներու, որոնցմէ 6-ը հետերնիս վերցուցինք. լուսաբացին հասանք ջերմուկներու դիմաց խիտ անտառի մը մէջ, հոն կրակ վառեցինք, մորթեցինք ոչխարները և լաւ մը կշտանալէ ետքը՝ մնացեալը իբր պաշար պահեցինք: Ճամբանիս շարունակելէ առաջ ստիպուեցանք անտառէն դուրս ելնել ուղղութիւններս որոշելու համար ու տեսանք, որ երեք թիւրք փախստականներ կանցնէին. կասկածեցանք իրենց վրայ, բայց անոնք անմիջապէս անտառ մտան, և աչքէ կորսնցուցինք. այդ միջոցին սկսած էր մթնել. մինչև հետևեալ առաւօտը մնացինք կասկածի մէջ և կզգուշանայինք, շարունակ վախնալով, որ մեզ կը լրտեսեն։ Առաւօտեան լուսաբացին հասանք քրդաց գիւղի դիմացի բլուրը։ Ցուրտ էր, կրակ վառեցինք ու տաքցանք, և ահա յանկարծակի մեր վրայ եկան այդ երեք փախստականները, որոնք կարծեր էին, թէ մենք հովիւներ ենք։ Ստիպուեցանք առանց հարցուփորձի սպաննել զիրենք։

Այսպէս շարունակելով մեր ճամբան, երրորդ օրը հասանք Ղաբուղայայի դիմացի անտառը։ Ասիկա հայ գիւղ մըն էր, որ բնաջինջ ըրած էին. անհետացած գիւղացիին ոչխարները և տաւարները թիւրքերուն մնացեր էին. ասոնք կարածէին և մէկ կողմէն կը մորթէին, կուտէին, իսկ մենք սոված էինք։

Գիւղին տեսարանը սրտաճմլիկ էր. կարծես մեր սպաննուած եղբայրներուն կարօտը կուզէինք կենդանիներէն առնել, ու երբ անոնք երկարօրէն կը բառաչէին, կարծես մեզի շատ տխուր և շատ ծանր բան մը կուզէին ըսել։

Երեկոյին շարունակեցինք մեր ճամբան և առաւօտուն տեսանք, որ այդտեղի թիւրքերը կէօչերով կը բարձրանան դէպի լեռը։

Տղաքը հասան, հաց պահանջեցին թիւրքերէն, որոնք անմիջապէս բերին հաց, պըլղուր, ոսկեխնձոր և երկու ատրճանակներ։ Նոյն տեղին վրայ նստեցանք, դրինք մեր թիթեղէ խալկինը կրակի վրայ, ճաշ պատրաստեցինք, կերանք, հանգստացանք և ցորեկով ճամբայ ելանք անտառին մէջէն։

Հասանք Դ․․․ յոյն գիւղի վերևի անտառը. Վասիլը և Գարաօղլանը գիւղ գացին ու բերին հաց և մածուն։ Գարաօղլանը պատմեց, թէ այդ գիւղի յոյները չարչարեր էին. այրերը բոլոր զինուոր տարեր էին, քահանան ծեծեր, կիները բռնաբարեր և ամեն կարգի գազանութիւններ գործեր էին։ Գիւղին քահանան վախուն չէր երևցեր Վասիլին ու ընկերոջ, բայց կիները սիրով ընդուներ էին զիրենք և ամեն ինչ տուեր էին։

Արմենակն ալ այդ օրը տիֆէ բռնուեցաւ. իրիկունը ճամբանիս շարունակեցինք և հասանք Բ․․․ յոյն գիւղը, ուր մեզ շատ սիրալիր կերպով ընդունեցին։ Թոյլ չտուին, որ անտառը անցնենք և գիշերը մեզ առաջնորդեցին մէկ ժամ հեռաւորութեամբ ուրիշ գիւղ մը, ուր իրենց տուներուն մէջ հիւրասիրեցին մեզ։ Ամեն կողմէ զանազան նուէրներ կը բերէին, մեզ քաջալերեցին ու իրենց զէնքերը ցոյց տալով, խորհուրդներ կը հարցնէին։

Մեր անցած ժամանակ գիւղացիք կը կենային և հիացումով մեզ կը դիտէին։ Առաջուց իմաց տուած էին մօտակայ գիւղ մը, ուր մեզ համար սեղան պատրաստած էին։ Բոլոր գիւղացիք եկան մեզ դիմաւորելու ու այնքան յարգանքով ու պատիւով կը վարուէին մեզ հետ, որ խիստ յուզմունք կը պատճառէին մեզ։

Ժամէ մը ետքը շարունակեցինք մեր ճամբան և հասանք Տ․․․ գիւղին վերևի անտառը, ուր Վարդանին և Արմենակին վիճակը ծանրացաւ: Հոս մնացինք երեք օր. մեր հացը կու գար Տ․․․ յոյն գիւղէն, որ հակառակ ամենէն շատ ճնշուած յոյն գիւղը ըլլալուն՝ մեծ հոգածութեամբ վարուեցաւ մեզ հետ։ Հերեքի շօսէն, որ դէպի Թոքատ կերթայ, մեր գտնուած վայրին մօտէն կանցնէր։ Տ․․․ գիւղացիք շատ բան տեսեր ու շատ բան լսեր էին. պատմեցին Հերեքի հայերուն պատահածները, տեղահանութիւնը, կոտորածները և այլն։ Ասկից 10 օր առաջ Սեբաստիոյ վալին, Մուամմեր պէյ, եկեր ու 18 հայ աղջիկ ու 600 հայ երեխաներ տարեր էր Սեբաստիա։ Այդ 18 աղջիկները ընտրուած էին ամենէն գեղեցիկներէն, որոնց կառաջարկեն իսլամութիւնը ընդունել և նիքիահ ըլլալ[36] թիւրքերու հետ։ Աղջիկները մերժեր էին. լիրբ միւտիրը բռնաբարեր էր այդ 18 աղջիկները։ Երբ հայ օրիորդները կը մերժեն իսլամութիւնը ընդունել, գատըն կը բարկանայ, թէ ի՞նչպէս կը համարձակիք մերժել սուրբ կրօնը։ Թիւֆէնկճեան Մարտիրոս աղային աղջիկը, որ Մարզուանի ամերիկեան քոլլէջէն շրջանաւարտ էր, կը պատասխանէ.

— Մենք կը համաձայնէինք թերևս ամուսնանալ իսլամներու հետ, եթէ դուք օրէնք, հաւատք ու Աստուած ունենայիք։

— Լռիր, անպիտան, կը գոռայ գատըն, ի՞նչպէս կը համարձակիս այդ տեսակ խօսք ըսելու։

Օրիորդը կը շարունակէ.

— Մեր հայրերը, մեր եղբայրները, մեր քոյրերը, մեր մայրերը կըսպաննէք, յետոյ կառաջարկէք ոճրագործներուն հե՞տ ամուսնանալ: Մեզի համար մահը նախամեծար է, քան թէ այդ լիրբերուն հետ կենակցելը։

Կը լռեցնեն զինքը և միւս 18 աղջիկներուն հետ կը տանեն Ջամը Պէշին տակը և հոն կը սպաննեն ամենքը։ Միայն կազատի Ճիհանեան և իր աղջիկը. ասոնք ընտանիքով հռչակաւոր էին իրենց գեղեցկութեամբ. յոյները զիրենք կը տանեն, կը պահեն Ք․․․֊ի մէջ։ Տ․․․ գիւղի մէջ յոյները 20 օրէ ի վեր պահած էին նաև պաֆրացի հայ երիտասարդ մը, որ մեզի ընկերացավ։

  • * *

Մեր հիւանդները վատ վիճակի մէջ էին. էշ մը և ձի մը դնելով, զանոնք հեծցուցինք և երեկոյեան ճամբայ ելանք. հասանք Լ․․․ յոյն գիւղը: Այդ գիւղը մեծ հալածանքի ենթարկուած էր, որովհետև շրջակայ աւերակ գիւղերու հայ փախստականները յաճախ յոյներու օգնութեան կը դիմէին։ 22 տարեկան գեղեցիկ հարս մը մեզ ընդունեց անվախ կերպով և մեծ յարգանքով։ Երիտասարդ գիւղացիները հետզհետէ եկան մեզ մօտ. հաւաքուեցան մեր շուրջը, և իրենցմէ մէկը զիս ճանչցաւ. այն ատեն հարցուցի շրջակայքը գտնուող հայ փախստականներու մասին. առասպելական բաներ կը պատմէին, հակառակ որ կառավարութիւնը մեծ ճնշում կը բանեցնէ ոստիկաններուն վրայ և անհամբերութեամբ կուզէ հետապնդել հայերը, ոստիկանները նոյնիսկ 60֊ական հոգինոց խումբերով չեն համարձակեր անտառները մտնալ, հայերու յուսահատական դիմադրութեան լուրերը այնպիսի սարսափ ներշնչած էր իրենց, որ ոևէ լուրջ գործողութեան չէին դիմեր, կըսէին, թէ փախստ ականներուն թիւը 300֊ի կը հասնի, բայց ես համոզուած էի, որ քիչերը զէնք ունէին։ Կը պատմէին Կարապետ անունով մարդու մը մասին, որ իր կնոջը և երեխաներուն հետ անտառը ապաստանած էր և մենակ կը կռուէր թշնամիին դէմ։ Ուզեցի յարաբերութեան մէջ մտնել փախստականներուն հետ և միջնորդներ ղրկեցի, բայց դժուար էր զիրենք գտնել, որովհետև իրենց թագստոցները չէին յայտնած յոյներուն։

Գիւղէն մեկնեցանք և գիշերը գետին ափը հանդիպեցանք 25-30 յոյն փախստականներու, որոնք նախապէս թիւրք կարծեցինք ու զիրենք պաշարեցինք. անոնցմէ ոմանք վիրաւորուած էին. երբ իմացանք յոյն ըլլալնին, իրենց ուղեկցեցանք բաւական տեղ, բայց մեզ հետ գտնուող պաֆրացին անոնց շարքերուն մէջ ճանչցաւ յոյն լրտեսներ։ Որպէսզի մեզ վերջապէս չի ճանչնան, դրամ և այլ նպաստներ տուինք իրենց և բաժնուեցանք։

Լուսաբացին, սեպտեմբեր 17-ին, հասանք յոյն գիւղ մը. Վասիլը գնաց, խօսեցաւ Մ․․․ անուն յոյնի մը հետ, որ վազէվազ եկաւ և զիս, Եղօն ու Վասիլը տարաւ իր տունը, իսկ միւս տղաքը տեղաւորեց այգեստանը։ Մեզ ընդունեց մեծ հիւրասիբութեամբ և տնեցիներուն հարկ եղած պատուէրները տալէ ետքը՝ ինքը չի նստաւ և գնաց Հերեք։ Կարծեցի, որ վախէն մեկնեցաւ և ալ չի պիտի վերադառնալ, բայց անիկա երեկոյին ժամը 2-ին հասաւ երկու ուրիշ ձիաւորներով։ Անոնցմէ մէկը Եւրոպա գացած, խելացի մարդ մըն էր։ Անիկա պատմեց թիւրք կառավարութեան վերաբերմունքը, հաղորդեց իր առած տեղեկութիւները։ Մենք խօսեցանք մեր դիտաւորութիւներուն վրայ և մեր ծրագիրը պարզեցինք։

― Անշուշտ դուք կուզէք դէպի Ռուսաստան երթալ, ըսաւ, բայց ջանացէք նաւը կռիւով չի վերցնել, որպէսզի շրջակայ յոյները չի վնասուին։

Խօսեցանք նաև քաղաքականութեան մասին, ու ինքը պատմեց, թէ ինչպէս հայերը հրդեհած էին Ամասիան, Իր յարգալիր շեշտը հայերու կրած չարչարանքներու և յաճախ իրենց ցոյց տուած արիութեան մասին խոր տպաւորութիւն թողուց իմ վրաս, զգացի, որ ճշմարտապէս ցաւակից են մեզ, և ասիկա տեսակ մը քաջալերութիւն և մխիթարութին էր մեզ համար։

Այդ տեղէն մեկնեցանք ծերունիի մը առաջնորդութեամբ, որ հիւանդներուն պատճառաւ վարձեցինք, որպէսզի առանց մոլորուելու տեղ հասնինք։ Ծերունիին աչքերը լաւ չէին տեսներ ու ճամբան կորցնել տուաւ, ձորերու մէջ ինկանք, ժայռերէ գլտորեցանք և հազար ու մէկ նեղութիւններու մատնուեցանք։ Երբ լուսացաւ, տեսանք, որ մեր երթալիք ճամբէն տակաւին շատ հեռու ենք։ Թիւրք գիւղերէն դուրս ելած էին հօտաղները և հովիւները ու մեզ կը տեսնէին, թէև անոնք ամենքը միացած մեզի դէմ ոչինչ կրնային ընել, բայց մենք կը վախնայինք, որ կը ճանչնան մեր ով ըլլալը և կիմանան, թէ դէպի ո՞ր ուղղութիւն կը յառաջանանք, անոնք առհասարակ այնպէս սարսափած էին, որ ոչ ոք կը համարձակէր ձայն հանել։ Հասանք գիւղ մը, որ առաջնորդը ըսաւ.

— Կարծեմ հոս պէտք է կենանք։

Դարձեալ սխալած էր, և թիւրք գիւղ մը մտած էինք, առաջ անցանք և ձախ կողմը ուրիշ գիւղ մը տեսանք, խումբը թողուցինք հոն, մօտիկ անտառի մը մէջ, և ես ու Վասիլը յառաջացանք, ճամբան հանդիպեցանք մօտ 16 տարեկան ոտաբոբիկ աղջկան մը, որ էշ մը կը քշէր. մօտեցանք և հարցուցինք․

— Անունդ ի՞նչ է։

— Մարիա։

Հասկցանք, որ յոյն է, և Վասիլը խօսեցաւ աղջկան հետ. բայց անիկա յունախօս չէր, թէև հասկցաւ, թէ յունարէն կը խօսէինք և մեզ ցոյց տուաւ մեր փնտռած գիւղը, ուր գացինք անմիջապէս։

Գիւղը փայտաշէն էր. կը գտնուէր երեք բլուրի վրայ և անտառուտ ըլլալուն ապահով էր. յոյն գիւղացիք մեզ ակամայ ընդունեցին, կարծելով, թէ թիւրք ենք։ Անոնց առաջարկեցինք, որ մեզ առաջնորդ մը տան. երիտասարդ մը մօտեցաւ մեզ, հասկցաւ թէ քրիստոնեայ ենք և ըսաւ.

— Հարկ չի կայ շտապելու, ձեզ կրնամ ամիսներով պահել առանց մարդու գիտցնելու. միայն մէկ խնդիրք ունիմ. պէտք է սպաննէք գիւղին տանուտէրը, որ լրտես է և բոլոր քրիստոնեայ փախստականները կառավարութեան կը յանձնէ։

Խոստացաւ նաև մեզ 30 ոսկի տալ։ Ըսինք, որ եթէ հաստատենք, որ ճշմարտապէս տանուտէրը լրտես է, մենք կը մաքրենք, դրամ ալ չենք ընդուներ։ Նոյնպէս յայտնեցինք, թէ երկու հոգի չենք, այլ 17։ Գիւղը աղքատ էր և չէին կրնար այդքան հոգի կերակրել:

Երեկոյին մեզ առաջնորդեցին գիւղի մօտի գոմը։ Սաստիկ կանձրևէր և մենք կանցնէինք պոստաններէ, գրեթէ ցեխերու մէջ թաւալելով: Թրիանտաֆիլը ճարպիկ էր. անմիջապէս գնաց շրջակայքը հետախուզելու և մօտակայ պոստաններէն բանջարեղէն և այլն բերելով, կերակուր պատրաստեցինք։ Միևնոյն ժամանակ մեր առաջնորդը և Ղարաօղլանը ղրկեցինք տանուտէրին թաղը, որպէսզի մեզի հաց և այլն պատուիրեն։ Ղարաօղլանը բաւականին հաց ճարած, ուրախ դէմքով վերադարձաւ և ինձ ըսաւ.

— Աղա, քեզ կուզեն,

Վասիլին հետ գացինք գիւղին սահմանին վրայ գտնուող տուն մը, ուրկէ 70 տարեկանը անց պառաւ մը դուրս գալով հրաւիրեց մեզ իր բնակարանը։ Անիկա շատ փախստականներ կերակրած էր և կը շարունակէր կերակրել, թէև աղքատ էր. եգիպտացորենի արտերու մէջ կաշխատէր և իբր օրավարձ եգիպտացորեն կը ստանար։ Իր ամուսինը եղած էր քաջ աւազակ մը, որ ուրիշ աւազակի մը հետ կնոջ մը մասին վէճ ունենալով, սպաննուած էր։ Իր որդին, հօրը օրինակին հետևելով, թողուցած, գացած էր, այնպէս որ պառաւը մենակ մնացած էր. իր անունն էր Սիւրմէլի գըզը Մարիա. կը վախնար մահէ և կուզէր, որ զինքը տակաւին գեղեցիկ և երիտասարդ համարեն։ Իր անձնուրացութիւնը ամեն կարգի փախստականներու նկատմամբ տարօրինակ էր, կարծես օրէնքի դէմ գտնուող ամեն մէկ անձի մէջ իր ամուսնոյն մէկ կերպարանքը կը տեսնէր։

Պառաւը սկսաւ խօսիլ անցուդարձերուն մասին և անէծքը թափել կղերին դէմ, որ ժողովուրդի այս սոսկալի օրերուն իր պարտականութեան գիտակցութիւնը չունէր (իրենց գեղին քահանան մասնաւորապէս անարժան մարդ էր): Այդ միջոցին ներս մտաւ 20—25 տարեկան հարս մը, աշխուժով և ուրախ դէմքով մեզ իր տունը հրաւիրեց։ Ես չուզեցի պառաւին քովէն հեռանալ, այնպէս որ Վասիլը մենակ հետևեցաւ հարսին։ Հանկարծ Վասիլին կեցած տանը առաջ եկաւ ձիաւոր մը, որ գեղին աղան էր՝ թիւրք պէյերէն մէկը. Վասիլը տան ետևի պատուհանէն թռաւ, եկաւ ինձ մօտ, իսկ պէյը մնաց այդ տանը, ուր ոչ մէկ տղամարդ կար. մենք գիշերը անցուցինք պառաւին խրճիթը, իսկ տղաքը մնացին անտառի մէջ գտնուող գոմը: Անձրևը կը տեղար 24 ժամէ ի վեր։ Միւս առաւօտ, երբ թիւրք պէյը մեկնեցաւ, հարսը եկաւ, մեզ հրաւիրեց իր տունը։ Ամեն ինչ պատրաստ էր մեզ լաւ ընդունելու համար, անիկա ճարպիկ էր, աշխոյժ և դիւրաշարժ, պառաւն ալ մեզ ընկերացաւ, անձրևը միշտ կը շարունակէր տեղալ, ամփոփուեցանք տան մէջ, ուր եկան նաև գիւղացի երիտասարդներ, ասոնք կը բողոքէին քահանային և նրա եղբօրը՝ քէհեային դէմ, թէ ինչպէս թոյլ տուին, որ յոյն աղջիկներ և հարսեր տատուին ոստիկաններու կողմէ, որոնք այդ կիները պահեր էին մէրքէզը, իրենց քէյֆին համար։

Երեկոյին ժամը 12-ին մեր բոլոր տղաքը հաւաքաբար ղրկեցինք քահանային տունը սպառնալիքի ձևով. քահանան անմիջապէս եկաւ, մեր ոտքերը ինկաւ, մինչ իրեն կը յիշեցունէինք իր քրիստոնէական և մարդկային պարտաւորութիւնները։ Անձրևին պատճառաւ հետևեալ օրն ալ մնացինք, և այդ միջոցին եկաւ քահանային եղբայրը՝ գիւղին տանուտէրը. հարցաքննեցինք զինքը իրեն վերագրուած յանցանքներու մասին. մեղմացուցիչ պարագաներ կային, թէև անպիտան մարդ մըն էր, բայց սպաննելու արժանի չէր. զինքը խիստ կերպով կշտամբելէ ետքը ճամբեցինք։

Մեկնելէ առաջ զիս դուրս կանչեցին, և յոյն կին մը ըսաւ, թէ իր ամուսնոյն հետ երկու հայեր կան, կուզեն զիս տեսնել։ Անմիջապէս մեկնեցայ, գացի մօտակայ անտառը, ուր կեցեր էին երեքը միասին։ Երկու հայերը զինուած էին գրեթէ անգործածելի զէնքերով. հագուստերնին պատառոտուած, դէմքերնին կնճռոտ, անոնք չափազանց տխուր էին. մէկը յաղթանդամ էր, շէկ, կապոյտ աչքերով, միւսը՝ միջահասակ, թխադէմ, սուր նայուածքով։ Հարցուցի, թէ ո՞ւր տեղացի են. ըսին, որ Հերեքի շրջանէն են։ Կորսնցուցած էին իրենց ընտանիքները և ընկերները․ առաջարկեցինք, որ մեզի ընկերանան. ուրախութեամբ ընդունեցին։ Այդ տեսակ ժամանակները ազգակցական կապերը քաղցր են. ամեն վայրկկեան կըսպասէինք, որ ցախի մը ներքևէն, քարի մը տակէն հայ մը ելլէր, իրարու դէրտ պատմէինք։ Այդ երկու հայերուն հետ գիւղ վերադարձանք, ուրկէ ամբողջ խմբով ճամբայ ելանք, իբր առաջնորդ ունենալով այն մարդիկը, որ քահանան գտած էր մեզ համար։

  • * *

Անձրևը մեր անբաժան ընկերն էր ու կը դժուարացնէր մեր ճամփորդութիւնը. թէև նախապէս ըսին, թէ երկու ժամուան ճամբայ ունինք ընելիք, բայց մինչև առաւօտ քալեցինք և տակաւին չէինք հասած։ Անցանք թիւրք գիւղերէ, որոնք ամենքն ալ աւերակներու կը նմանէին, թշուառութիւնը միահեծան կը տիրէր ամբողջ երկրին մէջ և ոչ միայն քրիստոնեաները, այլ և թիւրք գիւղացիները սաստիկ կերպով ազդուած էին կատարուած եղելութիւներէն։ Երբ թիւրք գիւղէ մը կանցնէինք, անոնք պատուհաններէն կը դիտէին մեզ և ոչ մէկ ձայն չէին հաներ։

Վրանիս, գլուխնիս ցեխոտ, ոտքերնիս թրջուած՝ հասանք Կ․․․ յոյն գիւղը։ Յոյները մեզ տեղաւորեցին իրենց բնակարաններուն մէջ. տուները առհասարակ ցուրտ էին, բայց կրակ վառեցինք, հագուստներնիս չորցուցինք և հոն մնացինք մինչև իրիկուն։ Հոս կային երիտասարդ յոյներ, որոնք հիացմունքով կը խօսէին Չարշամպայի և Խուրշընլիի հայերու քաջագործութեանց վրայ. հետաքրքրուեցանք իրենց մասին և ուզեցինք գիտնալ, թէ ո՞ւր կը գտնուին, բայց իմացանք, որ երկու օր առաջ գացած են այդ շրջանէն:

Այդտեղ մեզ առաջնորդ ունենալով երկու յոյներ, որոնք մէկ քանի թիւրքեր սպաննած էին, մինչև առաւօտ քալելով, հասանք Ծ․․․ յոյն գիւղը, լաւ հիւրասիրութիւն ըրին մեզ և լեցուեցանք մեծ տան մը մէջ. բայց գիւղը թիւրք մը կար և մէկ թիւրքին առաջ ամբողջ գիւղը կը սարսափէր. այդ պատճառաւ մեր ընկերները չի կրցան մնալ հոդ ու անոնք առաջնորդուեցան գոմերը, և միայն ես ու Վասիլը մնացինք։

Թիւրքերը շատ վատ վարուած էին այդ գիւղացիներուն հետ։ Յոյները ձիերուն պոչերուն կապելով, ճամբաներու վրայ քաշքռտելով, սպաննած էին. թալան, բռնաբարութիւն սովորական երևոյթներ էին. ամեն տեղ լաց ու կոծ, ամեն տեղ տառապանք։

Այս գիւղը Սեբաստիոյ վիլայէթի վերջին գիւղն էր և մեկ քիլոմեթր միայն հեռու էր սահմանէն։ Դեռ մութը չսկսած՝ շարունակեցինք մեր ճամբան, մեր դէմը լաւ դիրքի մը վրայ երևացին քանի մը տուներ։

— Որո՞նց կը պատկանին, հարցուցինք։

— Ասիկա ագարակն է բարի և հարուստ հայ երկրագործի մը, պատասխանեցին։

Անիկա հիւրընկալ էր, վեհանձն և առատաձեռն, այսօր իր բոլոր ընտանիքով բնաջինջ եղած է։

Լուր ղրկեցինք մեր ընկերներուն, որոնք անտառին մէջ պահուըտած էին. միացանք անոնց հետ և ճամբանիս շարունակելով, հասանք Գ․․․ յոյն գիւղին պատկանող մարագի մը առջև։ Գիւղացիք մեզ ընդունեցին ուրախութեամբ։ Խիտ անտառի մէջ կորսուած գիւղ մըն էր, խոր ձորերով շրջապատուած ու տեղը շատ ապահով էր։ Գիւղացիք մեզ վստահեցուցին և ըսին, թէ տարիներով կարելի է թաքնուած ապրել այդ տեղերուն մէջ։ Անոնք կը պատմէին, թէ ինչպէս 1895 թուականի կոտորածներուն չարշամպացի Մինասը դէմ դրած էր կառավարութեան, սարսափեցուցած էր շրջակայքի բոլոր աւազակները և որուն քաջագործութիւներու վրայ թիւրքերն անգամ հիացումով կը խօսէին։ Մինասը սպաննուած էր հայերու ձեռքով սիրահարական խնդրի մը պատճառով. իր տղան հիմակ փախստական էր, և յոյները մեծ յոյս ունէին իր վրայ։

Երկու օր մնացինք Գ․․․ գիւղի մէջ. հիւանդները կը դժուարացնէին մեր գործը, մանաւանդ որ լսեցինք, թէ մեր գնալիք ճամբուն վրայ ձեռք էին անցել խումբ մը հայեր, երկու մարդ, երկու կին և չորս երեխաներ։ Կը մտածէինք կերպով մը օգնութեան հասնել այդ խեղճերուն և զիրենք փրկել իրենց դահիճներուն ձեռքէն։ Այդ նպատակաւ առաջարկեցի, որ հիւանդները և մեր խումբէն մաս մը թողունք այդ գիւղը և մենք յառաջանանք։ Ասկէ անդին կառավարութիւնը խիստ էր, կը հետապնդէր ժողովուրդի մնացորդները և դժուար էր մեզ համար հիւանդներով մեր արագաշարժութիւնը պահել։ Յոյները պատրաստակամութիւն յայտնեցին պատսպարելու մեր խումբին այդ մասը, հրաժեշտ առինք ու մենք շարունակեցինք մեր ճամբան։ Մէկ ու կէս ժամ քալելէ ետքը աղբիւրի մը վերև կանգ առինք։ Առաջարկեցի մտնել պահակատեղին և ազատել այդ ութը հայերը, բայց մերձակայ յոյներէ տեղեկացանք, որ երեկոյին իսկ արդէն դէպի Սամսոն ուղղուեր էին։ Խեղճերը երեխաները կռնակներին կապած, լացով, ողբով ճամբայ ելած էին։

Առաւօտուն գացինք շօսէին վրայ և սպասեցինք այդ խեղճերուն ուղեկցող ժանտարմաներու վերադարձին։ Մեզ պատահեցին եօթը թիւրքեր, որոնցմէ երկուքը հոճաներ էին. մեզի համար այլևս թիւրքերուն մէջ անմեղ չի կար, համոզուած էինք, որ ամեն մէկը մասնակից կամ մեղսակից եղած էր կատրուած սոսկալի դէպքերուն։

Ճանապարհին դուրս քաշեցինք զիրենք և առանց հարցաքննութեան սպաննեցինք։

Շարունակելով մեր ճամբան, հասանք Կ․․․ յոյն գիւղը, որ ուխտատեղի է հայերու և յոյներու։ Գիւղը սուգի մէջ էր, տղամարդ չէր մնացած, նոյն օրն իսկ ձերբակալած էին 30 հոգի և ոստիկանական խումբեր պաշարած էին շրջակայքը. գիւղացիք դռները չի բացին մեզ ընդունելու համար, որովհետև մասնաւորապէս կը վախնային այն պատճառաւ, որ, ինչպէս կըսէին, իրենց մէջ յոյն մատնիչ մը կար։

Գացինք տանուտէրին մօտ, որ գիւղէն քառորդ ժամ հեռու կը բնակէր. մտաւորական, լաւ մարդ մըն էր, որ մեզ սիրով ընդունեց. հազիւ թէ նստած էինք, քանի մը հրացանի ձայն թնդաց. կարծեցին, որ մեզ պաշարեցին, ու տունը սարսափի մէջ ինկաւ. մենք գիտէինք, որ կը սխալին, բայց իրենց երկիւղը չէինք կարող փարատել։ Յոյներէն մէկը Եղօին մօտեցաւ և ըսաւ.

— Մենք շուարած ենք, մեզի խելք տուէք։

Այդ ընդհանուր իրարանցումին մէջ լսեցի, որ Եղօն կը կատակէր.

— Իմս այնքան քիչ է, կըսէր սարսափած յոյնին, որ հազիւ ինձ կը բաւէ. եթէ քիչ մը տամ, ճամբաս չեմ կրնար շարունակել։

Բարեբաղդաբար հրացաններու ձայները հետզհետէ հեռացան ու անհետացան. ով գիտէ՝ ինչ տեսակ որս կը հետապնդէին. հնարաւորութիւն չունէինք նոյնիսկ հետաքրքրուելու։

Ինչպէս ամեն տեղ, հոս ալ յուսադրեցինք յոյն գիւղացիները և յորդորեցինք, որ շարունակեն պաշտպանել փախստական հայերը, որու փոխարէն գոնէ բարոյական բաւականութիւն պիտի ունենային։

Երեկոյին շարունակեցինք մեր ճամբան ու մոլորուեցանք, անձրևը միշտ կը տեղար, ու մենք ցեխերուն մէջ գլտորուելով, ծորերէն ու անտառներէն անցնելով, կը յառաջանայինք, երբ գիւղին մօտեցանք, լուսընկայ գիշեր էր, և ճերմակ լոյսին մէջ տեսանք խումբ մը մարդիկ, որ դէպի մեզ կու գային, լուսնի լոյսը կը զարնէր ճիշդ անոնց ճակտին, ու անոնք կը քալէին այսահարներու նման մոլորուած աչքերով, անկապակից շարժումներով․ իրենց խմբապետը աւելի շուտ մօտեցաւ մեզի և յայտնեց, որ փախստականներ են. դիմեցինք դէպ իրենց, խառնուեցանք իրարու և ողջագուրուեցանք։ Յուսահատ վիճակի մատնուած էին, գունատած, տկարացած, կիները երեխաներով բեռնաւորուած և այնպէս տխուր, այնպէս անդառնալի կերպով տխուր, որ կարծես մխիթարական ոևէ խօսք պիտի վիրաւորէր զիրենք։

— Ո՞ւր կէրթաք, հարցուցինք։

— Այլևս ապրելու ճար չի կայ, անձնատուր ըլլտլու կէրթանք։

Դէպի մահը կէրթային. քաջալերեցինք զիրենք և դրամ տուինք, որը մեծ դժկամութեամբ վերցուցին, յորդորեցինք ոևէ պատճառով անձնատուր չըլլան ու չաջողեցանք իրենց դիտաւորութենէն ետ կեցնել զիրենք։

Իրենցմէ բաժնուելով, ուղղուեցանք դէպի Դ․․․ գիւղը. կէս գիշերը անց էր. անմիջապէս գացինք Վ․․․֊ի տունը, որու մասին լսած էինք արդէն։

Ասիկա 38—40 տարեկան, առողջ և հուժկու կազմուածքով, միջահասակ, շագանակագոյն մազերով յոյն մըն էր. միջնակարգ կրթութիւն ստացած և հասուն մտքի ու դատողութեան տէր անձնաւորութիւն մըն էր, որ իր խելացի մարդու հասկացողութեան կը միացնէր զարմանալի յանդգնութիւն։ Շատ տեղ մեր ճամբորդութէան միջոցին լսեր էինք իր մասին, և անիկա մեծ ժողովրդականութիւն կը վայելէր. կը գովէին իր ազնւութիւնը ու շատ կը սիրէին զինքը։ Իր նիւթական կարողութիւններն ալ բաւական ընդարձակ էին, իր տունը կահաւորուած և զարդարուած էր քաղաքի տան պէս մաքուր և ճաշակաւոր կարասիներով։

Վ․․․ նախ կարծեց, թէ մենք թշնամիներ ենք. Վասիլը զինքը անձամբ կը ճանչնար, ինքզինքը յայտնեց, բայց մարդը տակաւին կը տատամսէր. առաջարկեցինք առանձնանալ իրեն հետ ու երբ սենեակը գացինք, յայտնեցի իմ ով ըլլալս։ Եկաւ, համբուրեց ճակատս, աչքերէն արցունք դուրս թռաւ։ Հրամայեց, որ մեր ընկերներուն տեղ պատրաստեն գիւղին մէջ, հոգ տանեն անոնց հանգստութեանը ու զանոնք տեղաւորելէ ետքը նստեցանք սեղան։ Կերանք, խմեցինք ու միանգամայն խօսեցանք հայերու կրած սարսափներու, յունաց քաղաքականութեան և այլնի մասին։

— Մենք անպայման դաշնակից ենք համաձայնութեան պետութիւներուն. հակառակ պարագային ես կը թքնեմ իրենց վրայ․․․ Թիւրքերու հետ ըլլա՜լ․․․ և ես կըսեմ այն ատեն՝ ես այլևս յոյն չեմ։

Պատմեցինք մեր նպատակը, մեր բռնելիք ընթացքը, մեր ընդհանուր ծրագիրը։

— Պատրաստ եմ, ըսաւ, ամեն կերպ ձեզ աջակցելու։

Առաջարկեց դրամով գնել նաւ մը, ոչ թէ բռնի գրաւել, և երբ ըսինք, թէ դրամ չունինք.

— Հոգ մի ընէք, ես իմ միջոցներովս կը հոգամ, ըսաւ։

Վ․․․ յայտնեց նաև, որ այդ կողմերը կայ յոյն խմբապետ մը, Իսթիլ, երկու հայ ընկերներով։ Այդ յոյն խմբապետը 4—500 տուն հայ պահած էր, յոյներուն խստիւ պատուիրած էր լաւ վարուել հայերու հետ և ամեն կերպով օժանդակել։ Հետաքրքրուեցանք և ուզեցինք իրենց ծանօթանալ. Վ․․․ լուր ղրկեց իրենց ու Իսթիլ եկաւ իր հայ ընկերներով և օգնականով։ Երկուքը զինուած էին տաճկական նոր ձևի հրացաններով[37], մէկը՝ մարթինիով և ունէր նաև սուր մը արծաթազարդ երախակալով. ասոնցմէ զատ ունէին հրացան մը։ Իսթիլ յաղթանդամ, 40—45 տարեկան անձ մըն էր. ծանօթացանք և համբուրուեցանք. իր օգնականը յոյն երիտասարդ մըն էր՝ բարձրահասակ, գեղադէմ. կըսէին, թէ լաւ հրացանաձիգ է։

Խմբապետին վստահութիւնը կը վայլեէր հայ մը, մարզուանցի Կարապետ, որ Պաֆըայի կողմերը մեծ գործեր կատարած էր. անիկա տխուր, սակաւախօս, արթուն և կարգապահ մարդ մըն էր։ Երկրորդ հայը փոքրիկ երիտասարդ մըն էր: Մարզուանցի Կարապետը չէր խօսիր, բայց իր դէմքի արտայայտութիւնով իր հիացումը կը յայտնէ մեզի։

Իսթիլ մեզ հրաւիրեց իրենց բնակած գիւղը Մ․․․։ Գնացինք Ք․․․–ի տունը, ուր առանձին սենեակ մը յատկացուցին խմբապետին, Վասիլին և ինձի։

Ք․․․ շատ թուխ, չոր կազմուածքով, միջահասակ մարդ մըն էր՝ 42 տարեկանը անց. անիկա խորապէս զզուած էր Թիւրքիայէն. բոլոր աւազակապետները, փախստականները իրեն տունը ապաստան կը գտնէին. կըսէր, թէ բաժակը լեցուցած է այլևս ու ամեն համբերութիւն՝ սպառած: Առաջարկեց մեզ, որ մնանք մինչև որ ռուսները հասնին — կռուենք և միասին հեռանանք, կըսէր շարունակ։

Իր մօտ պահած էր 10—12 տարեկան հայ հովիւ մը, որ կը չարչարուէր իր հինգ տարեկան, երես առած տղուն ձեռքէն։

Միւս օրը ես կրկին հիւանդացայ տիֆով. հիւանդացան նաև Ոսկեհանը, Պաֆրացին և Հերեկցին, վարպետ Օվակիմի ընկերը։ Ամեն տեսակ հոգատարութիւն կը վայելէինք, բայց իմ վիճակս հետզհետէ կը ծանրանար։ Գիշերը վրայ հասաւ. Դ․․․ գիւղի Վ. իմացեր էր իմ հիւանդութիւնս և մտահոգ էր։ Շարունակ սիրտս ետ կու գար, աչքերս մթնեցին ու գլուխս կարծես ծանր բեռան մը տակ ճնշուած էր։ Եօթներորդ օրը բոլորովին ուժասպառ և ինքնակորոյս վիճակի մէջ էի։ Վ. բժիշկ բերաւ։ Բժիշկը զիս քննեց, ըսաւ, թէ վտանգը անցուցեր եմ. յոյն բժիշկը միջահասակ, թխադէմ, մոխրագոյն մազերով լուռ և մտածկոտ մարդ մըն էր, կարծես մեզի պէս դէրդոտ. խոստացաւ դեղ և այլն ուղարկել։ Հինգ ոսկի տուինք իբր վարձք, անիկա մերժեց։

— Կուզէք մեզ անպատուե՞լ, ըսաւ, միթէ չե՞մ կրնար այդքան մը ծառայութիւն ընել։

Արդարև անիկա յօժարակամ էր ոևէ ծառայութիւն ընելու։ Կէսօրին դեղերը հասան. Ք.֊ի աղջիկը, որ 18 տարեկան, նրբակազմ և գեղեցիկ օրիորդ մըն էր, մեզ կը խնամէր գիշեր, ցորեկ մեծ հոգածութեամբ։ Երբ քրտնած ըլլայինք, եղբօրը ճերմակեղէնները կուտար, որ փոխուենք. մեր մօտ նստած կը կարէր, կը կարկտէր մեզ համար և մեզ կը ծառայէր, երբ հարկ ըլլար, մեծ փութաջանութեամբ և զուարթութեամբ։

Մեր դրամը սպառած էր. որոշեցինք մէկ քանի ընկերներ ղրկել, որպէսզի ոևէ ձեռնարկ մը ընելով, դրամ ձեռք բերեն։ Ընտրեցինք 22 հոգի, որոնց 18֊ը հայ, 4֊ը յոյն էին։ Ասոնք վեց օրէն վերադարձան. թիւրք գիւղի մը հարուստ տանուտէր կողոպտեր էին, որուն քովէն գտեր էին 50 ոսկի և շատ մը կնոջ զարդեղէններ՝ հայերէ կողոպտուած:

Հոկտեմբեր 20-ի գիշերը Վ. եկաւ մեզ մօտ և յայտնեց, թէ ծախու նաւ չի կայ. իրեն հետ բերած էր երկու յոյն նաւավարներ, որոնք Վ.–ի խոստացեր էին մեզ ընկերանալ և օգնել։ Անոր վերջին խօսքը եղաւ.

— Կերևի ձեր խօսքը պիտի ըլլայ. դուք կռիւով պիտի վերցնէք նաւը, բայց ինձ համար յաջողութիւնը կասկածելի է։

Կառավարութիւնը հոտ առած էր մեր մասին։ Սամսոնէն գերմանացի ինժինէօրներ եկեր, մեր դիրքերը ուսումնասիրեր էին։ Հոկտ. 22-ի առաւօտեան Դ. գիւղը պաշարած էին. երբ մեզի լուր տուին, անմիջապէս մեր դիրքերը ամրացուցինք, բայց ես հազիւ թէ ոտքի վրայ կը կենայի: Երկու կողմերէ կը լսէինք զինուորական փողերու ձայները, թշնամին մօտեցաւ 400 քայլի վրայ. կըսպասէինք, որ հետզհետէ յառաջանան, բայց յանկարծ փողը հնչեց, ու թշնամին վերադարձաւ Դ.։ Այն ատեն մենք քաշուեցանք Ք. տան շուրջը և խորհրդակցեցանք։ Մենք ամենքս համաձայն էինք, որ առանց կռիւի բռնուելու փախինք, երթանք, որպէսզի գիւղը և Ք. չի վտանգենք, բայց Ք. հակառակ կարծիք ունէր ու այնքան յամառեցաւ, որ վէճը տևեց 4 ժամ, ու վերջապէս մենք տեղի տուինք։ Առաւօտուն արշալոյսը դեռ նոր բացուեր էր, երբ Նշան Մուրատեանը իմացուց, թէ զինուորները կու գան։ Տղաքը գացին, դիրքերը բռնեցին, մենք անտառին մէջ պատսպարուած էինք, մինչդեռ թշնամին բաց դաշտին մէջ էր։ Երբ մօտեցան մինչև 10—15 քայլ հեռաւորութեան, տղաքը համազարկ մը ըրին, մէկ քանին ինկան և միւսները ճչալով փախան։ Այդ միջոցին մենք դիրքերը ամրացուցինք։ Թիւրքերը ընդամենը 300 հոգի էին ու խայտառակաբար կը փախէին, անոնց մէկ մասը գնաց, մտաւ մեր դէմ գտնուող տուները ու անմիջապէս պատերը ծակծկելով, սկսան այդ ծակերէն հրացան արձակել, բայց մեր հեռադիտակները լաւ կը տեսնէին, մեր նշանառութիւնը լաւ էր և տուները փայտաշէն ըլլալուն մեծ վնաս կը հասցնէինք իրենց, այնպէս որ քիչ ետքը տուները ձգեցին ու փախան։ Իսթիլը կը պոռար՝ խաղ կանչելով.

— Այսօր իմ հարսանիքիս օրն է. ցաւալին այն է, որ մեր գործը կնիկ մարդոց հետ է։

Հերեկցի Օվակիմը գնաց դիակներուն մօտ, որոնք զինուորներէն շատ ալ հեռու չէին, և հաւաքեց թշնամիին հրացանները։ Վիրաւոր թիւրքերէն մէկը կը պոռար.

— Իսթիլ, կարդաշըմ, Աստուծոյ սիրոյն համար ինձ մի սպաններ:

Ասիկա ժանտարմայի չավուշ՝ Ազիզ անունով հրէշ մըն էր։ Շատ չարգործութիւններ ըրած էր. և կառավարութիւնը մեծ յոյս ունէր անոր վրայ:

Երբ Ք. և Իսթիլը տեսան հրացանները, չավուշին ատրճանակը և ժամացոյցը, իրենց ուրախութեան չափ չի կար: Թիւրքերէն սպաննուած էին 25 հոգի, իսկ մեզմէ ոչ սպաննուած կար, որ վիրաւորեալ: Կռիւի միջոցին փախած, անհետացած էին միայն մեզ հետ եղող յոյն նաւավարները:

Իրիկունը մեկնեցանք, այդ տեղէն, հետերնիս տանելով Ք.-ի կինը և երեխաները: Ես այնքան հիւանդ էի տակաւին. որ թևերէս մտած քարշ կու տային: 4 ժամ ճամբայ երթալէ ետքը մեզի համար անկարելի էր շարունակել, որովհետև ես և Վարդանը չէինք կարող քալել: Ք.-ի կնոջ և երեխաներուն 10 ոսկի տուինք և ղրկեցինք ապահով տեղ մը և մենք բոլորս ալ ուժասպառ եղած ըլլալով՝ մօտեցանք գիւղի մը և մերձակայ անտառին մէջ նստեցանք: Այդ անտառին մէջ կորսնցուցինք Օվակիմը: Մարդ ղրկեցինք գիւղը հիւրընկալութիւն խնդրելու, բայց գիւղը լեցուն էր ժանտարմայով, և գիւղացիք վախցան մեզ ընդունելու: Տեղափոխուեցանք ուրիշ անտառ մը. վիճակնիս շատ դժուարին էր. տեղերնիս ցուրտ, հագուստներնիս թաց, ուտելիք չի կայ, կրակ չենք կրնար վառել, ես ու Վարդանը հիւանդ: Կարգադրեցինք, որ Փիկալեան Նշանը և Վասիլը երթան, նաւավարները գտնեն և բերեն Գոճա-դաղ, իսկ մենք փնտռեցինք գրաստ մը, բայց անկարելի եղաւ գտնել: Վարդանը բոլորովին ինկած էր, զինքը յանձնեցինք մօտակայ յոյներուն, խնդրելով, որ լաւ խնամեն զինքը, մինչև որ ղրկենք ու առնենք: Այդտեղ մնաց Վարդանը և յետոյ իմացանք, որ մեռեր է:

Երեկոյին շարունակեցինք ճանապարհը և հասանք գիւղ մը, որ Սամսոնէն երկու ժամ հեռու էր։ Երեք տուներ կային առանձին, ջրի ափին, ճանապարհի դիմաց, հովիտի մէջ: Դռան մը զարկինք և տանտիրուհին, որ մօտ 30 տարեկան, երկարահասակ, վտիտ դէմքով բարի կին մըն էր, մեզ ընդունեց յարգալիր և սրտոտ խօսքերով:

— Երանի՜ թէ քանի մը թիւրքեր սպաննէիք, ես ալ տեսնէի:

Անձրևը չի դադրելուն պատճառաւ երկու օր մնացինք հոն և բաւական կազդուրուեցանք:

