Jump to content

Նամակ Խորեն եպիսկոպոս Նարվեյին (Պետրոս Դուրյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
<Առ Տ. Խորեն եպիսկոպոս Նարպեյ>

1871

3

<Առ

Տ. Խորեն եպիսկոպոս Նար֊Պեյ>

Գերապատիվ Տե՛ր․

Այն հանճարի և եղբայրսիրության արտափայլումները, ճակտի և սրտի ճառագայթներու այն շքեղ միացումը, որով կը սավառնիք՝ կը դրդեն զիս Ձեր Սրբազնության դիմել, Ձեզ յորում տնանկին՝ հաց և դիակին կայծ տալու կազմ¹ հոգի մը կը վառի. Աստուծո տաճարի բուրվառ մը, անդնդոց մեջ կանգնած² լապտեր մ’է այն։

Գերապատիվ տեր, Դուք Քրիստոսի ճառագայթը և միանգամայն հանճարի թևն ունիք, կույր մը չէ Ձեզ դիմողը որ աչերը բանաք, այլ մեկը որ ճակտին վրա սև ամպ մ’ունի. հյուղի մը հառաչն է այն, հոն ուր վառարանն ամայի է և սիրտ կը մխա, հոն ուր կյանքը կը լռե և քնարը կը հեծկլտա։

Շատ անգամ հանճարի փոթորկին մեջ խարխուլ հյուղի մը տախտակը կը տարուբերի լոկ․ երբ այն փոթորիկը կը դադրի, աղիտալի վերջալույսի³ մը4 մեջ վայրի ծառե մը չոր տերև մը կ’իյնա. այն տախտակը անհուշության հողակույտը5 հարդարող ցուրտ թի մ’էր, և այն տերևը գուցե համաստեղութեններեն7 իյնող8 աստղի մը շուքը։ ի՜նչ ի՜նչ հանճարներ հյուղին այն գահոսային սեմին վրա խամրեցան կամ մարեցան. հասարակաց գերեզմաննոցներու մեջ հողակույտներ կան, որոնք հրաբուխներ պիտի ըլլային, բայց կայծը սրտի թանձր խավարին մեջ առանց երբեք հրահրելու թաղված Է...։ Հանճարը վհին մեջ գանկ մը եղավ, առանց մարդկության եթերին մեջ գիսավոր մը ըլլալու։ Ես ալ ժամանակե մը ի վեր այն սեմին վրա կը դողդողամ կամ կը պլպլամ առանց հանճար մը ըլլալու, այլ մարդկային հեղափոխական հրաբուխին բոլորտիքը դեգերող արյունած աչք մը որ անոր կայծերը կ՚ընդնշմարե՝ իր հոշոտած զոհին արյան կալյակները դիտողե վագրի մը պես։ Ես կ՚ուզեմ այն հեղափոխական հրաբուխեն)՝ այն սիրո հնոցեն՝ այն մարդկության արշալույսեն՝ Գողգոթայեն ձգտիլ մինչև այն գահոսը՝ այն գոս արմատը՝ այն մարդկության վերջալուսային տժգույն հորիզոնը՝ հյուղը։

Այլ բավ հողե կանթեղի մը հետ հսկեցի առանձին, ալ բավ սրտիս կայծերովը աստղերուն հետ ընդհարեցա անձայն, ալ բավ քրտանց ճակտիս վրա սառիլը զգացի. կը նետեմ ոտքս ահա դուրս այն նսեմ սեմեն և նախ ձեզ՝ սիրո պաշտոնեիդ կը դիմեմ։

Ձեր Սրբազնությունը, նշանավոր առթիվ մը, համակրական տեսակցության մը պատիվը ինձ տալե զատ, երջանկություն մ՚ալ ներշնչած Է), որ կը նմանի խղդուկ սրտի մը արցունք մը տալու. ասի խոստում մ՚է, որուն քաղցր պահանջումը պատեհ առթի մը վերապահած էի․ ահա առիթը ինձ կը ներկային)։

Ներեցեք, Գերապատիվ Տեր, այն հրաբուխի սրտին, որ

[1] Ձեր վսեմ քնարին շուրջը կը դեգերի) և կը պատրաստվի Ձեր սրտին մեջ շաղ մը և շիթ մը թափել։

Ընդունեցեք, կ’աղաչեմ, Գերապատիվ Տեր, իմ կանխահայտ և ամենախորին մեծարացս հավաստին։

Պ․ Դուրյան

1871 Հունվար 22

    1. khoren ##

Առ

Պ․ Տ. Ադամյան

Բարեկամ.

Հոս ձյունը բավական եկավ, ծածկեց հյուղերը, որուն ներքնակողմը մսող թշվառը ըսավ. «Ահա մեզ ծածկելու համար Աստուծո ղրկած վերմակը» և դողաց. պատանքի մը պես ցուրտ էր այն։ Տաքցի՛ր այն վառարանին քով և մի՛ նախատեր զայն թեև նժդե՛հ ալ ըլլա)․ եթե անչքավորության մեջ այդ նժդեհությունն ալ չըլլա ո՞ւր կը մնա մեր ճակատագիրը, այն ճակատագիրը, որ զմեզ միացուր մանկության մեջ՝ այն ընկերական վառարանին շուրջը որ դպրոց կ’ըսվի միշտ ձանձրալի է այժմյան աշխարհը, անոր համար որ ուղեղին մեջ ջահ մ’ունի․ աշխարհի քաղցրությունը վայելելու համար այն դարին մեջ շնչելու է որ քուրձ կը հագնի և կը սիրե, փլիսոփա աշխարհը ըսել կ’ուզեմ, որ արդեն ուղեղներու մեջ կը սաղմնին․․․ հիմա սրտի ծալքերը թղթատելու ժամ չ’է․․․

  1. Պետրոս Դուրյան