Jump to content

Նամակ Պ. Տ. Ադամյանին (3) (Պետրոս Դուրյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Առ Պ. Տ. Ադամյան

5

Առ

Պ․ Տ․ Ադամյան

Սգավո՛ր։

Մի՛ թաղեր այդ անհուն հառաչը՝ սրտի այդ փոթորիկը թո՛ղ դուրս ժայթքի․․․։ Դու ինձ հիշեցուցեր էիր, որ իր հողակույտին վրա) փունջ մը ծաղիկ սփռեմ․ ե՛ս դժոխք մը անեծք Աստուծո անվանը վրա թափեցի, ավելի աղեկ չըրի՞․ ծաղիկը կը թոռմի, սակայն անեծքս Աստուծու կողը խրեցա՛վ:

Ա՛հ, կը սիրե զինքը, կը սիրեինք․ իր հիշատակին վառարանն եմ, իր կսկիծին օվկեանն եմ, իր սուգին վիհն եմ, գերեզմանն եմ... Իր գերեզմանին վրա ծաղիկ սփռեմ մի՜, ոչ․ ծաղիկը պաղ և անզգա է, հոգիես քամված արցունքը տաք, զայն կը թափեմ, ափերով կը թափեմ․․․։ Աչերը կսկիծի մեջ արցունքի օվկեաններ են, անոնք որ հաճույքի մեջ աստղեր են։

Զինքը պաղ հողով պատեցին, մենք իր հիշատակը տաք հառաչներու մեջ պլլե՜նք, պահե՛նք, վառ պահե՛նք, միշտ պահե՛նք․․․։

Կանիծես աշխարհը, բարեկամ, արդեն ինքն անիծյալ է։ Աշխարհ կամ Աստուծո ձանձրույթի մեկ հառաչն ըլլալու է (քաոսը բնակած ատեն), կամ դժոխոց մեկ անհամ կատակը․․․ Ի՛նչեվիցե, ի՛նչ որ կ`ուզե թող ըլլա, բավական է որ կսկիծի7 դուռ մ’է8։

Իմ վիճակս կը հարցնես, բավական բարվոքած եմ, նամակը գրած օրերս9 գեշ վիճակի մեջ էի2), շատ ցավեցա որ զքեզ10 խռովեցի։ Առ այժմ Տ.<ոքթ> օր11 Քյաթիպյան դեռ կը խնամե3), սակայն դեռ.՜.՜.՜ Ա՜հ, թողեք որ հոգեբուխ հառաչով մը զԱստված դղրդեմ... անհունության մեջ եմ ինկած12. հարկ է որ լռեմ...

Բարեկամության13 վրա դիր հույսդ։ կ’ըսես, զիս ավելի կսկիծ14 կը մղես, ո՞ւր են իմ բարեկամներս... ինչո՞ւ հեռուն15 ես...

Պետք է որ շուրթն առ շուրթն տեսնվինք... պիտի տեսնես որ հրդեհ եմ... Ա՜հ շատ բաներ ունիմ...
Ի ՏԵՍՈՒԹՅՈ՜ՒՆ
Պ. Դուրյան

1871 հուլիսի 5 Սկյուտար 17