Jump to content

Շիրակի դաշտերը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Շիրակի դաշտերը

Շիրակի դաշտերը


(Հատված պոեմից)



Մի անուշ ձայն՝ թովիչ, քնքուշ ու վետ-վետ
Շշնջում է ինձ քույրորեն մտերիմ,
Հին–հին ժամանակի ոսկե մի լեգենդ,
Երբ մնում եմ ես մեն-մենակ սրտիս հետ...
...Հեռունե՜րը, հեռուները լայն ու խոր
Երազների քարավաններն են զնգում։
Ո՞վ է երգում տխուր լացով մեղմ օրոր.
— Այս մարմանդը ինչպես լավ է ու անդորր...

Երբ մնում եմ ես մեն-մենակ սրտիս հետ,
Լույս-հրաշքով վառ-վառում է իմ առաջ
Հայրենիքիս անհորիզո՜ն, հիասքանչ
Արձակ դաշտերն, ճամփորդ ջրեր, ճամփաներ,
Ու չգիտեմ, մոռանում եմ ես անհետ
Տենդոտ օրվաս ախտոտ հույզերն մղձավանջ,
Եվ իբրև թե նորից մանուկ եմ ու խենթ
Մայրիկիս հետ դաշտերիս մեջ լույս-լեգենդ...

1914