Jump to content

Ո՜վ գեղեցիկ իմ աշխարհ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ո՜վ գեղեցիկ իմ աշխարհ
Աղբյուր՝ Վրաց գրականության ընտիր էջեր, Ե., Հայպետհրատ, 1961, էջ 143:

Թարգմանությունը՝ Գևորգ Ասատուրի

Ո՜Վ ԳԵՂԵՑԻԿ ԻՄ ԱՇԽԱՐՀ


Ով գեղեցիկ իմ աշխարհ, ասա՛, ինչո՞ւ ես տխրել...
Թեև ներկան չի ժպտում, բայց ապագան մե՛րն է, մեր.
Հներն ահա հեռացան, բայց նորերը քոնն են դեռ...
Վերականգնեն թող նրանք քեզ մեծության վառ օրեր.
Ո՜վ իմ պայծառ աչքի լույս, ասա՛, ինչո՞ւ ես տխրել։

Զավակներդ մեծացան, դարձան արդեն հաղթ ու վես,
Նրանց հոգսի առարկան դո՛ւ ես և դո՛ւ կլինես,
Չեն դավադրի քեզ երբեք, թե դու նրանց վստահես.
Նրանց գործով կփայլի դեմքդ բախտից լուսերես.
Ո՜վ իմ պայծառ աչքի լույս, ասա՛, ինչո՞ւ ես տխրել:

նրանց սիրտը քեզ համար ապրելու բսւյն է փարթամ,
Սրտի վանդակը նրանց՝ քո պատնեշն է անվթար...
Չի պղծելու իղձդ վեհ և ոչ մի ձեռք անարդար...
Նրանք կրծքով կփշրեն ոսոխների բերդը քար...
Ո՜վ գեղեցիկ իմ աշխարհ, էլ ինչո՞ւ ես դու տխրել...