Նետե՜լ է երկաթե մի ձեռք
Jump to navigation
Jump to search
Եղիշե Չարենց |
Նետե՜լ է երկաթե մի ձեռք
Դեպի վեր ոսկի մի ծնծղա[1].
Բռնկվել է ոսկի ծնծղան,
Դարձել է արնածոր մի վերք։
Վառվել է երկնքում հակինթ
Ու ծորում է արյունը յուր կեզ,—
Զոհվե՜լ է երկնքում վճիտ.—
Ինչքան լա՜վ է հատնումը հրկեզ.
- ↑ ծնծղա — հարվածային երաժշտական գործիք, փխբ. գովասանք, փառաբանություն: