Նամակ Պ. Տ. Ադամյանին (6) (Պետրոս Դուրյան)
[ 181 ]
14
Առ
Պ. Տ. Ադամյան
Եղբա′յր¹ իմ․
Այն վերջին սիրալիր² նամակիդ փոխարեն, յորում ճշմարիտ — բարեկամական գորով մը կը հեծկլտար, ուզեցի սրաիս անդունդներեն աստղերու հույլեր³ դուրս հեղեղել, այլ ավա՜ղ, այն անդունդները բոլորովին ցամքած գտի։
Շնորհակալ եմ որ զիս կը մխիթարես, սակայն ես արդեն ըսած եմ, թե բնավ մահվանե վախ չ’ունիմ), վասնզի տքնեցա ինքզինքս զզվեցնել աշխարհեն. եթե ցավ մ’ունիմ, այն Է թե զքեզ վերջին անգամ չը պիտի կարենամ տեսնել, վասնզի Հանկոզնի եմ, ալ դուրս ելնելու կարողություն չը մնաց վրաս. սանդուղեն վար իջնելու համար հարկ Է որ հենարանին [ 182 ]Ալ բոլորովին հայտնի եղև (թեպետև առաջին օրեն գիտեի և միշտ, մինչև անգամ բան մը չունեցած ատենս, անդրդվելի պահեցի այն գաղափարը, թե ես «երկնքի հիվանդությունն» ունիմ։
Ափսո՛ս, շատ հեռու կ’երևի ինձ փթթինազարդ Գարունը, ձմռան ձյուները իմ սիրած վայրերուս հետ (ուր միատեղ շատ անգամ իրարու սիրտ կը ծծեինք) զիս ալ պատանավորել կ’սպառնան, եթե քու գալուստդ գարնան մնա(2), շատ կը սոսկամ որ ոչ մտերմական ժպիտդ հետևաբար ո՛չ ալ գարնան փթթումը պիտի տեսնեմ։
Ալ բոլորովին մարմնույս հետ միտքս ալ տկարացավ, մարեցան խանդերս․․․ ո՛չ, չեմ կրնար գրել, ցամաք են բոլոո գրածներս... կուզեի շատ բաներ գրել իմ այս նվազյալ ժամերուն․․․ ափսո՛ս, կուզեի իբրև հավերժական հիշատակ երկտող տաղ մը գրել քեզ), սակայն իմ մեկ լավ և փայլուն ժամուս կուզեմ գրել, որպեսզի ցամաք չը լինի․․․․ իսկ եթե դըժբախտաբար չը կարենամ գրել, գրված համարե զայն իմ գերեզմանի հողերուն վրա։
Կ’աղաչեմ, եթե ժամանակ ունենաս, նամակներդ ստեպ և երկար ըրե՛, ո՜րչափ սիրելի են ինձ անոնք․ մնաս բարյա՜վ,, (չըլլա՜ հավերժական )․․․ Ի տեսությո՜ւն։
1871 Նոյեմ. 23
Սկյուտար