Տանտիրուհիին եղբայրը ղրկեցինք Սամսոն տեղեկութիւն և հիւանդներուն համար հարկ եղածը ստանալու: Անիկա վերադարձաւ երեկոյեան ժամը 11-ին. պատմեց, թէ ինչպէս Սամսոնի յոյն հասարակութիւնը ուրախացեր էր, իմանալով Ազիզ չավուշի և միւս թիւրքերուն սպաննուիլը: Բերաւ նաև թերթեր, տեղեկութիւններ: Երեկոյին մեկնեցանք անկէ: Գոճա–աղի արևելեան կողմը, բարձր գագաթին մօտիկ երեք առանձին տուներ կան․ հոն հասանք, դռները զարկինք, ամենքը արթնցուցինք, բոլորը ոտքի ելան, դրամ տուինք, որպէսզիր կերակուր պատրաստեն մեզի։ Կերանք, խմեցինք, հանգստացանք, այդ միջոցին նուագիչ մը եկաւ, նուագեց, և տղաքը սկսան պարել։ Այդ գիւղացիները լսած էին արդէն բոլոր պատահածները, և դէպքերը կը յիշատակէին փառքով ու պարծանքով։ Իսթիլ և Վասիլ կը մրցէին իրարու հետ իրենց քաջագործութիւներով․ ես ամեն ինչ անոնց կը վերագրէի, որպէսզի շողոքորթուին, որովհետև կը վախնայի իրենց միջև եղած մրցակցութենէն և կը ջանայի միշտ հաշտ պահել զիրենք։ Իսթիլ ոգևորուած կը պատմէր յունական պատմութենէն դիւցազնական դրուագներ, կը խրախուսէր յոյն բնակչութիւնը այդ ուղղութեամբ, օրինակներ կը յիշէր իրենց հին և նոր պատմութենէն, միանգամայն կը պանծացնէր հայերը, թէ ինչպէս կը քաջալերեն իրենց քաջերը և թէ ինչ տեղ կու տան իրենց ժողովրդական հերոսներուն։

Մութը վրայ հասաւ, տակաւին նուագողը կը նուագէր և տղաքը կը պարէին։

Երեկոյին մեր ճամբան շարունակեցինք և հասանք լեռան հիւսիսային ճակատը, ուրկէ ծովը կը պարզուէր մեր աչքերուն, առաջք։ Վասիլը և Նշանը եկան, իրենց հետ բերելով փախած նաւավարները։ Այդտեղ մեր կացութիւնը բաւական լաւ էր․ օրը մէկ կով կը մորթէինք և լաւա գոյն մասերը կու տայինք նաւավարներուն, որպէսզի գոհ մնան և կրկին փախչելու փորձ չընեն։ Միևնոյն ժամանակ յարաբերութիւն կը մշակէին շրջակայ յոյն գիւղերու հետ, որպէսզի պարենաւորման միջոցներ ապահովենք մեկնումի պարագային։ Երեկոյին լուր եկաւ, որ Ս․ յոյն գիւղը ժանտարմաներ եկեր են, մարդիկը ծեծեր ու վիրաւորեր, կիները բռնաբարեր են, այնպէս որ կիներուն մէկ մասը փախեր, եկեր էր մեզ մօտ։ Ամենքս հաւաքուեցանք, տնակ մը շինեցինք, բայց չի կրնալով լաւ ծածկել տանիքը, անձրևը կը թափանցէր, և գիշերը մինչև լոյս ջուրի մէջ էինք։ Իմ հիւանդութիւնս ծանրացաւ, մէկ ոտքս բոլորովին թուլցած էր, կը կասկածէի, որ անդամալոյծ պիտի դառնամ։ Գւիղը մարդ ղրկեցինք, որ բան մը գտնեն գետինը փռելիք՝ գետնի խոնաւութենէն ազատելու համար․ միևնոյն ատեն Պետրէն ղրկեցի Եղօին մօտ, որ գոնէ իր տակը ձգած այծի մորթին տայ, որպէսզի երկու ժամ հանգչիմ, բայց անիկա մերժումով պատասխանեց։

Երկու ժամ ետքը լուր բերին, թէ հեծեալ ու զինեալ ժանտարմըրին մեզ կորոնէ։ Այդ միջոցին աչքերնիս շարունակ ծովուն վրայ էր, նաւու մը երևալուն կը սպասէինք՝ մեր ծրագրին գործադրութիւնը ապահովելու համար։ Ք․, որ մեզի հետ էր, յայտնեց, թէ ինքը չուզեր արտասահման երթալ, այնպէս որ մէկ քանի ընկերներու հետ զինքը հոդ թողուցինք․ պէտք եղած զէնքերը, մթերք և այլն յանձնելէ ետքը հրաժեշտ առինք ու մենք մեկնեցանք։

Գացինք գիւղ մը, որ ծովէն երկու ժամ հեռու էր․ տեսանք, որ ծովեզրը նաւ մը կայ․ լրտես մը ղրեկեցինք, որը վերադարձին յայտնեց, թէ նաւը զօրքի համար ալիւր կը փոխադրէ։ Հարցուցինք նաւին մեծութիւնը, նաւապետի և իր մարդոց մասին, բայց լրտեսը որոշ բան մը չի կրցաւ ըսել։ Ճամբանիս շարունակեցինք, հասանք ուրիշ գիւղ մը, ուր տան մը բակին մէջ խնոցին կախուած էր․ վերցուցինք և հետերնիս առինք ջուրի համար։

Գիշերը հասանք ծովափը․ ալեկոծութիւնը սաստիկ էր․ մենք կը ներկայանայինք իբր թիւք պաշտօնեաներ, այսու հանդերձ նաւավարները մերժեցին մեզ հնազանդիլ, ըսելով, թէ անկարելի է բացուիլ։ Ստիպուեցանք ետ դառնալ և մէկ ժամ հեռանալէ ետքը տեսանք յոյնի երեք տուներ, որոնք բարեկեցիկ երևոյթ ունէին։ Դռները զարկեցինք, չի բացին․ անձրևը սատիկ կը տեղար, մեր դրութիւնը անտանելի էր, վերջապէս մեզ տուին մարագի բանալին, ուր ապաստանեցանք, փուռը վառեցինք և հոն կախուած դդումները առնելով, սկսանք ուտել, կողմնակի պատուհանէ մը կիները մեզ կըսէին․ «Կերէ՛ք, կերէ՛ք, դդումները քաղցր են»։

Հոդ կազմեցինք մեր վերջնական ծրագիրը․ այլևս օր, նոյնիսկ ժամ կորսնցնելը վտանգաւոր էր, վճռականութեամբ պէտք էր գործել ու ազատիլ կամ մեռնիլ։

  • * *

Մեզմէ կէս ժամ հեռու թիւրքի մը սրճարանը կար․ ծրագրեցինք հոնկէ ալիւր վերցնել։ Բոլորս մէկ՝ գիւղէն դուրս եկանք, տղաքը ղրկեցինք սրճարան, ես անձամբ համամիտ չէի ալդ քայլին, բայց ընդհանուրին տրամադրութեան համակերպեցայ։ Տղաքը շալակեցին երկու պարկ ալիւր, անկողին մը, երկու նաւթի թիթեղ և բերին նշանակուած տեղը։ Անոնք չէին սպաննած սրճարանապետ թիւրքը, որ իրենց հեռանալէն անմիջապէս ետքը կը պոռար անդադար․

― Կեավուրները սրճարանը կոխեցին, մեզ թալլեցին, կու գան նաւակը գրաւելու, հասէք, ժանտարմաներ, ո՞ւր էք․ Դաշտը լիքն էր հովիւներով, սայլապաններով, ճամբորդներով։ Շշմած ու սարսափած՝ կերած էին ու կը դիտէին․ լուսին կար, ու անոնք մեր բոլոր շարժումները կը տեսնէին, բայց ոչ ոք ձայն կը հանէր․ բարեբաղդաբար վայրը անտառուտ էր, և այդպիսով մեր թիկունքը ապահով։ Մինչև այդ ժամանակ երկու ընկերներ թևերէս բռնած՝ քարշ կու տային զիս․ մտածեցի, որ վայրկեանի մը վարանումը կրնայ անյաջողութեան մատնել մեր ամբողջ ձեռնարկը, վախս այն էր, որ նաւակը ջուրը կը մղեն։ Զիս բռնողներուն ձեռքէն թռայ, հրացանս առի, վազեցի ու գոչեցի․

— Տղե՛րք, եկէք ետևէս։

Հինգ հոգիով հասանք ծովափը։ Նաւը մեզմէ 40 քայլ հեռու էր․ մտանք նաւուն և պահակատեղիին մէջտեղը, որպէսզի մէկ և միւս կողմէն ձայն բարձրացնողը լռեցնենք։ Տղաքը հասան հետզհետէ։ Նախապէս որոշած էինք չորս մասի բաժնուիլ․ ա․ մասը նաւը պիտի պաշարէր, բ․ մասը պահակատեղին, գ․ մասը՝ դրսէն եկող թշնամին և դ․ մասը պիտի տեղաւորէր պարէնը և ջրի պաշարը։ Պէտք էր, որ վայրկենական ճշտութեամբ ամեն մասը իր գործը կատարէր, կարգադրութիւնը և գործունէութիւնը կանոնաւոր եղաւ։

Սրճարանապետ թիւրքին աղմուկն տակաւին նաւավարները չէին արթնցած, երբ նաւու մարտիկներէն 6 հոգի բռնեցինք, հետզհետէ բոլորն ալ կապեցինք, անոնք մեզ թիւրք չեթաներ կը կարծէին ու սարսափած մնացած էին։

— Դուք փախստականներ կը փոխադրէք, կըսէինք, ձեզ Սամսոն պիտի տանինք։

Կը խնդրէին, կը բողոքէին, կը պնդէին, թէ իրենք յանցաւոր չեն։

Պահակատեղիին պահակները արթնցած էին, բայց չէին շարժիր, միւս կողմանէ սայլապանները, ճամբորդները՝ ընդամենը 200 հոգի, կայնած կը դիտէին, բայց ոչ ոք ձայն կը հանէր։ Կարծես ամենքը մոգական ազդեցութեան մը ներքև քարացած՝ մնացած էին․ կամ այն է, որ առասպելական բաներ լսած ըլլալով մեր մասին, չէին համարձակեր միջամտել, կամ այն է, որ մեր յանդգնութենէն շփոթած՝ իրաւամբ թիւրք կը կարծէին մեզ։

Մեզ հետ եղող յոյն նաւավարներուն ըսինք, որ նաւը դէպի ջուրը քշեն․ անոնք հրեցին նաւը, բայց քիթը գնաց, խրեցաւ աւազին մէջ․ մէկ ու կէս ժամ աշխատեցանք, հնար չեղաւ նաւը ջուրը քշել։ Այդ յետաձըգումներէն վհատած՝ Իսթիլ և Վասիլ առաջարկեցին, որ կրկին լեռ բարձրանանք, վտանգը ակներև էր, բայց ես պինդ մնացի իմ որոշումիս մէջ։ Եղօն կը հսկէր ձերբակալուած նաւավարներուն վրայ, բայց ստիպուեցանք իրենց թևերը քակել ու ստիպեցինք, որ իրենք նաւը դէպի ջուրը մղեն։ Նաւի մէջի բոլոր ալիւրը պարպեցինք, կէս ժամ աշխատելէ ետքը հազիւ յաջողեցանք նաւը դէպի ծով հանել, մեր աղմուկը աշխարհ բռնած էր, ոչ մէկ զգուշութիւն այլևս չէինք ըներ ու կը գործէինք, կը խօսէինք առանց թշնամին նկատի ունենալու։ Նաւը դրինք 5 պարկ ալիւր թէ սնունդի համար և թէ զանոնք ծառայեցնելու իբրև պատնէշ ու ետևը դիրք բռնելու։ Ծովը ալեկոծ էր, և նաւը դէպի ետ կը մղուէր, իսկ մենք ամենքս թրջուած էինք մինչև մեր կուրծքը։ Նաւը մտնելէ առաջ Իսթիլը ինձ մէկ կողմ կանչեց և ըսաւ, թէ ինքը չուզեր մեզ ընկերանալ և մէկ երկու ընկեր ուզեց։ Իրեն ընկեր տուինք Հաճին և Կիրակին, 5 ոսկի դրամ և մեր բոլոր աւելորդ հրացանները։ Իսթիլը հրաժեշտ առաւ մեզմէ և մեկնեցաւ․ մենք տակաւին քիչ մը սպասեցինք անոր մեկնումին հսկելու համար և յետոյ եկանք, նստանք նաւ։ Գիշերուան ժամը 7 էր, երբ ծովափ հասեր էինք, մեկնեցանք ժամը 9-ին։

