Jump to content

Նանի հրավերը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նանի հրավերը

Նանի հրավերը


— Բուլի-բուլի՜, բուլի-բուլի՜,
Իմ բադիկնե՜ր,
Եկե՛ք կերե՛ք ախորժելի
Ձեր հատիկներ,
Հերիք ինչքան սառը ջրում
Լող-լողացիք,
Թև թափ տալով, դուք անդադրում
Ճղճղացիք։

Սագ ու բադիկ, կարմրաթաթիկ,
Նախշուն փետուր, դիփ խատուտիկ,
Տուն գնացին օրորվելով,
Ազիզ-մազիզ շորորվելով։

Տուն գնացին, գտան նանին,
Տանջանք դառան նանի ջանին,
— Չըր-ճը՜րտ, չըր-ճը՜րտ, ղա-ղա-ղա-ղա՜,
Բա մեր կուտը էս որտե՞ղ ա։

Նանը գնաց ցորեն բերեց,
Առատ-առատ գետնին փռեց,
Նրանք կերան լիք-լիք բերան,
Կշտացան ու՝ հայդե՜, կորան: