Jump to content

Շուրթերիդ վրա քնած արեւ կա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Շուրթերիդ վրա քնած արեւ կա,
Որ իմ համբույրով պիտի արթնանա,
Ծաղիկներ հագնի ու գարնանա.
Շուրթերիդ վրա քնած արեւ կա։
Քո աչքերի մեջ ներումներ չկան,
Ինձ քաշող, անզուսպ դող կա մի անահ.
Շուրթերիդ վրա քնած արեւ կա,
Որ իմ համբույրով պիտի արթնանա։