Jump to content

Յերկու նկարիչ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՅԵՐԿՈՒ ՆԿԱՐԻՉ

ՄԻ վոմն թագավոր շինեց գեղեցիկ դարպաս եւ կամեցավ զարդարել այնպիսի նկարներով, վորոնց նման վոչ մի տեղ չեր յեղել եվ ընտրեց յերկու նկարիչների եւ մեկին տվեց մի պատը, մյուսին մյուս պատը եւ նրանց միջեւ վարագույր քաշեց։

Յեվ յերբ նկարիչներն ավարտեցին իրենց գործը, թագավորը յեկավ, վոր տեսնի նրանց գործը եւ տեսավ, վոր մեկը նկարել եր գեղեցիկ պատկեր և շատ հավանեց: Իսկ մյուսը բնավ վոչինչ չեր նկարել, նա պատը շատ գեղեցիկ սարքել եր և կոկել հայելուց ավելի լավ: Յերբ թագավորը տեսավ, վոր չեր նկարել, այլ միայն կոկել եր, զարմացավ և ասաց. «Դու ի՞նչ ես արել»: Նա ասաց. «Յես ցույց կտամ իմ գործը»: Յեվ ապա վեր քաշեց միջի վարագույրը և յերբ լույսը ծագեց և լուսավորեց կոկած պատը, այն ժամանակ մթնեց նկարազարդ պատը, վորովհետև հայելու մեջ յերևում եյին այն բոլոր պատկերները, վոր նկարված եյին մյուս պատի վրա: Յեվ թագավորն ասաց. «Այս մյուսից գեղեցիկ ե»: