Նորից տաղտուկը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Անմեղ օրերը Վիրավոր ժամանակ (Նորից տաղտուկը)

Վարդան Վարդազարյան

Ասես ես չկամ
***

Նորից տաղտուկը,
Որ լի է, ավա՜ղ,
Հիասթափության
Ալեկոծումով,
Իմ ափն է զարկում:
Ինքը լեռնացած
Իններորդ ալիք,
Իսկ ես ծով միայն...
Իսկ ես աննահանջ
Կանգնած եմ էլի,
Քանզի խենթ ծովը
Երբեք չի խեղդվում
Իր իսկ փրփուրից,
Իր ջուրն է մաքրում
Ալեծեփումով...
Նորից տաղտուկը,
Տաղտուկը նորից`
Իմ ուղեկիցը,
Դավադրաբար
Իրենն է ուզում`
Կոկորդս է սեղմում...