Jump to content

Նամակ Պ. Ա. Լուսինյանին (1) (Պետրոս Դուրյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
<Առ Պ. Ա. Լուսինյան>

10

<Առ Պ. Ա. Լուսինյան> 1Եղբայր իմ,

Ձեր սիրալիր տողերուն փոխարեն աստղերու հեղեղ մը կուտամ սրտես...

Օրհնյա՜լ ըլլաք, որ կուզեք2 Ձեր վսեմ կրակովը բռնկել սա3 նոճյաց դալկահար որդեգիրը1), որ միշտ իր սրտին մոխիրները կը գգվե. օրհնյա՜լ ըլլաք, որ կուզեր սրտես դուրս հեղեղել թանձրամած սուգը։ Պիտի կարդամ միշտ ձեր տողերը քաղցր արտոսրներու փողփողումով4 և վեր պիտի առնեմ5 թաց բարձիս գամված դողդոջ գլուխս, կսկիծներուս6 մեջ վայրկյան մը հպարտ պիտի ըլլամ, կուրծիս7 հևքը վայրկյան մը պիտի դադրի` եղբոր մը վսեմ ոգին ծծելու և իր անմահ8 անունը սրտիս խորերը կուլ տալու։

Ա՜հ, խիստ վսեմ կը շարժիք, եղբայր իմ, և կը ներեք միշտ վեհանձնությամբ մը9 թաղված հոգվույս ցուրտ լռությանը. սակայն ի՞նչ ընեմ. սառույցե10 գոտի մը սիրտս շղթայած է... ո՜հ11, թող12 Ձեր թրթռուն հոգին խոսի միշտ, թեպետև տժգույն ճակտիս վրա այնպես կերևի, որ ամեն բան կը մարի. սակայն կուրծիս13 տակ14 հեղաշրջումներ կեռա՜ն։

Խոսեցեք, եղբայր իմ. խոզին առջև չե՛ք թափեր ձեր մարգարիտներն2), ձեր խոսքերը սառույցե15 ճակտիս ետև16 արևներ են... միշտ17 խոսեցեք18։

19Կուզեի ներա պաշտպան հանդիսանալ, կուզեի այդ Թեր—Հսկա Արամը ճզմել3), այլ ներեցեք, եղբայր իմ, գրիչս ձեռքիս մեջ կը դողա, ահա կը տեսնեք, տարտղնած վիճակի մեջ եմ։ Եվ արդեն այսչափ4)... իմ խոսիլ հարկ չէ։

Գաճաճին գրածին արժանիք տալ է. միակ դուք ալ գրեք, բավական է, արդեն ես այնպես կը կարծեմ, որ այդ խծբծումը շատերուն քմծիծաղին արժանացած է. այսու ամենայնիվ կուզեմ գրիչ լզող գտնել այդ մասին մի քանի տող գրելու3). ասկե զատ, եթե բարեբախտաբար գրելու կարողություն մը ունենայի, ներա ատենախոսությունը չըկրնալ գտնելուս համար ետ պիտի կենայի, վասնզի Արամի այդ թերաքննության մեջ ներա6)... խոսվածքն... անանկ... նկատմտմբ... մը խոսքերուն ակնարկություններ կային, որոնք կրնային Արամին անտեղություններ ընելովն... խծբծել։ Շատ կաղաչեմ, որ այս մասին ներողամիտ լինիք, եղբայր իմ։ Ներա համակրանաց նամակը կարդացի. շիտակը սքանչացա այն վսեմ զգացումներուն արտահայտություններն տեսնելով, որոնք կուսական բերանե մը կելնեն և մեծերու հիշատակարանը կընկնին։

Այսպիսի վսեմ նյութերու առջև լռելը մեծ բան Է ինձ համար. վսեմ է ինձ համար լոկ դողդոջել։

Ա՜հ, այսպես միշտ իմ վրա գուրգուրալով, կուզե՞ք որ միշտ շնորհակալ ըլլամ․ ի՞նչ ըրի Ձեզի, չեմ գիտեմ, եղբայր իմ։ Ա՜հ, գիտեմ, դալկահար դողդոջ ըլլալուս համար զիս սիրեցիք․․․ բանաստեղծական մը ըլլալուս համար բանաստեղծե մը գրավվեցա՜, գիտե՜մ...

Եթե ճակտիս վրա վարդ ունենայի՝ կիները զիս պիտի սիրեին․ ա՜հ, ավելի լա՜վ է, որ դալուկն ունիմ20, և բանաստեղծները զիս կը21 սիրեն։

Չորեքշաբթի օր7) Ձեզ սպասեցի. տխուր վերջալույս մ’ունեցա։

Տեսնվիմք, եղբայր իմ, գոնե Ձեզ հետ քանի մը զվարթ ժամեր ծծեմ։

Կը հուսամ22, որ քիչ23 տաղտկալի կըլլամ Ձեզ տժգույն շրթանցս թափթփուկներով։

Երեկվընե ի վեր վիճակս24 վատթարացավ․ կաղաչեմ, մի՛ տրտմիք։ Ես տրտում ժամերուս աստղերուն կը հառիմ. Աստուծո այդ կրակներն զիս փոքր ինչ կսփոփեն։ Մնաք բարո՜վ։

Եղպայրդ Պ. Դուրյան

1871 Սեպտ 9 Սկյուտար