Յեղեգն և ծառեր
Արտաքին տեսք
ՅԵՂԵԳՆ ՅԵՎ ԾԱՌԵՐ
Մի թագավոր զբոսանքի յելավ շրջելու լեռներում և հովիտներում: Յեվ տեսավ, վոր մեծամեծ ծառեր կային` կոտրատված և փշրված և միայն մի յեղեգ կար` կանգուն անարատ: Յեվ թագավորն ասաց. «Ո՜վ յեղեգ, ասա ինձ, թե ինչպես հաստատուն ես մնացել, յերբ մեծամեծ ծառերը փշրվել են»: Յեվ եղեգն ասաց. «Ո՜վ թագավոր, յերբ սաստիկ հողմ բարձրացավ, ծառերը հպարտությամբ հակառակ կանգնեցին հողմի դեմ և հողմը նրանց փշրեց. իսկ յես խոնարհվեցի հողմի կամքով և ահա կանգուն եմ»: