Թարգմանությունը՝ Հովհաննես Հովհաննիսյանի
Ո՛վ վարդ աղջիկ, գերի եմ ես, Բայց կապանքից չեմ ամաչում. Արքա-երգիչ սոխակն այսպես Անցնում է կյանք դափնիներում Հպարտ, չքնաղ վարդի մոտին Գերության մեջ, սակայն անուշ, Եվ յուր տաղերն երգում քնքուշ Մութ, հեշտալի գիշերներին։