Jump to content

Նամակ Պ. Տ. Ադամյանին (7) (Պետրոս Դուրյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
<Առ Պ. Ա. Լուսինյան>
[ 183 ]

15

<Առ

Պ. Ա. Լուսինյան>

Եղբայր իմ.

Ներեցեք.

ուշկեկ պատասխանելուս։ Թեև դարձյալ մատներս գրչիս վրա կ’դողդոջեն. սիրտս զգածվելու տեղ կը’մարի. և ես նայելու տեղ կ’փղձկիմ. բայց կուզեմ օրհասականի մը դյուցազնական ճիգ մ’ընել և երկու տող ալ գրել.

Եղբայր իմ Ձեր վերջին նամակը զիս մխիթարել կուզե. և կ’ըսեք» «Մեկդի ձգե սա հիվանդ եմ ի գաղափարը մտքեդ և բոլորովին կ’բուժիս»։ Ա՜հ1 եղբայր իմ, կուրծիս տակ հրաբուխ բռնկած Է. կրակներ կեռան ու կ’այրեն զիս. Աս2 կրակը երկընկեց3 կրակին նման Է, որ չ’մարիր և չ’պիաի մարի, մինչև4 չսպառե ամեն ինչ.

Այո՛, ալ հիմա հավատացի5 թե կը’ծյուրի՜մ եղեր. գիտեմ թե ալ շատ չ’ապրիմ6 պիտի7. Ա՜հ, եղբայր իմ, ահա երիտասարդ մը` որ եկած Է աշխարհ միայն իր մահն ու իր8 թշվառությունը տեսնելու և զգալու համար.

չ’գիտեմ ինչ գրեմ. կ’զգամ շատ բայց գրելու դժվարություն մը կա. կարծես թե գերեզմանին մեջեն կը խոսիմ։ Ալ մարը մտնելու վրա եղող ճառագայթ մ’եմ. մարո՜ւմ9 մ’եմ10. քայքայում մ’եմ. գիտեմ այս տողերը վերջինն են և վերջինը11 պիտի լինին. սակայն սա տարտղնած12 ուշս13 ինչպես վրա բերեմ ու խոսիմ. բանաստեղծ չեմ, բայց բանաստեղծությունը [ 184 ]կը’սիրեմ. ես որ աշխարհի մեջ14 միայն երգերը շատ սիրեցի, կուզեմ որ իմ վերջին շունչս ալ երգ մ’ըլլա։ Կարափն իր վերջի շունչին15 իր16 էն ներդաշնակավոր ճիչը կ՚ արտասանե կ’ըսեն. թող ես ալ կարափին պես անցած ըլլամ աշխարհեն17։

Ձեր գրեր վերջին ատեններս ինձ մեծ սփոփանք և ախորժ նվիրեցին18 հազիվ տերևոց և ստվերաց տակ, հազիվ Յուս֊կյուտարա19 գեղեցիկ և հովասուն դաշտաց և մարդաց մեջ մեկ քանի զվարթ պտույտներ ըրինք և ահա կրկին անկա, ա՜լ անշուշտ չ’կանգնելու հուսահատությամբ։ Բայց դուք գրեցեք, եղբայր իմ. Ձեր խոսքեր սպունգնե՜ր են, վիշտերս կը’ծծեն. Այո՛ գիտեմ դուք բնավ տխըություն չ’եք սիրեր. և շատ անգամ տխրության գաղափարը ծնող կամ զարթուցանող առարկաներ չ’տեսնելու համար առանձին տեղերեն կերթաք, բայց իմ տխրությունս կ’սիրեք, զի բանաստեղծական է. Ա՜հ, քանի՜ քաղցր եկավ21 ինձ սա խոսքդ «Ավելի23 կ’սիրեմ24 ձեր ճակտի մելամախձոտ25 դալուկը դիտել26` քան թե գեղեցիկի մը այտին վարդերը27 կամ ճակտին ադամանդը28»։ Աշխարհի մեջ ապրեցա՜29 և ձեզի պես միայն ձայն մ’ը ըլլալ սիրեցի. Ձեզի պես երգել սիրեցի։ Ով որ երգ չունի կամ երգել չ’գիտեր, զգալու ներդաշնակության30, գեղեցկին ու սիրունին իտեականը շոշափելու քաղցրությունը չ’ունի։

Մարդուն նշանաբանը երգն է. էն Առաջին ձայնը երգն է. բնությունն ամբողջ երգ մ’է. Այո՛ եղբայր իմ խիստ ընտիր խոսեր էիք օր մ’ինձ թե «Երգը ոչ այլ ինչ է բայց եթե ձայներու31 ներդաշնակավոր32 փունջ մը.»։ Այո՜, ես ալ կ’ըսեմ,

«Երիտասարդ ըլլալ և33 երգե՜լ

Ծեր լինիլ34 և աղոթե՜լ»1)

[ 185 ]Ա՛յս է կյանքը։

Ա՜հ, գեղեցիկ կյանք մ’ալ կա. սերն է այդ. «Երգե՜լ, աղոթե՜լ ու սիրե՜լ. Ա՜հ, ի՜նչ բանաստեղծական կյանք, ի՜նչ կատարյալ կյանք. դուք կ’երգե՜ք, կ’սիրե՜ք ու կ’աղոթե՞ք։

Աշխարհի մեջ հոգիներու էն35 մեծ36 ախորժը սիրելն է. դուք զ’այս՝ քան զամեն մարդիկ աշխարհի` ընտիր և վսեմ կերպով դիտեք. դուք կ’սիրեք և կ’սիրվիք. կ’սիրեք անդր քան ղգերեզման37. կը’սիրվիք38 անդր քան զհավիտյան։ Եղբայր իմ քանիո՜ն սիրելի՜ և տենչալի էր ինձ տեսնել ձեր սիրո նշանավոր39 Հանդեսը2). եթե զայն երկրի վրա վայելելու անհուն քաղցրությունը չունենամ, Աստեղաց և Հրեշտակար Հայրենիքեն40 զեփյուռի շնչով նորա մեջ հծծելու երազը ու տենչը (ի՜նչ հուսահատ41 կը խոսիմ. ներեցեք եղբայր42, ամեն ինչ պիտի խոստովանիմ ձեզ թեև43 խառնաշփոթ.) ունենամ պիտի։ Ա՜հ, քեզ հետ ես ալ կ’աղաչեմ և կ’փափաքիմ44 նախախնամության45 որ46 պահ մը հրաման տա որ մահն ու կյանքը զինադուլ ընեն և47 ես48 ալ49 տեսնեի՜50 տապանին51 թռչնիկին52 և53 գիշերվան54 արևին55 Աջակցումն56... ինչ սրտահարույց57 րոպպենե՜ր...

Այդ աջակցումը շանթի ոլ ծաղկի աջակցում մ’է.

Արևն ու տիեզերք զույգ մը նոր երջանիկ պիտի տեսնեն.

Ձեր ճակատագիրը երջանկություն է։

Մարդիկ միայն ձեր վրա նախանձելու չափ զմայլին պիտի։

Դուք ամբիծ եք և զուտ. ով որ ի ձեզ սև ու պղտոր կտեսնե ինքն է սևն ու պղտորր. Նուպարա և Փանոսյանի Սանուց ապագա ուխտն իր առաջին շունչն ու ճաճանչը ի Ձենզ [ 186 ]ընդունի պիտի3). Շահնազարս չափ պարտիս սիրել զՓանոսյան4) օր մ’ինձ ըսած էիր թեև թե` «Փանոսյան մեկ կողմով ինձ սկզբունք մ’է, ճշմարտություն մ’է, նա մեծ գործող մ’է»: Հոգ չէ նա զիս ալ նախատեց5). Հոգ չէ դուք էիք ինձ խրատողը թե Փանոսյան երբ կիրքի ելնե աչքին բիբն ալ լինի, Աստվածն անգամ իր առջև գա, կը’կոխե կանցնի կամ անգի՛ն գնա՛ կըսե. և այս ալ ամեն մարդու բնական է։ ՊԱՌԱԿՏՈՒՄի6), ՆՈՐԱՅՐԻ և ԱՐՄԵՆԱԿԻ վրեժն7) անշուշտ պիտի մոռնա58 զի գերեզմանեն անգին, բարկութեն վերջը59 ամեն ինչ ներողություն է։ Ներենք ու ներվինք, եղբա՛յր, սոքա օրհասականի մը վերջին մրմունջներն են. ամեն ինչ անկեղծությամբ պիտի ըսեմ, զի ալ աշխարհե60 և խղճես կախում և նկատում չունիմ:

Եղբայր ահա ես կ’իջնեմ կամ61 մոտ62 եմ63 իջնելու64 այն սև հատակ անդունդին մեջ` որո անունը գերեզման կ’ըսեն, արդյոք ինչ պիտի ըսեն ինձ գերեզմանեն անգին (Անշուշտ65 ահա թշվառ երիտասարդ մը որ աշխարհ եկավ և միայն իր մեռնիլն զգաց ու մեռավ.)

Մեկ քանի պատառ թոլխթերու66 վրա արցունքոտ տողեր գրեր եմ8), անշուշտ բարեկամքս զանոնք պիտի պատվեն և անոնց արև տեսցնեն պիտի67։ Արդյոք Զարգարյանի68 հետ խոսեցար վերջի հեղինակած գործույս տպագրության համար9)։ Ուշս տարտղնած69 է եղբայր իմ։

Մահվան սպանդ մ’են. կ’երթամ առաջի կտրչիմ10), կը’հավատամ Աստուծո, կըհավատամ այն հանդերձյալ ապառնիին. ո՜վ որ կ’հավատա երջանիկն. Աշխարհի մեջ միայն անհավատն ապերջանիկ, հուսահատ և թշվառ է։ Թերևս բարեկամը կամ ընթերցողք զիս միստիգական կամ այլաբանական [ 187 ]գտնան70 տողերուս մեջ. Արդեն ես ալ այլաբանություն մ’եմ խորհուրդ մ’եմ71. էությունս է, առումս72 այն73 է74։

Եղբայր իմ ինչու չ’ես գար, երբ մահճիս քով բարեկամներս կը տեսնեմ, կարծես հուսո և կենաց հրեշտակներ կ’տեսնեմ ։

Գիտեմ քիչ ատենեն պիտի մեռնիմ, արցունքի տեղ դագաղիս վրա երկու խոսք11), հառաչանքի տեղ երկու շունչ աղոթք հոգվույս համար. և վշտի տեղ երկու փունջ ծաղիկ գերեզմանիս վրա. ես ալ մեռած չըլլամ պիտի, միշտ դալար ու կենդանի մնամ պիտի։ Մի՛ տրտմիք կ’աղաչեմ սույն հուսահատ և օրհասական տողերուս:

Ա՜լ ույժ75 չմնաց մատներուս վրա. կարծես թե բոլորովին ալ թալկացում76 մ’եմ:

Ձեռքերդ կը սեղմեմ գորովանոք և77 ներա իմ հարգանց հուսկ ողջույնս կուղղեմ12). ծլի՜ք և ծաղկի՜ք.

Ափսո՜ս. այո՛, ա՜հ մ’էր78 սկիզբս, վա՜խ մ’եղավ79 վախճանս80.

երջանիկ եք երջանիկ պիտի ըլլաք և երբ երկինքն ալ երթամ Աստուծո և Հրեշտակաց առջև ձեր երջանկությունը պիտի խնդրեմ. վայելեց՜ք... Մնա՜ք բարյա՜վ Ա՜հ81. կրկին կ’ողջունեմ զձեզ82 երկուքդ83

Եղբայրդ84
Պ. Դուրյան

<1871 դեկտ. 10 Սկյուտար>