Մռայլ ամպի տակ լուսնյակը մեռաց
Արտաքին տեսք
* * *
Մռայլ ամպի տակ լուսնյակը մեռավ,
Տխուր սուտ դառավ արևը վաղվա.
Այս կույր գիշերով՝ անզգա պառավ,
Սի՛րտ տուր ինձ, խոսի՛ր, դու ինձ հետ մի՛ լա...
Ի՞նչ է ինձ նյութում այս խավարը չար,
Ուր շառայլներս մշուշվան, մեռան,
Ես վախենում եմ, մոլոր եմ, անճար,
Ա՜խ, դու մի՛ լա, որ ես էլ չլամ։
Կուզեմ հավատալ ինձ խաբող սուտին,
Թե չէ, ի՞նչ սրտով այս մթնում մնամ.
Հոգնած գլուխըս սեղմիր քո սրտին,
Ասա՛՝ սուտ չէ այն, ասա՛, որ չլամ։
Ա՜խ, ինձ սփոփիչ անուշ խոսք ասա՛,
Սիրով համոզի՛ր, կշտամբի՛ր սրտանց,
Թե՝ անցողական աշնանանք է սա,
Թե՝ կա՛, և կգա՛ մի արև անանց...
1909