Նորից
Արտաքին տեսք
Ահա գունատվեց արեւը աշնան,
Անձրեւ է մաղում․․․
Տերեւ ու ծաղիկ, որ ցրտից թոշնան,
Քամին է քաղում։
Գալարվող վշտիս պատճառն է անյայտ,
Բաղձանքներս ագահ․․․
Երազս է հուզում տարփանքը շվայտ,
Վառ իդեալ չկա՜․․․
Ինչ որ ջերմության հմայքն է գերել
Սիրտս խենթ-խելառ ―
Ուզում եմ նորից դեւի պես սիրել ―
Դեւի պես համառ․․․
Սեպտեմբերի 18, 1908