Jump to content

Յառա՜ջ անվեհեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՅԱՌԱ՜Ջ ԱՆՎԵՀԵՐ.


Յառա՜ջ անվեհեր, յառա՜ջ միաբան,
Արթնացած կեանքի ծագում է արփին.
Շողերը պայծառ, լուսով անխտվան
Յոյս է ներշնչում կռուի տագնապին։

Եւ հետզհետէ բռնակալ ոյժի
Շիրիմն է փորւում աղը, անդնդային,
Ոճրտգործութեան սև մահագոյժի
Շեփորն է հնչում ձայնով երկնային:

Եւ օրըստօրէ շարքերը կռուող
Աճում են ըմբոստ անձնուրացներից,
Անյայտութեան մէջ հոգիք դեգերող
«Վրէժ» են կանչում խոնաւ հիւղերից:

Եւ գիտակցութեան շունչն ամեն սրտում
Մրրիկ է հանել արդար պահանջի,
Ով ընկերական կռիւն է մտնում,
Նա ոչ մի ոյժից յետ չի՛ նահանջի...

Յառա՜ջ անվեհեր, յառա՜ջ մինչև վերջ.
Սուրբ նպատակին միշտ հաւատարիմ—
Մահըն անմահ է արդար կռուի մէջ
Եւ ուխտատեղի՝ մարտիկի շիրիմ...