Jump to content

Նամակ Ա. Լուսինյանին (2) (Պետրոս Դուրյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Առ Մեծ.<ապատիվ> Ա. էֆ.<ենտի> Լուսինյան

9

Առ

Մեծ. <ապատիվ> Ա. էֆ. <ենտի> Լուսինյան

Կ. Պոլիս

Եղբայր իմ,

Շնորհակալ եմ որ միշտ կը հիշեք զիս. «հուշը» «սեր»ի1 քույրն է1)։ Կը ցավիք անշուշտ որ ես փոխադարձաբար չ’եմ խոսիր։ Ձեզ հիշեցուցած եմ արդեն, որ ես «վսեմ» ին առջև կը պապանձիմ2). պատասխանելու համար բավական կը համարիմ երբ արտոսր մը ալքիս ետևը կ’այրի, և շունչ մը2 շուրթերուս մեջ3 կը բեկբեկի4, մանավանդ հիմա որ հոգվույս կենսաբույր ծաղիկը թոշնած է, և նորա տեղ վերք մը կը մխա ներսս։ Երկու տող բան չ’եմ կարող գրել, երևակայությանս մեջ ցուրտ մշուշ մը կա թանձրացած, վայր ընկան գլխուս աստղերը, սև ամպերը ծանրացան5 հոն6։

Հիվանդությո՛ւն և ամբուժությո՛ւն, գերեզմանի այդ երկու ստինքը կը ծծեմ. հուսահատությո՛ւն, գերեզմանի այդ սև կաթը կը խմեմ... Ինձ համար չկա հույս, անդունդին մեջ շյուզի մը պլլված եմ. իմ փրկությունս է աստղի մը պլլվիլ, եթե սև ճակատագիրս ճերմակ բիծ մ’ունի...։

Ազնի՛վ Եղբայր, ո՞վ դրդեց Ձեզ7 այսչափ8 գորովիլ իմ վրաս, ունկն դնել անդունդ9 հոտող10 անձի մը խոսից11, և զվարթ թիթեռնիկ գոլով12, սիրել նոճիի մը շուքը... Ազնի՛վ Եղբայր, թիթեռնիկով մը նոճի մը սգավորութենե չը դադրիր, այլ գուցե նորա ցուրտ շուքին ներգործության ներքև գողտր թիթեռն մը թոշնի...

Ա՜հ, այնչափ13 մթագնաց Է երևակայությունս. ո՜հ, ո՞ւր եք կրակք իմ... մարեցա՜ք14... մարեցա՛ք15 և ա՛լ չի պիտի վերավառիք16. այն17 Շունչն անցավ Ձեր վրայեն, որ աստղերը կարող է մարել...։ Դեռ կուզեմ գրել, բայց կը տեսնեք18 թե այնչափ ուժաթափ են այս խոսքերը որքան գունաթափ Է զանոնք ներշնչող հոգին... Իմ մեն մի խոսքերս դուք ձեր վառ երևակայությամբ մեկ մեկ գրքեր ըրեք և զիս պիտի լավ կարդաք այն ատեն, լավ պիտի սուզիք յ’իս։

Եղբա՛յր իմ, ներեցեք գրությանս աններդաշնակությանը. ի՜նչ ուղղություն կրնաս19 պահանջել ավրված դաշնակե կամ նվագարանե մը20։ Ի՜նչ գրելս չեմ գիտեր։

Կաղաչեմ, բավ համարեցեք ջախջախ21 քնարի մը այսչափ հեծեծանքը։

Քանի որ ժամանակնիդ ներե՛, կ`աղաչեմ, ձեր սիրալիր գրությունքը մի՛ զլանաք որոնք միշտ զիս պիտի հեղափոխեն22 ի վսեմն։

Դուք Երկրագունտներ23 ինձ տալ խոստացած էիք3). եթե կարելի է զանոնք շնորհելու փութացիք, վասնզի առանց կարդալու բան մ’ունենալու` տունեն՛24 դուրս չ’ելնելու ստիպված ըլլալովս25 շատ կր նեղվիմ։

Ներա26 հետ ի՞նչ ունեցաք4), մինչև հիմա, կ’աղաչեմ, տեղեկություն:

Տեսնվինք27:
Եղրայրնիդ28
Պ. Դուրյան

1871 Սեպտ. 629