Jump to content

Նապաստակը վորսի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նապաստակը վորսի
թարգմանությունը՝ Խնկո Ապոր

ՆԱՊԱՍՏԱԿԸ ՎՈՐՍԻՆ

Մի մեծ խմբով հավաքվեցին
Գազանները՝ արջ վորսացին,
Ու, խեղդելով բաց դաշտում,
Իրար միջև բաժանում են են արջին:
Ամեն մեկը իր համար ե աշխատում,
Նապաստակն ել ձեռք ե գցում ականջին:
«Ե՜յ դու շլդիկ,—ասին նրան,—
Եդ վորտեղից մեջ ընկար,
Դու մեր վորսին յե՞րբ յեղար»:
Նապաստակը պատասխանեց. «Ե, ախպեր ջան,
Բա անտառում յես չե՞յի, վոր վախեցրի
Ու դեպի դաշտ ուղիղ ձեր դեմ փախցրի
Ես խեղճ արջին»:
Նապաստակի պարծենալը պարզ եր ենքա՜ն,
Բայց դրանով նրանք ենպես զվարճացան,
Վոր մի կտոր են ականջից նրան տվին: