Jump to content

Նա՝ այդ օտարը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Նա` այդ օտարը,
Պատեհ-անպատեհ
Իմ տունն է խուժում:
Նա` քաղաքակիրթ,
Ժպիտը դեմքին
Ինչ-որ ծնունդ է
Ու ինչ-որ խառնուրդ`
Շատ խառնափնթոր:
Օտարածինն այս,
Այս շահապաշտը,
Իմ Ցավն ուրացած,
Իր ամենօրյա
Տոնն է տարփողում,
Իմ եսն ինձանից
Պոկել է ուզում,
Իմ եսն իմ ներսում
Ջնջել է ուզում,
Նա ինձ իր եսի
Օրենքն է վզիս
Փաթաթել ուզում:
Իսկ ես չե՛մ ուզում,
Չե՛մ ուզում իր տան
Օրենքով ապրել,
Չեմ ուզում խաչվել
Դեռ ծածուկ պահվող
Նոր Գողգաթայում...