Նաւուն մէջ էինք 13 հայ, 9 յոյն և 4 թիւրք, որոնք նաւուն մարդիկն ունէր մէկ առագաստ։ Այդ նաւուն է, որ ապաստանած էինք, յանձնելով այլևս մեր կեանքը և ազատութիւնը դիպուածին քմահաճոյքներուն։

Նաւուն մէջ էինք 13 հայ, 9 յոյն և 4 թիւրք, որոնք նաւուն մարդիկն էին․ 2 թիւրքեր սպաննուեցան ծովափին վրայ։ Հայ ընկերներու անուններն էին, բացի ինձմէ՝ Եղօ, Նշան Մուրադեան, Արմենակ Միքայէլեան, Ոսկեհան Միքայէլեան, Վարդան Սրապեան, Նշան Փիլավեան, Մելիք Ասարեան, Արութճան Բլհլիվանեան, Նշան Փանոսեան և եղբայրը, Յովնան և Թորոս Գարաօղլան։

Մեր նաւավարներն էին յոյները և նաև թիւրքերը․ այս վերջինները կը կարծէին, թէ իբր փախստական կամ մաքսանենգ բռնուած են չեթաներու կողմէ։ Հազիւ թէ 200 մեթր հեռացած էինք, Վասիլը ոգևորուած սկսաւ հրացան արձակել, ես նեղացայ և լռեցուցի։ Վասիլը և տղաքը կը պոռային․

― Ալլահա սըմարլադըք, Թիւրքիա, պիգ կետիյօրըղ։ «Աստուծոյ կը յանձնարարենք, Թիւրքիա, մենք կէրթանք կոր)։

Տղաքներուն պատուիրած էի, որ նաւուն յատակը բռնեն, որպէսզի թիւրքերը նաւը չի ծակեն և շարունակ ուշադրութիւն դարձնենք թիւրք նաւավարներու վրայ։ Նաւուն ղեկավարութիւնը յոյներուն ձեռքն էր․ կէս օրը անցաւ, դեռ Սամսոնի առաջ չէինք հասած, ճիշտ է, որ քամին նպաստաւոր չէր, բայց նաւավարներուն անվարժութիւնը ալ դեր մը ունէր մեր դանդաղութեան մէջ։ Ծովին ալեկոծութիւնը աննպաստ էր նաև այն պատճառով, որ բացի ինձմէ, Պետրէէն ու Կարապետէն, ամենքն ալ ծովէ բռնուած էին, ինչպէս նաև յոյն նաւավարները, վախս այն էր, որ վերջապէս մենք ալ կը բռնուինք ու անկարող կը դառնանք մեր աչալուրջ հսկողութիւնը կատարելու։ Այդ միջոցին նաւին տէրը Ալի Ռէիդը եկաւ, ինձ մօտեցաւ․ ասիկա կարճահասակ և վտիտ, պեխերը երկար, ունքերը թաւ, որոնց ներքևէն իր նայուածքը միշտ գետին կը նայէր, 60 տարեկանի մօտ մարդ մըն էր։ Զրահաւորի նախկին հարիւրապետ էր և 7 տարի վարած էր այդ պաշտօնը։

— Ո՞ւր կուզէք երթալ, ըսաւ ինձ, սիրտս կը նեղանայ, այդ յոյներուն անճարութինը, տեսնելով։ Հրամայեցէք, ուր որ ուզէք երթալ, ձեզ կը տանեմ։

Ալի Ռէիզին պատասխանեցի․

— Մենք չեթաներ ենք, Տրապիզոն պիտի երթանք Խոփայի սահմանի կռիվներուն մասնակցելու համար։

Նա գլուխը հակեց․ յայտնի է, որ չէր հաւատար․ յետոյ ըսաւ․

— Շատ լաւ։

Քիչ մը յառաջացած էինք, երբ Թրիանտաֆիլ, ծովէ բռնուած և ինքզինքը կորսնցած, «Բանայամու, Բանայամու»[38] կը գոչէր։ Վերջապէս թիւրքերը հասկցան, որ մենք իսլամ չենք։ Ալի Ռէիզը կրկին դիմեց ինձ․

— Հրաման ըրէք, ըսաւ, նաւը ես ձեռք առնեմ․ մէկ ժամու ճամբան 5 ժամէն կերթանք․ նաւավարները անկարող են։ Մենք հասկցանք, աւելցուց գլուխը շարժելով, ձեր ինչ տեսակ մարդ ըլլալը, միայն կը խնդրեմ ձեզմէ, որ մեզ շատ հեռուն չի տանիք, մենք ձեզի Կիրասոն ցամաքը կը հանենք։

Ռէիզին առաջարկութիւնը մերժեցի։

— Դուն ծերացած ես, հանգիստ մնացիր, ըսի․ թող անոնք աշխատեն․ հոգ չէ, թող կամաց՝ կամաց երթանք։

Քանի որ ամեն ինչ յայտնուեցաւ, սկսեցինք իրենցմով հետաքրքրուիլ և հայերու մասին հարցնել։ Ալի Ռէիզին մեծ տղան, որ ճարպիկ և սատանի աչքերով երիտասարդ մըն էր և որ մեզ ամենքս յոյն կը կարծէր, անխոհեմութեամբ յայտնեց իր բոլոր միտքերը։

— Հայերը ռուսական սահմանագլխին վրայ բռնաբարեցին, թալլեցին, սպաննեցին․ տակաւին քիչ է, էնչ որ թիւրքերը ըրած են իրենց։

Դեռ մութ չէր, ես յոգնած էի, պառկեցայ և տղոցը պատուիրեցի, որ հսկեն, որպէսզի նաւը ափին չի մօտիկնայ։ Գիշերուան մէջ, երբ Սամսոնի հրւանդանին մօտեցեր էինք, Ռէիզին տղան ծովը նետուեր էր, անշուշտ երթալ իմացնելու համար իշխանութեանց: Զիս արթնցուցին. լուսնկայ գիշեր էր և ծովուն ալիքներուն մէջ կը տեսնէինք փախստականը, որ շտապով կը լողար դէպի ցամաք, Հրացաններ արձակեցինք իր վրայ ու անիկա անհետացաւ ջուրերուն մէջ։ Այն ատեն Ալի Ռէիզին ըսի.

— Ղեկը ձեռքդ առ, բայց զգուշացիր, ափէն հեռու պէտք է որ նաւարկենք։

Ես իր կողքին նստած՝ կը հսկէի։ Անիկա կը գալարուէր սրտի ցաւէն և անդադար կողբար.

— Տղաս սպաննուեցաւ… վա՜յ… վա՜յ…

— Կը պատահի, ի՞նչ ընենք, կըսէի իրեն։

Նաւը ճամբան կը շարունակէր, բայց քամին կտրեցաւ. տղոցը հրամայեցի թիավարել. անոնք փոխնիփոխ 3 զոյգ կը թիավարէին:

Այսպէս շարունակուեցաւ մինչև հետևեալ առաւօտ, Քամին տկար էր, թիավարները անփորձ. այնպէս որ հազիւ թէ լուսաբացին հասանք Կերասոնի մօտ, Ալի Ռէիզը առաջարկեց երթալ դէպի ցամաք, դուրս գալ Կերասոնի մօտ գտնուող պզտիկ կղզեակ մը, ուր յունաց վանք մը կայ, և հոնկէ ջուրի և հացի պարէն առնել: Ես հասկցայ, թէ խորամանկ թիւրքը ինչ դիտաւորութիւն ունի, անմիջապէս և բացարձակապէս մեղժեցի: Ռէիզին օգնականը, Հաճին, որ միջահասակ, թանձրամարմին, նոր ճերմկնալ սկսած 40 - 42 տարեկան, անփոյթ երևոյթով թիւրք մըն էր, կաղերսէր ինձ և կըսէր.

- Ինձ դուրս հանեցէք, երթամ բերեմ ինչ որ պէտք է. ես խեղճ մարդ եմ. ես վարձուոր եմ. երթամ, զաւակներս ապահովցնեմ ու գամ:

Երբ որ թիւրքերը կառաջարկէին այս ինչ տեղը ցամաք ելլել, նախ ոչինչ կըսէի, մինչև որ հասնէինք այդ որոշ տեղը, որպէսզի մեզ տանէին. վերջին պահուն միայն մերժումս կը յայտնէի:

Մեր նաւը չափազանց դանդաղ կէրթար, քամին բոլորովին կտրուեցաւ. ստիպեցինք նաւավարը, որ բացերը ելլէ. անիկա չէր ուզեր.

— Նաւը փոքր է, կընկղմինք, կըսէր։

Ես պնդեցի, սպառնացայ, բայց անիկա ամենքը կը համոզէր, թէ ծովափին մօտ հով կըլլայ, Ժամեր ետքը տեսանք, որ իրաւամբ նաւը չի առաջանար. մօտեցանք ծովափին, ուրկէ 3-400 առագաստանաւեր մթերքներ կը փոխադրէին. անոնց շարքին խառնուելով, յառաջացանք, ճիշտ էր, որ ծովափին մօտ հով կար և մեր նաւը աւելի դիւրութեամբ կը յառաջանար. միանգամայն պատուիրեցի տղոցը, որ թիավարուեամբ օգնեն։ Մեր ջուրի պաշարը սպառեցաւ, թէև չափով կը գործածէինք․ մէջ մէկ գաւաթ առաւօտուն, մէյ մէկ գաւաթ կէսօրին և երբեմն ալ երեկոները․ մրայն հիւանդներուն և Ռէիզին ջուրը չէինք խնայեր, և թիւրքերուն առհասարակ աւելի բաժին կուտայինք ուտելիքի և ջուրի։

Տղաքը թիավարելէ յոգնած էին, քամին աննպաստ էր, իսկ Ալի Ռէիզը շարունակ դաւեր կը լարէր մեզ ծովափը հանելու համար։ Այդ պահուն տեսանք, որ խոշոր նաւ մը կուգար դէպի մեզ․ նախապէս խորհուրդ ըրինք նաւը բռնելու և գրաւելու, բայց Ալի Ռէիզը, տեղեակ ըլլալով մեր դիտաւորութեան, այնպիսի ուղղութիւն մը տուաւ մեր առագաստանաւին, որ մէկէն հեռացանք, հակառակ որ կըսէինք իրեն, որ եթէ ուրիշ նաւ մը բռնենք, զինքը ազատ կարձակենք։

Երեկոյեան մօտ մեծ դժուարութեամբ հասանք Տրիպոլիի առաջ․ ամենքն ալ անքան յոգնած էին, որ չէին կրնար թիավարել․ ջուր և թխած հաց չունէինք։ Այդտեղ տեսանք, որ ռուսները ռմբակոծեր էին զօրանոցը և կարգ մը տուներ։

Մինչ լոյս գացինք առանց թիավարելու և առաւօտեան տեսանք, որ հազիւ թէ մէկ ժամու ճամբայ յառաջացած ենք։ Ալի Ռէիզը ամեն անգամ, որ ծովափնեայ բարձրութիւն մը կը տեսնէր, կառաջարկէր հոն ցամաք հանել մեզ, ըսելով․ թէ ապահով վայր է։ Ես ըսի խստութեամբ․

— Մինչև Տրապիզոնի վերևը պիտի տանիս, ճարը չի կայ, մինչև հոն ոևէ առարկութիւն չեմ ուզեր լսել։

Անիկա միշտ կը խօսէր իր ընտանիքին անտէրութեան, իրեն վիճակին վրայ և կը ջանար ազդել տղոց վրայ, ըսելով, թէ ամենքս ալ կը հիւանդանանք, ամենքս ալ կը մեռնինք, անօթի, ծարաւ։

Նաւը խուզարկեցինք, գտանք փայտ և սաճ մը՝ տակը քար․ հոդ կրակ վառեցինք և ալիւրը ծովի ջրով շաղուելով, հաց եփեցինք։

Մթնալու մօտ ծովը սաստիկ ալեկոծուեցաւ, սոսկալի քամի մը բարձրացաւ, այնպէս որ հարկադրուեցանք առագաստը իջեցնելու․ ամենքը գոչեցին, թէ պիտի ընկղմինք․ յուսաբեկութիւնը տիրած էր ամենուն։

— Բոլորս ալ հոս կը մեռնինք, բայց ցամաք ելլել չի կայ, գոչեցի, պէտք է շարունակենք։

Ռէիզը տեսնելով, որ ճար չի կայ, համակերպեցաւ։ Հետզհետէ քամին նպաստաւոր դարձաւ․ կրկին բացինք առագաստը․ նաւը կը ճեղքէր ալիքները ու կանցնէր՝ կարծես շտապով մեզ դէպի փրկութիւն տանելու։ Աւելի բարձր ալիքներ լեռան պէս կու գային, բայց Ռէիզը վարպետ էր ու այնպէս կը ղեկավարէր նաւը, որ ալիքներուն կողերէն կանցնէինք առանց անոնց ճակատէն զարնուելու։ Նպաստաւոր քամին մեծ հանգիստ ներշնչեց ինձի․ նաւին ցռուկին վրայ նստած կը դիտէի ու քէֆս կու գար, թէ ինչպէս մէկ ալիքէն միւսը կը թռէինք՝ ու ինձի թուեցաւ, որ նոյնիսկ յաղթեցինք ծովուն։

Գիշերուան ժամը հինգին հասանք Տրապիզոնի դիմաց, այնքան մօտ էինք, որ թաղերը կերևէին, բայց հազիւ թէ քանի մը կէտերէ լոյս կերևար։ Ալի Ռէիզը կըսէր, թէ մեր ճամբորդութեան նպատակին հասանք, բայց ես այնպէս մը կը ձևացնէի, թէ չեմ գիտեր։ Անցանք Տրապիզոնի առաջքէն և հասանք նախապէս որոշուած կէտը։ Ռէիզը մեզ ծովափին կը մօտեցնէր․ ես ըսի որ բարուի[39]։

— Ըսէ՛ք վերջապէս ձեր վերջին խօսքը, Աստուծոյ խաթերը համար, տղոյս համար․․․

— Ալի Ռէիզ, այդ խօսքերդ աւելորդ են, դուն իմ հօրս տեղ մարդ ես և էհարկէ չէի ուզեր, որ դուն ինձ աղաչելու ստիպուիս, բայց ոևէ ճար չի կայ, և ամեն խօսք անօգուտ է։ Դուն քու ընտանիքիդ մասին կը խօսիս․ կը մտածե՞ս, որ հազարաւոր ընտանիքներ անտէր մնացած են։ Դու չե՞ս գիտեր մեր ով ըլլալը, ի՞նչ նպատակ ունենալը, քեզ կը մնայ հնազանդիլ և հնազանդէ՛ առանց առարկութեան։ Մէկ բան միայն կրնամ ըսել․ քու աշխատութիւնդ կը վճարենք։

Անմիջապէս դրամը տուինք թիւրք նաւավարներուն․ տուինք 20 ոսկի Ռէիզին, 3 ոսկի Հաճիին և 1 ոսկի փոքրիկ նաւավարին։

Քամին նպաստաւոր էր․ իրենց ստացած դրամէն քաջալերուած՝ թիւրքերը սկսան աշխուժով աշխատիլ․ հասանք Սիւրմենէ, երբ տակաւին չէր լուսցած, անցանք անկէ, երբ լոյսը բացուեցաւ․ Ալի Ռէիզը ըսաւ, թէ ռուսական ափին մօտ ենք, և նաւը մօտեցուր ցամաքին, մենք տեղերուն անծանօթ ըլլալով՝ որոշ դատողութիւն մը չէինք կարող ընել, քամին դադրեցաւ, սկսանք թիավարել, Ժամը 6-6,5-ի ժամանակները Ռիգայի մօտերը տեսանք, որ նաւ մը դէպի մեզ կու գայ, երևցաւ և երկրորդ նաւ մը․ ասոնք փոքրիկ մոթէօրներ էին։ Տեսնելով, որ մեր առագաստանաւը կերթայ ուղիղ դէպի մոթէօրները, Ալի Ռէիզին ըսի․

― Կուզես մեզ թակա՞րդը ձգել։

― Ոչ, ըսաւ, ասոնք ռուսական նաւեր են։

Հեռադիտակով որոշեցինք, որ թիւրքական մոթէօրներ են․ անմիջապէս պատրաստեցինք հրացանները և սպասեցինք։ Մեզ հետ եղող թիւրքերը լեղապատառ կաղաչէին․

― Ի սէր Աստուծոյ, անձնատուր ըլլանք, մեզ կընկղմեն։ Բացարձակօրէն մերժեցի և խստութեամբ գոչեցի․

― Լռեցէք․ ոչ մի ձայն, ոչ մէկ շարժում․ եթէ ձեզմէ մէկը փորձէ անհնազանդ գտնուիլ ու ոևէ կերպով դաւաճանել, անմիջապէս գնդակահար կիյնայ։

Այդ միջոցին նաւերը անցան մեր աջ և ձախ կողմերը և սկսան կրակել միահամուռ։ Քամի չի կար, մեր նավը չէր շարժուեր․ պատուիրեցինք մեր նաւավարներուն, որ թաքնուին և մենք ալ շուտափոյթ պատրաստուելով՝ սկսանք պատասխանել թշնամիին կրակին․ օրհասական կռիւ էր, որ տևեց մէկ ժամ․ աջ կողմի նաւը անցաւ հիւսիսային կողմէն մեր ձախ թևին վրայ։ Շարք մը կազմած և կրթնած մոթէօրին կողին՝ կը պատրաստուէին համազարկ մը ընել, մենք ավելի շուտ կրակեցինք․ մեր նշանառութիւնը այնքան ճիշտ էր, որ վեց հոգի մէկէն ինկան՝ նաւէն կախուելով․ իրենց ծանրութեան ներքև կարծես մոթէօրը պիտի ընկղմէր։ Թշնամին սկսաւ փախուստ տալ, վերջին հրացան մը արձակելով, որ հանդիպեցաւ Եղօին ճակատին և անցաւ գլուխէն։ Այդ միջոցին տեսնելով իրենց փախուստը, կը պոռայինք․

— Հանըմներ, ո՞ւր կը փախիք, հոս տղամարդու մէյդան է, եկէ՛ք, որ կռիւ ընենք․ ձեզ դէմ միայն անզէն երեխաներ ու կիներ տեսնել կուզԷք։

Աւելի արագ գացին, քան թէ եկած էին։

Մոթէօրներու փախուստէն քաջալերուած՝ սկսանք երգել ու թիավարել ու այլևս պարզեցինք մեր դրօշակը, ճերմակ, վրան սև խաչ՝ ի նշան Հայաստանի սուգին։

Եղօն տակաւին մեռած չէր․ վէրքը կապեցինք, գլուխին ներքև կակուղ բան մը դրինք ու վրան ծածկեցինք։ Լեզուն բռնուած էր, այլևս չէր կարող խօսիլ, երկու ժամէն ետքը մեռաւ։ Պետրէն նոյնպէս գլխէն վիրաւորուած էր, ու թէև վէրքը անվնաս էր, ինքը շշմած էր բոլորովին։

Այլևս կը շտապէինք ծովի ափէն հեռանալ, որովհետև կը վախնայինք, որ մոթէօրները, աւազի պարկերով դիրք շինած, կը վերադառնան․ բայց անոնք չի խորհեցան այդ միջոցին դիմելու։

Քամին թեթև էր, և մեր նաւը յամրաբար կը յառաջանար․ այլևս չէինք կարող քնանալ։ Ալի Ռէիզը, գիշերուան մթութենէն օգտուելով, մեզ կրկին տարեր էր Վիրայի մօտերը։ Ամսուն 14-ի լուսաբացին բոլոր շէնքերը կերևէին և այդ կողմերէն կրկին երևցան երկու մոթէօրներ։ Կատղեցայ Ռէիզին դէմէ բայց համբերեցիք այդ միջոցին շատ ուժեղ և նպաստաւոր քամի մը բարձրացաւ․ մեր նաւը կարծես կը թռէր ջուրերուն երեսէն ու մեզ կը հեռացնէր մեր թշնամիէն, մենք պատրաստ էինք և լաւ տրամադրութեան մէջ, այնպէս որ սկսանք երգել։ Տղաքը կերգէին, նաւը կը թռէր, մոթէօրները կը մօտենային… անոնք անցան դարձեալ մեր աջ ու ձախ կողմերը։ Տղաքը ուզեցին կրակել, ես արգելեցի. կը հաշուէի, որ եթէ թնդանօթ ունին, աւելի լաւ է, որ մօտենան, որովհետև հեռուէն միայն կրնան զարնել, իսկ եթէ չունին, դարձեալ լաւ է, որ մօտենան, որովհետև այդպիսով մեր գնդակները պարապ չէին երթար։ Նաւերը սկսան դանդաղանալ, հետզհետէ հեռացան, իսկ մենք հետզհետէ յառաջացանք։ Առաւօտեան ժամը 2-ին սկսան մեզ հետապնդել, ժամը 7-ին հեռացան, գացին առանց հրացան արձակելու։

Ալի Ռէիզը ըսաւ, թէ Ռուսիոյ ափերուն մօտեցած ենք. այլևս չէինք կրնար իրեն հաւատալ. պատուիրեցինք, որ նաւը բացերը տանի. ստիպուեցաւ հնազանդիլ, բայց շարունակ կը տրտնջար։ Արևելքէն քամի մը բարձրացաւ, որ սկսաւ ետ մղել մեր նաւը։ Թիերը կը քաշէինք, առագաստը կը դարձնէինք, ալիքները լեռներու պէս կու գային, կը բաղխէին մեզի, և նաւը չէր յառաջանար։ Քսան ու չորս ժամ անցաւ այդպէս, ու նշմարեցինք, որ նոյն տեղին վրայ ենք։ Ռէիզը կը խնդրեր, կու լար, կաղաչէր, որ այլևս ցամաք ելլենք։

— Ասիկա Ճորոխի քամին է, կըսէր, այս ալիքներէն չենք ազատիր, նոյնիսկ մեծ շոգենաւերը դժուարութիւն կը կրեն, երբ այս քամիին կը հանդիպեն, ուր մնաց մեր նաւը…

Բայց ես կը պնդէի, որ ճիշտ հակառակ ուղղութեամբ երթանք այն ուղղութենէն, որ ինքը կը փափաքէր։ Վասիլը մօտեցաւ ինձի և ըսաւ.

— Մեծերը կըսեն, որ եթէ նաւու մը վրայ մեռել ըլլայ, այդ նաւը յառաջ չերթար։

Յոյները և թիւրքերը ձայնակցեցան և կըսէին, թէ պէտք է Եղօին դիակը ծովը նետել։ Մենք ամենքս մէկ մերժեցինք։

Ալեկոծութիւնը սաստկացաւ, և հետզհետէ սկսաւ մթնել. խստիւ պատուիրեցի տղոցը որ լաւ հսկեն, որպէսզի Ռէիզը մեր նաւը չի դարձնէ. քամին մեր ճակատէն էր. իրենք՝ գիւղացի ըլլալով, աստղերէն կը հասկնային ճամբուն ուղղութիւնը և ահա նշմարեր էին, որ դարձած ենք։ Զիս արթնցուցին, ըսելով, թէ Ռէիզը դարձեալ խաբեց մեզ. իրաւ ալ տեսայ, որ քամին մեր թիկունքէն կը հրէր. վեր թռայ և խստիւ պատուիրեցի, որ ճակատնիս դարձնենք քամիին, ինչպէս առաջ։ Ես ալ չի գիտէի, թէ ո՞ւր ենք. երկինքը մթագնեց, աստղերը անհետացան, ոչ լուսին, ոչ մէկ նշան, ու կողմնացոյց չունէինք… միակ և կարևոր բանը, որ մեզ կը պակսէր, կողմնացոյցն էր… կեցայ նաւուն վրայ, նայեցայ շուրջս… լայնածաւալ և ալեկոծ ծով, ամպերով ծանրաբեռն երկինք, մութ, քամի… կարծես շրջապատուած էինք խուլ սպառնալիքներով… բայց յանկարծ ոգևորուեցայ, զգացի, որ կը յաղթենք ամեն բանի:

— Տղերք, ըսի, անպատճառ կը հասնենք, ամբողջ Հայաստանի սուգը և դժբախտութիւնը կը տանենք, անպայման կը հասնենք…

Աւելի լաւ էր մինչև լուսնալը մնալ նոյն տեղին վրայ. տղաքը ծովի ջուր խմելէ հիւանդացած էին, և իրենց ֆիզիքական տկարութիւնը կազդէր իրենց բարոյական կորովին վրայ։ Մութ գիշերին մէջ հեռուէն տեսանք ռուսական նաւ մը, մոմ վառեցինք, տղաքը կը պոռային, բայց մեր տուած նշանները չի նշմարուեցան։

Վերջապէս սկսաւ լուսնալ, բայց թանձր մառախուղ մը պատած էր մեզ. ոչինչ կերևար. այն ատեն մռայլ յուսահատութիւն մը ճնշեց ամենքը. այլևս կըսէին ու կը պնդէին.

— Ելլենք ցամաք, Թիւրքիա ըլլայ, ինչ կուզէ ըլլայ…

Ռէիզը մեզ կը խաբէր, կըսէր, թէ ռուսները գրաւած են Ռիզան, Թիւրքիոյ ծովափը ապահով է, դիւրին է… Այս խօսքերը զարկ կու տային մեր տղոց թուլութեան, և այնքան բարոյական լքումը կատրեալ էր, որ հաւտալով, թէ չի հաւտալով կը պնդէին, որ ցամաք ելլենք։

Այն ատեն տեսնելով մեզ սպառնացող վտանգը, ամրապնդուեցայ իմ կորովիս մէջ, յորդորեցի զիրենք ու վճռականօրէն ըսի.

— Եթէ նոյնիսկ մէկ ամիս մնանք այս տեղին վրայ, բացի ռուսական ցամաքէն ոևէ տեղ մեր նաւը չենք քշեր։

Կը յուսայինք առաւօտեան արեգակին վրայ, որ վերջապէս պիտի ցրուէր մառախուղը, բայց այն առաւօտ արեգակն ալ չերևցա: Եթե գոնէ մէկ կողմնացոյց ունենայինք… բայց չի կար, չի կար… ու երկինքէն ալ յոյսերնիս կտրեցինք։

Այն ատեն Հաճին ինձի մօտեցաւ և ըսաւ.

— Ռէիզը ձեզ կը դաւադրէ. զիս կը խրատէ, որ ճամբորդութիւնը ձգձգենք, մինչև որ թիւրքերը վրայ հասնեն… սոսկալի աղուտ մըն է անիկա։

— Դուն կրնա՞ս ղեկավարել, հարցուցի։

— Ո՛չ։

— Գոնէ ուղղութիւնը կրնա՞ս գիտնալ:

— Ո՛չ, բայց Ռէիզն ալ կըսէր, թէ ուղղութիւնը կորսնցուցած է։

Կէրթայինք անվերջ, մառախուղը լեռներու պէս կը բարձրանար մեր շուրջը, կը յառաջանայինք և ամեն րոպէ կը կարծէինք, թէ ցամաքի թանձրութիւն մը կը նշմարենք. կը տեսնենք անմիջապէս, որ խաբուած ենք ու մառախուղի թանձրութիւն մըն էր մեր նշմարածը՝ այս կրկներևոյթի պէս յայտնուող և մարող կերպարանքները մեզ կը ջղագրգռէին. հեռադիտակը ձեքէս չէի ձգեր, և տակաւին ոչ մէկ լոյս մօտիկցած էր ինձի, երբ մէկէն ի մէկ նշմարեցի Պաթումի բերդը։ Աւետիսը հաղորդեցի, յանկարծական ուրախութիւնով գինովցանք։ Թիւրքերը միւժդէ[40] ուզեցին, Ռէիզին ոչինչ տուինք, իսկ միւս թիւրքերուն՝ մէկական ոսկի։

Ալեկոծութիւնը կը շարունակուէր. մօտեցանք ծովափի ռուսական նաւերուն 600 մեթրի հեռաւորութեան մը վրայ. մեր դրօշակը, ճերմակ, վրան սև խաչ, կը ծածանէր շառաչելով։ Ռուս պահակները մեզ տեսան, իրարու լուր տուին և մեզի ցոյց տուին այն տեղը ծովափին վրայ, ուր կը փափաքէին, որ հասնէինք։ Վերջապէս մօտեցանք ռուսական ցամաքին, նետեցինք պարանները, բռնեցին, քաշեցին մեզ ու ամրացնելէ ետքը ելանք ցամաք։ Հարցուցին ո՞վ եք դուք.

— Հայեր և յոյներ ենք, ըսինք։

Մեզ առաջարկեցին, որ մեր զէնքերը յանձնենք. անմիջապէս կատարեցինք իրենց ուզածը և յայտնեցինք, որ Եղօին մարմինը նաւուն մէջ է։ Ոստիկաններ և զինուորականներ մեզ հարցաքննեցին Եղօին մահուան պարագաներուն վրայ, ուրկէ ետքը երկու կառք բերին, մէկուն մէջ մենք մտանք մեր գոյքերով և միւսին վրայ դրին Եղօին մարմինը։

Մեզ անցուցին բժշկական քննութենէ և յանձնեցին շտապը, անկէ մեզ փոխադրեցին շէնք մը, որուն վարի յարկը խճուղուած էր թիւրք գերիներով, իսկ վերի յարկը կային ռուս արհեստաւոր զինուորներ. մեզ յատկացուցին սենեակ մը վերի յարկի վրայ. հետևեալ օրը մեզ առաջնորդեցին բաղնիք, անկէ հարցաքննութեան: Չորս հինգ օր մնացինք զօրանոցը, ուրկէ միայն հայերը և յոյները փոխադրուեցին հիւանդանոց: Մէկ օր միայն մնացի հիւանդանոցը, որովհետև Թիֆլիսի քաղաքագլուխ պարոն Խատիսեանի երաշխաւորութեամբ զիս ազատ արձակեցին…

Նշումներ

[խմբագրել]
  1. Յայտնի դաշնակցական խմբապետ Մուրադի ճամբորդութեան պատմութիւնն է այս, որ գրի է առել տիկ. Զապէլ Եսայեան։
    Ծ. Խ.
  2. Մուրատ կը բնակէր Սեբաստիոյ վիլայէթին մէջ Կովտան գիւղը իր հօրէնական տան մէջ։ Յիշեալ գիւղը կը գտնուի դաշտին մէջ. արևելքէն արևմուտք կանցնի Ալիս գետը, իսկ հիւսիսէն հարաւ Սախարի գիւղը։ Հարաւային կողմը կը գտնուի Խարվաղի և արևմտեան կողմը Զէյվէն։ Գիւղը ունի գեղեցիկ տեսարան, բարեբեր է և բնակիչները հայ են, առողջ և տոկուն կազմուածքով մարդիկ են, գլխաւորապէս կը զբաղուին երկրագործութեամբ։
    Զ․ Ե․
  3. Մուրատին կինը կանուխէն գացած էր Սեբաստիա և ապաստանած էր ազգականներու մօտ:
    Զ. Ե.
  4. Այս այն նշանաւոր Պէքասն է, որի մասին բանաստեղծութիւն մը ունի Դանիել Վարուժան։ Շէկ էր և երեք ոտքերը ճերմակ էին և ճակտին վրայ աստղ մը ունէր:
    Զ. Ե.
  5. Զինուորները կուգային զէնք կը պահանջէին. այն պարագային, որ զէնք չըլլար, կը կարծէին, որ գիւղացիք պահած են և կը չարչարէին զանոնք, որպեսզի մէջտեղ հանեն: Այդ պատճառով է, որ գիւղացիք կուզեն ոևէ զէնք գտնել և յանձնել զինուորներուն, իբր թե պահած էին և երևան բերին, որպեսզի չարչարանքը վերջ գտնէ:
  6. Բնակարան:
  7. Այդ նույն տղաքը հետզհետէ վարժուելով կռուին, պիտի տեսնենք, որ շատ լավ կը վարուին վտանգի մէջ:
    Զ. Ե.
  8. Սայլի վրայի թոկ:
  9. Մուրատին կակնարկէ:
  10. Զինուորութենէ փախած պէտք է հասկնալ, երբ փախստական թիւրքերու խոսք ըլլայ:
  11. Այդ նույն տղաքը հետզհետէ վարժուելով կռուին, պիտի տեսնենք, որ շատ լաւ կը վարուին վտանգի մեջ:
    Զ. Ե.
  12. Այդ նոյն տղաքը հետզհետէ վարժուելով կռուին, պիտի տեսնենք, որ շատ լավ կը վարուին վտանգի մէջ:
    Զ. Ե.
  13. Մուրատի կեղծ անունը։
  14. Մուրատի կնոջ կեղծ անունը։
  15. Ավազակ:
  16. Հոշտ—շունը վռնդելու բացականչութիւն է։
  17. Սեբաստիոյ կուսակալը:
  18. Մուրատին եղբօրը տղան։
  19. Բանտն էին։
  20. Մեծատուն։
  21. Կովտուն գիւղը:
  22. Սայլերով ճամփորդող ժողովուրդ:
  23. Պետութեան թշնամիներ։
  24. Պաշտօնատեղի, ժանտարմաներու, ոստիկաններու պահականոց։
  25. Տղայ, մեզ պիտի սպաննեն։
  26. Անհրաժեշտ էր թաղել և լաւ թաղել՝ իրենց հետքը կորսնցնել տալու համար։
  27. Տուրք։
  28. Ձաւար։
  29. Պատրուլ։
  30. Գունդ:
  31. Կնկան որդի:
  32. Թեճէրի լեռն.
  33. Զաւակներուն.
  34. Ցորենը կը բոհրեն սաճի վրայ և կարծր խմոր մը կը պատրաստեն։
  35. Ամարանոց։
  36. Ամուսնանալ։
  37. Յունական հրացան:
  38. Յուն․ Աստուածամայր
  39. Ծովափէն հեռանալ։
  40. Նուէր լաւ պարագայի մը առիթով: