ՆԱ
Նա ո՛չ պոետ է, ոչ քննադատ, Ո՛չ վիպագիր է, ո՛չ մտածող, Բայց ունի գլուխ, ունի ճակատ — Եվ բավական է ունեցածով։ 5 Եվ երազում է նա անընդհատ Ուղեղով իր ծույլ ու բթացող, Որ թե՛ պոետ է, թե՛ քննադատ, Թե՛ վիպագիր է, թե՛ մտածող։ 1929