Յես
Արտաքին տեսք
ՅԵՍ
Տիեզերքի վերքի յերգն եմ
Ձայնս հզոր, մշտական,
Մեռնող դարի յեղերերգն եմ
Յեվ վրեժի՝ խո՜ր ական։
Յես վազում եմ կյանքի դաշտով
Ու վողողում՝ սեվ հողեր.
Ուր ցավ, կսկիծ տապ յերաշտով
Ծիլ ու ծաղիկ չեն թողեր։
Յես թռչում եմ խավարի մեջ
Հույսի այդ գոռ սահմանում,
Ուր վոճիրն է լոկ միահեծ,
Վկան` աստված անվանում։
Ինչպես ուզում-յես ապրում եմ
Տիեզերքում սեփական—
Տիեզերքի վերքի յերգն եմ
Ձայնս հզոր, մշտական։
1907