Jump to content

Նամակ Պ. Տ. Ադամյանին (1) (Պետրոս Դուրյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
<Առ Պ․ Տ. Ադամյան>

<1870>

2 <Առ

Պ․ Տ․ Ադամյան>

Բարեկամ, Անշուշտ կը ներես ինձ, եթե մեր բաժանման հաջորդող զգացումները լռության տակ թաղեցի, եթե չբացի ծանր շուրթերս քեզ Ծրարով նստիս» մաղթելու, անշուշտ եմ, որ լավ ես և առողջ, հիմա գուցե վառարանի մը ճարճատուն բոցերուն՝ բոլորտիքը կը խոկաս կամ կես մը կը մրափես, կռնակդ տաք,, փորդ ուռուցիկ և երևակայությունդ կուսի մը պատկերովը առլի... անշուշտ խաղ և պար ալ կը վայելես, երկուտեսակ օթուզ պիր կը խաղաս, երկուքն ալ իրենց ճգնաժամերն ունին, հոռի՜ նաև հոփ կամ թոփ)... վերջապես կը մաղթեմ, որ ձմեռը լավ որսեր քեզ մատակարաե, ձյունի վրա քայլող կամ թռչող ձյունե գունդեր), որոնց ճառադայթ մ’է հարած․․․ որոնք սակայն չեն հալիր, այլ կը հալե՜ն․․․ Թոշնիլ գիտեն անոնք գերբնական վայրկենի մը վառ նայվածքի մը մեջ․․. Սակայն մեկդի թողունք քիչ մը այս սերը և տարփը նայինք․․․ կը բանաս խորհրդավոր արկղը, փայլուն մետաղներ կը ժպտին, երկու ժպիտ կա առջիդ, ո՞րը կ’ընտրես... կույս և ոսկի․․․ գիտեմ,այս վայրկենիս ընտրեցիր․.. վերջապես շաղփաղփությունը ըսել կուզեմ, բարեկամ։

Ընտանիքդ լավ վիճակի մեջ է, քույրդ և պզտի հրեշտակներդ կլիմայիդ մոտեցան, անշուշտ բավական գոհ ես։

Եթե իմ վրայոքս ալ տեղեկություն կուզես, վիճակս նույնություն է. առանձինն ըլլալու համար շատ անգամ տունիս մեկ ցուրտ խուցը մեկնած մույգ ու սառ մատներով գրիչ կը ճարճատեմ, կը մրոտեմ, կը վառիմ, աչերս խոշոր խոշոր կը բանամ, կը մրմռամ, ձեռքս ճակտիս կը տանիմ, անհամբերության հառաչ մը կ’արձակեմ, կը խոկամ, կը ծխեմ... ասոնցմե արտադրյալն է թատերախա՜ղ).․․ հիրավի բռնի թատերագիր կամ բանաստեղծ մը ըլլալ կ’ուզեմ, տենչ մը, որ աղքատիկ հյուղի մը անկյունը՝ քաղցի և ցուրտի սև վերմակներուն տակ վերջապես ակամա կը մարի... Ինչ որ է, պիտի հանդուրժեմ որչափ որ կարենամ, ստակը չեմ ատեր, բայց գրիչը կը սիրեմ, սփոփ մ’է նա ինձ այս անձուկ կացությանս մեջ, հիմակվն գործատերերը կով կուզեն գործածելու և աշխատցնելու՝, ոչ թե մարդ), ես այս սկզբունքը ճակտիս վրա գրեցի— համբերել և հուսալ— այս սկզբունքը քեզ ալ կը հարմարի... տեսնե՛նք, քանի մը թատերախաղեր ունիմ, կրնամ ստակով կամ ծափով փոխանակել... աս ալ ըսեմ, ամիսի մը չափ մինչև անգամ խոնարհեցա դերասանություն ընելու) ընտանիքիս կարոտը լեցնելու համար, բայց Վարդովյանի (հին արկածներե մնացած ատելության կրակովը բորբոքած) նախատինքներուն չկրնալով հանդուրժել)՝ աղտոտ անկողինս թատրոնեն տուն փոխադրեցի)․ այս ալ ըրի ապրելու համար, անգործությունը թոթափելու համար, ինծի ըրած նախատանաց պատմությունը սոսկալի է, և ես ավետաբանական հեղությամբ ներեցի․․․ հիմա այդ անցքը հոս պատմելը անպատեհ է)․․․ Դու բաժանման կետերուդ շատ կրկնեցիր, որ գործ գտնեմ). եղբայր, սա ճակատագրիս դեմ կը խոսիս․․․ լռենք... աչերս կը լեննան... վերջացնենք... մատներս կը մսին, երթամ վարը քիչ մը տաքնալու)...

Կը խնդրեմ, որ դու ալ քու վրայոքդ մասնավոր տեղեկություննեը պարունակող նամակ չզլանաս բարեկամեդ... հոսցուրտը սկսեց, ածուխի կողովներով պզտի մերկ ու մսած աղջիկներ կ’երթևեկեն փողոցներու մեջ. հիրավի Վիկթոր Հյուկոյի աչքեն խլրտած է այս տեսարանը. հարուստները ջահերով կ’զբոսնուն, աղքատները առկայծ հողե կանթեղով մը կը մսին... ասոնք ալ սքողենք, Վարդան—Մարտիկ—Պետրոս — նույնություն), մեր ճակատագիրները դպրոցի մեջ միացան և տեսնենք ի՜նչ համախմբություն մը զայն պիտի լուծե)։

Ընտանիքդ սիրով քեզ կողջունե... նամակդ փութացուր. այսօր այսչափ... կը մսի՜մ...

Անկեղծդ
Պետրոս Դուրյան

1870, Դեկտմ. 21

Սկյուտար