Jump to content

Նամակ Մատթեոս վարդապետ Իզմիրլիյանին (Պետրոս Դուրյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
<Առ Մատթեոս վարդապէտ Իզմիրլեան>
[ 155 ]

1869

<Առ

Մատթեոս վարդապէտ Իզմիրլեան>

Շնորհափայլ հայր,

Սիրտ իմ թրթռայր ընդ առաջին տեսութխն Ձեր) և ճաշակէր ղսիրաբուղխ բարեկամութեան զնախախայրիս, մի անգամայն զարմանայի ընդ ուսումնական և կրօնական բարեմասնութիւնս վերնձիւղեալս ի Ձեզ։

Յօրէ անտի յօդեցաւ սիրտ իմ յաէժ ընդ Ձեզ ի հանգոյցս սիրոյ․ այլ բաղդն ոխերիմ՝ վաղ վաղ արտասահման հալածեաց զիս յափունս հեռաւորս) և ետ ինձ երազել ևեթ ի կոհակս՝ փոփողուն արտասուաց, և ոչ ևս ետ ինձ թոյլ զդէմս Ձեր սիրական նշմարել միանգամ, այլ ի հովիկս տերևաշարժս միայն զհագագ Ձեր լսել։

Արդ վերընծայեմ վէտ ի վէտ զբոյրս սրտիս առ՚ի խնդրել յերկնից մնալ Ձեզ հաստատուն ի Սուրբ աստիճանիդ քրիստոսաւանդ վարդապետութեան, առ որ անձնայորդոր րղձայիք հասանել։

Այլ աղեխարշ սիրտ իմ տոչորեցա, զի ոչ լուայ յառա [ 156 ]ջադոյն զկատարումն ձեռնադրութեան) յաւուրն գերերջանիկ, յորում լցան իղձք Ձեր և բազմաց իսկ, որ հիացմամբ զարմանային ընդ կրօնավայել բարոյս Ձեր։

Ո՜վ դժբախդութեան... չեղէ արժանի յաստուածապայծառ սեղանի տեսանել զՁեզ՝ վառ ի սէր Քրիստոսի մերոյ խաչելոյ, լսել զուխտ Ձեր վասն նուիրելոյ Ազգիս զխաչ Ձեր և զարիւն անպարտ։

Եւ արդ ի լուր լուր դասափոխութեան աստիճանիդ) Սրբութեան Ձերոյ, եկի ի խնդակցութիւն և ի սիրելի տեսութիւն միւսանգամ, առ որ տենջայի անգոտին ի նախասկիզբն տեսութենէ անտի մերմէ․ այլ իբրև լուայ․ յեղակարծ զբացակայութիւն Ձեր, անդէն եդի ի մտի այս ու գրով մաղթել յերկնից վասն Ձեր աւուրս բազումս ի պաշտամունս աստուածային, պահել ղՁեզ սուրբս, ան յողդողդս և քաջարթունս, վեհաշուք վառել զՁեզ յԵկեղեցւոյ կամար լուսերանգ զերթ Արուսեակ՝ ընդ հոյլս աստեղաց, փողփողել, ո՛չ ի խավարի, այլ հուպ ի լուսափայլ նշոյլս արփւոյն. և հակիրճ ասել պահպանել յավէժ զՍրբութիւն Ձեր յայս տարադաս բարեկամութեան, որով մխիթարիմ յաշխարհի հարուածս։

Հրճուեցայց յաւէժ, յորժամ տեսից զՁեզ, մինչչև իմ հասեալ յաղեբեկ յալիս, յԱթոռ Հայրապետական և զՀովուտպետի գաւազան ի ձեռին։

Մնամ միշտ անկեղծ և խոնարհ

1869 Սեպտ. 17

Օրթագիւղ

Բարեկամ Ձեր
Պ. Դուրեան