Նամակ Պ. Ա. Լուսինյանին (2) (Պետրոս Դուրյան)
11
<Առ Պ. Ա. Լուսինյան> Եղբայր իմ,
Ինե մեկ քանի թատերախաղերս կուզեք․ բայց ես միայն նոցա ծրագիրներն ունիմ¹), որոնք անընթեռնելի ըլլալե զատ՝ թղթի կտորվանքներու վրա գրված են։ Մաքուր ըլլալով «Վարդ և Շուշան» անուն սիրային թատրերգության²) խաղատետրն ունիմ քովս։ Ասի տասն և հինգ տարեկան հասակի սիրո և հանճարի հանդուգն փթթում մ՚է, եթե կը հաճիք, սա ձեզի կրնամ յուղարկել²․ իսկ մյուս Ձեր մասնավոր խնդրվածներուն գալով, անոնցմե մեկ երկուքին այսինքն՝ Արտաշեսին և Անկումն Արշակունյացին տետրերը>³ կը խոստանամ³), որ Վարդովյանը տեսնելով՝ քիչ մը միջոցի համար ուզեմ). եթե տալու հաճի, ուրախությամբ Ձեզ կը յուղարկեմ․ բայց նոքա ո՜ւր երթալնին չգիտացող փոթորիկներ են։
Եղբայր իմ, ի՞նչ պիտի ընենք զանոնք), Ձեր գրության ձեր զիս հետաքրքրության մեջ ձգեց․ պետք է որ առանց ատեն անցնելու հետաքրքրութիունս հագեցնեք․ ինձ մի քանի զվարճալի վայրկյաններ պիտի հավելուք. ուրեմն, պիտի աշխատիմ զանոնք Ձեզ յուղարկելու ջանալ։
Դուք բան մը ինձ կիմացնեք6). ես կը գուշակեի զայն արդեն. բայց դարձյալ լսած ատենս սիրուն հրճվանք4 մը ունեցա. ըսի ինքնին. «Արդյոք պիտի վայելե՞մ այն օրն, ուր նոքա գլուխ գլխի պիտի տան...7) մեծ պիտի ըլլա ինձ համար այն օրն... հարկ է որ հարուցած խոշոր անիվներուն5 յուղ քսվի։
(Արդյոք պիտի ապրի՞մ մինչև այն ժամանակ)։
Այն շնորհալի հանդեսին մեջ ես ալ շշուկ մը պիտի6 ունենամ, չեմ ուզեր զայս երազներու կարգն անցել7 մոտեցուը այդ օրն8), եղբա՛յր իմ, կուզեմ Ձեր ըմպած երջանկության բաժակեն կաթիլ մը գողնալ, որ կարող է սրտիս անհուն բաժակը լնուլ։ Ձեր ադամանդյա պսակին հետ իմ սիրտն ալ պիտի ճաճանչե։ Թո՛ղ գա այդ փառազօծ օրն, եղբա՛յր իմ։
Դարձյալ սիրտս ցամքած է, չկարեմ զգացումներս ուզածիս պես դուրս տալ․․․ ո՜հ, ցամա՞ք սիրտ, ե՞րբ պիտի թարմանաս, ե՞րբ առաջվան պես խնդումներ պիտի անձրևես։
Չտեսություննիս երկարեցավ, եղբայր իմ, Սկյուտարը մի՛ մոռնար9)։
Նամակներուդ տողերը քիչ մը ստվարացուր, միշտ գրե՛, եղբայր իմ, եթե ես զվարթ և առողջ ըլլայի, միշտ պիտի գրեի։ Սիրո անհունություն մը կը մաղթեմ.․.
1871 Սեպտ. 30
Սկյուտար